$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Լուկինո Վիսկոնտի. «Աստվածների կործանումը»

«Դու օժտված ես ատելությամբ։ Երիտասարդ, մաքուր, բացարձակ ատելությամբ։ Բայց զգուշացի՛ր։ Ցասման էներգիայի այդ ներուժը չափից դուրս կարևոր է՝ անձնական վրեժխնդրության չվերածվելու համար»։ «Աստվածների կործանումը», 1969թ


«Նա պետք է դառնար երկրորդ ամենահզոր մարդը նացիստական Գերմանիայում»: Այս կարգախոսով 1969թ-ին իտալական թատրոնի և կինոյի հռչակավոր ռեժիսոր, սցենարիստ Լուկինո Վիսկոնտին նկարահանեց իր ամենաաղմկահարույց ու կարևորագույն ֆիլմերից մեկը՝ «Աստվածների կործանումը»:

Ֆիլմի անվանումն արդեն իսկ շեշտում է սյուժեի ու մտահղացման մեծ մասշտաբը: Եվ աստվածներն այս դեպքում հզոր իշխանության գահերին նստած ընտանիքի անդամներն են: Պատմությունը վերաբերում է արդյունաբերող ազնվականության մասը կազմող այդ ընտանիքի քայքայմանը: Ամենագլխավոր թեման, իհարկե, ֆաշիզմն է, և թե ինչից է այն սկիզբ առնում: Ֆիլմում տպավորիչ ձևով ներկայացված են հայտնի «երկար դանակների գիշերվա» արյունոտ իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 1934թ-ին հիտլերյան Երրորդ Ռայխում: Վիսկոնտիի այս գործը մեծ փառքի արժանացավ և մեծ հաջողություն ունեցավ եվրոպական կինովարձույթում: Դա ինչ-որ առումով պայմանավորված էր նաև ֆիլմի փայլուն դերասանական կազմով: Գլխավոր դերերում հանդես եկան ավստրիացի ճանաչված դերասան և Վիսկոնտիի սիրեկան Հելմուտ Բերգերը, բրիտանական կինոյի վառ անհատականություն Դիրկ Բոգարդը և շվեդական թատրոնի ու կինոյի սիրված դերասանուհի Ինգրիդ Թուլինը, ով շատերին ծանոթ է հատկապես Ինգմար Բերգմանի ֆիլմերի միջոցով: Կարելի է նշել, որ սա իտալացի ռեժիսորի «գերմանական եռագրության» առաջին մասն է, որն իր հերթին սկիզբ է դնում նացիզմի մասին պատմող արտ-հաուս ժանրի ֆիլմերի շարքին:

Ֆիլմի հենց ամենասկզբում, երբ տիտրերի ուղեկցությամբ հնչում է հանրահայտ կոմպոզիտոր Մորիս Ժարի հզոր երաժշտությունն ու երևում են հանրաճանաչ օպերատորներ Պասկուալինո դե Սանտիսի և Արմանդո Նանուցցիի նկարահանած բոսորագույն կրակի ու կայծերի տեսարանները, արդեն իսկ սպասում ես լարված և պատմական դրամատիկ հույզերով լի սյուժեի։ Բայց սա պատմական կամ ռազմական կինոֆիլմ չէ, և այստեղ ցուցադրված չեն նացիստական Գերմանիայի առաջնորդները կամ Երկրորդ համաշխարհային պատերազմը: Սա ստեղծագործություն է ֆաշիզմի ու նացիզմի ակունքների մասին, և թե ինչպես ու ինչպիսի հանգամանքներում են զարգացում ապրում նման հրեշավոր ուղղություններն ու քաղաքական համակարգերը: Ինքը՝ Վիսկոնտին պատերազմի տարիներին մտերմացել էր իտալացի կոմունիստների հետ, վերջիններիս օգնում էր պայքարել հակառակորդի դեմ և, ի վերջո, ձերբակալվեց՝ մեղադրվելով հակաֆաշիստական դավադրության համար: Փաստեր կան, որ նա սեռական բռնության է ենթարկվել ֆաշիստական ճամբարում: Այդ չարաբաստիկ շարժման նկատմամբ ռեժիսորի կուտակած ատելությանը կարելի է ականատես լինել նրա հենց այս հակաֆաշիստական ֆիլմում:

Այդուհանդերձ, ի սկզբանե, նացիզմի ակունքների մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը Վիսկոնտին մտահղացել էր՝ ոգեշնչվելով շեքսպիրյան «Մակբեթը» ժամանակակից ձևով էկրանավորելու ցանկությամբ։ Մտորելով, թե ինչպես կարելի է բեմադրել շեքսպիրյան հայտնի սյուժեն և այն համադրել ժամանակակից պատմության հետ՝ Վիսկոնտին ամսագրերից մեկում հոդված տեսավ Կրուպ ընտանիքի մասին, որը ֆինանսավորում էր Երրորդ Ռայխի ռազմական արդյունաբերությունը: Սցենարի վրա աշխատելիս հեղինակը որոշեց նաև «Էդիպուս արքայից» որոշ մոտիվներ ներդնել իր ստեղծագործության մեջ (մոր և որդու արյունապիղծ հարաբերությունները): Բացի այդ՝ նա «Համլետից» վերցրեց հաշվեհարդար տեսնող, վտարված որդու կերպարը: Բարոյական կազմալուծում ապրող ընտանիքի պատմությունն ընկալվեց որպես «աստվածների կործանման» գաղափար, որպես հայրապետական Եվրոպայի անկում՝ իր դարավոր մշակութային հարստություններով հանդերձ: Ռեժիսորը կարողացավ հիանալի համադրել առասպելն ու պատմությունը, ընտանեկանն ու սոցիալականը:

Ֆիլմի գործողությունները սկսվում են 1933թ-ին Գերմանիայում: Հանդիսատեսը ծանոթանում է Էսենբեկների հզոր ընտանիքի հետ: Ընտանիքի հայրը՝ բարոն Յոահիմ ֆոն Էսենբեկը, ով խոշոր մետաղագործական կոնցեռնի ղեկավար է, իր ծննդյան օրն է նշում ընտանիքի և մտերիմների շրջապատում: Շքեղ պալատում են հավաքվում Յոահիմի կրտսեր որդի Կոնստանտին ֆոն Էսենբեկն իր երիտասարդ զավակի՝ Գյունտերի հետ, զարմուհի Էլիզաբեթն իր ամուսնու՝ Հերբերտ Թալմանի հետ, ով կոնցեռնի փոխնախագահն է, Յոահիմի ավագ որդու այրի Սոֆի ֆոն Էսենբեկն իր զավակ Մարտինի հետ, ով ընկերության ավանդի լիիրավ ժառանգն է, Սոֆիի սիրեկանը՝ պղնձաձուլական գործարանների գործադիր տնօրեն Ֆրիդրիխ Բրուկմանը, ինչպես նաև Սոֆիի զարմիկը՝ ՍՍ-ի հաուպտշտուրմֆյուրեր Աշենբախը։ Ընտանիքի բոլոր անդամներն էլ բարդ անձնավորություններ են՝ յուրաքանչյուրն իր քաղաքական հայացքներով ու բնավորությամբ: Նրանց բոլորին միավորող ընդհանրությունն այստեղ մեկն է՝ անսահման ձգտումը դեպի իշխանություն: Կոնստանտինը բռի ու բռնկվող մարդ է, բայց նրա որդին՝ Գյունտերը, կարծես, բարեսիրտ պատանի է, ով չի ուզում հոր նման լինել: Էլիզաբեթն ու Հերբերտը հիանալի զույգ են: Վերջինս նույնիսկ լիբերալ գաղափարների հետևորդ է: Իսկ Սոֆին մութ հոգի ունեցող, խորամանկ կին է: Ֆրիդրիխն իր սիրուհու միջոցով բարձր պաշտոնի հասնելու մեծ նպատակներ է հետապնդում, մինչդեռ Սոֆիի համար ամենաառաջնայինն իր խեղկատակ որդին է՝ Մարտինը, ում նա մի հիվանդագին սիրով է սիրում:

Մարտինը, կնոջ կերպար ընդունած, նմանակում է Մառլեն Դիտրիխի պարը՝ «Կապույտ հրեշտակը» կինոֆիլմից: Հանկարծ Բեռլինից անսպասելի լուր է հասնում Ռայխստագի հրկիզման մասին: Այս լուրն իրարանցում է առաջացնում: Ընթրիքի ժամանակ Յոահիմը հայտարարում է Կոնստանտինին կոնցեռնի փոխնախագահ նշանակելու իր որոշման մասին: Հերբերտն ազատվում է պաշտոնից՝ տեղը զիջելով նացիստական կուսակցության անդամին: Հիմա նա գիտակցում է, որ իր կյանքը վտանգի տակ է, քանի որ իրեն զրկեցին պաշտոնից, և ինքը դեմ է գնացել ֆաշիստական գաղափարներին: Փրկության միակ ճանապարհը փախուստն է արտասահման, ինչը նրան հրաշքով հաջողվում է: Աշենբախն իր հերթին սեփական շահերն ու նպատակներն ունի այդ խառը իրավիճակում: Օգտվելով առիթից՝ Ֆրիդրիխը Սոֆիի և Աշենբախի հրահրմամբ գիշերը սպանում է բարոն Յոահիմին: Մեղադրանքը, իհարկե, հեշտությամբ ընկնում է փախած Հերբերտի ուսերին: Որոշում են, թե իբր հենց նա է գիշերով ներխուժել ծեր Յոահիմի ննջասենյակ և հաշվեհարդար տեսել: Հիմա կոնցեռնի պաշտոնական ղեկավար պետք է դառնա լիիրավ ժառանգը՝ Մարտինը: Վերջինիս, սակայն, այնքան էլ չեն հետաքրքրում գործարանում ընթացող ձանձրալի աշխատանքներն ու արդյունաբերությունը: Այս փչացած, թուլամորթ երիտասարդին գրավում են հիմնականում զվարճանքներն ու սիրային արկածները: Գործարանով մեծ մասամբ Ֆրիդրիխն է զբաղվում:

Մարտինը մի սիրուհի է պահում իր գաղտնի բնակարաններից մեկում և ժամանակ առ ժամանակ այցելում է նրան: Մի օր, գտնվելով այդ շենքում, Մարտինը նկատում է հարևանությամբ բնակվող կնոջ փոքրիկ դստերը: Նա սեռական կապի մեջ է մտնում այդ աղջկա հետ, ինչից հետո վերջինս կախվում է իր սենյակում: Կոնստանտինը, ով կարևոր տեղ է գրավում գրոհային զորքերում, ներքին կարգով տեղեկանում է այդ դեպքի մասին: Նա սկսում է շանտաժի ենթարկել Մարտինին: Վերջինս, երբ հասկանում է, որ կարող է դատապարտվել մանկապղծության համար, խուճապի է մատնվում և թաքնվում է պալատի վերնահարկում: Երկար որոնումներից հետո Սոֆին գտնում է վերնահարկում պատսպարված որդուն՝ խոստանալով, որ ամեն ինչ կկարգավորի: Նա պայմանավորվում է Աշենբախի հետ, թե ինչպես կարելի է փակել այդ գործը և վերացնել Կոնստանտինին Ֆրիդրիխի օգնությամբ։

Այնուհետև ֆիլմում ներկայացվում են հայտնի «երկար դանակների գիշերվա» սարսափելի իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 1934թ-ի հունիսի 30-ին Բադ Վիսզեում: Այդ գիշեր Հիտլերը հաշվեհարդար տեսավ գրոհային զորքերի ներկայացուցիչների հետ: Գործողության գաղտնի անվանումն էր «Կոլիբրի օպերացիա»: Ջարդերի պատճառ հանդիսացավ գրոհայինների անհավատարմությունը՝ Էռնստ Ռյոմի գլխավորությամբ: Նրանք կասկածվում էին նաև հեղաշրջման նախապատրաստման համար: Ընտրվել էր հարմար պահ, երբ գրոհայինները կազմակերպել էին մեծ խնջույք, որն էլ տոնում էին՝ տրվելով նաև հոմոսեքսուալ օրգիային: Ըստ փաստերի՝ երբ Հիտլերն իր զինվորներով ներխուժում և ականատես է լինում այդ հարբած արվամոլների օրգիայի տեսարանին, նա բացականչում է․ «Անիծվե՛ս դու, Ռյոմ»: Հետո բոլորին ձերբակալում ու գնդակահարում են: Ռյոմին հնարավորություն են տալիս բանտախցում ինքնասպան լինելու, սակայն նա հրաժարվում է և նույնպես գնդակահարվում։

«Երկար դանակների գիշերը» մանրամասն ներկայացված է «Աստվածների կործանումը» ֆիլմում: Գրոհային զորքերի մարտիկներն իրենց հրամանատարների հետ հավաքվում են լճի ափին: Լողում են, ուրախանում են, թռչկոտում, խաղում... Երեկոյան էլ շենքում են խնջույք անում: Հետո բոլորը հարբում են, երգում են, և սկսվում է օրգիան: Այստեղ է նաև Կոնստանտին ֆոն Էսենբեկը: Արևածագին տեղ են հասնում ՍՍ-ի ջոկատները՝ Աշենբախի գլխավորությամբ: Նրանք ներս են խուժում և սկսում են բոլորին գնդակահարել, ոչնչացնել: Հարձակվողների շարքում է նաև Ֆրիդրիխը, ով իրականացնում է Սոֆիի կամքը՝ Կոնստանտինին գնդակահարելով իր ինքնաձիգով: Հիմա Մարտինը, կարծես, ազատվում է խնդիրներից, սակայն խորհրդավոր Աշենբախն իրականում երկակի ու կեղծ խաղ է տանում՝ օգտագործելով այս պայքարի բոլոր անդամներին այնպես, ինչպես նացիստական գործին է ձեռնտու: Սոֆին այնպես է անում, որ Էլիզաբեթին ուղարկեն համակենտրոնացման ճամբար, որտեղ էլ նա հետագայում մահանում է: Նրա երեխաներին Սոֆին փորձում է որպես խայծ օգտագործել՝ փախուստի դիմած Հերբերտի համար, որպեսզի նա վերադառնա և գեստապոյին հանձնվի: Աշենբախն իր հերթին փորձում է իր կողմ ներքաշել Գյունտերին՝ վերջինիս համոզելով, որ միանա հիտլերյան կուսակցությանը։ Պատանին փորձում է հեռու մնալ այդ ամենից:

Աշենբախը որոշում է նաև թուլակամ Մարտինին լրիվ «իրենով անել»՝ նրան մոր դեմ տրամադրելով և իշխանության հանդեպ սեր արթնացնելով: Ցանկանալով ավելի ու ավելի ինքնահաստատվել՝ Մարտինն անցնում է բարոյականության բոլոր սահմանները և բռնաբարում է սեփական մորը: Դրանով, ըստ իր խոսքերի, նա արտահայտում է իր մեջ վաղուց կուտակված ատելությունը մոր հանդեպ, ով անընդհատ խեղճացնում էր որդու կամքը: Այս քայլով նա ոչնչացնում է մեծամիտ մորը և կատարյալ հաղթանակ է տոնում: Իր ապրած սարսափից հետո Սոֆին, թվում է, համակերպվել է արյունապղծության հետ։ Նա ժպտում և շոյում է կրծքին ընկած որդու գլուխը: Բայց դա միայն թվում է, որովհետև հիմա նա խելագարվել է՝ չդիմանալով այդ հարվածին: Տեսնելով, որ Սոֆին կորցրել է բանականությունը՝ Ֆրիդրիխը խնդրում, աղերսում է իր սիրելիին՝ վերադառնալ, քանի որ նա պետք է իրեն: Մարտինն արդեն ՍՍ-ի համազգեստ է կրում՝ ֆաշիստական սվաստիկայով, ինչպես Աշենբախը: Նա բանկետ է կազմակերպում ընտանեկան պալատում՝ մոր և Ֆրիդրիխի ամուսնության կապակցությամբ: Հարսանեկան արարողությունից հետո կիսով չափ խենթ Սոֆին և Մարտինին հնազանդվող Ֆրիդրիխը նրա կողմից կալիումի ցիանիդով լի սրվակներ են նվեր ստանում: Վերջին տեսարանում Մարտինը նացիստական ողջույնով քարանում է նորապսակների դիակների մոտ:

Ֆիլմի պրեմիերայից հետո որոշ կինոքննադատներ Վիսկոնտիին մեղադրում էին անկումային արվեստի և տարբեր ծանր գրական ստեղծագործությունների միախառնման համար: Ոմանք էլ կինոնկարը համեմատում էին օպերային արվեստի ստեղծագործությունների հետ: Հետաքրքիր կարծիքներ էին հնչում տարբեր կինոքննադատների կողմից: Ասում էին, թե սա «Վագների օպերայի պես բեմադրված շեքսպիրյան ողբերգություն է», կամ էլ՝ սա «Վագների աչքերով տեսնված Կրուպների պատմությունն է»: Ֆիլմն «Օսկարի» էր ներկայացված «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում, նաև «Ոսկե գլոբուսի»՝ «Ամենախոստումնալից սկսնակ դերասան» անվանակարգում (Հելմուտ Բերգեր): ԱՄՆ-ում ֆիլմը ներկայացվեց կրճատված տարբերակով և այլ անվանմամբ՝ «Անիծվածները»:

«Աստվածների կործանումը» շատ մեծ ազդեցություն գործեց դասական ռեժիսորների վրա: Կարելի է ասել, որ այն յուրովի ստեղծեց մի նոր ժանր: Մի շարք կինոռեժիսորներ, այս ֆիլմից օրինակ վերցնելով, սկսեցին ֆաշիզմի սկզբնաղբյուրը փնտրել սեքսուալ խանգարումների մեջ: Ամենավառ օրինակներից են Բեռնարդո Բերտոլուչիի «Կոնֆորմիստը» (1970թ), որտեղ փոքր տարիքում ցնցում ապրած գլխավոր հերոսը ֆաշիստ է դառնում, Լիլիանա Կավանիի «Գիշերային բարապանը» (1974թ), որտեղ խաղում են հենց Դիրկ Բոգարդն ու Շառլոթ Ռեմփլինգը (Էլիզաբեթի դերակատարուհին): Ֆիլմը պատմում է նախկին նացիստի և համակենտրոնացման ճամբարում ողջ մնացած աղջկա հանդիպման մասին: Նրանց միջև մի անըմբռնելի սեր է ծագում: Այս նույն շարքից է նաև էրոտիկ կինոյի վարպետ Տինտո Բրասի «Քիթիի սալոնը» (1976թ) ֆիլմը: Այն ներկայացնում է Գերմանիայում գտնվող մի հասարակաց տան պատմությունը, վայր, ուր այցելում էին Ռայխի ղեկավարները: Գլխավոր դերերում են Ինգրիդ Թուլինը և Հելմուտ Բերգերը: Իտալացի մեծ ռեժիսոր Պիեռ Պաոլո Պազոլինին նկարահանեց իր վերջին, ամենաաղմկահարույց կինոնկարը՝ «Սալո, կամ Սոդոմի 120 օրը» (1975թ): Այս ծանր, կիսով չափ պոռնոգրաֆիկ ֆիլմը նացիստական Գերմանիայի առաջնորդների վերջին կեղտոտ ու դաժան զվարճանքների մասին է պատմում: Ռեժիսորի՝ նկարահանումներից հետո տեղի ունեցած և այդպես էլ մինչև վերջ չբացահայտված սպանությունը նույնիսկ կապում էին այս ֆիլմի հետ։ Գերմանացի հռչակավոր ռեժիսոր Ռայներ Վերներ Ֆասբինդերը շատ էր տպավորվել Վիսկոնտիի այս գործով: Նա այն դասում էր մեծագույն ֆիլմերի շարքը և երբեմն կրկնօրինակում էր որոշ տեսարաններ, օրինակ՝ իր «Չինական ռուլետկայում»: Վիսկոնտիի կողմից կերտված, ինքն իրեն ներսից խժռող ընտանիքի պատկերն իր տեղը գրավեց Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը» եռագրությունում, նաև՝ Պատրիս Շերոյի «Մարգո թագուհին» ֆիլմում:

«Աստվածների կործանումն» առաջին ստեղծագործությունն էր, որն այդպես բացահայտ, անխնա կոպիտ ձևով դատապարտեց և հողին հավասարեցրեց նացիզմն ու ֆաշիստական գաղափարախոսությունը: Եվ այն, որ հեղինակն անդրադառնում է այս երևույթի միայն զարգացմանը՝ չցուցադրելով հետագա անկումը, ավելի է հստակեցնում նրա պատգամը: Սակայն կան ակնարկներ: Վերջին տեսարանում, երբ Մարտինը բարձրացնում է իր աջ ձեռքը՝ երկու դիակների մոտ կանգնած, թվում է, թե նա վերջնական հաղթանակ է տոնում, և դրանով սկիզբ է դրվում նրա իշխանությանը: Նա՛ է լայնածավալ պատերազմ սկսելու, նա՛ է բազմաթիվ ողբերգությունների ու արհավիրքների պատճառ հանդիսանալու, նա՛ է դառնալու ամենախենթ հրամաններն արձակողը... Սակայն ոչ մի երկրային աստված երկար չի գոյատևում: Ինչպես և մյուս աստվածները, նա նույնպես կործանում կապրի, և դա պարզից էլ պարզ է: Դրա վկայությունն էկրանը ծածկող հուժկու կրակն է: Այն կանխատեսում է սպասվող աղետ, որը Մարտինն է բերելու աշխարհի գլխին, բայց վերջում էլ, անկասկած, այդ դժոխային կրակի բաժինն է դառնալու: Իսկ ինչ վերաբերում է Աշենբախին, ապա վերջինս հավերժ ֆաշիզմի ու չարիքի կերպարն է խորհրդանշում: Նա միշտ կա, միշտ թաքնված է, իր խորամանկ, նենգ գործն է առաջ տանում, օգտագործում է իր ձեռքն ընկած խամաճիկներին, և նա միշտ լինելու է: Ե՛վ պայքարից հետո, և՛ պատերազմից հետո նա գոյատևելու է: Կգտնվեն այնպիսիք, ովքեր կողմնակից կդառնան նրան: Չեն դիմանա նրա գայթակղությանը, ինչպես Մակբեթը խաբնվեց երեք վհուկներին:


Այդպիսին է Լուկինո Վիսկոնտիի կողմից ներկայացված նացիզմի երևույթը, որի հիմքում, ըստ նրա, ամենամահացու մեղքերն են՝ սպանությունը, նախանձը, ձգտումը դեպի իշխանություն, մանկապղծությունը, արվամոլությունը, բռնաբարված մայրերի դիակները․․․ Ֆիլմը հիանալի ձևով արտահայտեց այն միտքը, որ հասարակական մտքի անկումը, իհարկե, որոշվում է հասարակական հարաբերություններով, տնտեսական պայմաններով, իշխանության համար մղվող պայքարով:


Հովհաննես Վարդումյան

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Աշուղ Ղարիբ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,3,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Սուրամի ամրոցի լեգենդը»,1,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,3,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,105,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,16,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Լուկինո Վիսկոնտի. «Աստվածների կործանումը»
Լուկինո Վիսկոնտի. «Աստվածների կործանումը»
«Դու օժտված ես ատելությամբ։ Երիտասարդ, մաքուր, բացարձակ ատելությամբ։ Բայց զգուշացի՛ր։ Ցասման էներգիայի այդ ներուժը չափից դուրս կարևոր է՝ անձնական վրեժխնդրության չվերածվելու համար»։ «Աստվածների կործանումը», 1969թ
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiuC0FNkPBNm7ndiQSYLPvqoPPOLXgJNVtxwvzlgxbCbu82Nb8LflRzh97xWIUFzt4vjfadqwPNl0ULnJB6dTw3BLNrzNOY7Fu8GH8h5qDKdbeTh3uWGyGgkGKVolDOap7CS8WeASmjSRmv/s640/lucino-visconti.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiuC0FNkPBNm7ndiQSYLPvqoPPOLXgJNVtxwvzlgxbCbu82Nb8LflRzh97xWIUFzt4vjfadqwPNl0ULnJB6dTw3BLNrzNOY7Fu8GH8h5qDKdbeTh3uWGyGgkGKVolDOap7CS8WeASmjSRmv/s72-c/lucino-visconti.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2017/01/luchino-visconti-the-damned.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2017/01/luchino-visconti-the-damned.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content