Ֆրանսուա Տրյուֆոյի՝ 1976թ-ի հարցազրույցը կինոյի, գրականության, կյանքի, կանանց և սիրո մասին։
«Կատարյալ ֆիլմի իմ բանաձևը․ սիրային պատմություն՝ քրեական սյուժեի հետ միաձուլված»։
![]() |
Կլոդ Լելուշ, Ժան-Լյուկ Գոդար, Ֆրանսուա Տրյուֆո, Լուի Մալ և Ռոման Պոլանսկի |
- Ես շատ էի սիրում գրքեր, սակայն Երկրորդ համաշխարհայինի տարիներին կինոն իրականությունից փախչելու միակ հնարավորությունն էր։
- Ինչպիսի՞ ֆիլմեր էիք դիտում։
- Պատմական ֆիլմեր չէի սիրում, հավանաբար այն պատճառով, որ չէի կարողանում ինձ նույնականացնել հերոսների հետ։ Խուսափում էի բռնությամբ լի ֆիլմերից։ Ինձ դուր էին գալիս միայն ռոմանտիկ և քրեական ֆիլմերը, որոնցում զգացվում էր ժամանակակից շունչը։ Կատարյալ ֆիլմի իմ բանաձևն է՝ սիրային պատմություն, որը համադրված է քրեական սյուժեի հետ։ Եվ, իհարկե, սիրում էի հոգեբանական թրիլերները, առաջին հերթին՝ Հիչքոկին։
- Ինչպիսի՞ կերպարներ էին Ձեզ դուր գալիս։
- Միայնակ հերոսները, աուտսայդերները։ Խենթանում էի Համֆրի Բոգարտի համար, նա լավագույնս էր մարմնավորում իր ժամանակի հերոսին։ Հենց այդ պատճառով էլ նա երբևէ չի խաղացել պատմական ֆիլմերում։ Անփոփոխ՝ ծխախոտով և կիսավերարկուով՝ նա այն կերպարն էր, ում մենք՝ ֆրանսիացիներս, անվանում ենք une personne solitaire՝ միայնակ մարդ։
![]() |
Ֆրանսուա Տրյուֆո և Ֆանի Արդան |
- Շատերը, բայց Ալ Պաչինոն լավագույնն է։ Հիանում եմ Ջեք Նիքոլսոնով, նա չափազանց բազմակողմանի դերասան է։ Նա խաղում է հզոր, իսկ Ալ Պաչինոն՝ հստակ։
- Ովքե՞ր են Ձեր սիրելի ռեժիսորները։
- Սիրում եմ Հիչքոկին, նա ապշեցնում է ոճի ամբողջականությամբ։ Եվ Հովարդ Հոուքսին՝ իր աշխատանքների բազմատեսակության համար։ Նա նկարահանել է լավագույն գանգստերական ֆիլմը՝ «Սպիավոր դեմքը», լավագույն դետեկտիվ ֆիլմը՝ «Խոր քունը», լավագույն ֆիլմը ռազմական ավիացիայի մասին՝ «Ռազմաօդային ուժերը», լավագույն ֆիլմը քաղաքացիական ավիացիայի մասին՝ «Միայն հրեշտակներն ունեն թևեր», երկու լավագույն վեսթեռնները՝ «Կարմիր գետը» և «Մեծ երկինքը», ինչպես նաև լավագույն կատակերգությունը՝ «Պստլիկի դաստիարակությունը»։ Միաժամանակ բարձր եմ գնահատում նաև Չապլինին, Ռենուարին, Բունյուելին և Ռոմերին։
- Ինչո՞ւ եք ֆիլմեր նկարահանում սիրո մասին։
- Մարդիկ լինում են երկու տեսակ․ մի մասի համար սերը հավերժ է, մյուսների համար դա մի զգացմունք է, որը, ինչպես և ամեն ինչ այս աշխարհում, ունի սկիզբ, ընթացք և ավարտ։ Ես ինքս երկատվում եմ այդ տեսանկյունների բևեռում, այդ իսկ պատճառով կինոյում ինձ հետաքրքիր է բախում առաջացնել սիրո մասին ծայրահեղորեն հակադիր հայացքներ ունեցող կերպարների միջև։
«Սիրո մեջ կանայք պրոֆեսիոնալներ են, տղամարդիկ՝ միշտ դիլետանտներ»։
![]() |
Իզաբել Աջանի և Ֆրանսուա Տրյուֆո |
- Քայլվածքով։ Ինձ դուր են գալիս հիչքոկյան սառն ու նրբագեղ շիկահերները։ Բայց ես սիրում եմ նաև հասած մրգի պես հյութեղ սևահերներին։ Սիրո մեջ, իմ կարծիքով, կանայք պրոֆեսիոնալներ են, տղամարդիկ՝ միշտ դիլետանտներ։
- Ձեր ֆիլմերում կանացի դերերը միշտ ավելի հետաքրքիր են, քան տղամարդկանց դերերը։ Պատճառն այն չէ՞, արդյոք, որ Ձեզ ավելի հետաքրքիր է հետազոտել կանանց զգացմունքները։
- Կարծում եմ՝ կինոն կանանց արվեստն է, ավելի ճիշտ՝ դերասանուհիների։ Կանանց իմ ֆիլմերն ավելի շատ են դուր գալիս, քան տղամարդկանց։ Թերևս, պատճառն այն է, որ տղամարդկանց ես պատկերում եմ չափից դուրս թույլ։
«Ես նկարահանում եմ ֆիլմեր սրտի աղետների մասին»։
![]() |
Ռոբեր Բրեսոն և Ֆրանսուա Տրյուֆո |
- Հենրի Միլլերը, նա հավասարը չունի։ Գրականության համար նա նույնն է, ինչ Ժան Ռենուարը կինոյի համար։ Նա առաջ անցավ բոլոր գրողներից, բայց ոչ կյանքից․ ի վերջո, սեքսը եղել է միշտ, պարզապես մինչ նրա գրքերի ի հայտ գալը մենք այդ թեման չենք քննարկել։
- Կցանկանայի՞ք ֆիլմ նկարահանել Հոլիվուդում։
- Ոչ հիմա։ Բայց եթե ես կրկին նկարահանեի գիտաֆանտաստիկ ֆիլմ, ինչպիսին իմ «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» կինոնկարն է, ապա կգերադասեի դա անել Հոլիվուդում։ Հատուկ էֆեկտների պատճառով։
- Իսկ Ձեզ դո՞ւր են գալիս հոլիվուդյան ֆիլմ-աղետները։
- Ո՛չ։ Ես ֆիլմեր եմ նկարահանում սրտի աղետների մասին։
- Ֆիլմը կարո՞ղ է լինել միաժամանակ և՛ էսկապիստական, և՛ ռեալիստական։
- Կարծում եմ՝ կարելի է նկարահանել էսկապիստական ֆիլմ, որը, այդուհանդերձ, ճշմարտացիորեն կարտացոլի կյանքը։ Անձամբ ինձ դուր են գալիս ամուսնական անհավատարմության, ստի, կեղծիքի մասին ֆիլմերը, որոնք ցույց են տալիս կյանքի բարդ ու ոչ միանշանակ լինելը։ Որոշ ֆրանսիացի կինոքննադատներ կինոն բաժանում են երկու տեսակի՝ «խելացի կինո» և «ժամանցային կինո»։ Ըստ իս՝ այդօրինակ տարբերակումն անհեթեթություն է։
![]() |
Ֆրանսուա Տրյուֆո և Ալֆրեդ Հիչքոկ |
- Ո՛չ, թատրոնում ինձ պակասում է մտերմությունը։ Կինոն, ի տարբերություն թատրոնի, դիմում է միաժամանակ ողջ հանդիսատեսին և յուրաքանչյուր հանդիսականին առանձին։
- Իսկ ի՞նչ կասեք մեծաբյուջե ֆիլմերի մասին։ Երբևէ չե՞ք ցանկացել նկարահանել այդօրինակ ֆիլմեր, ինչպես, օրինակ, Կուբրիկը կամ Կոպոլան։
- Ո՛չ, ես միշտ աշխատում եմ ոչ մեծ բյուջեով։ Իմ «Ադել Հ․-ի պատմությունը» ֆիլմը նկարահանելիս ես ծախսել եմ ավելի քիչ, քան Կուբրիկն իր «Բարրի Լինդոնի» թրեյլերը պատրաստելիս։