Քիարոսթամի, Մախմալբաֆ, Մեհրջուի․․․ Իրանական կինեմատոգրաֆի լավագույն ռեժիսորների տասնյակն՝ ըստ Kinoversus֊ի։
1.Աբաս Քիարոսթամի
(1940)
Լավագույն ֆիլմերի եռյակը՝
«Բալի համը», «Քամին մեզ կտանի», «Խոշոր պլան»
Մրցանակները՝
Կաննի և Վենետիկի կինոփառատոներ
Յուրաքանչյուր երկրի կինեմատոգրաֆ ունի մի գործիչ, ում միջոցով էլ ճանաչում են այդ երկրի կինոն: Իրանի պարագայում այդ դերը կատարում է Աբաս Քիարոսթամին, մինչդեռ նա ավելին է, քան պարզապես համաշխարհային հռչակ ունեցող ռեժիսոր: Քիարոսթամին ինքնին իրանական կինոն է, նա իր մեջ ամփոփում է իրանական կինոյի նոր ալիքին բնորոշ բոլոր հատկանիշները: Ռեժիսորն իրանական պոեզիայի և բնության ներդաշնակ համադրությունը փոխանցում է ստատիկ ու երկարատև կադրերի միջոցով և, միևնույն ժամանակ, վավերագրական ոճով արված իր աշխատանքներում առանց ավելորդ զգացմունքայնության ներկայացնում է շարքային իրանցիների սոցիալական խնդիրներն ու առօրյա մտահոգությունները: Լինելով դիզայներ ու լուսանկարիչ՝ նա իր առաջին փորձը կինոյում արել է բավականին ուշ և առաջին իսկ կարճամետրաժ ֆիլմով՝ «Հացը և նրբանցքը», արժանացել է հանդիսատեսի ու քննադատների հավանությանը:
Հետագա տարիներին նրա մյուս ֆիլմերը ստացել են բազում մրցանակներ ամենաճանաչված կինոփառատոներում: Քիարոսթամիին լավագույնների շարքն են դասում այնպիսի կինոռեժիսորներ, ինչպիսիք են Ակիրա Կուրոսավան, Միխայել Հանեքեն, Նանի Մորետին, Ժան-Լյուկ Գոդարը և այլք: Պետք է նշել, որ Աբաս Քիարոսթամին այն փոքրաթիվ գործիչներից է, ով չի լքել հայրենիքն Իսլամական հեղափոխությունից հետո, և, չնայած իր վրա գործադրվող բոլոր ճնշումներին, շարունակել է ստեղծագործել Իրանում: Նա շարունակել է կոտրել արմատացած կարծատիպերը, որոնց համաձայն՝ Իրանը հետադիմական երկիր է, որտեղ ապրում են միայն հետամնաց իսլամիստներ կամ ահաբեկիչներ: Նրա ֆիլմերի շնորհիվ մենք տեսնում ենք, որ Իրանում էլ ապրում են մեզ պես հասարակ մարդիկ՝ ցավով, սիրով և զգացմունքներով լի։
Հետագա տարիներին նրա մյուս ֆիլմերը ստացել են բազում մրցանակներ ամենաճանաչված կինոփառատոներում: Քիարոսթամիին լավագույնների շարքն են դասում այնպիսի կինոռեժիսորներ, ինչպիսիք են Ակիրա Կուրոսավան, Միխայել Հանեքեն, Նանի Մորետին, Ժան-Լյուկ Գոդարը և այլք: Պետք է նշել, որ Աբաս Քիարոսթամին այն փոքրաթիվ գործիչներից է, ով չի լքել հայրենիքն Իսլամական հեղափոխությունից հետո, և, չնայած իր վրա գործադրվող բոլոր ճնշումներին, շարունակել է ստեղծագործել Իրանում: Նա շարունակել է կոտրել արմատացած կարծատիպերը, որոնց համաձայն՝ Իրանը հետադիմական երկիր է, որտեղ ապրում են միայն հետամնաց իսլամիստներ կամ ահաբեկիչներ: Նրա ֆիլմերի շնորհիվ մենք տեսնում ենք, որ Իրանում էլ ապրում են մեզ պես հասարակ մարդիկ՝ ցավով, սիրով և զգացմունքներով լի։
2.Մոհսեն Մախմալբաֆ
(1957)
Լավագույն ֆիլմերի եռյակը՝
«Ղանդահար», «Գաբեհ», «Անմեղության պահ»
Մրցանակները՝
Կաննի և Վենետիկի կինոփառատոներ
Առհասարակ իրանական կինեմատոգրաֆի մասին խոսելիս պետք է հիշել, որ Իրանում կինոն հանդիսանում է դարավոր ավանդույթներ ունեցող իրանական պոեզիայի արտացոլման հարթակը: Այս տեսանկյունից ուսումնասիրելով նաև իրանցի ռեժիսորներին՝ հարկ է առանձնացնել Մոհսեն Մախմալբաֆին, ով իր հայրենիքում հայտնի է նախևառաջ որպես արձակագիր: Բացի բազմաթիվ պատմվածքներից՝ Մախմալբաֆը հեղինակել է նաև մի շարք կինոսցենարներ, որոնց հիման վրա ֆիլմեր են նկարահանել իրանական նոր ալիքի լավագույն ներկայացուցիչները, այդ թվում՝ ռեժիսորի կինը և դուստրերը, ում կանդրադառնանք ստորև։ Կաննի և Վենետիկի կինոփառատոներ
Անդրադառնալով Մախմալբաֆ֊ռեժիսորին՝ պետք է նշել, որ նրա ֆիլմերը պատմում են ոչ միայն Իրանի, այլև ողջ տարածաշրջանի բնակիչների սոցիալական խնդիրների մասին. «Ղանդահարը» պատմում է Աֆղանստանում տեղի ունեցող դեպքերի մասին, «Գաբեհը» գորգագործության դարավոր ավանդույթներ ունեցող ղաշղայի ցեղի լեգենդների և առասպելների էկրանավորումն է: Միևնույն ժամանակ՝ Մախմալբաֆը հատուկ ուշադրություն է դարձնում քաղաքական թեմաներին, կանանց խնդիրներին, նրանց իրավունքներին և այլն: Խոսելով ռեժիսորի կինեմատոգրաֆիական ոճի մասին՝ հարկ է նշել, որ նրա ֆիլմերն աչքի են ընկնում գունային բազմազանությամբ, պոեզիայի և իրականության համադրությամբ, կադրային հետաքրքիր լուծումներով:
3.Դարիուշ Մեհրջուի
(1939)
Լավագույն ֆիլմերի եռյակը՝
«Կովը», «Սանթուր», «Համուն»
Մրցանակները՝
Բեռլինի և Վենետիկի կինոփառատոներ
Եթե Աբաս Քիարոսթամին համարվում է իրանական կինոյի դեմքը, ապա Դարիուշ Մեհրջուիի պարագայում կարելի է ասել, որ նա հանդիսանում է կինոպատմության ամենահզոր շարժումներից մեկի՝ Նոր ալիքի հիմնադիրն իրանական կինեմատոգրաֆում։ Նրա «Կովը» ֆիլմով դրվել է իրանական նոր ալիքի հիմքը: Մեհրջուին կրթություն է ստացել Քալիֆորնիայի համալսարանում, որտեղ նրա դասախոսն է եղել ֆրանսիացի աշխարհահռչակ ռեժիսոր Ժան Ռենուարը, սակայն շուտով երիտասարդ Մեհրջուին թողել է կինոարվեստի ուսումնասիրությունը և, ի վերջո, ավարտել է համալսարանի փիլիսոփայության բաժինը: Հետագայում նա հիմնադրել է Pars Review ամսագիրը, որի գործունեության գլխավոր նպատակն է եղել արևմտյան հասարակությանը պարսկական գրականության հետ ծանոթացնելը։
1965թ֊ին վերադառնալով Իրան՝ Մեհրջուին սկսել է նկարահանել ֆիլմեր, որոնցից երկրորդը՝ «Կովը», մեծ աղմուկ է առաջացրել ողջ աշխարհում: Ֆիլմը բարձր գնահատականների է արժանացել տարբեր երկրների կինոքննադատների կողմից, մինչդեռ Իրանում ֆիլմի ցուցադրությունն արգելվել է, քանի որ ռեժիսորի հայրենիքում այդ ֆիլմի մեջ տեսնում էին շահական վարչակարգի հասցեին ուղղված բացահայտ ծաղր: Մեհրջուին շարունակել է ստեղծագործել նաև իսլամական հեղափոխությունից հետո: Մի քանի տարի ապրելով և նկարահանելով Փարիզում՝ նա վերադարձել է Իրան: Շուտով ռեժիսորը նկարել է «Համունը», որը մի շարք հարցումների արդյունքում ճանաչվել է լավագույն պարսկական ֆիլմ: Մեհրջուիի մյուս աշխատանքները ևս արժանացել են միջազգային հեղինակավոր մրցանակների։ Հանրահայտ ռեժիսորի ֆիլմերը, որոնք հիմնականում իրանցի կամ համաշխարհային հռչակ ունեցող արտասահմանյան գրողների ստեղծագործությունների էկրանավորումներն են (օրինակ՝ Ղոլամ֊Հոսեյն Սաեդի, Ջերոմ Դեյվիդ Սելինջեր), ունեն սոցիալական ուղղվածություն, ինչպես նաև աչքի են ընկնում վառ արտահայտված սիմվոլիզմով և զգացմունքայնությամբ: Gholam-Hossein Saedi
4.Մաջիդ Մաջիդի
(1959)
Լավագույն ֆիլմերի եռյակը՝
«Երկնքի երեխաները», «Դրախտի գույնը», «Անձրև»
5.Բահրամ Բեյզաի
(1938)
Լավագույն ֆիլմերի եռյակը՝
«Կատաղի շների սպանությունը», «Ճանապարհորդները»,
«Միգուցե մեկ այլ անգամ»
«Միգուցե մեկ այլ անգամ»
6.Ջաֆար Պանահի
(1960)
Լավագույն ֆիլմերի եռյակը՝
«Շրջան», «Խաղից դուրս», «Սպիտակ փուչիկ»
Մրցանակները՝
Կաննի, Բեռլինի և Վենետիկի կինոփառատոներ
7.Ասղար Ֆարհադի
(1972)
Լավագույն ֆիլմերի եռյակը՝
«Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը», «Էլլիի մասին», «Հրավառություններ չորեքշաբթի օրերին»
Մրցանակները՝
«Օսկար», Կաննի և Բեռլինի կինոփառատոներ
8.Բահման Ղոբադի
(1969)
Լավագույն ֆիլմերի եռյակը՝
«Հարբած ձիերի ժամանակը», «Կրիաներն էլ կարող են թռչել», «Կիսալուսին»
Մրցանակները՝
Կաննի և Բեռլինի կինոփառատոներ
9.Սամիրա Մախմալբաֆ
(1980)
Հանա Մախմալբաֆ
(1988 )
Լավագույն ֆիլմերի եռյակը՝
«Սեպտեմբերի 11», «Բուդդան փլվեց ամոթից», «Գրատախտակներ»
Մրցանակները՝
Կաննի, Վենետիկի և Բեռլինի կինոփառատոներ
10.Մասուդ Կիմիաի
(1941)
Լավագույն ֆիլմերի եռյակը՝
«Կեսարը», «Եղջերուն», «Օձի ժանիքը»
Մրցանակները՝
Բեռլինի կինոփառատոն
Սոնա Կարապողոսյան
COMMENTS