Նրանք երկուսն էլ ծնվել են սեպտեմբերի 28-ին՝ ճիշտ տասը տարվա տարբերությամբ․ 1924-ին ծնվել է համաշխարհային կինոյի դերասանական ամենավառ անհատականություններից մեկը՝ Մարչելո Մաստրոյանին, 1934-ին՝ բոլոր ժամանակների սեքս-խորհրդանիշ և մի քանի սերունդների համար կանացիության էտալոն Բրիջիտ Բարդոն։
1961թ-ին Մարչելո Մաստրոյանին և Բրիջիտ Բարդոն միասին նկարահանվեցին ֆրանսիացի նշանավոր ռեժիսոր Լուի Մալի «Մասնավոր կյանք» ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր հերոսներին՝ կինոաստղ Ջիլին և նրա սիրեցյալ Ֆաբիոյին։ Ֆիլմը մեծ էկրան բարձրացավ 1962-ին՝ փաստացի հանդիսանալով Բարդոյի իրական կյանքից վերցված մի պատառիկ՝ շռնդալից աստղային վերելքներով, նրա անձի և անձնական կյանքի հանդեպ հանրության հիվանդագին հետաքրքրությամբ, սկանդալներով և սիրային արկածներով լի։
Այդուհանդերձ, չնայած Լուի Մալի ռեժիսորական վարպետությանն ու հեղինակությանը, ինչպես նաև 1960-ականների երկու ամենավառ աստղերի մասնակցությանը ֆիլմում, այն հաջողություն չունեցավ։ Ոմանք նշում էին, թե պատճառն այն էր, որ Մալը նշանակալից ֆիլմեր էր նկարահանում միայն այլոց գրական ստեղծագործություններն էկրանավորելու դեպքում, իսկ սեփական սցենարներն էկրանավորելիս արդյունքը բոլորովին ուրիշ էր։ Ոմանք էլ գրում էին, թե Մալը չի կարողացել կառավարել գլխավոր դերակատարուհուն՝ բավականաչափ խորությամբ չբացահայտելով նրա ներաշխարհը և համակերպվելով նրա քմահաճույքի հետ՝ տուրք տալ լոկ արտաքին փայլին։
Ինքը՝ Մալը համարում էր, որ իր հերոսուհու կյանքը պատկերել է այնպիսին, ինչպիսին կա։ Իրականում «Մասնավոր կյանք» ֆիլմը Մալի, Մաստրոյանիի և Բարդոյի ստեղծագործական կյանքում հանդիսացավ յուրատեսակ «հանգստի հարթակ»՝ նոր ու բարձր թռիչքից առաջ․ այս ֆիլմից հետո՝ 1963-ին, Մալը նկարահանեց իր հանրահայտ «Թափառող կրակը» ֆիլմը, Մաստրոյանին նկարահանվեց Ֆելինիի «Ութ ու կես» լեգենդար ֆիլմում, իսկ Բարդոն նկարահանվեց Ժան-Լյուկ Գոդարի՝ ոչ պակաս հայտնի «Արհամարհանքում»։