«Իմ ֆիլմերը քաղաքական դիրքորոշմանս պատճառով չէին գովազդվում, և ես ստիպված էի տարիներ շարունակ ապացուցել, որ կարող եմ իմ տեղն ունենալ կինովարձույթում»: Քեն Լոուչ
Փոքրաթիվ ռեժիսորների է հաջողվել իրենց ֆիլմերում այդքան վառ ու անկեղծ ներկայացնել սոցիալական թեմաները, որքան բրիտանացի տաղանդավոր ռեժիսոր Քեն Լոուչին: Նրա մասնագիտական 10 խորհուրդները, որոնք հասցեագրել է երիտասարդ ռեժիսորներին, կարող են ուղեցույց դառնալ յուրաքանչյուրի համար` անձնական ու աշխատանքային հարաբերությունները կառուցելիս:
1.Խուսափեք շվայտությունից. հավաքեք տնտեսող թիմ
Իմ բախտը բերել է: Ես աշխատում եմ այնպիսի պրոդյուսերների հետ, ովքեր չեն թալանում ներդրողներին: Եվ մենք չենք վատնում հսկայական գումարներ, այդ իսկ պատճառով չենք ունենում անտեղի շռայլությունների հետևանքով ծագող խնդիրներ: Խոշոր հաշվով` սա աշխատելու ամենակենսունակ մեխանիզմն է, եթե ունես խելամիտ պրոդյուսեր: Որքան էլ տարօրինակ հնչի, սակայն ես համարում եմ, որ ավելորդ գումարների բացակայությունը մեզ միայն օգնում է: Կինեմատոգրաֆը լավ վարձատրվող արդյունաբերություն է: Նույնիսկ մեր պարագայում այն ապահովում է լավ վարձատրություն: Իսկ երբ գումարները չափից դուրս մեծ են, իմ կարծիքով, ի հայտ է գալիս ցոփությունը: Այնպես որ` փորձեք այդ հարցում լինել ողջախոհ:
2.Գնահատեք ձեզ շրջապատող մարդկանց
Կարծում եմ` մեր թիմում բոլորս հարգում ենք միմյանց: Դուք փորձում եք նրանց բավականաչափ ժամանակ տալ` աշխատանքը կատարելու համար. իհարկե, երբեմն դա բարդություն է առաջացնում, որովհետև բոլորս էլ յուրովի ունենք ժամանակի խնդիր: Թիմում ընդգրկված ամեն մի անհատի ներդրումը գնահատելը ես համարում եմ առանցքային գործոն: Դուք գիտակցում եք ձեր կարևորությունը, նրանք էլ` իրենցը: Ես աշխատում եմ հրաշալի մարդկանց հետ և անհնարին եմ համարում նրանցից որևէ մեկից ազատվելը: Կարիք չկա նրանց որևէ բան բացատրելու: Ամեն ինչ առանց այդ էլ պարզ է դառնում ձեր գործելակերպի շնորհիվ:
«Կես», 1969թ |
3.Լավագույն թիմը ձևավորվում է հավատարմության հիմքի վրա
Ես հաջողակ եմ իմ շրջապատում լավ մարդիկ ունենալու առումով: Եթե մարդիկ վստահել են ձեզ, դուք էլ պիտի նրանց ցույց տաք ձեր վստահությունը: Հետո պիտի մշակեք մեկ ընդհանուր մոտեցում բոլորի հանդեպ և այդ դեպքում ստիպված չեք լինի նորից ու նորից հաղթահարել նույն խնդիրները փոխհարաբերություններում, որովհետև թիմում կտիրի փոխըմբռնումը: Եվ դա նպատակահարմար է:
4.Կտրեք մինչև նկարահանելը. հետո մի քիչ էլ կտրեք
Դուք նկարահանում եք չափից դուրս շատ տեսարաններ, որոնց կարիքը չկա: Սա, իմ կարծիքով, ամենամեծ սխալներից մեկն է, որ բոլորն
են գործում: Ես էլ էի այդ նույն սխալը գործում իմ կարիերայի սկզբում: Նախքան սկսելը
մենք փորձում ենք կրճատել բյուջեն: Մենք կրճատում ենք սցենարը և ունենում ավելի քիչ
ծախսեր: Թերևս, յուրաքանչյուր ֆիլմում էլ կգտնվի մեկ-երկու տեսարան` առանց որոնց անհնար
է ֆիլմը կառուցել: Դուք այդ մասին չեք կարող իմանալ նախապես, բայց հենց այդ անհայտությունն
էլ հանդիսանում է կինոարվեստի անբաժանելի մասը: Իսկ ձեր աշխատանքի անբաժանելի մասն
էլ այն է, որ կրճատեք սցենարը նկարահանումներից առաջ և տնտեսեք ձեր ժամանակը:
«Քամին, որ ճոճում է ցախիները», 2006թ |
5.Նույնիսկ ամենափոքր պատմության մեջ փնտրեք մեծ իմաստ
Սա վերաբերում է սցենարական վարպետությանը: Ես բավականաչափ
վաղուց եմ աշխատում սցենարիստ Փոլ Լավերթիի հետ, և ինձ դուր է գալիս այն, որ նա կարողանում
է գտնել իրավիճակն ամբողջությամբ բացահայտող միկրոաշխարհը: Դուք տեսնում եք մի փոքրիկ
դրվագ, բայց դրա միջոցով երևում է ընդհանուր պատկերը: Միշտ պետք է փնտրել կամ այդ միկրոաշխարհը,
կամ հարաբերությունները, կամ իրավիճակը, և եթե կարողանաք այդ ամենը մատուցել ճշմարտացի,
դրանով իսկ կբացահայտեք համապարփակ խնդիրը, թեպետ, ըստ էության, ստիպված չեք լինի այդ
մասին մտածել նպատակադրված: Դուք պարզապես մարդկանց կմոտեցնեք տվյալ մտքին կամ գաղափարին:
Հենց այդպիսի պատմություններ է պետք փնտրել:
6.Սյուժեում պիտի
զգացվի թեթևություն` անկախ դրա արտացոլման բարդությունից
Նկարահանելով հնարովի պատմություններ` մեր պարագայում պիտի ունենանք շատ հստակ սցենար: Այն ամենը, ինչ տեսնում եք էկրանի վրա, 98 տոկոսով կազմված է սցենարից: Մյուս 1-2 տոկոսն ավելացվում է ընթացքում, բայց անհրաժեշտ է ստեղծել այնպիսի տպավորություն, թե այդ ամենն իմպրովիզ է: Ինչպե՞ս նվագել Շոպեն: Ձեզ թվում է, թե դաշնակահարը ռոյալի առաջ նստելուն պես սկսեց նվագել իր գլխում հենց այդ պահին ծնված զարմանալի մեղեդին: Բայց պարզ է, որ դա գրվել է նախապես: Նույնն էլ կինոյի պարագայում է: Ձեր սցենարում և' արտաքուստ, և' ներքուստ ամեն ինչ պիտի թվա ինքնաբուխ, ինքնաբերաբար, և դուք պիտի կարողանաք իրագործել այդ հնարքը:
«Էրիկի որոնումներում», 2009թ |
7.Խմբագրեք սցենարը` ձեզ պատկերացնելով ձեր թշնամիների տեղում
Ֆիլմի ողջ ընթացքում ձեզ անհրաժեշտ է ուշադիր հետևել ֆիլմի բովանդակությանը, իմաստին ու ենթատեքստին: Ճշմարտացի՞ է արդյոք, կարողացե՞լ եք համոզիչ բացատրել, կա՞ թյուրըմբռնման վտանգ: Այդ ամենը պիտի լինի սցենարում: Ես նկատել եմ, որ եթե սցենարն ունենում է կեղծություն, դա միշտ արտացոլվում է ֆիլմում: Իմ պրակտիկայում եղել է 1-2 դեպք, երբ սցենարը չի եղել բավականաչափ համոզիչ: Ի սկզբանե եղած այդ թերությունը երևացել է նաև ֆիլմում: Ենթատեքստի ճիշտ ընկալման գաղտնիքն ամփոփված է հենց սցենարական աշխատանքում: Ինքներդ ձեզ ուղղեք այնպիսի հարցեր, որոնք, ենթադրաբար, կուղղեին ձեր թշնամիները:
8.Սցենարիստի
և
ռեժիսորի
փոխհարաբերությունները
սրբություն
են
Մինչ Փոլ
Լավերթին կսկսի գրել սցենարը` մենք երկար քննարկում ենք սյուժեն: Եվ այդ ժամանակ ստեղծվում է առաջին սևագիր տարբերակը:
Երբ
գծագրվում է
հակիրճ բովանդակությունը, մենք սկսում ենք հստակեցնել յուրաքանչյուր փուլը, իսկ Փոլն այդ ընթացքում գրում է ամբողջական սցենարը: Երկարատև քասթինգներն անցկացնելիս ինձ դուր է գալիս, որ Փոլն ու պրոդյուսեր Ռեբեքա Օ'Բրայենը պարբերաբար խորհրդակցում են բոլորիս հետ և հաճախակի հայտնվում նկարահանման հրապարակում:
Փոլը հաճախ նկատում է
այն, ինչը ես
աչքաթող եմ
անում: Կարծում եմ` արդեն իսկ
պարզ է, որ
մենք ունենք սերտ բարեկամական հարաբերություններ: Մենք երբեք ճնշում չենք գործադրում միմյանց վրա և իսկապես հաճույք ենք ստանում մեկս մյուսի ներկայությունից: Նա կարող է ընդամենը սուրճ պատրաստել երկուսիս համար և ուրիշ ոչինչ չանել. այդքանն էլ բավարար է:
9.Հիշեք. սցենարն ու ռեժիսուրան նույնը չեն
Եթե
դուք ռեժիսոր եք, հիշեք` դուք սցենարիստ չեք: Ինձ
թվում է` բազմաթիվ ռեժիսորներ հիմա մտածում են, թե
իրենք պիտի լինեն նաև
սցենարիստ: Դա, ըստ իս, մեծ սխալ է: Երբեք մի մոռացեք, որ դուք ռեժիսոր եք և ոչ թե սցենարիստ:
Իսկ
եթե
սցենարիստ եք, ուրեմն` ռեժիսոր չեք: Այս տարբերակման մասին հարկ է չմոռանալ:
Լավ
ռեժիսոր-սցենարիստները փոքրաթիվ են: Ավելի հաճախ պատահում է հակառակը`
ռեժիսորները գրում են
շատ
թույլ սցենարներ: Դրանք բավականաչափ բարդ չեն և բավականաչափ խոր չեն: Իսկ այն սցենարիստները,
ովքեր նկարահանում են, արդյունքում ստանում են
իրադարձություններով չափից դուրս հագեցված և արհեստականորեն խտացված ֆիլմ: Այդօրինակ ֆիլմերում օդ չկա: Մինչդեռ կինոնկարի համար անհրաժեշտ է ապահովել տարբեր տեսանկյուններ,
որոնք, չլինելով միանման, կլրացնեն իրար: Նախընտրելի է, որ սցենարի վերաբերյալ լինի այլ տեսանկյուն,
ռեժիսուրայի վերաբերյալ` այլ:
10.Թուլացեք
Դուք գիտեք, որ
սա
ընդամենը կինո է: Իսկական փորձություն է` ամիսներ շարունակ և
ամեն օր
արթնանալ առավոտյան ժամը 6-ին: Եվ
ձեր
գլխավոր խնդիրն է` այդ
ողջ
ընթացքում ամուր պահել հավատը սեփական ուժերի նկատմամբ: Ի վերջո, եթե չպահեք այդ հավատը, այն երբեք սեփական կամքով չի այցելի ձեզ, իսկ վաղը դուք կվերադառնաք նույն կետին, որից սկսել էիք` որպես դաս: Հիշեք` սա ընդամենը կինո է: Լուրջ մի վերաբերվեք դրան:
COMMENTS