«Հասկանո՞ւմ եք, արդյոք, որ մենք բոլորս ապրում ենք արդեն բոլորովին այլ քաղաքում: Քաղաք, որն ունի իր կանոններն ու օրենքները: Քաղաք, որի բնակիչներն ապրում են լուսավոր ապագայում: Քաղաք, որտեղ ամեն ինչ նոր է ու տարօրինակ...»: «Լուսավոր ապագան», ռեժ.` Ատոմ Էգոյան

ռեժիսոր՝ Ատոմ Էգոյան
սցենարի հեղինակ՝ Ատոմ Էգոյան
օպերատոր՝ Պոլ Շարոշի
կոմպոզիտոր՝ Մայքլ Դեննա
դերերում՝ Իեն Հոլմ, Քաերտան Բենքս, Սառա Փոլի, Թոմ ՄըքՔեմուս, Գաբրիել Ռոուզ, Ալբերտա Ուոթսոն, Մորի Չայկին, Արսինե Խանջյան
արտադրությունը՝ Կանադա, 1997թ
տևողությունը՝ 1ժ 52
Դպրոցական ավտոբուսի ողբերգական ավտովթարից հետո քաղաք է ժամանում փաստաբան Միթչել Սթիվենսը: Նա հաջորդաբար հանդիպում է իրենց երեխաներին կորցրած կամ տուժած ընտանիքների անդամների հետ` նպատակ ունենալով նրանց բողոքների և ցուցմունքների հիման վրա դատական հայց ներկայացնել և պատասխանատվության կանչել ավտոբուսներ արտադրող ընկերությանը: Սակայն Սթիվենսի անձնական հետաքննության արդյունքում բացահայտվում են փաստեր, որոնք նրան ստիպում են բոլորովին այլ տեսանկյունից ընկալել կատարվածը...
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ռասել Բենքսը, ում համանուն վեպի հիման վրա նկարահանվել է ֆիլմը, այստեղ հանդես է եկել բժշկի դերում:
- Ժյուրիի Գրան-պրի մրցանակ, FIPRESCI մրցանակ, էկումենիկ ժյուրիի մրցանակ` Կաննի միջազգային կինոփառատոնում:
- Մրցանակ լավագույն կանադական ֆիլմի համար` Տորոնտոյի կինոփառատոնում:
- Ամերիկյան կինոքննադատների ազգային միության մրցանակ` լավագույն դերասանական անսամբլի համար: