լուսանկարում՝ Սոֆի Լորենը և Մարչելո Մաստրոյանին Տոնինո Գուերայի սցենարով նկարահանված «Ամուսնություն իտալական ձևով» ֆիլմում, 1964թ
«Երբ ես Վիտորիո դե Սիկայի համար գրում էի «Ամուսնություն իտալական ձևով» ֆիլմի սցենարը, ժամանեցի Նեապոլ, և նա ինձ հրավիրեց սրճարան։ Սովորական մի սրճարան՝ կայարանի հարևանությամբ, բաց դռներով։ Ամառ էր, շոգ, և ահա մտնում են երկու հաճախորդ ու ասում․ «Հինգ սուրճ, երկուսը կխմենք հիմա, իսկ երեքը՝ կախովի»։ Գնում են վճարելու, վճարում են հինգ սուրճի համար, խմում իրենց երկու սուրճը և հեռանում։ Ես հարցնում եմ դե Սիկային․ «Այդ ի՞նչ կախված սուրճ է»։ Նա ասում է․ «Սպասիր»։ Հետո էլի մարդիկ են գալիս։ Ինչ-որ աղջիկներ ըմպում են իրենց սուրճն ու սովորական վճարում, բայց ահա մտնում են երեք փաստաբաններ և պատվիրում յոթ սուրճ․ «Երեքը կխմենք, չորսը՝ կախովի»։ Վճարում են յոթի համար, խմում և հեռանում։ Մի երիտասարդ էլ պատվիրում է երկու սուրճ, մեկը խմում է, երկուսի համար վճարում է և գնում։ Ես ու դե Սիկան շարունակում ենք մնալ և խոսել մինչև կեսօր։ Բաց դռներից երևում էր արևով ողողված հրապարակը, և հանկարծ ես նկատում եմ դռանը մոտեցող մի մութ ստվեր, իսկ արդեն մուտքի մոտ՝ մի չքավոր մարդու։ Նա նայում է դռնից ներս և հարցնում․ «Կախովի սուրճ կա՞․․․»։
Տոնինո Գուերա
Ի դեպ, Նեապոլում չքավորների համար այդ կերպ թողնում էին ոչ միայն սուրճ, այլև սնունդ։