«Ես շեշտում եմ այն փաստը, որ կինոյի աշխարհ մուտք գործելիս առաջնորդվել եմ միայն մեկ ակնկալիքով՝ կինոաստղ դարձնել իմ կնոջը»։ Ժան Ռենուար, «Իմ կյանքն ու իմ ֆիլմերը» ինքնակենսագրական գրքից
Ճակատագրի
շրջադարձերն անկանխատեսելի են․ ոմանց
նույնիսկ ամենահավակնոտ ցանկություններն
իրականություն են դառնում, ոմանց նպատակներն
էլ մնում են անկատար։ Երկրորդների շարքն
է դասվում բնորդուհի և համր կինոյի
դերասանուհի Կատրին Հեսլինգը, ում մասին
մարդիկ այսօր հազիվ թե հիշեին, եթե նրա
անունը չառնչվեր մեծ գեղանկարիչ Օգյուստ Ռենուարի և մեծ ռեժիսոր Ժան Ռենուարի
կենսագրությանը։ Ժան Ռենուարն իր գրավոր
հուշերում անդրադարձել է Կատրինի հետ
համատեղ կյանքին, նրա կարճատև կինոկարիերային
և նրա կերպարին։ Կատրին Հեսլինգ բեմական
անվամբ հանդես եկող Անդրե Մադլեն Հեսլինգը
կամ, պարզապես, Դեդեն Նիցցայի Գեղարվեստի
ակադեմիայի դեռատի բնորդուհիներից էր։
Ժան և Օգյուստ Ռենուարները |
Ժան
Ռենուարը գրում է․ «Դեդեն պաշտում էր
հորս, ով նրան պատասխանում էր նույնպիսի
վերաբերմունքով։ Նա ամեն առավոտ սրընթաց
ներխուժում էր արվեստանոց, որտեղ նրան
արդեն սպասում էր հայրս։ Աշխատանքին
նախապատրաստվելիս Դեդեն բարձր ձայնով
երգում էր որևէ փողոցային երգ։ Դա հիացնում
էր հորս, ով համարում էր, որ առանց երգի
տունը գերեզմանի է նման։ Հորս մահվանից
հետո ես ամուսնացա Դեդեի հետ, և այդ քայլին
դիմելու ամենակարևոր դրդապատճառներից
մեկը նաև մեր երկուստեք մեծ սերն էր կինոյի
հանդեպ։ Դեդեն շատ գեղեցիկ էր, և դա
տարօրինակ, անսովոր գեղեցկություն էր։
Նրան բոլորն էին ասում այդ մասին, և նա
ինքն էլ գիտեր։ Մենք գրեթե ամեն օր հաճախում
էինք կինո և, ի վերջո, սկսեցինք ապրել
ամերիկյան ֆիլմերի անիրական աշխարհում։
Դեդեն իր գեղեցկությամբ շատ նման էր այն
աստղերին, որոնք փայլում էին մեծ էկրանին։
Նա նաև ընդօրինակում էր այդ աստղերի
շարժուձևը և հագնվում էր նույն ոճով։
Փողոցում անցորդները նրան հաճախ էին
մոտենում ու հարցնում, թե նկարահանվե՞լ
է, արդյոք, այս կամ այն ամերիկյան ֆիլմում։
Մենք հարգանք չէինք տածում ֆրանսիական
կինոյի հանդեպ։ Հավատում էինք, թե հենց
որ Դեդեն հայտնվի մեծ էկրանին, անմիջապես
կընդունվի ինչպես Գլորիա Սվենսոնը, Մեյ
Մյուրեյը կամ Մերի Փիքֆորդը․․․»։
Սակայն,
փաստերի հաջորդականությունը չխախտելով,
թերևս, արժե վերադառնալ 1903թ, երբ Օգյուստ
Ռենուարը կնոջ՝ Ալինայի և երեք որդիների՝
Պիեռի, Ժանի ու Կլոդի հետ հեռացավ Փարիզից
ու բնակություն հաստատեց Կան-սյուր-Մեր
փոքրիկ քաղաքում գտնվող «Կոլետ» կալվածքում։
Նա արդեն համաշխարհային ճանաչման արժանացած
նկարիչ էր, սակայն առողջական խնդիրներն
այլևս հնարավորություն չէին տալիս բնակվել
Փարիզում։ Ռևմատիզմի պատճառով Ռենուարը
գամված էր հաշմասայլակին և դժվարությամբ
էր նկարում․ կինը վրձինը տեղավորում էր
նրա խեղված, ծռմռված մատների արանքում,
և նա փորձում էր ստեղծագործել։ Այդպիսի
վիճակում աշխատելն իսկական հերոսություն
էր, բայց նրա ընտանիքը գիտեր, որ եթե նա
տրվի ցավին ու դադարեցնի նկարելը, ապա
պարզապես չի կարողանա ապրել։
Ռենուարը միշտ պատկերել էր կանանց, պատկերել էր նույնպիսի սիրով, ինչպես Տիցիանը, ում ֆրանսիացի նկարիչը երկրպագում էր։ Նա սիրում էր նկարել փարթամ մարմին ունեցող երիտասարդ գեղեցկուհիների, և նիհարակազմ Դեդեն ամեն անգամ զարմանում էր՝ նկարչի կտավներում տեսնելով իր «խմբագրված» ու գիրացված կառուցվածքը։ Այս բնորդուհուն Ռենուարի մոտ էր ուղարկել Անրի Մատիսը։ Շատ շուտով Անդրե Հեսլինգը դարձավ նկարչի մուսան, իսկ կնոջ՝ Ալինայի մահվանից հետո՝ նաև անբաժան ընկերակիցը։ Նա մերկանում էր հեշտությամբ՝ առանց ամոթխածության ու քմահաճության։ Ռենուարը նկարելիս զմայլվում էր նրա նուրբ մաշկով, դեմքի գծագրությամբ և երիտասարդական թարմությամբ։ Սակայն նա գաղափար անգամ չուներ այն մասին, թե ինչպիսի հավակնոտ երազանքներ են պտտվում այդ աղջկա գլխում։ Դեդեն ուզում էր դառնալ հանրահայտ և ծեր ու հիվանդ նկարչի դայակի դերը նրան ամենևին չէր ոգևորում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներն էին, և նկարչի որդին՝ Ժանը, ռազմի դաշտում վիրավորում ստանալուց հետո վերադարձել էր տուն։
Ռենուարը միշտ պատկերել էր կանանց, պատկերել էր նույնպիսի սիրով, ինչպես Տիցիանը, ում ֆրանսիացի նկարիչը երկրպագում էր։ Նա սիրում էր նկարել փարթամ մարմին ունեցող երիտասարդ գեղեցկուհիների, և նիհարակազմ Դեդեն ամեն անգամ զարմանում էր՝ նկարչի կտավներում տեսնելով իր «խմբագրված» ու գիրացված կառուցվածքը։ Այս բնորդուհուն Ռենուարի մոտ էր ուղարկել Անրի Մատիսը։ Շատ շուտով Անդրե Հեսլինգը դարձավ նկարչի մուսան, իսկ կնոջ՝ Ալինայի մահվանից հետո՝ նաև անբաժան ընկերակիցը։ Նա մերկանում էր հեշտությամբ՝ առանց ամոթխածության ու քմահաճության։ Ռենուարը նկարելիս զմայլվում էր նրա նուրբ մաշկով, դեմքի գծագրությամբ և երիտասարդական թարմությամբ։ Սակայն նա գաղափար անգամ չուներ այն մասին, թե ինչպիսի հավակնոտ երազանքներ են պտտվում այդ աղջկա գլխում։ Դեդեն ուզում էր դառնալ հանրահայտ և ծեր ու հիվանդ նկարչի դայակի դերը նրան ամենևին չէր ոգևորում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներն էին, և նկարչի որդին՝ Ժանը, ռազմի դաշտում վիրավորում ստանալուց հետո վերադարձել էր տուն։
բնորդուհի Դեդե Հեսլինգը Ռենուարի կտավում |
Երիտասարդն
անմիջապես սիրահարվում է բնորդուհուն,
և վերջինս խրախուսում է նրա սիրահետումները։
Նա առաջինն է, ով Ժանի հետ խոսում է կինոյի
մասին՝ ուղղորդելով նրան դեպի կինեմատոգրաֆը։
Դեդեն նպատակասլաց կին էր և կարողանում
էր կառավարել էությամբ ռոմանտիկ Ժանին։
Նրանք իրենց սիրավեպի մասին չեն
բարձրաձայնում մինչև 1919թ-ը, երբ վախճանվում
է Օգյուստ Ռենուարը։ 1920թ-ին Ժանն ու Դեդեն
ամուսնանում են։ Նրանց համատեղ կյանքը
տևել է 11 տարի։ 1924թ-ին Ժանը նկարահանում
է իր առաջին համր ֆիլմը՝ «Կատրին, կամ
Կյանքն առանց ուրախության» անվանմամբ։
Դեդեն, իհարկե, հանդես է գալիս գլխավոր
դերում։ Եվ շտապում է ի ցույց դնել իր
փառասեր ու ինքնիշխան բնավորությունը։
Նա մերժում է այն բոլոր սցենարները, որոնք
գրվել էին Ժանի խնդրանքով։ Ժանը ստիպված
է լինում հրաժարվել պրոֆեսիոնալների
օգնությունից և ինքնուրույն գրել մի
պարզունակ սցենար, որի մասին հետագայում
ասել է, թե կցանկանար տափակության այդ
գլուխգործոցն ընդմիշտ կորսված տեսնել։
Կինոասպարեզ մուտք գործած Կատրին Հեսլինգը
սպասում է նոր սցենարի, և Ռենուարը 1925թ-ին
նկարահանում է «Ջրի դուստրը» ֆիլմը։ Իր
հուշերում նա գրում է․ «Կատրինն ինձ
համար դերասանի ամենակատարյալ տեսակն
էր։ Նրա հաջողությունը կլիներ շռնդալից,
եթե խաղար հին ու ընդունված ոճով, բայց
նա չափազանց նորաոճ էր, ինչը վախեցնում
էր մարդկանց։ Նորը պետք է մատուցել
աստիճանաբար, ոչ միանգամից։ Կատրինը
մնջախաղի թատրոնի դերասանի և բալետի
պարուհու պես ճկուն էր։ Նկարահանվելիս
նա շարժվում էր պարուհու և ոչ թե
կինոդերասանուհու պես։ Ես համարում էի,
որ ֆրանսիական ֆիլմերը լուսանկարչական
առումով չափից դուրս գունազուրկ են և
կտրուկ տարբերվող երանգների կարիք ունեն։
Այդպիսով, ես որոշեցի փոխել Կատրինի
դիմահարդարման ոճը՝ նրա գրիմը սահմանափակելով
մաշկի թանձր սպիտակով և աչքերի ու շուրթերի
թանձր սևով։ Նա վերածվեց մի հանճարեղ
մարիոնետի, որը հիանալի էր դիտվում մեծ
էկրանին»։
«Ջրի դուստրը» ֆիլմը չի ընդունվում
կինեմատոգրաֆիստների ու կինոքննադատների
կողմից, սակայն հանդիսատեսի արձագանքը
բացասական չէր, և Ռենուարն ու Կատրինը
որոշում են շարունակել իրենց
կինոգործունեությունը։ 1926-ին նա նկարահանում
է «Նանա» ֆիլմը՝ Էմիլ Զոլայի համանուն
վեպի հիման վրա։ Գլխավոր դերում վերստին
Կատրինն էր։ «Նանայի» նկարահանումները
տեխնիկական առումով բարդ էին ու ծախսատար,
և Ժանը ֆիլմն ավարտին հասցնելու նպատակով
ստիպված էր վաճառել հոր կտավներից մի
քանիսը։ Ֆիլմը, սակայն, ձախողվում է, և
ցուցադրություններն առիթ են դառնում
քննադատության մի նոր ալիքի համար։ Այդ
կապակցությամբ Ռենուարը գրում է․
«Կոմերցիոն առումով այս ֆիլմը դատապարտված
էր անհաջողության, և պատճառը Կատրինի
մաներային ու ոճավորված խաղն էր, որն
արդեն ծայրահեղության էր հասնում, ինչի
մասին ես նրան ասում էի։ Նա արդեն կին
չէր, այլ մարիոնետ։ Հանդիսատեսին օտար
էր այդօրինակ խաղը»։
կինոդերասանուհի Դեդե-Կատրին Հեսլինգը |
Փորձելով փրկել այդ հարաբերությունները՝
Ռենուարը Հանս Քրիստիան Անդերսենի
համանուն ստեղծագործության հիման վրա
1928թ-ին նկարահանում է «Լուցկի վաճառող
աղջնակը» կարճամետրաժ ֆիլմը։ Բայց այս
ֆիլմը դառնում է նրանց վերջին համատեղ
աշխատանքը։ Առանց Կատրինի մասնակցության
նկարահանելով ևս երեք ֆիլմ՝ Ռենուարը
1931թ-ին ստանում է խոստումնալից
առաջարկություն՝ «Քածը» դրաման նկարահանելու
վերաբերյալ։ Սակայն նրան առաջարկով դիմած
կինոստուդիան պահանջում է, որ Կատրինը
չնկարահանվի այդ ֆիլմում։ Ռենուարը
հայտնվում է դժվարին իրավիճակում՝ ստիպված
լինելով ընտրություն կատարել նկարահանվելիք
ֆիլմի և իր կնոջ միջև։
Նա գրում է․ «Ես
Կատրինին խնդրում էի հրաժարվել այդ դերից
և իմ կարիերան չզոհել հանուն իր համառ
հավակնությունների, բայց նա անհողդողդ
էր։ Նա ակնկալում էր, որ կզիջեմ և, բանակցելով
կինոստուդիայի հետ, կստիպեմ հաստատել իր
թեկնածությունը։ Սակայն ես չպնդեցի, և
դա դարձավ մեր համատեղ կյանքի ավարտը։
Կյանք, որը կարող էր շարունակվել
երջանկության նշանի ներքո․․․»։ Կինոն
նրանց միավորեց, կինոն էլ բաժանեց։
Օգյուստ Ռենուարը՝ Պաբլո Պիկասոյի պատկերմամբ |
Ռենուարը, գրելով Կատրինի մասին, մինչև
վերջին պահը շարունակում էր մեծարել նրան
և քննադատել ինքն իրեն․ «Իմ առաջին
կինոաշխատանքներն, ըստ իս, ոչ մի
հետաքրքրություն չէին ներկայացնում։
Դրանց միակ արժեքավոր առանձնահատկությունը
ապշեցուցիչ դերասանուհի Կատրին Հեսլինգն
էր, ով չափից ավելի վառ անհատականություն
էր՝ ֆրանսիացի վախվորած ու զգուշավոր
պրոդյուսերների կողմից գնահատված լինելու
համար։ Հենց դա էլ հանդիսացավ նրա՝
կինոասպարեզից անհետացման պատճառը»։
Անուշ Բաբայան
COMMENTS