«Կինեմատոգրաֆը նախևառաջ մոնտաժն է»։ Սերգեյ Էյզենշտեյն
1.Սերգեյ Էյզենշտեյն
«Երկու մոնտաժային կտորների համադրումն ավելի շատ նման է ոչ թե հանրագումարի, այլ ստեղծագործության։ Ի տարբերություն հանրագումարի՝ այն նման է ստեղծագործության, որովհետև համադրման արդյունքը որակապես միշտ տարբերվում է առանձին վերցրած յուրաքանչյուր բաղադրիչից։ Ժամանակակից կինոն, օգտագործելով տեսողական պատկերները, իր ողջ հզորությամբ ազդում է մարդու վրա և արվեստների շարքում արդարացիորեն զբաղեցնում է առաջին տեղերից մեկը։ Հայտնի է, որ միակ և հիմնական միջոցը, որը կինոյին հաղորդում է ներազդելու այդպիսի ուժ, հանդիսանում է մոնտաժը։ Նրանց համար, ովքեր հմուտ են այս գործում, մոնտաժը սյուժեն մարմնավորելու հզորագույն միջոց է։ Եվ նրանց համար, ովքեր ոչինչ չգիտեն կոմպոզիցիայի մասին, մոնտաժը կինոնկարի յուրաքանչյուր առանձին դրվագի ճիշտ կառուցման շարահյուսությունն է։ Ի վերջո, մոնտաժը կինոուղղագրության պարզագույն կանոնների ամբողջությունն է և նախատեսված է նրանց համար, ովքեր սխալմամբ հավաքում են կինոնկարի կտորները՝ պատրաստի «դեղամիջոցի» բաղադրիչները միախառնելու փոխարեն»։
2.Լև Կուլեշով
3.Ժան֊Լյուկ Գոդար
4.Միխայիլ Ռոմ
«Ըստ էության՝ մոնտաժը փոքրիկ դրամատուրգիա է, որը բնորոշ է ոչ միայն կինեմատոգրաֆին․ դրա տարրերը կարելի է գտնել և՛ արձակում, և՛ պոեզիայում, և՛ կերպարվեստում։ Մասնավորապես՝ շատ կարևոր է մոնտաժային հնարքների կիրառումը գտնել դասական գրականության մեջ»։
5.Անդրեյ Տարկովսկի
«Մոնտաժը միավորում է կադրում հոսող ժամանակը։ Կինոնկարը ճիշտ և գրագետ մոնտաժելու և մոնտաժի լավագույն տարբերակը գտնելու համար անհրաժեշտ է չխանգարել առանձին տեսարանների միավորմանը, քանզի դրանք արդեն նախապես և ինքնաբերաբար մոնտաժված են։ Տեսարանների ներսում «ապրում է» մի օրենք, որը պետք է զգալ և դրան համապատասխան կատարել այս կամ այն պլանների սոսնձումն ու կրճատումը։ Մոնտաժն արտացոլում է ռեժիսորի վերաբերմունքն իր սեփական մտահղացման հանդեպ, մոնտաժի միջոցով իր վերջնական մարմնավորումն է ստանում արվեստագետի աշխարհայացքը։ Կարծում եմ, որ իր ֆիլմերը թեթևորեն ու տարբեր եղանակներով մոնտաժող ռեժիսորը մակերեսային ու ոչ խորն է։ Մոնտաժի կանոններին հետևելը, այսինքն՝ կտորները միավորելը, չի նշանակում, թե բոլոր լավագույն ֆիլմերն այդ կերպ են մոնտաժված։ Ընդհակառակը՝ դրանք բոլորն էլ մոնտաժված են հիմնական սկզբունքների և կանոնների խախտմամբ»։
6.Ինգմար Բերգման
«Ես կարող եմ ցուցումները, բնորոշումները, մթնոլորտի նկարագրությունները սեղմել ընդունելի ծավալի սահմաններում, սակայն հետո ինձ սպասվում է գլխավորը՝ մոնտաժը, տեսարանների և դրվագների ռիթմի ու հարաբերակցության որոնումը, կարճ ասած՝ այն ամենը, ինչը կազմում է ֆիլմի «երրորդ հարթությունը», առանց որի ֆիլմը ցանկացած դեպքում մեռած է կամ պարզապես հանդիսանում է գործարանային կոնվեյերի սերիական արտադրանք։ Ես գիտեմ, թե ինչպես է պետք կիրառել այդ հարթության «բանալիները»․ չէ՞ որ այն եզակի շունչը, որ կյանք է տալիս արվեստի իսկական գործերին, մարդկային լեզվով անհնար է արտահայտել»։
7.Ռոբեր Բրեսոն
«Ֆիլմ մոնտաժելը նման է հայացքների միջոցով մարդկանց և իրերը միմյանց հետ կապելուն։ Քո ֆիլմը մոնտաժիր նկարահանման սահմաններում։ Կձևավորվեն առանցքներ, որոնցից կկարողանաս կախել մնացածը։ Պոեզիան ծնվում է չասվածից՝ մոնտաժի ժամանակ ռիթմի կրճատումներից»։
8.Ֆրանսուա Տրյուֆո
«Մոնտաժ անելիս ֆիլմին այլևս չես կարող վնասել, փոխարենը՝ ժամանակ ես ունենում շտկելու և փորձարարությունների դիմելու։ Մոնտաժի հանդեպ կա երկակի մոտեցում։ Այն կինեմատոգրաֆիստները, ովքեր ամեն ինչից վեր են դասում սկզբնական մտահղացումը, չեն բաժանվում նույնիսկ չհաջողված տեսարանից, քանի որ դրա համար նրանք ստիպված կլինեին դուրս նետել որևէ կերպար կամ բավականաչափ անորոշ թողնել որևէ բնութագրական գիծ և սյուժեի ասպեկտ։ Այդ կերպ մտածողները վերացական են դատում և փայփայում են առաջին հերթին իրենց մտահղացումը։ Եվ հակառակը՝ կան ռեժիսորներ, ովքեր մոնտաժելիս համաձայն են անհրաժեշտության դեպքում փոխել նույնիսկ թեման։ Օրսոն Ուելսը պատրաստ էր մատուցել բոլորովին այլ պատմություն, ձևափոխել իր ողջ մոնտաժը, եթե համարում էր, որ այդպես ավելի լավ է լինելու»։
9.Արտավազդ Փելեշյան
«Շատերը համարում են, թե խոշոր պլանը չի կարելի մոնտաժել անմիջականորեն ընդհանուր պլանի հետ, և թե դրանք կարելի է կապակցել միայն միջին պլանի օգնությամբ։ Ես համարում եմ, որ դա առասպել է, հնարովի նորմատիվ։ Մոնտաժի հնարավորությունները, իմ համոզմամբ, անսահման են։ Ո՞վ կարող է ժխտել, որ լիովին հնարավոր է մարդկային աչքի գերխոշոր պլանը մոնտաժել տիեզերքի ընդհանուր պլանի հետ։ Ինձ համար մոնտաժային աշխատանքի գլխավոր շեշտադրումը ոչ թե կադրերի սոսնձումն է, այլ ապասոսնձումը, ոչ թե միակցումն է, այլ տարաբաժանումը։ Պարզվեց, որ ինձ համար ամենահետաքրքիրը սկսվում է ոչ թե այն պահին, երբ ես միացնում եմ երկու մոնտաժային հատված, այլ այն պահին, երբ ես դրանք բաժանում և դրանց միջև տեղադրում եմ երրորդ, հինգերորդ, տասներորդ կտորը»։
10.Սերգեյ Սոլովյով
«Մոնտաժը չունի ոչ մի տրամաբանություն։ Մոնտաժը երաժշտական ստեղծագործություն է»։