«- Ինչո՞ւ նորից չես ամուսնանում։ - Ես չեմ ամուսնանում, որովհետև դեռևս չեմ հանդիպել այնպիսի կնոջ, ում կատեի այնքան ուժգին, որ նրա համար կստեղծեի նման պատիժ»։ «Ողջ այդ ջազը», ռեժ․՝ Բոբ Ֆոսի, 1979թ
սցենարի հեղինակներ՝ Ռոբերտ Ալան Արթուր, Բոբ Ֆոսի
օպերատոր՝ Ջուզեպե Ռոտունո
կոմպոզիտոր՝ Ռալֆ Բյորնս
դերերում՝ Ռոյ Շայդեր, Ջեսիկա Լենգ, Լիլենդ Փալմեր, Էնն Ռայնքինգ
դերերում՝ Ռոյ Շայդեր, Ջեսիկա Լենգ, Լիլենդ Փալմեր, Էնն Ռայնքինգ
արտադրությունը՝ ԱՄՆ, 1979թ
տևողությունը՝ 2ժ 3ր
Տաղանդավոր պարուսույց և ռեժիսոր Ջո Գիդեոնը մոլագարության աստիճան աշխատասեր է և մասնատվում է իր հերթական երկու նախագծերի՝ բրոդվեյան շոուի ու գեղարվեստական ֆիլմի բեմադրության միջև։ Նրա յուրաքանչյուր օրը սկսվում է «Շոուն մեկնարկում է, պարոնա՛յք» արտահայտությամբ։ Աշխատանքն ընդմիջվում է նախկին կնոջ, դստեր և սիրուհու այցելություններով։ Ջոն անհավատարիմ է, անկանխատեսելի, հաճախ՝ անպատասխանատու, սակայն նրա տաղանդը զինաթափում է բոլորին։ Իրականում նա հավատարիմ է միայն իր Մուսային, ով, գուցեև, մահվան հրեշտակն է, որ հայտնվում է սպիտակ զգեստով և անկեղծ զրուցում նրա հետ։ Ի վերջո, չդիմանալով կյանքի այդ խելահեղ ռիթմին՝ Ջոն սրտի կաթված է ստանում։ Կկարողանա՞ նա կանգ առնել, ինչպես, անակնկալի եկած, կանգ են առել նրանից կախում ունեցող անհամար մարդիկ։ Մի՞թե մահն ի զորու է ընդհատել կյանքի հավերժական շոուն․․․
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմի հիմքում դրված են իրական փաստեր ռեժիսոր Բոբ Ֆոսիի կյանքից, մասնավորապես՝ սրտի կաթվածը, որ ռեժիսորը ստացավ «Չիկագո» մյուզիքլի և «Լեննի» ֆիլմի վրա աշխատելիս:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
- «Ոսկե արմավենի»` Կաննի միջազգային կինոփառատոնում:
- «Օսկար» մրցանակ` լավագույն դեկորացիաների, լավագույն հագուստի, լավագույն մոնտաժի և լավագույն երաժշտության համար:
- Բրիտանական կինոակադեմիայի մրցանակ` լավագույն օպերատորական աշխատանքի և լավագույն մոնտաժի համար:
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ