$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Կլոդ Լելուշ. տղամարդու և կնոջ աշխարհը

«Մենք վարժվել ենք արտաքին, մակերեսային երևույթներին, որոնց չափից դուրս մեծ կարևորություն է տրվում այս աշխարհում։ Եթե իմ ֆիլմում Դոմինիկ Պինոնի փոխարեն նկարահանվեր, ասենք, Բրեդ Փիթը, ոչ մի ֆիլմ էլ չէր ստացվի․․․ Ամենագեղեցիկը մարդու ներսում է, և իմ ֆիլմերն այդ մասին են»։ Կլոդ Լելուշ

«Սեփական երջանկությունից հրաժարվելը խելագարություն է»։ 
Ֆրանսիական կինոյի պատմությունը լի է նշանակալից էջերով՝ Լյումիեր եղբայրների սինեմատոգրաֆից մինչև նրբաճաշակ «Նոր ալիքը», Ֆրանսուա Օզոնի սադրիչ փորձարարություններից մինչև Ժան-Պիեռ Ժոնեի կենսահաստատ հումորը։ Այդ պատմության մասն է կազմում նաև Կլոդ Լելուշը՝ որպես մի յուրահատուկ երևույթ։
Երբ Կլոդ Լելուշն ութ տարեկան էր, հայրը նրան նվիրեց սիրողական կինոխցիկ։ Տղան նայեց օբյեկտիվին և հասկացավ, որ մանկական խաղերն իրեն այդուհետ այլևս հետաքրքիր չեն։ Կարելի է զբաղվել ավելի գրավիչ մի գործով՝ նկարահանել և մոնտաժել իրականությունը։

Ժակ Բրելը, Լինո Վենտուրան, Կլոդ Լելուշը
Արդյունքն ամենևին էլ վատ չէր․ ընդամենը 13 տարեկան հասակում Լելուշը Գրան-պրի մրցանակի արժանացավ Կաննի կինոփառատոնում՝ «Դարի չարիքը» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի համար։ Հաջորդ անգամ, սակայն, Կաննում Լելուշի մասին հիշեցին բավականին ուշ՝ 1966թ-ին, 15 տարի անց, երբ «Տղամարդը և կինը» ֆիլմի համար նրան շնորհվեց «Ոսկե արմավենի»։ Ֆիլմը բուռն քննարկումների առարկա դարձավ, բայց, այդուհանդերձ, ծառայեց իր նպատակին՝ երիտասարդ ռեժիսորին համարեցին անկախ կինոյի նոր խորհրդանիշ։
«Անկեղծ ասած՝ ես կարողանում եմ ֆիլմեր նկարահանել միայն սիրո մասին։ Պատերազմի թեմատիկային այլևս չանդրադարձա, թեպետ մանուկ հասակում տեսել եմ և՛ օկուպացիա, և՛ համակենտրոնացման ճամբար, որտեղ ուղարկել էին ինձ ու մորս»։ 
ֆրանսահայ դերասան Շառլ Ժերարի հետ
Այդ ժամանակվանից ի վեր Լելուշը նկարահանեց շուրջ 5 տասնյակ ֆիլմ և ստացավ բազմաթիվ մրցանակներ։ Նրա ֆիլմերում նկարահանվում էին ֆրանսիական կինոյի ամենավառ աստղերը՝ Ժան-Պոլ Բելմոնդոն, Աննի Ժիրարդոն, Ժակ Բրելը, Միշել Մորգանը, Նիքոլ Կուրսելը, Սերժ Ռեջանին, Կատրին Դընյովը, Ժան-Կլոդ Բրիալին, Լինո Վենտուրան, Ռիշար Բորինժեն և այլք։

Չնայած այս ամենին՝ ֆրանսիական կինեմատոգրաֆում, թերևս, չկա մի ռեժիսոր, ով կունենար նույնքան հակասական ստեղծագործական կենսագրություն, ինչպիսին Լելուշինն է։ Ո՞վ է նա։ Հանճա՞ր, թե՞ սոսկ հաջողակ ճակատագիր ունեցող արվեստագետ։ Տաղանդավոր պրոֆեսիոնա՞լ, թե՞ բախտավոր գրամոլ, ով շարունակել է «սնվել» պատահաբար հաջողված ընդամենը մեկ ֆիլմի համբավով։ Արդեն գրեթե կես դար կինոքննադատները վիճում են այդ մասին։ Այդուհանդերձ, հարցը թողնելով մասնագետներին՝ փորձենք վերհիշել զգացմունքներից ու հույզերից հյուսված նրա ամենաճանաչված ֆիլմերից մի քանիսը։

«Տղամարդը և կինը», 1966թ 

Կլոդ Լելուշի ամենահայտնի ֆիլմը պատկերված է ոչ ցայտուն, սակայն հստակ վրձնահարվածներով։ Ամեն ինչ չափազանց պարզ է․ ահա տղամարդը (Ժան-Լուի Տրենտինյան) և ահա կինը (Անուկ Էմե)։ Կինը երիտասարդ այրի է, ով նկարահանումների ժամանակ տեղի ունեցած ողբերգական պատահարի հետևանքով կորցրել է կասկադյոր ամուսնուն։ Տղամարդը նույնպես այրի է՝ նրա կինն ինքնասպան է եղել։ Այս զույգին միավորելու է մի խորաթափանց-հուզիչ-միապաղաղ սիրո պատմություն, որը զարգանալու է անշտապ, ինչպես պատահում է ցավ ու կորուստ տեսած հասուն մարդկանց պարագայում, զարգանալու է դատարկ ծովափերի, սրընթաց ավտոմայրուղիների, Ֆրանսիս Լեյի ռոմանտիկ ու անմոռանալի մեղեդու ֆոնի վրա։ «Տղամարդը և կինը» ֆիլմը Լելուշին պարգևեց համաշխարհային ճանաչում՝ միաժամանակ առաջացնելով կինոքննադատների տարակուսանքը։ Ի՞նչ է սա՝ գլուխգործո՞ց, թե՞ խաղ հանդիսատեսի զգացմունքների վրա։ Հենց այդ ժամանակ էլ ծնվեց «լելուշիզմ» տերմինը՝ խորհրդանշելով նորաոճ միտումը դեպի անվիճելիորեն տպավորիչ վիզուալ պատկերները և չափից դուրս ձգձգված ու մտացածին սյուժեները։ Այս ոճը, ի դեպ, մինչ օրս էլ ունի իր մեծաթիվ հավատարիմ երկրպագուները։

«Ռոբերը և Ռոբերը», 1978թ

Այս թեթև լիրիկական կինոկատակերգությունում Լելուշն ինքն իրեն նման չէ։ Ընդ որում՝ այստեղ գլխավորը նույնիսկ սերը չէ, այլ ընկերությունը։ Երկու տղամարդ, երկուսն էլ՝ Ռոբեր անունով, պատահաբար հանդիպում են ծանոթությունների բյուրոյի գրասենյակում, որտեղ եկել են իրենց համար «կյանքի երկրորդ կես» գտնելու նպատակով։ Բայց ո՞վ է ասել, թե իսկական ընկեր գտնելը պակաս կարևոր խնդիր է, քան կին գտնելը։ Հայտնի է, որ նախքան նկարահանումները սկսելը Լելուշը երկար ժամանակ յուրատեսակ «հետախուզական» գործունեություն է իրականացրել՝ հերթով այցելելով ծանոթությունների ծառայության գրասենյակներ և ուսումնասիրելով այնտեղ այցելող մարդկանց։ Արդյունքում՝ նկարահանվել է ոչ միայն հուզիչ ֆիլմ երկու միայնակ տղամարդկանց մասին, այլև հիանալի երգիծական պատմություն նմանօրինակ սոցիալական հաստատությունների գործելակերպի վերաբերյալ։

«Էդիտ և Մարսել», 1983թ

Դարաշրջանների և ճակատագրերի խաչաձևումը Լելուշի կինոարվեստի ևս մեկ առանձնահատկությունն է։ «Էդիտ և Մարսել» ֆիլմը, մի կողմից, կենսագրական է և պատմում է երգչուհի Էդիտ Պիաֆի և բռնցքամարտիկ Մարսել Սերդանի սիրավեպի մասին, մյուս կողմից՝ ֆիլմը նաև մի բոլորովին այլ զույգի մասին է՝ տղամարդու և կնոջ, ովքեր իրենց ռազմաճակատային նամակագրության արդյունքում սիրահարվում են միմյանց։ Ֆիլմի ողջ ընթացքում ցույց է տրվում, թե ինչպես են Պիաֆի երգերը ներհյուսվում նրա սեփական ճակատագրի և մյուս հերոսների ճակատագրերի հետ, քանդում են ժամանակի ու տարածության սահմանները՝ նախորոշելով տխուր և կանխատեսելի ապագան։ Ի դեպ, ֆիլմում խաղում է նաև Շառլ Ազնավուրը՝ մարմնավորելով իր իսկ կերպարը, իսկ Մարսել Սերդանի դերում հանդես է եկել վերջինիս որդին՝ Մարսել Սերդան կրտսերը։

«Տղամարդն ու կինը 20 տարի անց», 1986թ 

Հնարավո՞ր է, արդյոք, վերապրել անցյալի ամենավառ հիշողությունները։ Այս հարցը, որ իրենք իրենց ուղղում են «Տղամարդը և կինը» աղմկահարույց ֆիլմի՝ 20 տարի հետո մեծ էկրան վերադարձած հերոսները, թերևս, հուզում է նաև հենց իրեն՝ ռեժիսորին։ Նկատելի է, որ արդեն տարիքն առած հերոսները կյանքում երկար ճանապարհ են անցել։ Տղամարդն ունի իր սեփական ավտոբիզնեսը։ Կինը ճանաչված կինոպրոդյուսեր է և որոշում է ֆիլմ նկարահանել իրենց սիրո մասին։ Լելուշը դիմում է հնարամտության՝ վերադառնալով այն թեմային, որին «պարտական էր» իր երբեմնի հռչակով, սակայն նրան չի հաջողվում գերազանցել 20 տարի առաջ ձեռք բերած շռնդալից արդյունքը։ 1980-ականներին ներկայացված այս պատմությունն ունի առավելապես փիլիսոփայական հնչերանգ ու տրամադրություն՝ ասես փաստելով, որ երիտասարդությունն անհնար է վերադարձնել, անցյալը՝ նույնպես։ Իսկ հանդիսատեսին մնում է միայն հետաքրքրությամբ համեմատել երկու դարաշրջանները՝ 1960-ականներն ու 1980-ականները՝ հետևելով սիրելի հերոսների կյանքում ու կերպարում տեղի ունեցած փոփոխություններին։

«Թշվառները», 1995թ

Վիկտոր Հյուգոյի հանճարեղ վեպն էկրանավորելիս Լելուշն իրադարձությունները տեղափոխել է 20-րդ դարասկիզբ։ Կարծիքներ կան, որ հենց այս ֆիլմում մարմնավորած կերպարը (ավելի ճիշտ՝ կերպարները, քանի որ դերասանը խաղում է միաժամանակ հոր և որդու դերերը) Ժան-Պոլ Բելմոնդոյի լավագույն դերակատարումն է կինոյում։ Երկուսն էլ՝ հայրն ու որդին, դառնում են ծանր ճակատագրի զոհը։ Իհարկե, կյանքը նրանց պարգևում է իսկական սեր, սակայն այդ սերն էլ ողբերգական հնչերանգ ունի։ Եթե Հյուգոյի պարագայում թշվառներին խորհրդանշում են տաժանակրորդները, ապա Լելուշի պարագայում դրանք հրեաներն են։ Այս ֆիլմը կարելի է բնորոշել որպես «վարիացիաներ Հյուգոյի թեմաներով», որը Լելուշին պարգևեց «Սեզար» և «Ոսկե գլոբուս» մրցանակներ՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում։ Միաժամանակ՝ այս ֆիլմով մի նոր էջ սկիզբ առավ ռեժիսորի ստեղծագործական կենսագրության գրքում։

«Կինը և տղամարդիկ», 2010թ 

Ֆրանսերենում այս ֆիլմի վերնագիրն այլ կերպ է հնչում։ Եթե բառացի թարգմանենք, ապա կստացվի՝ «Այդ նույն սերերը», ինչն էլ արդեն իսկ ակնարկում է, որ Լելուշը տարիներ անց վերստին վերադարձել է իր անփոփոխ թեմատիկային։ Այդուհանդերձ, այս ֆիլմի կերպարներն ընդհանուր ոչինչ չունեն Լելուշի հանրահայտ տղամարդու և կնոջ հետ։ Սա ավելի մասշտաբային ֆիլմ է։ Այստեղ 20-րդ դարի կարևորագույն իրադարձությունները բացահայտվում են մի կնոջ ճակատագրի միջոցով, կին, ով իր կյանքի ընթացքում սիրում է հինգ տղամարդու՝ առանձնապես խստապահանջ չլինելով վերջիններիս ընտրության հարցում։ Նա արթնանում է մերթ նացիստական բանակի սպայի գրկում, մերթ՝ երկու ամերիկացի զինվորականների։ Ի վերջո, կողմնորոշվելու համար, թե ում պիտի ընտրի, նա օդ է նետում մանրադրամը։ Այս զուտ ֆրանսիական անմիջականությունն իրականում վկայում է նրա միայնակության և ապագայում մենակ մնալու վախերի մասին։ Ֆիլմը Լելուշի համար հանդիսանում է իր ստեղծագործական ուղու յուրատեսակ ամփոփում։ Այստեղ հնչում են մեջբերումներ նրա վաղ շրջանի կինոնկարներից, իսկ հերոսներից մեկը հենց ինքը՝ ռեժիսորն է։ Թվում է՝ սիրո պատմությունն այս ֆիլմում ընդամենը պատրվակ է, որը Կլոդ Լելուշին հնարավորություն է տալիս խոսելու իր սեփական կյանքի մասին։

աղբյուրը՝ Кинопоиск 

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Կլոդ Լելուշ. տղամարդու և կնոջ աշխարհը
Կլոդ Լելուշ. տղամարդու և կնոջ աշխարհը
«Մենք վարժվել ենք արտաքին, մակերեսային երևույթներին, որոնց չափից դուրս մեծ կարևորություն է տրվում այս աշխարհում։ Եթե իմ ֆիլմում Դոմինիկ Պինոնի փոխարեն նկարահանվեր, ասենք, Բրեդ Փիթը, ոչ մի ֆիլմ էլ չէր ստացվի․․․ Ամենագեղեցիկը մարդու ներսում է, և իմ ֆիլմերն այդ մասին են»։ Կլոդ Լելուշ
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhVPLT6RCBt6VOfg1sjoWcJu9LTU158EUHxfiYj0s5aRLxLS7CIr2bre7yiVNAbh08_szI-laohZyqlGHBYD_f9CHnl1Vs6jeHj8rsdKOS9f4bJfO1jcYM9lYRz3s_u4s3EfJ7O-Yfw9xVm/s640/cover+end.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhVPLT6RCBt6VOfg1sjoWcJu9LTU158EUHxfiYj0s5aRLxLS7CIr2bre7yiVNAbh08_szI-laohZyqlGHBYD_f9CHnl1Vs6jeHj8rsdKOS9f4bJfO1jcYM9lYRz3s_u4s3EfJ7O-Yfw9xVm/s72-c/cover+end.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2016/10/claude-lelouch-dimankar-ev-filmer.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2016/10/claude-lelouch-dimankar-ev-filmer.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content