լուսանկարում՝ Վել Էյվերին և Սոֆի Լորենը «Համարձակություն» ֆիլմում, 1985թ
Ավելի քան կես դար նա նկարահանվում էր ամենահանրահայտ ֆիլմերում ու սերիալներում՝ մարմնավորելով բազմատեսակ կերպարներ՝ օրինապահից մինչև օրինազանց, ոստիկանից մինչև հանցագործ և այլն։ Մի անգամ, 1982թ-ին, համաձայնել է խաղալ նույնիսկ Թալեաթ փաշայի դերը՝ համարելով, թե միայն ցեղասպանություն վերապրած հայը կարող է համոզիչ ներկայացնել այդ սարսափելի մարդուն և հանդիսատեսին ցույց տալ նրա ոճիրը, որի հետևանքները կրել են ինքն ու իր ընտանիքը։ Վել Էյվերին, մուտք գործելով կինոյի աշխարհ, ինչպես շատ-շատերը, սկսեց նկարահանվել օտարահունչ կեղծանունով, սակայն նա՝ Սեպուհ Տեր-Աբրահամյանը, ում ընտանիքը մի կերպ փրկվել էր ջարդերից և հանգրվան գտել ԱՄՆ-ում, ողջ կյանքում հավատարիմ էր իր արմատներին, տիրապետում էր հայերենին, կապ էր պահպանում հայ համայնքի հետ և զբաղվում բարեգործությամբ։
![]() |
Վել Էյվերին՝ «Հրաշալի յոթնյակը» ֆիլմում |
Էյվերին բարեկամական հարաբերություններ ուներ Ուիլյամ Սարոյանի հետ, ով 1975թ-ին նրա համար նույնիսկ փոքրիկ պիես էր գրել, որը դերասանին հաջողվեց բեմականացնել տարիներ անց։