Հունգարացի նշանավոր ռեժիսոր Բելա Տարրը 6 տարի առաջ հայտարարեց, թե հեռանում է կինոյից։ Նա հեռացավ նաև հայրենիքից, որտեղ այդպես էլ ըստ արժանվույն չգնահատվեց։ Մինչդեռ քննադատները նրան համարում են միջին սերնդի ամենավառ կինոգործիչներից մեկը, և նրա հեռացումն, իրոք, մեծ կորուստ է կինոարվեստի համար, որի գիտակներն այսօր ահազանգով հնչեցնում են նույն հռետորական հարցը՝ մի՞թե այսպիսի կինոն այլևս ոչ ոքի պետք չէ․․․
Վերջերս հունգարացի նշանավոր կինոռեժիսոր Բելա Տարրը թվիթերյան իր էջում հայտնել է գործունեության հերթական փուլի ավարտի մասին լուրը: Ռեժիսորը որոշել է լքել Սարաևոն, որտեղ անցկացրել է շուրջ 4,5 տարի: Թեպետ սա հեղինակի, ում ֆիլմերն առանձնահատուկ են իրենց էքզիստենցիալ խոր հետազոտությամբ և անսովոր երկար տևողությամբ, առաջին հրաժեշտը չէր, սակայն մեծ աղմուկի պատճառ հանդիսացավ: 2012-ին Տարրը տեղափոխվել էր Բոսնիայի մայրաքաղաք՝ պաշտոնապես հայտարարելով, որ «Թուրինյան ձին» (2011թ) ֆիլմով ավարտում է իր կինոգործունեությունը, քանի որ արդեն բարձրաձայնել է այն ամենը, ինչի մասին ցանկանում էր խոսել իր ֆիլմերի միջոցով:
![]() |
«Սատանայական տանգո», 1994թ |
![]() |
«Թուրինյան ձին», 2011թ |
![]() |
«Անեծք», 1988թ |
պատրաստեց Էլեն Հակոբյանը