20-րդ դարը Եվրոպայի դարն էր, իսկ 21-րդ դարը Ասիայինն է... 21-րդ դարի 20 լավագույն ասիական ֆիլմերն` ըստ Kinoversus-ի:
ռեժ.` Վոնգ Կար-Վայ
Հոնկոնգ, Չինաստան, 2000թ
Չոուն և Սուն հարևաններ են: Երկուսն էլ ամուսնացած են, սակայն ամեն մեկի երկրորդ կեսն ունի իր պատճառները` տնից բացակայելու համար: Միայնությունից ձանձրանալով` Չոուն և Սուն դառնում են մտերիմներ...
* Տեխնիկակական Գրան-պրի և Արծաթե մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար Կաննի միջազգային կինոփառատոնում, «Սեզար» մրցանակ լավագույն օտարալեզու ֆիլմի համար:
ՄԵԿԸ ԵՎ ԵՐԿՈՒՍԸ
ռեժ.` Էդվարդ Յանգ
Թայվան, 2000թ
40-ամյա Էնջեյը մտահոգ է: Աշխատանքային պրոբլեմներին ավելացել է ընտանեկան խնդիրների թնջուկը: Եվ վաղեմի սիրեցյալի հետ անակնկալ հանդիպումը նոր կյանք սկսելու հույս է բերում...
* Մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար Կաննի միջազգային կինոփառատոնում:
ՍԱՏԱՆԱՆԵՐԸ ՇԵՄԻՆ
ռեժ.` Ցզյան Վեն
Չինաստան, 2000թ
Պատերազմից և սովից դատարկված չինական գյուղում հայտնվում է երկու պարկ, իսկ պարկերի մեջ` ռազմագերի ճապոնացի սպան` իր թարգմանչի հետ: Գյուղացիներից մեկը հանձն է առնում հոգ տանել նրանց մասին, սակայն օրերից մի օր գյուղի բնակիչները որոշում են օտարականների հախից գալ...
* Ժյուրիի Գրան-պրի մրցանակ Կաննի միջազգային կինոփառատոնում:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԳՈՏԻ
ռեժ.` Պակ Չհան-Ուկ
Հարավային Կորեա, 2000թ
1953 թվականին Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև ստորագրվեց հրադադարի մասին համաձայնագիր: Ու չնայած պատերազմը շարունակվում էր` սահմանի երկայնքով ձևավորվեց ապառազմականացված գոտի, որտեղ հիմնադրվեց այսպես կոչված «զինադադարի գյուղակ»...
* Ճապոնական «Երկնագույն ժապավեն» մրցանակ լավագույն օտարալեզու ֆիլմի համար:
ՍՈՒՉԺՈՈՒ ԳԵՏԻ ԳԱՂՏՆԻՔԸ
ռեժ.` Լոու Ե
Չինաստան, 2000թ
Իմանալով, որ իր սիրելի Մարդարը հանցակից է իրեն առևանգողների հետ, գեղեցկուհի Մաուդանը նետվում է Սուչժոու գետի մութ ջրերի մեջ և հավիտյան կորում: Մարդարին դատապարտում են ազատազրկման, ու երբ նա երեք տարի անց ազատվում է բանտից, հանդիպում է Մեյմեյին` գիշերային ակումբի պարուհուն, ով ջրի երկու կաթիլի պես նման է Մաուդանին...
* Գլխավոր մրցանակ Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում:
ՂԱՆԴԱՀԱՐ
ռեժ.` Մոհսեն Մախմալբաֆ
Իրան, 2001թ
Արտասովոր պատմություն մի կնոջ մասին, ով ուղևորվում է ինքնասպան լինել ցանկացող քրոջը գտնելու: Ճանապարհն անցնում է Աֆղանստանով` 21-րդ դարում աշխարհի ամենաթեժ կետերից մեկով...
ռեժ.` Մոհսեն Մախմալբաֆ
Իրան, 2001թ
Արտասովոր պատմություն մի կնոջ մասին, ով ուղևորվում է ինքնասպան լինել ցանկացող քրոջը գտնելու: Ճանապարհն անցնում է Աֆղանստանով` 21-րդ դարում աշխարհի ամենաթեժ կետերից մեկով...
* Ժյուրիի մրցանակ Կաննի միջազգային կինոփառատոնում:
ՀԵՐՈՍԸ
ՀԵՐՈՍԸ
ռեժ.` Չժան Իմոու
Հոնկոնգ, Չինաստան, 2002թ
«Անանունը» ժամանում է Ցին երկիր: Նրան հրահանգ է տրված` ոչնչացնել կայսրի երեք թշնամիներին: Հանդիպելով կայսրին` նա յուրովի է շարադրում եղելությունը, ամեն անգամ` տարբեր գունային երանգներով: Կայսրն էլ իր հերթին ունի այս պատմության սեփական տարբերակը...
Հոնկոնգ, Չինաստան, 2002թ
«Անանունը» ժամանում է Ցին երկիր: Նրան հրահանգ է տրված` ոչնչացնել կայսրի երեք թշնամիներին: Հանդիպելով կայսրին` նա յուրովի է շարադրում եղելությունը, ամեն անգամ` տարբեր գունային երանգներով: Կայսրն էլ իր հերթին ունի այս պատմության սեփական տարբերակը...
* Ալֆրեդ Բաուերի անվան մրցանակ Բեռլինի կինոփառատոնում:
ՕՏԱՐԱՑՈՒՄ
ռեժ.` Նուրի Բիլգե Ջեյլան
Թուրքիա, 2002թ
Ձնառատ ու թաց Ստամբուլի ֆոնի վրա իր լավագույն կինոժապավենում թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանն անշտապ, վարպետին հատուկ ձեռագրով պատմում է երկու միայնակ տղամարդկանց` Անդրեյ Տարկովսկու ֆիլմերի թունդ սիրահար, լուսանկարիչ Մահմուդի և աշխատանք գտնելու հույսով գյուղից մեծ քաղաք ժամանած նրա թերուս ազգական Յուսուֆի մասին: Նրանց հարաբերությունները, կարծես թե, այնքան էլ ստացված չեն...
* Ժյուրիի Գրան-պրի մրցանակ և Արծաթե մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար Կաննի միջազգային կինոփառատոնում:
ԱՍՏԾՈ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՄԲ
ռեժ.` Էլիա Սուլեյման
Պաղեստին, 2002թ
Քաղաքական իրավիճակի պատճառով Երուսաղեմն ու Ռամալահը բաժանված են իսրայելական անցակետով: Պաղեստինցի հերոսը, ով հոգ է տանում հիվանդ հոր մասին և կարոտում սիրելի կնոջը, նետվում է սահմանի մի կողմից մյուսը` ենթարկվելով ռազմական իրավիճակի տհաճ կանոններին...
* Ժյուրիի մրցանակ և FIPRESCI մրցանակ Կաննի միջազգային կինոփառատոնում:
ՏԻԿՆԻԿՆԵՐ
ռեժ.` Տակեշի Կիտանո
Ճապոնիա, 2002թ
Ֆիլմը կազմված է միմյանցից անկախ, սակայն գործողությունների ընթացքում հատվող երեք սյուժետային գծերից, որոնցից առաջինը ծնողների պատճառով միմյանցից բաժանված երիտասարդ սիրահարների պատմությունն է, երկրորդը վաղ տարիքում սեր կորցրած յակուձայի մասին է, իսկ երրորդ պատմությունը` մի տղայի` հանրահայտ երգչուհու հանդեպ ֆետիշիզմի հասնող սիրո մասին: Ի տարբերություն ռեժիսորի այլ ֆիլմերի` այստեղ հիմնականում շեշտը դրված է սիմվոլների և կադրի գեղագիտական արժեքի վրա:
* Ֆիլմի հերոսների հագուստը ստեղծել է ճապոնացի հանրահայտ դիզայներ Յոձի Յամամոտոն:
ՎԵՐՋԱԼՈՒՅՍԻ ՍԱՄՈՒՐԱՅԸ
ռեժ.` Յոձի Յամադա
ռեժ.` Յոձի Յամադա
Ճապոնիա, 2002թ
Ֆիլմում պատմվում է ծանր ժամանակաշրջանում ապրող սամուրայ Սեյբեյի և նրա ընտանիքի մասին: Մենամարտի ժամանակ հակառակորդին փայտե թրով հաղթած Սեյբեյն ակամա ներքաշվում է սամուրայական կլանի ներքին կոնֆլիկտների մեջ և հրաման է ստանում սպանել իր նման հասարակ մի վասալի...
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ռեժ.` Պոն Ջուն-Հո
Հարավային Կորեա, 2003թ
Գյուղաբնակ երկու անբան ու անսիրտ հետախույզ անհուսորեն ջանում են բացահայտել սերիական սպանությունների շղթան: Իր զոհերին բռնաբարող և սպանող մարդասպանին գտնելու գործին օգուտ չի տալիս նույնիսկ քաղաքից ժամանած արհեստավարժ ոստիկանը, ով ժամանակի ընթացքում ինքն էլ դառնում է գործընկերների պես դաժան ու անօգնական...
* Մրցանակ լավագույն ռեժիսորական դեբյուտի համար Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնում, Ժյուրիի մրցանակ:
* Մրցանակ լավագույն ռեժիսորական դեբյուտի համար Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնում, Ժյուրիի մրցանակ:
ԳԱՐՈՒՆ, ԱՄԱՌ, ԱՇՈՒՆ, ՁՄԵՌ... ԵՎ ՆՈՐԻՑ ԳԱՐՈՒՆ
ռեժ.` Կիմ Կի Դուկ
Հարավային Կորեա, 2003թ
Հեռավոր լեռնային մարզում, ուր կյանքը հոսում է բնության ռիթմին համահունչ, լճակի ջինջ մակերևույթով մի մենակյաց վանք է սահում: Դրա բնակիչները երկուսն են` մի ծեր վանական` իր երիտասարդ աշակերտի հետ: Ու չնայած Բարձրագույն ճշմարտության եզերքից ծերունուն լոկ բարակ մի խազ է բաժանում` նա այլևս ի զորու չէ դիմակայել գալիք իրադարձություններին, ինչպես տարվա եղանակների դեմ անզոր է ամեն մի շնչավոր արարած...
* Հանդիսատեսի համակրանքի մրցանակ Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնում:
* Հանդիսատեսի համակրանքի մրցանակ Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնում:
ԱՇԽԱՐՀ
ռեժ.` Ցզյա Չժանկե
Չինաստան, Ճապոնիա, 2004թ
Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում պեկինյան «Աշխարհ» զբոսայգում, որտեղ ներկայացված են Երկրագնդի բոլոր ճարտարապետական գլուխգործոցներն ու բացառիկ բնական երևույթները: Սա մի հետազոտություն է ավանդական մշակույթի վրա ուրբանիզացիայի և գլոբալիզացիայի ունեցած ազդեցության մասին: Գլխավոր հերոսներն են դերասանուհի Տաոն և նրա զուգընկեր Տայշենը, ով անվտանգության աշխատակից է...
ռեժ.` Ցզյա Չժանկե
Չինաստան, Ճապոնիա, 2004թ
Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում պեկինյան «Աշխարհ» զբոսայգում, որտեղ ներկայացված են Երկրագնդի բոլոր ճարտարապետական գլուխգործոցներն ու բացառիկ բնական երևույթները: Սա մի հետազոտություն է ավանդական մշակույթի վրա ուրբանիզացիայի և գլոբալիզացիայի ունեցած ազդեցության մասին: Գլխավոր հերոսներն են դերասանուհի Տաոն և նրա զուգընկեր Տայշենը, ով անվտանգության աշխատակից է...
ՉԱՐԱՃՃԻ ԱՄՊԸ
ռեժ.` Ցայ Մին-Լյան
Թայվան, 2005թ
Երկրում ջրի սուր պակաս կա, սակայն լիքն են ձմերուկները, որոնք գրեթե անվճար են վաճառվում: Շոգից և ծարավից շատերը փրկվում են ձմերուկի հյութով: Երկու երիտասարդներ շրջում են թանգարանների զուգարաններով ու լողանում են շենքերի տանիքներում, և ծնվում է լռությամբ լի մի տարօրինակ սիրավեպ...
* «Ոսկե արջ»` ակնառու գեղարվեստական նվաճումների համար Բեռլինի կինոփառատոնում, ինչպես նաև FIPRESCI-ի և Ալֆրեդ Բաուերի անվան մրցանակներ:
* «Ոսկե արջ»` ակնառու գեղարվեստական նվաճումների համար Բեռլինի կինոփառատոնում, ինչպես նաև FIPRESCI-ի և Ալֆրեդ Բաուերի անվան մրցանակներ:
ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ
ռեժ.` Ցզյա Չժանկե
Հոնկոնգ, Չինաստան, 2006թ
ռեժ.` Ցզյա Չժանկե
Հոնկոնգ, Չինաստան, 2006թ
Ջրամբարի կառուցումից հետո հինավուրց Ֆենցզե քաղաքը գրեթե ամբողջությամբ ջրի տակ է անցել, շուրջբոլորը հին տներ են քանդվում, մարդիկ են տեղահանվում: Կնոջը գտնելու նպատակով այստեղ է ժամանում հանքափոր Հանը, ում տունը վաղուց արդեն ջրի տակ է: Մյուս գլխավոր գործող անձը` բուժքույր Շենը Ֆենցզե է եկել ամուսնու ետևից, ում երկու տարի է չի տեսել: Շենը հասկանում է, որ համատեղ կյանքն այլևս անհնար է, և առաջարկում է ամուսնալուծվել...
* «Ոսկե առյուծ»Վենետիկի կինոփառատոնում:
* «Ոսկե առյուծ»Վենետիկի կինոփառատոնում:
ՍԻՐՈ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ
ռեժ.` Սիոն Սոնո
Ճապոնիա, 2008թ
Ինչի՞ մասին է երազում դեռահասն ուժերի ծաղկման շրջանում: Իհարկե` սիրո: Ինչի՞ մասին է մտածում դեռահասը, ում հայրը մոր մահից հետո քահանա է դարձել և այժմ խեղճ տղային ստիպում է խոստովանել մեղքեր, որոնց հետ նա որևէ կապ չունի... Դեռահասին մնում է միայն մեկ ելք` գործել այդ բոլոր մեղքերը` բացահայտելով կյանքի նորանոր եզրեր:
* FIPRESCI-ի և Caligari-ի մրցանակներ Բեռլինի կինոփառատոնում:
* FIPRESCI-ի և Caligari-ի մրցանակներ Բեռլինի կինոփառատոնում:
ԿԱԿԱՉ
ռեժ.` Սերգեյ Դվորցևոյ
Ղազախստան, 2008թ
Ասհաթն ավարտել է ծառայությունը Խաղաղօվկիանոսյան նավատորմում և վերադառնում է հայրենի Ղազախստան: Նա` նախկին նավաստին, սիրում է հայրենի տափաստանները, մայրամուտներն ու լուսաբացները և երազում է դառնալ... հովիվ: Բայց մինչ այդ նա պետք է ամուսնանա. այդպես է ավանդույթը: Իսկ արժանի թեկնածուն ողջ շրջանում մեկն է, բայց ինչպիսի թեկնածու... Եվ նրա անունն է Կակաչ...
* Հատուկ մրցանակ Կաննի միջազգային կինոփառատոնում:
* Հատուկ մրցանակ Կաննի միջազգային կինոփառատոնում:
ՊՈԵԶԻԱ
ռեժ.` Լի Չհան-Դոն
Հարավային Կորեա, 2010թ
Հան գետի հովտում, փոքրիկ քաղաքում, ապրում է էքսցենտրիկ և հետաքրքրասեր Միջան իր թոռան հետ: Նա շատ է սիրում հոգ տանել իր արտաքին տեսքի մասին և կրում է ծաղկազարդ գլխարկներ, իսկ մի օր էլ հայտնվում է բանաստեղծական արվեստի դասընթացներում: Կյանքում առաջին անգամ Միջան բանաստեղծություն է գրում` ոգեշնչում փնտրելով հասարակ մանրուքների մեջ, որոնք առաջներում չէր նկատում: Սակայն անկանխատեսելի իրադարձությունները ստիպում են գիտակցել, որ կյանքն այնքան էլ հիասքանչ չէ, ինչպես թվում էր...
* Ժյուրիի մրցանակ և մրցանակ լավագույն սցենարի համար Կաննի միջազգային կինոփառատոնում:
* Ժյուրիի մրցանակ և մրցանակ լավագույն սցենարի համար Կաննի միջազգային կինոփառատոնում:
Քեռի Բունմին տառապում է սուր երիկամային անբավարարվածությամբ և որոշում է կյանքի վերջին օրերն անցկացնել գյուղում` հարազատների մոտ: Այստեղ նրան են այցելում մահացած կնոջ և անհետացած որդու ուրվականներն` իրենց թևերի վրա առնելով Բունմիին: Իր հիվանդության պատճառների մասին խորհրդածելով` Բունմին ընտանիքի հետ կտրում-անցնում է ջունգլին ու հասնում լեռան գագաթին, որտեղ սկիզբ է առել նրա առաջին կյանքը...
* «Ոսկե արմավենի» Կաննի միջազգային կինոփառատոնում:
COMMENTS