$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Փարաջանով և Վիսոցկի. բանտարկված հոգիները

«Նրա մեղքն այն էր, որ ազատ էր»։ Բելլա Ախմադուլինան՝ Սերգեյ Փարաջանովի մասին


Սերգեյ Փարաջանով և Վլադիմիր Վիսոցկի․․․ Սակավաթիվ և երբեմն բավականին դժվարամատչելի աղբյուրներում սփռված են նրանց ծանոթության, կապվածության և փոխադարձ ահռելի հարգանքի մասին վկայությունները։ Մինչ այժմ որևէ փորձ չի արվել նրանց փոխհարաբերությունները վերլուծելու ուղղությամբ։ Թերևս, ոչ միայն (գուցեև՝ ոչ այնքան) նյութերի սահմանափակության պատճառով, այլև այն պատճառով, որ, թվում է, դժվար է համատեղել միմյանցից այդչափ տարբեր երկու անձանց։ Մեկը՝ բանաստեղծ ու դերասան, մյուսը՝ կինոռեժիսոր և կոլաժի վարպետ։ Մեկը՝ պոեզիայի մեծ գիտակ, ով արտերկրից իր հետ բերում էր Մանդելշտամի, Գումիլյովի, Նաբոկովի, Կլյուևի հատորները, մյուսը՝ մեծ արվեստագետ, ով իր տանը պահում էր ընդամենը երկու գիրք, սակայն, փոխարենը, իրանական արվեստի իր փայլուն իմացությամբ գերազանցում էր նույնիսկ լավագույն մասնագետներին։ Մեկը, գիտակցելով, թե ինչպիսի երկրում է ապրում, իր ելույթներում բավականին զգուշավոր էր, իսկ մյուսը կարող էր դանիական թերթի հետ ունեցած հարցազրույցում ասել, թե ԽՄԿԿ ԿԿ քսանհինգ անդամներ ձգտում են իր բարեհաճ վերաբերմունքին (ինչը, իհարկե, ճիշտ չէր և, ի վերջո, պատճառ դարձավ նրա ձերբակալության ու 4-ամյա ազատազրկման համար)։ 

Լիլյա Բրիկի հետ
Այդուհանդերձ, նրանք ունեին նաև ընդհանրություններ։ Ե՛վ Փարաջանովը, և՛ Վիսոցկին ունեին քչերին տրված իրավունք՝ իրենց ստեղծագործություններում փաստերի հետ ազատ «խաղալու» իրավունքը։ Այն, ինչը ստեղծագործողների մեծամասնության պարագայում աչք կծակեր և կընկալվեր որպես անփութություն, Փարաջանովի և Վիսոցկու պարագայում պարզապես շրջանցվում է և չի նկատվում։ Քանդելով պատմական ճշմարտացիությունը՝ նրանք ստեղծում էին գեղարվեստական ճշմարտացիություն, իսկ դա արվեստում, անշուշտ, շատ ավելի կարևոր է։ «Քրդական գլխաշորը՝ վրաց իշխանուհու գլխին փաթաթված, գերազանց համատեղվում էր թուրքմենական թասակի հետ, որի վրա ետուառաջ գցված էր ուզբեկական փարանջա, իսկ կողքից կախված էր ծոպը, որով սովորաբար քաշում են վարագույրները բուրժուական հյուրասենյակներում․․․ Սա Փարաջանովի կինեմատոգրաֆն է»,- գրել է Վասիլի Քաթանյանը Փարաջանովի մասին իր հուշերում։ «Լեգենդ Սուրամի բերդի մասին» ֆիլմում, որտեղ իրադարձությունները կատարվում են 14-րդ դարում, դերասանը դրվագներից մեկում երևում է «Ադիդաս» գրությամբ մարզական տաբատով։ «Աշուղ Ղարիբ» ֆիլմում քարավանն անցնում է ծովի ափով, իսկ հեռվում լողում է ժամանակակից նավ։ Այդպիսի օրինակները բազմաթիվ են։ 

Մարչելո Մաստրոյանիի հետ
Նույնն է նաև Վիսոցկու պարագայում։ Բոլորին հայտնի է նրա «Երգը հոգիների վերաբնակեցման մասին»։ Որևէ ուրիշ բանաստեղծի մի՞թե կներեինք «Մեկը հավատում է Մուհամեդին, մեկը՝ Ալլահին, մեկը՝ Հիսուսին» ֆրազի համար։ Ինչպե՞ս կարելի է հավատալ Ալլահին և չերկրպագել նրա մարգարե Մուհամեդին։ Բայց սա դեռ ամբողջը չէ։ Կրոնը, որը, Վիսոցկու խոսքերով, «հնարել են հնդիկները», իրականում հնարել է․․․ ինքը։ Ըստ հինդուիզմի՝ կյանքի հիմնական գաղափարն ամենևին էլ հավերժ ապրելը չէ, այլ այն, որ առաքինի կյանքի միջոցով ազատագրես քո կենսական ուժը՝ կարման, և հայտնվես նիրվանայի, այսինքն՝ «ոչ կյանքի» վիճակում։ Բայց մի՞թե հինդուիզմի դավանանքի իմացությունը մեզ խանգարում է ընկալել Վիսոցկու երգերը։ Դիտարկենք մեկ այլ հանրաճանաչ երգ՝ «Շորորավարգ ձիու վազքը» («Ես սլանում եմ, բայց իմ սլացքն ուրիշ է․․․»)։ Նախ՝ շորորավարգ ձիերը չեն սլանում, երկրորդ՝ դրանց չեն թամբում, այդ ամենը նժույգների առանձնաշնորհն է։ Որպես ձիարշավարանային մրցումների անցկացման ուղեցույց՝ այս երգն ակնհայտորեն պիտանի չէ, սակայն հիշողության մեջ դաջվում է ոչ թե դա, այլ հրաշալի կերպարը․ 

«Ա՛հ, ինչպես կվազեի երամակում,
Առանց սանձերի և առանց թամբի․․․»։ 

Անդրեյ Տարկովսկու հետ
Փարաջանովի և Վիսոցկու ծանոթության ճշգրիտ տարեթիվն անհայտ է։ Հավանաբար, դա տեղի է ունեցել 1960-ական թթ-ների կեսերին, գուցեև՝ «Տագանկայի» կիևյան հյուրախաղերի ժամանակ՝ 1971թ-ի սեպտեմբերին։ Ինչպես գրել է «Ուկրաինական մշակույթ» ամսագրի խմբագիրը, «Տարաս Շևչենկոյի պուրակի մոտ գտնվող 64 բնակարանում հավաքվում էր չափազանց կոլորիտային հանրություն․․․ Այն ժամանակ անպատշաճ էր համարվում Կիև այցելելիս չայցելել Փարաջանովին»։ Իհարկե, «Տագանկան» ևս հյուրընկալվել է Փարաջանովի տանը, բայց Վիսոցկին մինչ այդ հյուրախաղերն էլ հաճախ էր լինում Կիևում։ Մի անգամ նա Փարաջանովի տուն է հրավիրում նաև իր ընկերոջը՝ լուսանկարիչ Լուբյանիցկուն։ Վերջինս ինձ պատմել է․ «Մի անգամ, երբ Վիսոցկին Կիևում նկարահանվում էր ինչ-որ ֆիլմում, մենք հանդիպեցինք։ Կարծեմ՝ 1968-ին։ Մենք այցելեցինք Փարաջանովին, և նա մեզ դիմավորեց ծոպազարդ գեղեցիկ խալաթով։ Ներս մտնելուն պես՝ ես ու Վլադիմիրը հայտնվեցինք մի հսկայական դատարկ սենյակում, որտեղ դրված էր միայն մի հնամենի սեղան՝ անտոնովյան մեծ ու բուրավետ խնձորներով լի։ Դա անմոռանալի էր․․․»։ Ի դեպ, 1968-ին Վիսոցկին Կիևում չի նկարահանվել, բայց իսկապես այցելել է այդ քաղաք՝ «Կարանտին» ֆիլմի համար առաջարկելով իր երգերը։ Ինչպես տեսնում ենք, այդ ժամանակ նա և Փարաջանովն արդեն ծանոթ էին։ 

Հետաքրքրական տեղեկատվություն ենք հայտնաբերում «Կինոթատրոն» ամսագրում, որը հրատարակվում էր Կիևում, ուկրաիներեն լեզվով։ Պարզվում է՝ Փարաջանովը ցանկանում էր Վիսոցկուն ընդգրկել իր ֆիլմում՝ որպես գործող անձի։ Այդ մասին գրում է Յանկովսկայա-Միսակյանը, ով Համամիութենական պետական կինոինստիտուտում սովորել է նույն տարիներին, ինչ Փարաջանովը։ 1973-ի սեպտեմբերին, ձերբակալությունից առաջ, Փարաջանովը նրան է փոխանցել մի քանի սցենար՝ Հայաստանում հրատարակելու համար։ 1978-ի նոյեմբերին վերադարձնելով սցենարները՝ Յանկովսկայա-Միսակյանը գրառել է Փարաջանովի արձագանքն այդ սցենարների մասին և իր սեփական մեկնաբանությունները։ Սցենարներից մեկում կա այսպիսի գրառում․ «Իկարոսն այլաբանություն է․․․ Ժամանակակից օդաչուների վերաբերյալ։ Զարգանում է պայմանական սյուժե օդաչուների և կործանման մասին։ Գործող անձինք՝ Վիսոցկի, Տուպոլև, Ռոստրոպովիչ, Զայցև․․․ Քրոնիկա, Լուսին, տիեզերական թռիչքներ։ Ժամանակի կոլաժ․․․ Նորաձևության և ինտերիերի գովազդ։ Առաջին խորհրդային ֆիլմի ստեղծումը»։ Հոդվածագրի վկայությամբ՝ սցենարը Կիևում ավարտին է հասցվել 1972թ-ի նոյեմբերի 23-ից ոչ ուշ։ Սա այն սցենարներից մեկն էր, որը, Փարաջանովի խոսքերով, իրենից «բռնի աբորտ» են արել։ 

1972-ի օգոստոսին Վիսոցկին ու Վլադին հանգստանում էին Յուրմալայում։ Այդ նույն ժամանակ այնտեղ էր նաև Փարաջանովը։ Մի անգամ Վիսոցկու հյուրանոցային համարում ջուրն անջատեցին, և նա զանգահարեց Փարաջանովին՝ խնդրելով, որ վերջինս հյուրանոցից դուրս գալիս իր համարի բանալին թողնի բարապանի մոտ։ Մտնելով Փարաջանովի սենյակ՝ նրանք սեղանի վրա տեսան միրգը, սիգարետն ու հանքային ջուրը։ «Հետո՞ ինչ,- կհարցնեք։- Մի ընկերը մյուսից խնդրել է սենյակի բանալին, որպեսզի լոգանք ընդունի, և ընդամենը»։ Մյուսների պարագայում կարող էր լինել այդ «ընդամենը», բայց Փարաջանովի պարագայում՝ ոչ։ Անակնկալը բացահայտվեց փոքր-ինչ ուշ․ լոգացնցուղի վերին մասում նա ամրացրել էր վարդերի փունջ, ամրացրել էր այնպես, որ ջուրը ծաղիկների բույրի հետ միախառնվելով հոսի Մարինայի վրա․․․ 

Մինչ օրս էլ ոչ ոք չի կարող ճշգրիտ ասել՝ Վիսոցկու բնակարանում տեղադրվա՞ծ էին գաղտնալսող սարքեր, թե՞ ոչ։ Հատկանշական է, որ Փարաջանովի խոսակցությունների ձայնագրությունն արվել էր նրա ձերբակալությունից անմիջապես առաջ։ Քանի որ Փարաջանովին առնչվող վարկաբեկիչ նյութերը բացակայում էին, իսկ նրան ամեն գնով ազատազրկելու որոշումն արդեն կար, գործի դրվեց գաղտնալսման տարբերակը՝ ինչ-որ բան որսալու հույսով․․․ «Ուկրաինական մշակույթ» ամսագրի խմբագիր Յարեմչուկը «Փարաջանով․ խենթ հանճարն ուկրաինական անապատում» վավերագրական վիպակում մեջբերում է Փարաջանովի գործը վարող քննիչ Մակաշովի խոսքերը․ «Նա հետաքրքիր զրուցակից է։ Բայց ես նրա հետ ընկերություն չէի անի։ Գիտե՞ք, թե ինչու։ Նա ծայրահեղ եսակենտրոն է։ Գործի քննության ժամանակ իմ ձեռքն ընկավ մագնիտոֆոնային ձայնագրությունը։ Փարաջանովն իր բնակարանում հարցնում է հարբած Վիսոցկուն՝ «ասա՛, մի՞թե այս երկրում կան ուրիշ հանճարներ՝ բացի ինձնից ու քեզնից»։ Վիսոցկին համերգներով եկել էր Կիև 1973թ-ի նոյեմբերին։ Հավանաբար, հենց այդ ժամանակ էլ արվել է ձայնագրությունը։ «Նրա մեղքն այն էր, որ ազատ էր»,- Փարաջանովի մասին գրել է Բելլա Ախմադուլինան։

Ի դժբախտություն քննիչների՝ Քրեական օրենսգրքում Փարաջանովի համար ոչ մի «հարմար» հոդված չգտնվեց, այդ իսկ պատճառով ստիպված եղան խորամանկություն բանեցնել։ Փարաջանովին մեղսագրում էին մերթ կաշառակերություն, մերթ եկեղեցիների թալան, մերթ վալյուտային խարդախություն, մինչև որ հասան տղամարդու բռնաբարության համար մեղադրանքին։ «Զոհի» դերի համար ընտրվեց մի բարձրահասակ ու ամրակազմ երիտասարդ։ Անհամապատասխանությունն ակնհայտ էր, բայց ամեն ինչ նախապես ծրագրված էր, և Փարաջանովին դատապարտեցին 5 տարվա ազատազրկման։ Շատերը փորձեցին օգնել նրան։ Դերասան Վենիամին Սմեխովը վերհիշում է․ «Բժիշկ Բադալյանի ծննդյան օրը ես տեսա Կինեմատոգրաֆիստների միության առաջին քարտուղար Լև Կուլիջանովին և հարցրեցի, թե ինչպես է իրեն զգում այս պահին, երբ Փարաջանովը բանտում է և արտասվում է ստորացումներից ու անելանելիությունից։ Կուլիջանովը վստահ պատասխանեց՝ «մենք արեցինք այն ամենը, ինչ հնարավոր էր, երեքս միասին՝ ես, Բոնդարչուկն ու Գերասիմովը դիմեցինք վերին ատյաններ, իսկ Գլխավոր դատախազ Ռուդենկոն մեզ աներկբա պատասխանեց, որ չի կարող ոչինչ անել, և որ դա ուկրաինական կողմի առանձնաշնորհն է ու որոշելիքը»։

Փարաջանովին օգնեց Լիլյա Բրիկը, ով ելքը գտավ այնտեղ, որտեղ չկարողացավ (կամ չցանկացավ) գտնել Խորհրդային Միության գլխավոր դատախազը։ Լիլյա Բրիկի քույրը՝ գրող Էլզա Տրիոլեն, ամուսնացած էր Լուի Արագոնի հետ։ Խորհրդային իշխանությունները առիթ էին փնտրում Արագոնի հետ հարաբերությունները կարգավորելու համար, քանի որ խորհրդային տանկերի՝ Չեխոսլովակիա ներխուժելուց հետո Արագոնն ընդհանուր ոչինչ չէր ցանկանում ունենալ իր կողմից նախկինում սիրված ԽՍՀՄ-ի հետ։ Լիլյա Բրիկն Արագոնին աղերսեց ժամանել ԽՍՀՄ։ Այցի համար առիթ դարձավ Խաղաղության միջազգային մրցանակի հանձնումը։ Արագոնը ժամանեց, հանձնեց մրցանակը և հանդիպեց Քաղբյուրոյի անդամների հետ։ Սերգեյ Փարաջանովն ազատ արձակվեց։ Ազատության մեջ հայտնվելով՝ նա անմիջապես ուղևորվեց Թբիլիսի, իսկ որոշ ժամանակ անց եկավ Մոսկվա, որպեսզի հանդիպի Լիլյա Բրիկի և իր մյուս ընկերների հետ։  

«Իմանալով Փարաջանովի վաղաժամկետ ազատ արձակման մասին՝ Վիսոցկին անմիջապես սուրաց դեպի նրա ժամանակավոր կացարանը,- գրում է Ս․ Դանիելյանը։- Շեմին չհասած՝ ծնկի իջավ պատշգամբի առաջ։ Արցունքները հոսում էին նրա աչքերից․․․ Իսկ վերևում, սեփական արցունքները չնկատելով և բազրիքին ասես մեխված, նրան ժպտում էր սևաչյա մորուքավորը»։ Հավանաբար, Փարաջանովն ու Վիսոցկին վերջին անգամ հանդիպել են 1979թ-ի սեպտեմբեր-հոկտեմբերին, երբ Տագանկայի թատրոնը հյուրախաղերով գտնվում էր Թբիլիսիում։ Ինքն իրեն հավատարիմ՝ Փարաջանովը ողջ թատրոնը հրավիրել էր Կոտե Մեսխի փողոցում գտնվող իր տուն։ «Գինին հոսում էր գետի պես, երգերը ծորում էին, պատշգամբները ճկվում էին մրգերի ծանրությունից․․․ Վիսոցկու հետ նա առանձին հանդիպում ունեցավ»,- վերհիշում է Վենիամին Սմեխովը։ «Նա շատ էր սիրում տաղանդավոր մարդկանց»,- Փարաջանովի մասին ասում է դերասանուհի Ալլա Դեմիդովան։ Եվ, հավելենք, շատ էր սիրում Վիսոցկուն։ Այդ իսկ պատճառով նա 1981թ-ի հոկտեմբերին գաղտնի ժամանեց Մոսկվա (գաղտնի, որովհետև բանտից հետո նրան արգելված էր այնտեղ հայտնվել), և Յուրի Լյուբիմովը նրան հրավիրեց «Վլադիմիր Վիսոցկի» ներկայացումը դիտելու, իսկ նա ոչ միայն եկավ, այլև ելույթ ունեցավ քննարկման ժամանակ․ «Տեղի է ունենում հրաշք, ևս մեկ հրաշք՝ Տագանկայի թատրոնում ծնված։ Այս երեկոն Մոսկվայի էլեկտրակարդիոգրամն է։ Ես հպարտ եմ դրա համար։ Ես չեմ կարող խոսել առանց հուզմունքի։ Տեսեք, թե մեզ ինչպես բարձրացրեց ու մտերմացրեց Վիսոցկին․․․ Ցնցող տեսարան, ցնցող պլաստիկա։ Պետք է գիրք գրել՝ ձեր ներկայացմանը նվիրված»։ 

Բայց Փարաջանովը Փարաջանով չէր լինի, եթե նրան «հեռուն» չտաներ։ Պատմական ճշմարտությունը նրան չէր հետաքրքրում ոչ միայն կինեմատոգրաֆում, այլև սեփական կյանքում, այդ իսկ պատճառով էլ նա առասպելներ էր պատմում իր մասին։ Այդպես ավելի գեղեցիկ էր։ Այս անգամ էլ նա չդիմացավ։ «Յուրի Պետրովիչ,- դիմեց նա Լյուբիմովին,- ես տեսնում եմ, որ հաբեր եք կուլ տալիս, բայց պետք չէ վշտանալ։ Եթե ստիպված լինեք լքել թատրոնը, ապա առանց դրա էլ կապրեք։ Ես արդեն քանի տարի է՝ չեմ աշխատում, բայց, ոչինչ, մեռած չեմ։ Հռոմի Պապն ինձ ուղարկում է ալմաստներ, իսկ ես դրանք վաճառում եմ և այդ գումարով ապրում եմ»։ Վասիլի Քաթանյանը սարսափած վազում է Փարաջանովի մոտ (դահլիճում նստած էին ՊԱԿ-ի գործակալներ)․ «Սերյոժա, Աստծուց վախեցիր, այդ ի՞նչ ադամանդներ է քեզ ուղարկում Հռոմի Պապը»։ «Բայց կարող էր, չէ՞»,- հետևում է հանդիմանական պատասխանը։ Իրավիճակը դեռևս հնարավոր էր փրկել․ թատրոնից զանգահարում և ասում են, որ նա գա ու ստորագրի սղագրությունը։ Կարելի էր ջնջել ալմաստների վերաբերյալ ֆրազը, և գործը փակված կլիներ։ Բայց Փարաջանովը դա չարեց։ Գուցեև, դա այնքան էլ խելամիտ քայլ չէր։ Այսինքն՝ ամենևին էլ խելամիտ չէր։ Սակայն դա ընդամենը կատակ էր։ Իսկ Խորհրդային իշխանությունը կատակ չէր հասկանում։ 

1982թ-ի փետրվարին Փարաջանովին ձերբակալեցին և մեղադրեցին կաշառակերության համար։ Այս անգամ օրենքից կառչելու հնարավորություն ունեին․ նա ինքն էր իրեն վնասել՝ կաշառք տալով թատերական ինստիտուտի ընդունող հանձնաժողովի նախագահին՝ իր զարմիկին ընդունելու համար, և դրանից գաղտնիք չէր սարքում, պատմում էր բոլորին, ով պատրաստ էր լսելու։ Եվ միայն բանաստեղծուհի Բելլա Ախմադուլինայի աներևակայելի ջանքերի շնորհիվ (նա Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեին, ով իր պոեզիան շատ բարձր էր գնահատում, կարողացել էր փոխանցել խնդրագիր-նամակ) հաջողվեց Փարաջանովի համար ապահովել լոկ պայմանական ազատազրկում։ «Այս պետությանը ես պետք եմ դագաղի մեջ։ Երբ լինեմ գերեզմանում, կդառնամ թանկարժեք։ Որովհետև պետք է դարաշրջանի առաջ հաշվետու լինել»,- մի անգամ ասել է Փարաջանովը։ Այս խոսքերը, ի դեպ, հավասարապես վերաբերում են նաև Վիսոցկուն։ Այդպես է ընդունված հայրենիքում․ աստղը նկատում են միայն ընկնելու պահին․․․ 

Մարկ Ցիբուլսկի
2005թ

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Աշուղ Ղարիբ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,3,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Սուրամի ամրոցի լեգենդը»,1,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,3,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,105,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,16,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Փարաջանով և Վիսոցկի. բանտարկված հոգիները
Փարաջանով և Վիսոցկի. բանտարկված հոգիները
«Նրա մեղքն այն էր, որ ազատ էր»։ Բելլա Ախմադուլինան՝ Սերգեյ Փարաջանովի մասին
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiCc5LA1Mi1gmPsKyYCqDBlfi7A6c9BDGsH0AohbSUesV_PQ0q7KvCGBUmHWCBHW4dz7ugf3Rcdpc_V3NhQJLB5sRPD90t4eMkrFhZkVJ5EfiRdKdP0O1s-0R_tLbS6ZVlJwjVUHooDCrpA/s640/0000000000000000000000000000000.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiCc5LA1Mi1gmPsKyYCqDBlfi7A6c9BDGsH0AohbSUesV_PQ0q7KvCGBUmHWCBHW4dz7ugf3Rcdpc_V3NhQJLB5sRPD90t4eMkrFhZkVJ5EfiRdKdP0O1s-0R_tLbS6ZVlJwjVUHooDCrpA/s72-c/0000000000000000000000000000000.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2017/01/sergei-parajanov-vladimir-visocki.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2017/01/sergei-parajanov-vladimir-visocki.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content