$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Վիկտոր Էրիսե. իսպանական կինոյի մեծ պոետը

«Երբևէ չե՞ս ցանկացել տեսնել, թե ինչ կա ամպերից ու աստղերից այն կողմ։ Կամ՝ իմանալ, թե ինչու են աճում ծառերը և փոփոխվում ստվերները։ Մինչդեռ երբ սկսում ես խոսել այդ ամենի մասին, քեզ անմիջապես համարում են խելագար․․․»։ «Փեթակի ոգին», ռեժ․՝ Վիկտոր Էրիսե, 1973թ


Վիկտոր Էրիսեն իսպանական կինոյի ամենահանելուկային ու պոետիկ գործիչն է: Նրա  ֆիլմերը համամարդկային են ու նեղանձնական, հարուստ են թախիծով ու մելամաղձությամբ, սիմվոլներով, մոգական ռեալիզմի տարրերով ու յուրօրինակ կախարդանքով: Էրիսեին հասկանալու համար նախևառաջ պետք է հաշվի առնել նրա վերաբերմունքը կինոյի նկատմամբ: Վիկտորը հարցազրույցների ժամանակ բազմիցս խոսել է կինոյի՝ իր կյանքում կարևորագույն նշանակություն ունենալու մասին: «Կինոն որդեգրեց մեզ՝ որբերիս: Նա մեզ բացառիկ մխիթարանք տվեց. մենք սկսեցինք աշխարհի մասը լինել», - ասում է իսպանացի ռեժիսորը: Էրիսեն կինեմատոգրաֆը դիտարկում է որպես համամարդկային հիշողության անբաժան մաս. «Կինոն գոյություն ունի, որպեսզի վերադարձնի այն, ինչն արդեն մի անգամ տեսել ենք: Երբեք չէի կարծի, թե տարիների ընթացքում կինոն կդառնա մի հանգրվան, որը կարողանում է ներառել մահացող դարի մարդկային փորձն արտացոլող կերպարները»: 

Ջիմ Ջարմուշ, Վիմ Վենդերս և Վիկտոր Էրիսե
Կինոյի մասին այս բոլոր մտորումներն իրենց արտացոլումն են գտնում ռեժիսորի «Կարմիր մահը» («La morte rouge», 2005) կարճամետրաժ ֆիլմում, որն, ըստ էության, նաև բանալի է հանդիսանում նրա մյուս գործերի ավելի խոր ընկալման համար: Ֆիլմը, որ համարվում է Վիկտոր Էրիսեի ամենաանձնական և կենսագրական կինոնկարը,  պատմում է հնգամյա փոքրիկ տղայի մասին, ով առաջին անգամ այցելում է կինոթատրոն՝ դիտելու իր կյանքի առաջին ժապավենը՝ «Բոսորագույն ճանկը» («The Scarlet Claw», 1944), որը Շերլոկ Հոլմսի մասին պատմող ֆիլմերի շարքին է պատկանում: Կինոդիտման ընթացքում փոքրիկ տղան առաջին անգամ բախվում է մահվան գաղափարին ու երկար ժամանակ չի կարողանում վերականգնվել, սակայն շուտով «բուժում է գտնում» այլ ֆիլմերում: Այս կարճամետրաժում ռեժիսորը կինոն ներկայացնում է որպես փախուստի միջոց ու դարման, ապաստան ու թաքստոց աշխարհում տիրող բոլոր անարդարություններից ու ողբերգություններից:

էրիսեն կինոթատրոնը համարում է սուրբ վայր, իսկ կինեմատոգրաֆը՝ միակ երևույթը, որ անփոփոխ է: Երբ կարճամետրաժի առաջին դրվագներում ռեժիսորը ասում է, որ միայն ծովն է մնայուն, իսկ մնացած ամեն ինչն անհետանում է ավազի վրայի ոտնահետքերի նման, տպավորություն  է ստեղծվում, թե Էրիսեն խոսում է կինոյի մասին:

«Փեթակի ոգին» 
Կարճամետրաժը դիտելիս անհնար է խուսափել «Կարմիր մահվան» և ռեժիսորի մյուս ֆիլմի՝ «Փեթակի ոգու» («El espíritu de la colmena», 1973) միջև զուգահեռներ անցկացնելուց: Ֆիլմը, որ սկսվում է հեքիաթային «լինում է, չի լինում…» արտահայտությամբ, պատմում է Իսպանիայի պատմության ամենից ոչ հեքիաթային էջերից մեկի՝ Ֆրանկոյի բռնատիրական վարչակարգի առաջին տարիների մասին: Իրադարձությունները տեղի են ունենում 1940թ-ին Իսպանիայի Կաստիլիա մարզում, երբ քաղաքացիական պատերազմը նոր էր ավարտվել և հաստատվել էր ֆրանկոյական ռեժիմը: Սա պատմություն է երևակայական աշխարհում հանգրվանած հետաքրքասեր ու զգացմունքային Անայի մասին, ով առաջին անգամ բախվում է մահվան երևույթին: Ինչպես և վերոնշյալ կարճամետրաժում, այստեղ ևս դա տեղի է ունենում դասական Հոլիվուդի ֆիլմերից մեկի՝ «Ֆրանկենշտեյնի» («Frankenstein», 1931) դիտման ժամանակ: Անային հանգիստ չի տալիս այն հարցը, թե ինչո՞ւ հրեշը սպանեց աղջկան, և ինչո՞ւ սպանեցին հրեշին: Օգնության է հասնում Անայի ավագ քույրը՝ Իզաբելը, ով վառ երևակայությամբ բնավ չի զիջում քրոջը: Նա պատմում է, որ ֆիլմում ոչ ոք չի մահանում, ավելին՝ ֆրանկենշտեյնյան հրեշն իրականում ոգի է և ապրում է մոտակա լքված ու կիսաքանդ տանը:
«Ես չեմ զգում ո՛չ չարություն, ո՛չ արհամարհանք, ո՛չ էլ վախ փոփոխություններից։ Ես զգում եմ միայն ծարավ, բայց չգիտեմ, թե ինչի եմ ծարավի։ Կյանքի գետեր, ո՞ւր եք հեռացել։ Օդը՝ ահա թե ինչն է ինձ պակասում։ Ի՞նչ եք տեսնում այս մթության մեջ։ Ի՞նչն է ձեզ ստիպում դողալ։ Չեմ տեսնում։ Ես նման եմ մի կույրի՝ արևին դեմ հանդիման։ Ես կընկնեմ այնտեղ, որտեղ ընկածները երբեք չեն բարձրանում․․․»։ «Փեթակի ոգին»  
Իզաբելի պատմությունը ավելի է բորբոքում Անայի հետաքրքրությունը, նա ցանկանում է ամեն գնով ընկերանալ ոգու հետ, քանի որ ընկերանալով ոգու հետ՝ հնարավոր է կանչել նրան՝ ուղղակի փակելով աչքերը և շշնջալով. «Ես եմ, Անան»: Անայի շրջապատում տեղի ունեցող ամեն մի մանրուք ավելի է բորբոքում նրա՝ առանց այդ էլ տակնուվրա եղած երևակայական աշխարհը. դասընթացներից մեկի շրջանակներում երեխաները մարդկային կմախքի վրա տեղադրում են օրգանները՝ այդպիսով զրոյից հավաքելով իրենց ֆրանկենշտեյնյան հերոսին, հոր հետ սունկ հավաքելիս նրանք մահաբեր սունկ են գտնում, Իզաբելը մի ամբողջ ներկայացում է սարքում՝ մահացած ձևանալով և Անային վախեցնելով, մահվան մասին է անգամ դպրոցում ընթերցվող բանաստեղծությունը: Շուտով իրական մահը ներխուժում է փոքրիկի կյանք՝ վերջնականապես խախտելով նրա անդորրը: Իսկ երբ գիշերային անտառում Անան դիպչում է թունավոր սնկին, տպավորություն է ստեղծվում, թե նա վերջապես դիպել է մահվանը և կարող է վերադառնալ տուն:

Վիկտոր Էրիսեն «Փեթակի ոգին» ֆիլմը նկարահանել է 1973թ-ին, երբ Ֆրանկոյի վարչակարգն արդեն թուլացել էր և գտնվում էր վերացման եզրին: Ընդհանրապես, այդ շրջանի իսպանական բոլոր ֆիլմերը հարուստ էին այլաբանություններով ու սիմվոլներով, որոնցում քննադատները տեսնում են բողոք ֆրանկոյական ռեժիմի դեմ: Այս գաղափարն է հաստատում նաև ռեժիսորը, ով նշում է, որ այն, ինչը ժամանակակից հանդիսատեսին կարող է հանելուկային կամ մոգական թվալ, թելադրված է եղել ֆրանկոյական գրաքննությունից խուսափելու ցանկությամբ: Իսպանացի ստեղծագործողները ստիպված էին գործի դնել իրենց ողջ երևակայությունը և օգտագործել ալեգորիաների մի ամբողջ շարք՝ քննադատելու համար բռնատիրական վարչակարգը: Իսկ հանճարեղ Էրիսեն ֆիլմը նաև համեմել է իր մանկական հիշողություններով ու տպավորություններով՝ ավելի մոգական ու զգացմունքային դարձնելով այն:
«Մեր ծնողները կարծես ստվերներ լինեին, կային, բայց, միևնույն ժամանակ, չկային: Պատերազմը նրանց հոգում մի բան էր կոտրել, որ հնարավոր չէր վերականգնել»: Վիկտոր Էրիսե 
Եթե դիտարկենք ֆիլմը քաղաքական այլաբանությունների տեսանկյունից, ապա առաջին իսկ հայացքից կհասկանանք, որ ապակու ետևում պահվող փեթակը խորհրդանշում է Իսպանիան, որի մասին պարբերաբար գրում է հերոսուհու հայրը՝ այն բնորոշելով որպես «…անդադար շարունակվող, անողոք ու անիմաստ շրջան, որտեղ անգամ օրորոցում բացակայում է քունը, իսկ մահվան հանգստությունն ընդմիշտ վերացված է, և տեղ չունեն թույլերն ու հիվանդները…»: Տան պատուհանները, որտեղից ծորում է մեղրագույն լույսը, ունեն փեթակի տեսք, և սա ևս մեկ անգամ հաստատում է այն միտքը, որ ռեժիսորը դիտարկում է իսպանացիներին որպես մեծ մեղվաբնում ապրող մեղուների: Իսկ փեթակի ոգին, որը ֆիլմում խորհրդանշում է հանրապետական բանակի զինվորականը, շուտով սպանվում է. ոչնչացվում է Իսպանիայի ոգին: Ի վերջո, մնում է աշնանային, սառը, կիսաքանդ ու թախծոտ Իսպանիան, որը և պատկերված է ֆիլմում: Իսպանիա, որ կարծես լինի ժամանակից դուրս, աշխարհից կտրված: Ու միայն Իսպանիայի երիտասարդ սերունդն է ընդունակ փրկելու իր հայրենիքը. նա միշտ կարող է փակել աչքերը և կանչել նրան:

Աբաս Քիարոսթամի և Վիկտոր Էրիսե
Ֆրանկոյական բռնատիրական ռեժիմի մասին է նաև Էրիսեի «Կյանքի գիծ» կարճամետրաժը, որը նկարահանվել է «Փեթակի ոգուց» շուրջ երեսուն տարի հետո և ընդգրկված է «Տասը րոպեով ավելի մեծ. Շեփոր» («Ten Minutes Older: The Trumpet», 2002) ֆիլմում: Ռեժիսորը ներկայացնում է իսպանական ընտանիքի առօրյայից մի դրվագ, որը տեղի է ունենում նախորդ դարի քառասունական թվականներին, իսկ ավելի որոշակի՝ ֆրանկոյական ռեժիմի հաստատումից ժամեր առաջ: Տան պատից կախված ընտանեկան նկարները, ժամացույցը, երեխայի ձեռքին նկարված ժամացույցը կարծես ամփոփում են ընտանիքի անդամների և նրանց նախնիների կյանքի ողջ պատմությունը: Ֆիլմում ընտանիքը հանդես է գալիս որպես միասնական ուժ, հերոսները համախմբված են ու միմյանց նկատմամբ ջերմ: Ի տարբերություն, օրինակ, «Փեթակի ոգին» ֆիլմի, որտեղ համարյա չկա կադր, ուր ընտանիքի անդամները ցուցադրված կլինեին միասին․․․

Ծանոթ լինելով Էրիսեի այլաբանությանը՝ կարող ենք հասկանալ, որ ռեժիսորը ցանկանում է սրանով ասել, թե մինչ քաղաքացիական պատերազմը, ապա նաև՝ ֆրանկոյական ռեժիմի հաստատումը, իսպանական ընտանիքը, ինչպես նաև ողջ Իսպանիան, համերաշխ էր ու միասնական, մինչդեռ բռնատիրության հաստատումից հետո մարդիկ հեռացան իրարից, կորցրին իրենց իդեալներն ու երազանքները:

Հարցազրույցների ժամանակ Էրիսեն մի քանի անգամ անդրադարձել է քաղաքացիական պատերազմի արհավիրքներին՝ նշելով, որ այն բոլոր տեսակի պատերազմներից ամենավատն է. «Այն միմյանց դեմ է հանում ընտանիքի անդամներին, եղբայրներին, ծնողներին ու երեխաներին»: Վերհանելով սեփական հիշողությունները՝ Էրիսեն պատմում է, որ պատերազմից հետո շատերը փորձում էին նոր կյանք սկսել, ընտանիք կազմել, երեխաներ ունենալ, բայց դա նրանց չէր հաջողվում: «Մեր ծնողները կարծես ստվերներ լինեին, կային, բայց, միևնույն ժամանակ, չկային: Պատերազմը նրանց հոգում մի բան էր կոտրել, որ հնարավոր չէր վերականգնել»:

«Հարավ»
Այս խոսքերի ուղղակի արտացոլումն է ռեժիսորի հաջորդ ֆիլմը՝ «Հարավը» («El sur», 1983), որը նկարահանվել է «Փեթակի ոգուց» համարյա տասը տարի հետո և, հիրավի, համարվում է իսպանական կինեմատոգրաֆի գլուխգործոցներից մեկը՝ չնայած այն փաստին, որ ռեժիսորն այդպես էլ չկարողացավ այն ավարտել՝ ֆինանսավորման հետ կապված խնդիրների պատճառով: Այս կինոկտավի գործողությունները ևս տեղի են ունենում քաղաքացիական պատերազմին հաջորդող տարիների ընթացքում, իսկ սյուժեի հիմքում դեռահաս Էստրելայի և նրա հոր փոխհարաբերություններն են:

Ֆիլմը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի: Առաջին մասը պատմում է այն շրջանի մասին, երբ Էստրելան 7-8 տարեկան է և չափազանց կապված է հոր հետ: Փոքրիկը հորն ընկալում է որպես գերբնական ուժ ունեցող առասպելական հերոսի, իսկ այն փաստը, որ աղջնակին շատ քիչ բան է հայտնի հոր անցյալի մասին, ավելի է հարստացնում վերջինիս կախարդական կերպարը: Քանի որ հայրը՝ Ագուստինը, Հարավից է, որտեղ Էստրելան երբևէ չի եղել, այն ևս փոքրիկի համար ներկայանում է որպես դրախտային ու անհասանելի վայր: Առասպելական են նաև Հարավից այցելության եկած երկու կանայք՝ Միլագրոսն ու Ագուստինի մայրը: Ֆիլմի առաջին մասի ընկալման համար շատ կարևոր է Էստրելայի առաջին հաղորդության դրվագը, երբ, հակառակ սեփական սկզբունքներին, Ագուստինը գալիս է եկեղեցի՝ լինելու աղջկա կողքին: Այս ամենը համոզում է աղջնակին, որ ինքը հոր համար ամենակարևոր էակն է այս աշխարհում, իսկ պասոդոբլը, որ պարում են հայրն ու դուստրը հաղորդությանը հաջորդած տոնակատարության ժամանակ, խորհրդանշորեն կոչվում է «Ողջ աշխարհը»:

Արդեն երկրորդ հատվածը կապված է Էստրելայի այն գիտակցման հետ, որ ինքը այնչափ կարևոր չէ հոր համար, ինչպես կարծում էր: Աղջնակը նախ պարզում է, որ հոր սրտում մեկ այլ կին կա, իսկ երբ որոշում է յուրօրինակ բողոքի ակցիա իրականացնել հոր դեմ՝ թաքնվելով տան անդամներից և հուսալով, որ Ագուստինը կկանչի իրեն, մեծագույն հիասթափություն է ապրում: Էստրելան հասկանում է, որ հոր սրտում շատ մեծ ցավ կա, և այն ավելի առաջնային է, քան հերոսուհին: Այդ անասելի ցավը Ագուստինի սրտում առաջացել է քաղաքացիական պատերազմից հետո, երբ նա թողել է իր ընտանիքը, առաջին սերը և Հարավը՝ հանուն գաղափարների, որոնք, ըստ էության, փուչ էին: Ի վերջո, հերոսը հայտնվում է երկու տարբեր իրականությունների արանքում. նրան ձգում է անցյալը՝ Հարավը (չնայած դրան՝ նա երբեք չի կարողանում ուժ գտնել իր մեջ ու, գնացք նստելով, մեկնել Անդալուզիա), մինչդեռ Հյուսիսը՝ Էստրելան ու նրա մայրը ևս Ագուստինի կյանքի անբաժանելի մասն են կազմում։ Իզուր չէ, որ այն տարածաշրջանը, որտեղ ապրում է հերոսուհու ընտանիքը, հայրը անվանում է Սահման:
«Կինոն գոյություն ունի, որպեսզի վերադարձնի այն, ինչն արդեն մի անգամ տեսել ենք: Երբեք չէի կարծի, թե տարիների ընթացքում կինոն կդառնա մի հանգրվան, որը կարողանում է ներառել մահացող դարի մարդկային փորձն արտացոլող կերպարները․․․»: Վիկտոր Էրիսե 
Ագուստինն ինքնասպանություն է գործում, քանի որ չի կարողանում համակերպվել այդ մասնատվածության ու երկակիության զգացումի հետ, ընդ որում՝ նա հիանալի գիտակցում է, որ պարտություն է կրել թե՛ Հարավում, որտեղ նրան մերժում է Լաուրան, թե՛ Հյուսիսում, երբ հերոսը հասկանում է, որ Էստրելան արդեն մեծացել է, տարիներ առաջ գոյություն ունեցող գերբնական հոգևոր կապը բացակայում է, ու ինքն արդեն վաղուց դստեր աչքերում իդեալ չէ: Բացի այդ՝ ֆիլմի վերջին դրվագներից մեկում Էստրելան հարցնում է հորը Իրենա Ռիոսի մասին՝ այսպիսով իրար խառնելով Ագուստինի համար անհամատեղելի այդ աշխարհները:

«Արևը սերկևիլենու տերևներում»
Այնուամենայնիվ, մահանալուց առաջ նա դստեր բարձի տակ է թողնում վզնոցը, որի միջոցով տարիներ առաջ գուշակել էր, որ աղջիկ երեխա է ծնվելու: Այս վզնոցը երկու հերոսների հոգևոր կապի խորհրդանշանն է, և սա հանձնելով դստերը՝ Ագուստինը Էստրելային առաջարկում է մեկնել Հարավ, այսինքն՝ անել այն, ինչի համար ինքը բավականաչափ համարձակություն այդպես էլ չունեցավ: Իսկ Էստրելային մնում է միայն կատարել հոր վերջին ցանկությունը և ներել նրան՝ պարզապես հասարակ մահկանացու լինելու համար:

Էրիսեի ֆիլմերն աչքի են ընկնում առանձնահատուկ գունավորմամբ, որը յուրօրինակ տրամադրություն է ստեղծում հանդիսատեսի համար: Շատերն իսպանացի ռեժիսորի ֆիլմերը նմանեցնում են Վերմեերի ու Վելասկեսի կտավներին՝ հատկապես հաշվի առնելով ֆիլմերում լույսի յուրօրինակ օգտագործումը: Ուստի զարմանալի չէ, որ Վիկտոր Էրիսեի հերթական ֆիլմը՝ «Արևը սերկևիլենու տերևներում» («El sol del membrillo», 1992) վավերագրական կինոնկարը գեղանկարիչ Անտոնիո Լոպեսի մասին է, ով փորձում է արևի շողերի լուսավորման ներքո նկարել իր բակի սերկևիլենին: Թեև այս ֆիլմը որոշ չափով տարբերվում է նախորդ կինոնկարներից, բայց սրանց միջև ևս կան թեմատիկ որոշ ընդհանրություններ: Ինչպես նախորդ գործերում, այստեղ ևս ռեժիսորը բարձրաձայնում է մարդկությանը տանջող ամենակարևոր հարցերից մեկի՝ ժամանակի անցողիկության մասին։
«Կինոն որդեգրեց մեզ՝ որբերիս: Նա մեզ բացառիկ մխիթարանք տվեց. մենք սկսեցինք աշխարհի մասը լինել»։ Վիկտոր Էրիսե 
Ի ամփոփումն՝ նշենք, որ շատ կինոսերներ որոշակի նմանություններ են տեսնում Վիկտոր Էրիսեի և իրանցի ռեժիսոր Աբաս Քիարոսթամիի միջև, ընդ որում՝ վերջիններիս միավորում է ոչ միայն ծննդյան նույն տարեթիվը կամ երեխաների մասին ֆիլմեր նկարահանելու հանդեպ սերը, այլև ոճային մի շարք առանձնահատկություններ: Այս նմանության փաստացի ապացույցը դարձավ երկու ռեժիսորներին նվիրված ցուցահանդեսը, որը կազմակերպվեց 2007թ-ին Բարսելոնայում, և որտեղ ցուցադրվեցին ոչ միայն երկու կինոգործիչների ֆիլմերից դրվագներ, այլ նաև վերջիններիս նամակագրությունը, որը Էրիսեն ու Քիարոսթամին սկսել էին վարել հենց այդ ցուցահանդեսի համար։

Սոնա Կարապողոսյան 

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Աշուղ Ղարիբ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,3,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Սուրամի ամրոցի լեգենդը»,1,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,3,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,105,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,16,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Վիկտոր Էրիսե. իսպանական կինոյի մեծ պոետը
Վիկտոր Էրիսե. իսպանական կինոյի մեծ պոետը
«Երբևէ չե՞ս ցանկացել տեսնել, թե ինչ կա ամպերից ու աստղերից այն կողմ։ Կամ՝ իմանալ, թե ինչու են աճում ծառերը և փոփոխվում ստվերները։ Մինչդեռ երբ սկսում ես խոսել այդ ամենի մասին, քեզ անմիջապես համարում են խելագար․․․»։ «Փեթակի ոգին», ռեժ․՝ Վիկտոր Էրիսե, 1973թ
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEif-6XvL0fSkcOZXm3-4LDdmIBiOK08oYkSe9y6dq8GXqr_LhEUjQivxp_XKEdiM78c8Kx_qQXpRliM75w8c9baVc_9OPQA6WJPeC92tN8Fb9Yaid2s350FX59d7X2BKqISnIPTnatMmdyY/s640/victor-erise.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEif-6XvL0fSkcOZXm3-4LDdmIBiOK08oYkSe9y6dq8GXqr_LhEUjQivxp_XKEdiM78c8Kx_qQXpRliM75w8c9baVc_9OPQA6WJPeC92tN8Fb9Yaid2s350FX59d7X2BKqISnIPTnatMmdyY/s72-c/victor-erise.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2016/12/victor-erice-portrait.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2016/12/victor-erice-portrait.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content