$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Նախաբաբելոնյան լեզուն. Փելեշյանի և Գոդարի զրույցը

«Փելեշյանի ֆիլմերն ինձ վրա թողել են անջնջելի տպավորություն»։ Ժան-Լյուկ Գոդար


Ժան-Լյուկ Գոդարն Արևմուտքում Փելեշյանի ֆիլմերի առաջին գնահատողներից ու վառ պաշտպաններից մեկն էր։ Հայ մեծանուն ռեժիսորի՝ Փարիզ կատարած այցելությունը առիթ հանդիսացավ, որ նրանք հանդիպեն ու զրուցեն ամենատարբեր թեմաների մասին՝ արվեստից մինչև գիտություն, բարոյականությունից մինչև քաղաքականություն, կինոյից մինչև հասարակություն։ 

Գոդար․- Ի՞նչ պայմաններում եք աշխատել։ 

Փելեշյան․- Իմ բոլոր ֆիլմերը ստեղծել եմ Հայաստանում, բայց հաճախ՝ Մոսկվայի օգնությամբ։ Չեմ ցանկանում գովաբանել հին համակարգը, սակայն բողոքել նույնպես չեմ ցանկանում։ Կար, առնվազն, Կինեմատոգրաֆի համառուսաստանյան պետական ինստիտուտը, որտեղ շատ լավ կրթություն էին ստանում։ Այնտեղ դասավանդում էին ոչ միայն խորհրդային, այլև համաշխարհային կինո, բացի այդ՝ յուրաքանչյուրը հնարավորություն ուներ փնտրելու իր ուղին։ Իմ նկարահանած ֆիլմերի փոքրաթիվ լինելու համար պատասխանատվությունը չեմ ուզում բարդել համակարգի վրա․ այսպես ասենք՝ ես ունեի անձնական խնդիրներ։ Դեռևս չգիտեմ, թե ինչ կլինի այս նոր իրավիճակում։ Հուսով եմ՝ կկարողանամ շարունակել աշխատանքս, իսկ դժվարությունները․․․ դրանք միշտ էլ կան, Ֆրանսիայում՝ նույնպես․ դժվարություններ, որոնք կապված են կինոարտադրության հետ, մարդկային փոխհարաբերությունների հետ։ Մինչև հիմա ամենադժվար հաղթահարելին այն էր, որ իմ ֆիլմերը քիչ են ցուցադրում։

Գոդար․- Ես դրանք բացահայտեցի ինձ համար, որովհետև ցուցադրվեցին Նիոնում ընթացող վավերագրական ֆիլմերի փառատոնի ժամանակ, իմ տնից մի քանի կիլոմետր հեռավորությամբ։ Լոզանի սինեմատեկի տնօրեն Ֆրեդի Բյուաշը դրանց պարագայում կիրառեց պատճենների տպագրության «խորհրդային մեթոդը», մի գիշերվա ընթացքում բնօրինակներից հանեց կրկնօրինակները և ցուցադրեց ինձ ու Անն-Մարի Մևիլին։ Դրանք ինձ վրա մեծ տպավորություն թողեցին, ի դեպ՝ ամենևին նման չէին Փարաջանովի կինոյին, որը, իմ կարծիքով, մոտ է պարսկական գորգերի և գրականության ավանդույթներին։ Ձեր ֆիլմերը, ինչպես ինձ թվաց, բխում էին միայն կինոյից։ Ասես Էյզենշտեյնի, Դովժենկոյի, Վերտովի աշխատանքը կարողացել է շարունակություն գտնել, և հիմա նրանց նոր գործերը հիշեցնում են Ֆլաերթիի որոշ ֆիլմերը կամ կուբացի Սանտյագո Ալվարեսի որոշ վավերագրական կինոնկարները։ Կինոն նախածին է և ինքնատիպ, բոլորովին հեռու՝ Ամերիկայից, որը չափազանց ուժեղ է ազդում համաշխարհային կինեմատոգրաֆի վրա։ Նույնիսկ «Հռոմը բաց քաղաք է» ֆիլմն ինչ-որ առումով պարտական է Ամերիկային։ Օկուպացիայի ժամանակ միշտ բարձրանում է դիմադրության հարցը․ ինչպես դիմադրել։ Երբ ես դիտում էի Ձեր ֆիլմերը, զգացողություն էր առաջանում, որ, ինչպիսին էլ լինեին այսպես կոչված սոցիալիստական համակարգի թերությունները, մի քանի ուժեղ անհատականությունների հաջողվել է մտածել այլ կերպ։ Հավանաբար, սպասվում են փոփոխություններ։ Ես՝ իրականության և դրա ներկայացման ձևերի մոլի քննադատը, հայտնաբերում էի այստեղ մի երևույթի կիրառում, որ ռուս կինեմատոգրաֆիստներն անվանում են մոնտաժ։ Մոնտաժ՝ խորքային իմաստով, որի առնչությամբ Էյզենշտեյնն Էլ Գրեկոյին անվանում էր տոլեդական մեծն մոնտաժոր։ 

Փելեշյան․- Դժվար է խոսել մոնտաժի մասին․ հավանաբար, բառն է սխալ։ Թերևս, պետք է ասել՝ «կարգուկանոնի չափը»։ Որպեսզի, տեխնիկական ասպեկտից բացի, ընդգծենք խորքային իմաստը։ 

Գոդար․- Ռուսերեն ինչպե՞ս է անվանվում մոնտաժը։ Միայն մեկ բառո՞վ։ 

Փելեշյան․- Այո։ Մոնտաժ։ 

Գոդար․- Որովհետև ֆրանսերեն image-ի համար, օրինակ, ռուսերենում կա երկու համարժեք բառ («պատկեր» և «կերպար»)։ Դա օգտակար է։ Հետաքրքիր կլիներ կազմել կինեմատոգրաֆիական տերմինների բառարան յուրաքանչյուր երկրի համար։ Ամերիկացիների դեպքում երկու բառ է՝ cutting (կտրելու գործողություն) և editing (իրենց գործածած editor բառից․ ոչ թե ֆրանսերեն éditeur-ը՝ հրատարակիչ, այլ այն մարդը, ով վերահսկում է ստեղծագործության ուղղությամբ կատարվող աշխատանքի ողջ կոնցեպցիան՝ որպես խմբագիր հրատարակչության ներսում կամ գլխավոր խմբագիր մամուլում)։ Այդ բառերը տարբեր նշանակություն ունեն և չեն արտացոլում այն նույն գաղափարը, որ «մոնտաժն է»։ 

Փելեշյան․- Մեզ համար դժվար է դրա մասին խոսել տերմինաբանության պատճառով։ Այդ նույն խնդիրը կա «վավերագրական» բառի պարագայում։ Ֆրանսերեն film de fiction («ֆիլմ-հորինվածք») տերմինով նշվում է այն, ինչը ռուսերեն մենք անվանում ենք «գեղարվեստական ֆիլմ»։ Բայց չէ՞ որ ամբողջ կինոն պիտի լինի գեղարվեստական։ Կա ռուսերեն ևս երկու տերմին՝ «խաղարկային կինո» և «ոչ խաղարկային կինո»։ 

Գոդար․- Դա ավելի մոտ է ամերիկացիների պատկերացումներին, որ գեղարվեստական կինոն նշում են որպես feature film․ feature նշանակում է դիմագիծ, կերպարանք, ինչը մատնանշում է առաջատար դերասանի արտաքին տեսքը, կինոաստղերին։ Եթե վերլուծենք, այս տերմինաբանությունը մեզ շատ բան կարող է ասել․ օրինակ, պատճենը, որում միավորել են պատկերն ու ձայնը՝ copie standard (ֆրանսերեն՝ էտալոնային պատճեն), անգլիացիներն անվանում են married print (բառացի՝ «ամուսնացրած» պատճեն), ամերիկացիները՝ answer print (պատճեն-պատասխան), իտալացիները՝ copia campione (պատճեն-չեմպիոն)․․․ «Պատճեն-չեմպիոնը» երևի Մուսոլինիից է ծագել։ Բայց «վավերագրական» բառի հետ կապված թյուրիմացությունը, թերևս, ամենակարևորներից է։ Այսօր վավերագրականի և հորինվածքի, վավերագրական ֆիլմի և կոմերցիոն ֆիլմի միջև տարբերությունը, եթե նույնիսկ այս վերջինն իրեն անվանում է գեղարվեստական, այն է, որ վավերագրական ֆիլմն ունի բարոյական ուղղվածություն, որը գեղարվեստական կինոյում արդեն գրեթե վերացել է։ «Նոր ալիքը» միշտ միախառնել է այդ երկու տեսակը, մենք միշտ ասել ենք, որ Ռուշը ցնցող ռեժիսոր է, որովհետև վավերագրական կինոյի միջոցով ստեղծում է գեղարվեստականը, իսկ Ռենուարը գեղարվեստական կինոյի միջոցով ստեղծում է վավերագրականը։ 

Փելեշյան․- Դա արդեն բեմադրության խնդիր չէ։ Չէ՞ որ Ֆլաերթիին համարում են ռեժիսոր-վավերագրող։ 

Գոդար․- Իհարկե։ Նա վավերագրող է, ով ամեն ինչ բեմադրել է իր ձեռքով՝ «Նանուկը», «Մարդը Արանից», «Լուիզիանյան պատմությունը»․ յուրաքանչյուր կադրը մաքուր բեմադրություն է։ Երբ Ուայզմանը ֆիլմ է նկարահանում մեծ խանութների մասին (The Store), հետևում է միզանսցենին և խոշոր խանութների բեմադրական-«գեղարվեստական» պահերին։  

Փելեշյան․- Հենց այդ նույն պատճառով ես ինքս իմ առաջ երբեք խնդիր չեմ դրել՝ մշտապես աշխատելու կինոստուդիայի կամ հեռուստաստուդիայի շրջանակներում։ Ես փորձել եմ գտնել մի վայր, որտեղ կկարողանամ հանգիստ ստեղծել իմ ֆիլմը։ Երբեմն այդ վայրը եղել է հեռուստատեսությունը։ Ամենակարևորն այն է, որ կարողանաս խոսել քո սեփական լեզվով, կինոյի լեզվով։ Հաճախ ասում են, թե կինոն այլ արվեստների սինթեզն է, իսկ ես կարծում եմ, որ այդպես չէ։ Ըստ իս՝ այն սկսվել է Բաբելոնյան աշտարակաշինության ժամանակներից, այն ժամանակներից, երբ դեռևս չկար լեզուների բաժանումը։ Տեխնիկական պատճառներով՝ այն ի հայտ է եկել մյուս արվեստներից ավելի ուշ, բայց ի բնե այն նախորդում է դրանց բոլորին։ Ես փորձում եմ ստեղծել մաքուր կինո, որը ոչնչով պարտական չէր լինի մյուս արվեստներին։ Ես ձգտում եմ մոնտաժի, որն իր շուրջը կստեղծեր հուզական մագնիսական դաշտ։ 

Գոդար․- Քանի որ ես բավականին վատատես եմ, ես ավելի շուտ դիտարկում եմ իրերի ավարտը, քան սկիզբը։ Ինձ համար կինոն արվեստի վերջին դրսևորումն է, որ հանդիսանում է արևմտյան գաղափար։ Մեծ կերպարվեստն այլևս չկա, մեծ վեպը՝ նույնպես։ Այո՛, կինոն եղել է նախաբաբելոնյան լեզու, որը բոլորը հասկանում էին առանց սովորելու անհրաժեշտության։ Մոցարտը դուր էր գալիս իշխաններին, գեղջուկները նրան չէին ունկնդրում։ Իսկ Մոցարտի կինեմատոգրաֆիական համարժեքը՝ Չապլինը, դուր եկավ բոլորին։ Ռեժիսորները փորձում էին գտնել կինոյի ունիվերսալ միասնականության հիմքը․ դա նույնպես հենց արևմտյան որոնում է։ Եվ դա մոնտաժն է։ Նրանք շատ էին խոսում այդ մասին, հատկապես՝ փոփոխությունների շրջանում։ Քսաներորդ դարում ամենախոշոր փոփոխությունը Ռուսական կայսրության անցումն էր Խորհրդային Միության, և տրամաբանական է, որ հենց ռուսներն այդ որոնման ընթացքում ամենահեռուն գնացին, սոսկ այն պատճառով, որ Հեղափոխության գալստյամբ հասարակությունը փորձում էր մոնտաժով արտացոլել մինչհեղափոխականն ու հետհեղափոխականը։ 

Փելեշյան․- Կինոն հիմնվում է երեք գործոնի վրա՝ տարածություն, ժամանակ, իրական շարժում։ Այդ երեք տարրերը գոյություն ունեն բնության մեջ, բայց բոլոր արվեստներից միայն կինոն է դրանք ներառում։ Դրանց շնորհիվ հնարավոր է բացահայտել մատերիայի գաղտնի շարժումը։ Ես համոզված եմ, որ կինոն ընդունակ է խոսել միաժամանակ և՛ փիլիսոփայության, և՛ գիտության ու արվեստի լեզվով։ Գուցեև հենց այդ միասնությունն էին փնտրում մեր նախնիները։ 

Գոդար․- Այդ նույնը բացահայտում ես, երբ մտորում ես պրոյեկցիայի գաղափարի շուրջ․ ինչպես է այն ծնունդ առել և զարգացել՝ ընդհուպ մինչև պրոյեկցիոն սարքավորումների տեխնիկական կիրառումը։ Հույները հայտնաբերեցին դրա սկզբունքը՝ հանրահայտ Պլատոնյան քարանձավը։ Դա արևմտյան գաղափար է, դրա շուրջ չեն մտորել ո՛չ բուդդայականները, ո՛չ ացտեկները, և այն ձևավորվել է քրիստոնեության գալստյան հետ, իսկ հիմքում ավելի մեծ մի բանի հույսն է։ Հետո ի հայտ է գալիս պրակտիկ կառուցվածքը, մաթեմատիկոսներն այդ նույն Արևմուտքում հայտնաբերում են նկարագրողական երկրաչափությունը։ Պասկալն այդ ուղղությամբ շատ է աշխատել (նրա աշխատությունների հիմքում նաև կրոնական, միստիկական միտքն է), երբ զբաղվել է կոնուսաձև ֆիգուրների հատկությունների հաշվարկով։ Կոնուսը հենց պրոյեկցիայի գաղափարն է։ Հետո հայտնվեց Ժան-Վիկտոր Պոնսելեն՝ գիտնական և նապոլեոնյան բանակի սպա։ Նա նստած էր ռուսաստանյան բանտում և հենց այնտեղ էլ մտահղացավ «Ֆիգուրների պրոյեկտիվ հատկությունների մասին տրակտատը», որը հանդիսանում է այս հարցի ժամանակակից տեսության հիմքը։ Պատահական չէ, որ նա իր հայտնագործությունն արեց բանտում։ Նրա առաջ պատն էր, և նա անում էր այն, ինչ անում էին բոլոր բանտարկյալները՝ պրոյեկցում էր։ 

Փախուստի ձգտումը։ Քանի որ նա մաթեմատիկոս էր, նա այդ ամենը նկարագրեց հավասարումների վերածելու միջոցով։ Տասնիններորդ դարավերջին տեղի ունեցավ դրա տեխնիկական իրականացումը։ Ամենահետաքրքիր ասպեկտներից մեկն այն էր, որ այդ ժամանակ արդեն պատրաստ էր հնչյունային կինոն։ Փարիզ եկավ Էդիսոնը, որպեսզի ներկայացնի ձայնասկավառակի կիրառման մեթոդը՝ ձայնի և կադրերի հաջորդականության սինխրոնիզացմամբ․ արդեն այն ժամանակ կար այն համակարգը, որը հիմա գործածվում է որոշ կինոթատրոններում, որտեղ ֆիլմը համադրում են խտասկավառակի հետ՝ թվայնացված ձայն ստանալու նպատակով։ Եվ համակարգն աշխատում էր։ Իհարկե, անկատար էր, և պատկերը նույնպես անկատար էր, բայց այն աշխատում էր, և տեխնիկան կարելի էր բարելավել։ Պարզապես մարդիկ չցանկացան։ Հանրությունն ուզում էր համր կինո, ուզում էր միայն դիտել։ 

Փելեշյան․- Երբ, արդյունքում, քսանականների վերջին հայտնվեց ձայնը, այնպիսի մեծ ռեժիսորներ, ինչպիսիք են Գրիֆիթը, Չապլինը և Էյզենշտեյնը, վախեցան։ Նրանք համարում էին, որ ձայնը հետընթաց քայլ է։ Նրանք չէին սխալվում, բայց իրական պատճառներն ուրիշ էին, քան նրանց մտածածը․ ձայնը եկավ ոչ թե մոնտաժին նեղելու, այլ պատկերն իրենով փոխարինելու։ 

Գոդար․- Խոսող կինոյի տեխնիկան ի հայտ եկավ Եվրոպայում ֆաշիզմի վերելքի պահին, և դա հռետորի գալստյան դարաշրջանն էր։ Հիտլերը հիանալի հռետոր էր, ինչպես և Մուսոլինին, Չերչիլը, դը Գոլը, Ստալինը։ Խոսող կինոն դարձավ թատերական սցենարի հաղթանակը այն լեզվի հանդեպ, որի մասին Դուք ասում էիք, լեզու, որը գոյություն ուներ նախքան բաբելոնյան անեծքը։ 

Փելեշյան․- Որպեսզի վերստին գտնեմ այդ լեզուն, ես օգտագործում եմ այն, ինչն անվանում եմ բացակայող կադրեր։ Կարծում եմ՝ կարելի է լսել պատկերը և տեսնել հնչյունը։ Իմ ֆիլմերում պատկերը գտնվում է ձայնի կողմում, իսկ ձայնը՝ պատկերի կողմում։ Այդ փոխանակումը տալիս է այլ արդյունք, որը տարբերվում է համր կինոյի մոնտաժից կամ, ավելի ճիշտ, «չխոսող» կինոյի մոնտաժից։ 

Գոդար․- Այսօր պատկերը և ձայնը ավելի ու ավելի են տարաբաժանվում, և դա ավելի լավ ես գիտակցում հեռուստատեսության պարագայում։ Պատկերը՝ մի կողմ, ձայնը՝ մյուս կողմ, և դրանց միջև կապ չկա, չկան առողջ ու իրական առնչություններ։ Դրանց միջև միայն քաղաքական հարաբերություններ են։ Հենց այդ պատճառով էլ աշխարհի բոլոր երկրներում հեռուստատեսությունը քաղաքական գործիչների ձեռքում է։ Իսկ հիմա այդ քաղաքական գործիչները զբաղված են նոր ձևաչափի պատկերի պատրաստմամբ (այս կոչված «բարձր թույլատրության»), մի ձևաչափ, որի կարիքն առայժմ ոչ ոք չունի։ Առաջին անգամ է, որ քաղաքական ատյանները սկսել են ասել՝ դուք կտեսնեք պատկերը այսինչ ձևաչափում, այսինչ պատուհանի միջոցով։ Պատկեր, որը, իմիջիայլոց, ունենալու է վանդակապատ իջանցքի ձև, ասֆալտի մեջ փորված այդ անցքը մայթի մոտ։ Դա նաև չեկագրքույկի ձևն է։

Փելեշյան․- Ես հիմա մտածում եմ՝ իսկ մեզ ի՞նչ տվեց հեռուստատեսությունը։ Այն կարող է վերացնել հեռավորությունը, բայց միայն կինոն է ի զորու իրապես պայքարելու ժամանակի դեմ՝ մոնտաժի շնորհիվ։ Միայն կինոն կարող է ոչնչացնել այդ մանրէն՝ ժամանակը։ Բայց այդ ճանապարհին կինոն ավելի մեծ հաջողության էր հասել նախքան խոսող ֆիլմերի հայտնվելը։ Հավանաբար այն պատճառով, որ մարդն ավելին է, քան լեզուն, ավելին է, քան իր խոսքերը։ Ես ավելի շատ հավատում եմ մարդուն, քան նրա լեզվին։ 

հրատարակիչ՝ Ժան-Միշել Ֆրոդոն, կինոքննադատ
Le Monde, 1992թ

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Աշուղ Ղարիբ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,3,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Սուրամի ամրոցի լեգենդը»,1,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,3,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,105,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,16,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Նախաբաբելոնյան լեզուն. Փելեշյանի և Գոդարի զրույցը
Նախաբաբելոնյան լեզուն. Փելեշյանի և Գոդարի զրույցը
«Փելեշյանի ֆիլմերն ինձ վրա թողել են անջնջելի տպավորություն»։ Ժան-Լյուկ Գոդար
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjz5tH3wmcofUGp9HkGqLNJbStI_v3pvXSL1L_Ya3GmwH1fkxjNfLyecfTE0SsO89TJ-nMs_ykm9C_hfTJNHCJT5e6lvLZeGL4-QI7Lud46IOsNNTKUYCFQ6zC0-y3NwaIcKMvE5U6VUKoj/s640/15300690_2182817235275945_1536180078_n.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjz5tH3wmcofUGp9HkGqLNJbStI_v3pvXSL1L_Ya3GmwH1fkxjNfLyecfTE0SsO89TJ-nMs_ykm9C_hfTJNHCJT5e6lvLZeGL4-QI7Lud46IOsNNTKUYCFQ6zC0-y3NwaIcKMvE5U6VUKoj/s72-c/15300690_2182817235275945_1536180078_n.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2016/12/jean-luc-godard-artavazd-peleshian.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2016/12/jean-luc-godard-artavazd-peleshian.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content