«Կինովարկանիշ» խորագիրը ներկայացնում է ճապոնացի լավագույն ռեժիսորների տասնյակն՝ ըստ Kinoversus ամսագրի։
(1903-1963)
«Մի պատմություն Տոկիոյում», «Ուշ գարուն»,
«Կանաչ թեյի համը բրնձից հետո»

Օձուի ամենահայտնի ֆիլմերն են «Մի պատմություն Տոկիոյում» և «Ուշ գարուն» կինոդրամաները, որոնք արտացոլում են ծնողների և զավակների հարաբերությունները՝ որդիական սիրո և այդ սիրո բացակայության ամենատարբեր դրսևորումներով։ Ընտանեկան թեմատիկան կազմում է Օձուի կինոարվեստի առանցքը։ Նրա ֆիլմերից որն էլ մտաբերենք՝ «Սայրայի համը», «Վաղ գարունը», «Լողացող խոտերը», «Կանաչ թեյի համը բրնձից հետո», «Տոկիոյի մայրամուտները» թե «Միակ որդին», ամենուր տեսնում ենք նույն խնդրի արծարծումը՝ ընտանեկան փոխհարաբերությունների, արժեքների և ավանդույթների նկարագիրը այդ արժեքներին հավատարիմ ժամանակակցի աչքերով։ Օձուն չունի միջազգային կինոմրցանակներ, նրա ֆիլմերը կամերային են, լակոնիկ և, միաժամանակ, չափազանց բանաստեղծական են նույնիսկ մանրուքներն արտացոլելիս։ 1954թ֊ին Օձուն գլխավորել է ճապոնացի կինոռեժիսորների միությունը, սակայն արտերկրի կինոհանդիսատեսին նա եղել է անծանոթ մինչև 1970֊ական թթ֊ները։ Արտասահմանյան կինոընկերությունները խուսափում էին ցուցադրել նրա ֆիլմերը՝ դրանք համարելով չափից դուրս ազգային և ընկալման տեսանկյունից ոչ շահավետ։ Իր միջազգային ճանաչմամբ Յասուձիրո Օձուն «պարտական է» ամերիկացի կինոռեժիսոր և կինոյի տեսաբան Փոլ Շրեդերի մենագրությանը, որը հրատարակվել է 1972թ֊ին։ 1990֊ականներին Օձուի ճանաչումն արտերկրում արդեն այնքան մեծ էր, որ նրա «Մի պատմություն Տոկիոյում» ֆիլմն ընդգրկվում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի եռյակում՝ «Քաղաքացի Քեյնի» և «Խաղի կանոնների» հետ միասին։
2. Կենձի Միձոգուտի
(1898-1956)
Լավագույն ֆիլմերի եռյակը՝
«Կառավարիչ Սանսյոն», «Մշուշոտ լուսնի հեքիաթներն անձրևից հետո», «Գենրոկուի դարաշրջանի 47 հավատարիմ վասալները»
Միձոգուտին Կուրոսավայի և Օձուի հետ միասին դասվում է Ճապոնիայի երեք մեծագույն ռեժիսորների շարքը։ Նրա «Կուրտիզանուհի Օհարուի կյանքը» ֆիլմը, Վենետիկյան կինոփառատոնում ստանալով հատուկ մրցանակ, սկիզբ հանդիսացավ ճապոնական կինոյի միջազգային հաղթարշավի համար։ Միձոգուտիի ֆիլմերում գերակշռում է «տղամարդկանց աշխարհում տառապող կնոջ» թեմատիկան, ինչը պայմանավորված է ռեժիսորի՝ ծանր մանկությունից մնացած անջնջելի վերքերով: Հոր դաժանությունը և քրոջ դառը ճակատագիրը (աղքատ ծնողները նրան հանձնել են մեկ այլ ընտանիք, այնուհետև նա դարձել է գեյշա) իրենց ծանր հետքն են թողել Միձոգուտիի գրեթե բոլոր ստեղծագործություններում:
Միձոգուտիի ոճը, տրադիցիոնալիզմի առումով, որոշակի նմանություն ունի Յասուձիրո Օձուի ստեղծագործական ձեռագրի հետ, որը չափազանց բնորոշ էր Ճապոնիայի նախապատերազմական շրջանի արվեստին, իսկ ներքին հուզականության ու հոգեբանական լարվածության առումով նա ընդհանրություններ ունի Կուրոսավայի հետ, ինչն էլ նպաստել է, որ Միձոգուտիի կինոարվեստն ընկալվի և ընդունվի նաև արտասահմանյան հանդիսատեսի կողմից։ Միձոգուտին ճապոնական կինոարվեստի ավագ սերնդի դասականներից է։ Նրա «Կառավարիչ Սանսյոն» պատմական ֆիլմը ֆրանսիական «Նոր ալիքի» քննադատների և հետևորդների ամենասիրելի ստեղծագործություններից էր։ Թեպետ այդ տարիներին Միձոգուտին իր հայրենիքում արդեն համարվում էր հնաոճ, սակայն համաշխարհային կինոհանրությունն այլ կարծիքի էր։ Եվրոպայում նրան համեմատում էին Շեքսպիրի և Բեթհովենի հետ՝ վկայակոչելով ճակատագրի անխուսափելիության մռայլ թեման, որն արտացոլված էր նրա բոլոր ֆիլմերում։ Համեմատում էին նաև Ռեմբրանդտի, Տիցիանի և Պիկասոյի հետ՝ մատնանշելով սև ու սպիտակ պատկերի գեղարվեստականությունն արտահայտելու նրա բարձր վարպետությունը։ Միձոգուտին 1952, 1953 և 1954 թվականներին մրցանակների է արժանացել Վենետիկի կինոփառատոնում։
3. Ակիրա Կուրոսավա
(1910-1998)
Լավագույն ֆիլմերի եռյակը՝
«Ռասյոմոն», «Ապրել», «Յոթ սամուրայները»
Պատճառը, թե ինչու Կուրոսավան այս ցանկի առաջին հորիզոնականում չէ, մեկն է՝ նա չափազանց համաշխարհային է և, դրանով իսկ, պակաս ճապոնական, քան Օձուն և Միձոգուտին։ Դասվելով կինոյի պատմության մեծագույն վարպետների շարքը՝ Ակիրա Կուրոսավան չգնահատվեց իր հայրենիքում․ նրան համարում էին չափից դուրս եվրոպական, ճապոնական ավանդական արժեքներից հեռացած: Դժվար է գերագնահատել մեծ ռեժիսորի հսկայական ներդրումը կինոարվեստի զարգացման գործում։ Անդրեյ Տարկովսկին մեծ ակնածանքով էր վերաբերվում Կուրոսավայի ստեղծագործությանը, իսկ Սթիվեն Սփիլբերգը նրան անվանում էր «մերօրյա Շեքսպիր»։ Այս համեմատությունը պատահական չէ․ անգերազանցելի են Կուրոսավայի շեքսպիրյան էկրանավորումները՝ «Գահը արյան մեջ» («Մակբեթի» մոտիվներով) և «Ռան» («Լիր արքայի» ու ճապոնական լեգենդների մոտիվներով) ֆիլմ-ձիդայգեկիները՝ ազգային տարազներով պատմական դրամաները։
Կուրոսավան համաշխարհային ճանաչում ձեռք բերեց 1951֊ին, երբ Ռյունոսկե Ակուտագավայի պատմվածքների մոտիվներով նկարահանված «Ռասյոմոն» անզուգական կինոկտավն Արևմուտքում արժանացավ բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ վենետիկյան «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի և «Օսկարի»՝ որպես տարվա լավագույն արտասահմանյան ֆիլմ։ Ռեժիսորի լավագույն աշխատանքների թվում հարկ է առանձնացնել «Ապրել» փիլիսոփայական դրաման՝ չափազանց հուզիչ մի պատմություն, որի ստեղծման համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Լև Տոլստոյի «Իվան Իլյիչի մահը» պատմվածքը, ինչպես նաև «Յոթ սամուրայներ» և «Թիկնապահը» նորարարական ֆիլմերը, որոնք մեծապես նպաստել են Մ․ Նահանգներում վեսթեռնի ժանրի զարգացմանը։ Կյանքի մայրամուտին Կուրոսավան նկարահանել է իր, թերևս, ամենագեղեցիկ ֆիլմը՝ «Երազները», որը բաղկացած է կյանքի և մահվան մասին պատմող ութ նովելներից։ Այս ֆիլմում նույնպես, ինչպես և իր ողջ կյանքի ընթացքում, Կուրոսավան հանդես է եկել որպես հեղափոխական, ով կարողացավ միավորել Արևելքն ու Արևմուտքը՝ մնալով անկրկնելի։
4. Մասակի Կոբայասի
(1916֊1996)
Լավագույն ֆիլմերի եռյակը՝
«Կվայդան․ Պատմություն խորհրդավորի և սարսափելիի մասին», «Հարակիրի», «Ապստամբածը»
Մրցանակները՝
Բեռլինի կինոփառատոն, Կաննի կինոփառատոն, Վենետիկի կինոփառատոն
5. Միկիո Նարուսե
(1905֊1969)
Լավագույն ֆիլմերի եռյակը՝
«Ցաքուցրիվ ամպերը», «Մայրը», «Երբ կինը բարձրանում է աստիճաններով»
6. Նագիսա Օսիմա
(1932֊2013)
Լավագույն ֆիլմերի եռյակը՝
«Զգացմունքների կայսրություն», «Մահապատիժ կախաղանի միջոցով», «Երջանիկ Սուրբ Ծնունդ, միսթր Լոուրենս»
Մրցանակները՝
Կաննի կինոփառատոն
7. Կանետո Սինդո
(1912֊2012)
Լավագույն ֆիլմերի եռյակը՝
«Մերկ կղզին», «Դիվային կինը», «Սև կատուները բամբուկե մացառուտներում»
Մրցանակները՝
Մոսկովյան կինոփառատոն
(1947)
Լավագույն ֆիլմերի եռյակը՝
«Հրավառություն», «Սոնատինա», «Տիկնիկներ»
Մրցանակները՝
Վենետիկի կինոփառատոն, Եվրոպական կինոակադեմիա,
Մոսկովյան կինոփառատոն
9. Կեյսուկե Կինոսիտա
(1912֊1998)
Լավագույն ֆիլմերի եռյակը՝
«Դու նման էիր վայրի քրիզանթեմի», «Անմահ սերը»,
«Լեգենդ Նարայամայի մասին» (1958)
«Լեգենդ Նարայամայի մասին» (1958)
10. Սյոհեյ Իմամուրա
(1926֊2006)
Լավագույն ֆիլմերի եռյակը՝
«Օձաձուկը», «Լեգենդ Նարայամայի մասին» (1983),
«Տաք ջուրը կարմիր կամրջի տակ»
Մրցանակները՝
Կաննի կինոփառատոն, Վենետիկի կինոփառատոն
Արամ Հակոբյան
COMMENTS