«Թվացյալ երջանկությունը նույնպես երջանկություն է»։ Անյես Վարդա

Ֆրանսիական կինոյի և, մասնավորապես, Նոր ալիքի ամենաճանաչված ներկայացուցիչներից մեկը՝ ռեժիսոր Անյես Վարդան ոչ միայն տաղանդավոր կինոբեմադրիչ էր, այլև տաղանդավոր լուսանկարիչ։ Նրա ֆոտոաշխատանքները ժամանակին ճանաչված էին, պարբերաբար ցուցադրվում էին ու տպագրվում մամուլում։ 1960֊ականների առաջին կեսին Վարդան այցելեց սոցիալիստական Կուբա, որտեղ տիրում էին Ֆիդել Կաստրոյի հաստատած հեղափոխական շունչն ու լուսավոր ապագայի լավատեսական տրամադրությունները։
Նա ուղևորությունից վերադարձավ հարյուրավոր լուսանկարներով, որոնց մի մասը ներկայացրեց ցուցահանդեսներում, իսկ մեծ մասն այդպես էլ մոռացվեց՝ ավելի քան կես դար փոշոտվելով հին ֆոտոալբոմներում։ 1963֊ին Վարդան նկարահանեց «Ողջո՛ւյն, կուբացիներ» կարճամետրաժ ֆիլմը։ Տարիներ անց, ընդամենը վերջերս, բրիտանական The Guardian հանրահայտ պարբերականն ընթեցողին ներկայացրեց լուսանկարներ վերագտնված ֆոտոշարքից՝ հեղինակային մակագրություններով։
Վարդան սիրում էր իր ֆիլմերում ու հարցազրույցներում անդրադառնալ մարդկային երջանկության թեմային․ երջանկության զգացումով լի տրամադրությունն առկա է նաև նրա կուբայական ֆոտոշարքում։
 |
Կուբացի տենոր Բենի Մորեն |
 |
Կուբացիները պարում են փողոցում |
 |
Թվում է՝ այսօր մարդիկ արդեն չեն կարողանում այսպես ուրախանալ կյանքի ամեն մի պահի համար |
 |
Հավանայի երիտասարդ բնակիչները սահում են անվաչմուշկներով |
 |
Կուբացի կանանց կոնգրեսը |
 |
Կուբացիները շատ են սիրում Բենի Մորեին |
 |
Լուսանկարիչը, կարծես թե, նույնպես սիրում է նրան |
 |
Քաղաքի փողոցներում |
 |
Պարեր |