1979թ-ին Գերմանիայի դպրոցներից մեկի աշակերտները հարցաթերթիկ են ուղարկում կինոռեժիսոր Ռայներ Վերներ Ֆասբինդերին։ Հարցաթերթիկի առաջին 26 հարցերն ընդհանուր էին բոլոր հարցվածների համար, իսկ վերջին 6-ը հասցեագրված էին հատուկ տվյալ պատասխանողին:
Հարց․- Ձեզ անծանոթ մարդկանց շրջապատում, երևի,
ավելի շատ օտարությո՞ւն եք զգում։
Հարց․- Ըստ Ձեզ՝ կարո՞ղ է տեղի ունենալ այնպիսի էվոլյուցիոն աղետ, որը մեզ հետ կնետի դեպի զարգացման ամենապարզունակ մակարդակ։
Ֆասբինդեր․- Ո՛չ։
Հարց․- Հավատո՞ւմ եք այլմոլորակային արարածների գոյությանը։
Ֆասբինդեր․- Այո՛։
Հարց․- Ինչպիսի՞ն եք պատկերացնում Ձեր ծերությունը։
Ֆասբինդեր․- Ես այդքանի հույսն էլ չունեմ։
Հարց․- Ի՞նչ եք մտածում առանց տոնածառի Սուրբ Ծննդյան մասին։
Ֆասբինդեր․- Եթե մարդկանց դաստիարակել են այնպիսի կեղծիքի մեջ, որ նրանք կարիք ունեն նման խորհրդանիշների, ապա նրանց արդեն չես փոխի, քանի դեռ չի առաջացել մի այնպիսի հասարակություն, որին այդ ամենն այլևս պետք չէ։
Հարց․- Ինչպե՞ս եք արձագանքում բացասական քննադատությանը։
Ֆասբինդեր․- Դրական։
Հարց․- Ո՞րն է Ձեր ամենասիրելի սեղանի խաղը։
Ֆասբինդեր․- Ճշմարտության խաղը։
Հարց․- Գերմանիայում երեխաներին թշնամանքով են վերաբերվում։ Ի՞նչ եք մտածում այդ մասին։
Ֆասբինդեր․- Ավելի մեծ խնդիր են հանդիսանում նրանք, ում շրջապատել են չափազանցված կեղծ սիրով, և ովքեր հենց այդ պատճառով նպաստում են, որ հասարակությունը պահպանի իր այժմյան տեսքը։
Հարց․- Հոգեկան խանգարումներով մարդիկ, Ձեր կարծիքով, բե՞ռ են հանդիսանում մեր հասարակության համար։
Ֆասբինդեր․- Մեր հասարակության մեջ չկա մեկը, ով չունի հոգեկան խանգարում։
Հարց․- Ինքնասպանությունը՝ որպես այդպիսին, արդարացնո՞ւմ եք։
Ֆասբինդեր․- Այո՛։
Հարց․- Մտերիմներին դժվարանո՞ւմ եք ցույց տալ Ձեր զգացմունքները։
Ֆասբինդեր․- Ո՛չ։
Հարց․- Ո՞ր հանգամանքները կարող են Ձեզ դրդել մեծ զոհողության։
Ֆասբինդեր․- Սերը։
Հարց․- Անձնական ծանր պահերին պատրա՞ստ եք դիմել հոգեբանի կամ հոգեբույժի օգնությանը։
Ֆասբինդեր․- Իհա՛րկե։
Հարց․- Ի՞նչ դիպլոմով եք ավարտել դպրոցը։
Ֆասբինդեր․- Ոչ մի։
Հարց․- Պատրա՞ստ եք որդեգրել խնամակալության կարիք ունեցող երեխայի։

Հարց․- Ի՞նչ եք կարծում, Ձեր մտերիմները Ձեզ սիրո՞ւմ են։
Ֆասբինդեր․- Ես չափից դուրս շատ բան եմ անում ի հակառակ, այդ իսկ պատճառով քչերն են մնում իմ կողքին։
Հարց․- Ձեր ապագային նայում եք մռա՞յլ, թե՞ լավատեսական հայացքով։
Ֆասբինդեր․- Ինձ համար դա հարց չեմ համարում։
Հարց․- Ո՞վ է Ձեզ համար օրինակ ծառայում, և ինչո՞ւ։
Ֆասբինդեր․- Հենրիխ ֆոն Կլեյստը, որովհետև նրան հաջողվեց գտնել մի մարդու, ով պատրաստ էր մեռնել իր հետ միասին։
Հարց․- Ձեզ խի՞ստ են դաստիարակել։
Ֆասբինդեր․- Ո՛չ։
Հարց․- Վերջին անգամ ե՞րբ և ինչո՞ւ եք ներքին անհանգստություն զգացել։
Ֆասբինդեր․- Ես ամեն անգամ ներքին անհանգստություն եմ զգում այն ժամանակ, երբ ինձ է նայում որևէ համազգեստավոր մարդ։
Հարց․- Ինչո՞վ է պայմանավորված Ձեր ինքնավստահությունը։
Ֆասբինդեր․- Իմ կարողություններով։
Հարց․- Հարաբերություններում Ձեզ համար ի՞նչն է ամենակարևորը։
Ֆասբինդեր․- Անընդհատ ստուգումը այն արժեքների, որոնց վրա կառուցվում են այդ հարաբերությունները։
Հարց․- Ատոմային էլեկտրակայանները Ձեզ համար հանդիսանո՞ւմ են սպառնալիք։
Ֆասբինդեր․- Ո՛չ։
Հարց․- Ենթարկվո՞ւմ եք օտար տրամադրությունների ազդեցությանը։
Ֆասբինդեր․- Կախված է այդ տրամադրություններից։
Հարց․- Ձեր կարծիքով՝ ի՞նչ է լավ կիրակնօրյա առավոտը։
Ֆասբինդեր․- Խավիար, շամպայն, Մալերի ութերորդ սիմֆոնիան, Kraftwerk֊ի Radio-Activity֊ն, Bild am Sonntag թերթի համարը, գիրք, որն այնքան լավն է, որ ափսոսում ես կարդալ մինչև վերջ, ընկեր՝ լա՛վ ընկեր, և հեռախոսն անջատելու հնարավորությունը։
Հարց․֊ Ձեր փորձառությամբ՝ ո՞ր վարքագիծը կամ հատկությունն է Ձեզնից պահանջում հատուկ մարդամոտություն։
Ֆասբինդեր․- Դրան ես չեմ կարող պատասխանել որպես նորմալ մարդ։ Իմ դեպքում՝ այսպես կոչված «հանրաճանաչությունը»։
Հարց․- Ձեր ֆիլմերը հիմնված են իրակա՞ն փաստերի վրա։
Ֆասբինդեր․- Իրական փաստեր չեն լինում։ Ճշմարտացին հենց արհեստականն է։
Հարց․- Թեմա ընտրելիս Ձեզ վրա ազդո՞ւմ է այլոց կարծիքը, խորհուրդ հարցնո՞ւմ եք։ Թե՞ ամեն ինչ ինքներդ եք հստակեցնում։
Ֆասբինդեր․- Այն պահից, երբ մարդ որոշում է ընդունում չմեկնել անմարդաբնակ կղզի, նա այլևս ոչինչ միայնակ չի հստակեցնում։
Հարց․- Ո՞ր կուսակցությանը ձայն կտաք Բունդեսթագի ընտրություններում։
Ֆասբինդեր․- Արդեն ոչ մեկին։
Հարց․- Հավատո՞ւմ եք այն ամենին, ինչը ցուցադրում եք Ձեր ֆիլմերում։
Ֆասբինդեր․- Այո՛։
Հարց․- Սիրո՞ւմ եք զբաղվել սպորտով։ Եթե՝ այո, ապա ո՞ր մարզաձևով։
Ֆասբինդեր․- Սեղանի թենիս, լող, faire l’amour.
Հարց․- Ինչպիսի՞ն եք պատկերացնում Ձեր անձնական և մասնագիտական ապագան։
Ֆասբինդեր․- Չկա ոչ մի անցյալ, չկա ոչ մի ներկա, հետևաբար՝ չկա նաև ոչ մի ապագա։
թարգմանեց
Հովհաննես Վարդումյանը

COMMENTS