$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Ֆեդերիկո Ֆելինի. «Սատիրիկոնը» ստեղծելիս

Հատված Ֆեդերիկո Ֆելինիի «Կինոարարում» ինքնակենսագրական գրքից:


Կինո և գրականություն. այս համադրումը սովորաբար ծնունդ է առնում վեճերի, առաջնություն հետամտելու եռուզեռի, ինչ-ինչ կեղծ փոխկապակցվածություն հաստատելու ձգտման մեջ: Արվեստի յուրաքանչյուր գործ ապրում է հեղինակի հղացած ու հաղորդած չափումներում. այն ուրիշ լեզվի վերածել, թարգմանել` կնշանակի ջնջել, ժխտել այն: Երբ կինեմատոգրաֆը դիմում է որևէ գրական ստեղծագործության, արդյունքը միշտ էլ լինում է էկրանավորումը, որը լավագույն դեպքում կրում է իլյուստրատիվ բնույթ և պահպանում է բնագրի զուտ արտաքին նմանութունը․ մնում են սյուժեն, իրավիճակը, գործող անձինք, մի խոսքով՝ փաստերի, զուգորդումների և վիճակների ամբողջ շարք, որն առավել լայն ընդգրկումով և շատ ավելի մեծ շռայլությամբ, համոզչությամբ ու անմիջականությամբ մարդուն կարող են ընձեռել ամենօրյա իրականությունն ուսումնասիրելու նրա ունակությունն ու լրագրերի ընթերցումը:

Էկրանը մեր առջև բացում է իր աշխարհները, անում իր պատմությունները, պատկերման մեթոդով ներկայացնում իր պերսոնաժներին: Նրա արտահայտչամիջոցները երազների պես պայմանական-ներազդու են: Մի՞թե նման պատկերներով քեզ չի դյութում, վախեցնում, հիացնում, վշտացնում, ոգեշնչում երազը: Իմ կարծիքով՝ խոսքը, երկխոսությունը կինոյում ավելի շատ անհրաժեշտ են ինֆորմացիայի համար, որ հնարավոր լինի գիտակցաբար հետևել սյուժեի զարգացմանը, ու նաև այն բանի համար, որ այդ սյուժեն ճշմարտանման դարձնի մեր առօրյա իրականության տեսանկյունից: Սակայն հենց այդօրինակ գործառնությունը, որի հետևանքով կինոյի պատկերներն սկսում են արտացոլել, այսպես կոչված, սովորական իրականությունը, զրկում է դրանք, թեկուզև մասնակիորեն, ռեալության մթնոլորտից, որ այդքան հատուկ է երազներին, սրանց տեսողական լեզվին: Այո, համր ֆիլմը օժտված է այն խորհրդավոր հմայքով և ներազդու ուժով, որոնց շնորհիվ հնչուն ֆիլմից ավելի ճշմարտացի է դառնում հենց այն պատճառով, որ համր կինոն ավելի մոտ է երազների պատկերներին, որոնք միշտ էլ առավել կենդանի և իրական են, քան այն ամենը, ինչ տեսնում ենք արթմնի և կարող ենք շոշափել:

Եվ այսպես, ինչո՞ւ ես դիմեցի «Սատիրիկոնին»:
Ինչո՞վ ինձ գրավեց Պետրոնիոսը:
Որևէ գործի ձեռք զարկելիս ինձ անհրաժեշտ է մի ինչ-որ առիթ, բայց թե ինչու «Սատիրիկոնն» ընտրեցի` ինքս էլ չգիտեմ:

Առաջին անգամ Պետրոնիոսի այդ գիրքը կարդացել էի տարիներ առաջ, դեռ լիցեյում սովորելիս, արտադասարանային ընթեցանության համար նախատեսված հրատարակությունում, ուր այնպիսի կեղծ բարեպաշտական ամորձատված նկարազարդումներ կային, որոնք պարզապես չէին կարող ամեն տեսակ ցանկասիրական զուգորդումներ չառաջացնել: Պատանեկան այդ ընթերցումն ընդմիշտ զարմանալիորեն կենդանի հիշողություններ ու հետաքրքրություններ էր թողել, որը ժամանակի ընթացքում վերածվել էր մշտատև ու մշուշոտ գայթակղության: Եվ ահա այժմ, շատ տարիներ անց, ես վերընթերցեցի «Սատիրիկոնը»` թերևս ոչ այնքան ագահ հետաքրքրությամբ, բայց և ոչ պակաս հաճույքով, քան այն ժամանակ, և ֆիլմ ստեղծելու անզուսպ ցանկություն առաջացավ:
«Սատիրիկոնն» առեղծվածային ստեղծագործություն է ամենից առաջ այն պատճառով, որ կցկտուր է: Սակայն այդ կցկտուրությունը որոշ իմաստով խորհրդանշական է: Այն ասես խորհրդանշում է բուն անտիկ աշխարհի կցկտուրությունը, ինչպիսին այդ աշխարհը պատկերացնում ենք այսօր: Հենց դրա մեջ եմ տեսնում թե՛ երկի և թե՛ այնտեղ պատկերված աշխարհի ճշմարիտ գրավչությունը: Այն կարծես անծանոթ բնապատկեր է թանձր մշուշաքողի հետևում, որ ժամանակ առ ժամանակ պատռվում է` թույլ տալով գոնե վայրկենապես որևէ բան տեսնել: Վերածննդի դարաշրջանի հումանիստների անտիկ աշխարհի վկայակոչումն անհրաժեշտ էր ինքնազարգացման, ինքնարտահայտման համար. նրանք անտիկ աշխարհի վրա պրոյեկցում էին իրենց ինչ-ինչ կանխակալ պատկերացումը դրա մասին: Իսկ ես ոչինչ չեմ կարող պրոյեկցել, քանի որ ինձ համար անտիկ աշխարհն անվերադարձ կորսված աշխարհ է, և իմ անգիտությունից դրա հետ կարող եմ սոսկ այնպիսի հարաբերություններ հաստատել, որոնք կառուցված են պատմական գիտելիքների, պատմական բնույթի տեղեկությունների հետ ամենևին կապ չունեցող ֆանտազիայի, երևակայության, ենթադրությունների և տպավորությունների վրա:

Դպրոցը, համենայնդեպս այն, որտեղ սովորել եմ, գրեթե միշտ մեզնից հեռացնում, անգործուն է դարձնում այն գիտելիքները, որ պետք է տար մեզ․ մեր վզին փաթաթելով իր տեսակետը՝ դպրոցն աղքատացնում է գիտելիքները, վերածում վերացական, անիմաստ տեղեկությունների անվերջ շղթայի, որոնք, վերջ ի վերջո, հարաբերակցվում են միայն իրենք իրենց հետ, այլ կերպ ասած` ոչ մի բանի հետ: Հեթանոսական աշխարհի հայտնագործումը, դրա մասին այն տեղեկությունները, որ ստանում ենք, օրինակ, դպրոցում, կրում են պարզապես թվարկողական, անվանողական բնույթ և մեր մեջ առաջացնում են անվստահություն, տաղտուկի, անտարբերության մի խառը զգացում և, իհարկե, ծայրահեղ դեպքում` գռեհիկ, սոլդաֆոնական և նույնիսկ փոքր-ինչ ռասիստական հետաքրքրություն. այդպիսի զգացում կարող է հարուցել քեզ հետ կապ չունեցող, հեռավոր (ասենք, մաթեմատիկան կամ քիմիան) և անախորժ մի բան, ինչպես, օրինակ, նախազորակոչային պատրաստությունը:
Հին ավերակնե՞րը: Ապիյան ճանապա՞րհը: Կամ, ավելի ճիշտ, պատմության դասագրքերում և փոստային բացիկների վրա պատկերված հին ավերակների և Ապիյան ճանապարհների լուսանկարնե՞րը: Գունազարդ տեսիլներ, անարյուն կերպարներ, գերեզմանոցային տեսարաններ, որ թախիծ, տխրություն են ներշնչում, և ասես հուրախություն ֆոտոսիրողների, հատկապես այդ ավերակները մայրամուտին` լույսի հակառակ կողմից նկարահանող գերմանացի սիրողական լուսանկարիչների, – առաջին պլանում` գառնուկների զույգ:

Պոմպեյի որմնանկարնե՞րը: Հերկուլանո՞ւմը: Այն, ինչ տեսել էի Կապիտոլիումի թանգարանում, ինձ գրեթե չհուզեց, քանի որ այն զգացումները, որ կարող էին հարուցել դրանք, բթացել էին դեռևս դպրոցական տաղտկալի դասերի ժամանակ: Այն վսեմ անշարժությունը, որ տիրում էր հնագիտական թանգարանում, չգիտես ինչու, վերակենդանացնում է հենց վաղեմի դպրոցական գիտելիքները կամ անձնական պատահական տպավորությունները: Պարապ աչքերով մարմար մի կիսանդրի հիշողությանս մեջ հանկարծ կենդանացրեց գյուղում ապրող Յոլա անունով իմ ազգականուհու տառապալ և հուզախռով դեմքը. այդ աղջնակը շիկակարմիր մազեր ուներ, հիվանդոտ էր, հիշում եմ, որ նա պառկած էր անկողնում, և շարունակ ջուր էին տալիս նրան: Մի պահ ինձ թվաց, որ իմ և քարի մեջ ինչ-որ անորսալի կապ ստեղծվեց, ինչ-որ վաղանցիկ մեղսակցություն: Կիսանդրու դեմքը նման էր Յոլայի դեմքին, և ես շոյեցի նրա խառնիխռիվ քարե մազերը. «Ինչ իմանամ, գուցե դու կկարողանաս ինձ մի քիչ օգնել... Սոլոնինա» (կիսանդրու պատվանդանի փոքրիկ ցուցանակին այդ անունն էր): Սակայն դեռ նոր էի այդ բանն անցկացրել մտքովս, երբ ինձ ուղեկցող քաջագիտակ բարեկամս նկատեց, որ Սոլոնինան հաշվեհարդարի և խաչելության վարպետ է եղել, և նրա համար ամենամեծ բավականությունը եղել է իր սեփական ձեռքերով մարդկանց` աստծուն մատուցելիք զոհերի կրծքից սիրտը պոկելը:
Այդ հիշողությունները պահպանող հոգեկան շերտը շատ խորն է, ուրիշ առասպելների, ուրիշ կերպարների, ուրիշ պատմությունների հազարամյա շերտերի տակ:

Այս անգամ նույնիսկ տիպաժների ընտրությունն ինձ կանգնեցնում է փակուղու առաջ, շփոթեցնում է: Սովորաբար յուրաքանչյուր ֆիլմիս պատկերային հիմքը ամենահուսալի միջոցն է, ամենաստույգ եղանակը, որ հնարավորություն է տալիս հասկանալ դրա իմաստը. սակայն այս անգամ ֆիլմի սյուժեն ուրվագծվում է դժվարությամբ, մի տեսակ անկայուն է, երբեմն նույնիսկ` անկապ: Չկա ոչ մի օրինակ, ոչ մի գեղագիտական կանոն, որին կարելի լիներ հետևել, որը գոնե կհամապատասխաներ իմ այն աղոտ պատկերացումներին, թե ինչ եմ ուզում անել: Ավանդական բոլոր արտահայտչամիջոցները խճճվել են, շրջվել, և եթե ինձ, համենայնդեպս, թույլ տամ տարվել դրանցով, արդյունքը կարող է միանգամայն անսպասելի կամ պարզապես աղետալի լինել: Երբեմն, պատահում է, ասում եմ` «Վա՛հ, ախր այս մարդն իսկական հռոմեացու դեմք ունի», սակայն բավական է հռոմեացու շորեր հագցնես ու դիմահարդարես, որպեսզի նա անմիջապես հողային վարչության ծառայողի կամ տրամվայ վարողի նմանվի: Մեսալինան, որի գլուխը տեսել եմ Կապիտոլիումի Օլիմպոսում, հավկիթավաճառ կնոջ նման դեմքի անխռով ու բարի արտահայտություն ունի:

Իսկ ահա անցած գիշեր՝ Կոլիզեում... Այդ անճոռնի քարակույտը, որ լուսնկա բնատեսարան է հիշեցնում, այդ հսկայական, ժամանակից մաշված և քաղաքի կենտրոնում հողի մեջ ներաճած կառափը մի պահ ինչ-որ այլմոլորակային քաղաքակրթության բեկոր երևաց աչքիս, և ես այն, սակայն, զգացի,– առաջի՜ն անգամ,– որ սուզվում եմ քնի բաբախուն անդորրի մեջ, որ դողում եմ նախազգացումներից ու երևակայության խաղից:

Սակայն վերջ տանք այս անզուսպ ֆանտազիաներին և դառնանք ֆիլմին: Այսպես, ուրեմն, ես կուզեի հետևյալն անել. հորինել հին հռոմեական մի այնպիսի աշխարհ, որ թվար, թե այն կյանքի է կոչվել կախարդանքի միջոցով: Ինչպես հնագետն առանձին խեցեբեկորներից վերակազմում է թեկուզև անավարտ, մանրատված, խեղված մի ձև, որը, սակայն, թույլ է տալիս իր մեջ տեսնել սափոր, տղամարդու գլուխ, կամ կնոջ դեմք, այդպես էլ, հուսով եմ, ֆիլմն էլ իր անավարտ դրվագներով (մեկը` առանց սկզբի, մյուսը` առանց վերջի, երրորդը` առանց մեջտեղի) կկարողանա հնարավորություն ընձեռել, որ մենք կռահենք, ճանաչենք անհետացող աշխարհի սահմաններն ու նախանշանները, այն էակների կյանքը, որոնց բարքերն ու սովորույթները անհասկանալի են մեզ, ծեսերն ու առօրյա իրականությունն այն մայրցամաքի, որը սուզվել է ժամանակի գալակտիկայի մեջ: Պատմական ճշմարտացիությանը հավատարիմ մնալը, հետևաբար և՝ գրքային վավերագրայնությունը, որևէ պատմական անեկդոտի փաստագրական կողմը, պատումի օրգանական բնույթը անհարկի են մի ստեղծագործության մեջ, որի հեղինակը ձեռնամուխ է լինում «վերակենդանացնել» մեզնից այդքան հեռու մարդկանց, մի տեսակ որսալ նրանց, ներկայացնել ողջ բնականությամբ, ցույց տալ, թե ինչպես են նստում-ելնում, կռվում, ծվատում միմյանց, ծնվում, մեռնում,– մարդիկ, ովքեր ջունգլիների թավուտների վայրի գազանների նման կարծես չեն զգում, որ ինչ-որ մեկը հետևում է իրենց:

Գուցե այս ամենը պարապ խոսակցություն է: Սակայն դա ինձ օգնում է, որ հրահրեմ, առաջ մղեմ ֆիլմը, ստիպեմ ազատվելու ենթադրվող, անորոշ ձևերի մշուշից, հարկադրեմ երևալ, ի հայտ գալ, հնարավորություն ընձեռեմ, որ ճանաչի ինքն իրեն: Կուզեի, որ ֆիլմը հանդիսատեսին թույլ տար թափանցելու այդ պեղված աշխարհի խորքը, ցուցադրեր ասես դեռևս հողի տակ գտնվող բաներ: Ֆիլմն իր կառուցվածքով պետք է լինի անհամաչափ, կցկտուր. երկար, լավ մշակված կտորները պետք է մեջընդմիջվեն կարծես տարակա, ոչ ցայտուն, հատվածայնության պատճառով չվերականգնվող դրվագներով: Դա կլինի ոչ թե պատմական, այլ գիտաֆանտաստիկական կինոնկար: Ասքիլտոսի, Էնքոլպիոսի, Տրիմալքիոնի ժամանակների Հռոմը շատ ավելի հեռավոր ու անհավատալի է, քան Ֆլեշ Գորդոնի մասին պատմող կոմիքսներում անհայտ, անծանոթ մոլորակներն են:



Ինքս ինձ հարց եմ տալիս` իսկ կհաջողվի՞, արդյոք, մեր գիտակցությունից ջնջել պատմության և քրիստոնեության երկու հազար տարիները, կարելի է՞, արդյոք, փորձել պատկերացնել մեր այնքան հեռավոր նախնիների առասպելները, վարքագիծը, սովորույթները` առանց նրանց վերածելու ինքնագոհ բարոյախոսության օբյեկտների, առանց դատապարտելու նրանց, խուսափելով քննադատական վերապահումներից, հաղթահարելով հոգեբանական խոչընդոտներն ու նախապաշարումները: Թերևս՝ ոչ: Եվ, այդուհանդերձ, ես ուզում եմ մշակել սեփական պարզ, անկանխակալ մի հայացք, որը թույլ կտա հանգիստ թափանցել այլ չափումների մեջ: Հնարավոր է` անտիկ աշխարհ երբեք էլ չի եղել, սակայն կասկածից վեր է, որ մենք այն տեսել ենք մեր երազներում: «Սատիրիկոնը» երազի նման առեղծվածային վճիտություն, անհասանելի անաղարտություն պետք է ունենա: Այստեղ ամենադժվարը կլինի միաժամանակ երկու զուգահեռ և բոլորովին հակառակ գործողություններ կատարելը: Գտնված է ֆիլմի ամեն ինչը` դեմքերը, շարժուձևը, իրավիճակները, իրերը, շրջապատի ողջ կահավորությունը: Այդ արդյունքին հասնելու համար ստիպված կլինեմ վստահել ֆանտազիայի դիմելու իմ հակումին: Սակայն հետո հարկ կլինի երևակայության այդ արգասիքներն ինչ-որ ձևով կոնկրետացնել, որպեսզի կարելի լինի դրանք զննել վերստին ու համոզվել, որ մնացել են անձեռնմխելի և, միաժամանակ, անճանաչելի են դարձել: Ի դեպ, չէ՞ որ նույնն է կատարվում նաև երազների դեպքում: Դրանց բովանդակությունն ունի խորապես անհատական բնույթ, սակայն երազի միջոցով մենք ինքներս մեզ չենք արտահայտում, քանի իր արթնանալուն պես մեր և մեր երազների միջև միակ հնարավոր իմացական կապը մի տեսակ անհեթեթ է դառնում:

Ես կարող էի ասել, որ կայսրության անկման շրջանի Հռոմը շատ նման է մեր ժամանակակից աշխարհին՝ կյանքը վայելելու կույր տենչով, բռնության նույն սանձարձակությամբ, սկզբունքների բացակայությամբ, նույն վհատությամբ, նույն թեթևամտությամբ: Ես կարող էի ասել, որ «Սատիրիկոնի» հերոսներ Էնքոլպիոսն ու Ասքիլտոսը շատ նման են մեր հիփիներին. նրանք նույնպես ենթարկվում են սեփական մարմնի պահանջներին, միայն թմրադեղի մեջ որոնում «նոր չափումներ», ոչ մի պրոբլեմ չեն ընդունում: Այո՛, ես կարող էի այդ ամենն ասել և, հնարավոր է, այնքան էլ հեռու չէի լինի ճշմարտությունից: Սակայն իմ բոլոր ավելի կամ պակաս համոզիչ բացատրություններն, ըստ էության, մեծ արժեք չունեն: Կարևորն այն է, որ այս ֆիլմը ստեղծելով՝ ես կրկին բավականություն և բերկրալի հուզում եմ ապրում, մինչդեռ վախենում էի, թե արդեն ընդմիշտ կորցրել եմ այդ զգացումը: Չէ, ֆիլմ ստեղծելու ցանկությունս, երևում է, դեռ չի անցել․․․

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Ֆեդերիկո Ֆելինի. «Սատիրիկոնը» ստեղծելիս
Ֆեդերիկո Ֆելինի. «Սատիրիկոնը» ստեղծելիս
Հատված Ֆեդերիկո Ֆելինիի «Կինոարարում» ինքնակենսագրական գրքից:
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhljbeAcFtAz99D977i6q5hBwSRncN-3wFmQA5uOp26QtvOWbgYCN0TTgKeRW4V-3pqH8INRCAAJpcxx3O83EbdmjZQxO6QyAgkk6a06gtXOoH9siHw7PfccSRH2Lk4VJz_UQCq32OgO60V/s640/satyricon-fellini.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhljbeAcFtAz99D977i6q5hBwSRncN-3wFmQA5uOp26QtvOWbgYCN0TTgKeRW4V-3pqH8INRCAAJpcxx3O83EbdmjZQxO6QyAgkk6a06gtXOoH9siHw7PfccSRH2Lk4VJz_UQCq32OgO60V/s72-c/satyricon-fellini.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2016/08/federiko-felini-satirikon.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2016/08/federiko-felini-satirikon.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content