«Մի անգամ ես երազ տեսա, թե իբր թիթեռնիկ եմ, որ անհոգ ճախրում է մարգագետնում: Արթնանալով՝ ես զարմացա, որ գտնվում եմ մարդկային մարմնում: Այդ ժամանակից ի վեր անընդհատ մտածում եմ՝ ո՞վ եմ ես իրականում՝ մա՞րդ, ով երազ է տեսնում, որ ինքը թիթեռնիկ է, թե՞ թիթեռնիկ, որ երազ է տեսնում, թե ինքը մարդ է»: Չժուան-Ցզի
ռեժիսոր՝ Մասակի Կոբայասի
սցենարի հեղինակ՝ Յոկո Միձուկի
օպերատոր՝ Յոսիո Միյաձիմա
կոմպոզիտոր` Տորու Տակեմիցու
դերերում՝ Միտիո Արատամա, Միսակո Վատանաբե, Ռենտարո Միկունի, Տացուա Նակադայ, Կեիկո Կիսի, Կացուո Նակամուրա
արտադրությունը՝ Ճապոնիա, 1964թ
տևողությունը՝ 2ժ 43ր
Մասակի Կոբայասիի միստիկա-փիլիսոփայական այս ֆիլմը կազմված է չորս նովելից («Սև մազեր», «Ձյունե կինը», «Ասք Հոյչի անականջի մասին», «Թեյի բաժակում»), որոնց հիմքում իռլանդացի արձակագիր Լաֆկադիո Հիրնի ճապոնական ժողովրդական հեքիաթների ժողովածուից վերցված 4 իրարից անկախ պատմություններ են։ Սյուժեն վերապատմելն անիմաստ է․ կյանքը և մահը, սերն ու դավաճանությունը, արարքներն ու վրեժխնդրությունը՝ այս հավերժական թեմաները ներկայացված են նրբագույն ոճով։ Անհանգստությունն ու վախը վրա են հասնում դանդաղորեն աճող լարվածության և անհանգիստ սպասումի շնորհիվ։ Ռեժիսորը նախընտրում է պատկերի արտահայտչական ոճը՝ օգտագործելով արհեստական դեկորացիաներ, տեսարաններին հաղորդելով գրեթե հեքիաթային տեսք։
- Ճապոնիայում կվայդանը ավանդական ֆոլկլորային ժանր է, որը նպատակ ունի ունկնդրողին վախեցնել։ Անվանումը ճապոներենից թարգմանվում է որպես «բանավոր պատմվածք գերբնականի մասին»։
- Ճապոնական ազգային կաբուկի թատրոնի շատ պիեսներ ստեղծվել են կվայդանների մոտիվներով։
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ
- Ժյուրիի հատուկ մրցանակ` Կաննի միջազգային կինոփառատոնում։