«Պատերազմը կանցնի, իսկ կյանքը կմնա, և դրա մասին պետք է նախօրոք հոգալ»։ Անդրեյ Պլատոնով, «Պոտուդան գետը»

ռեժիսոր՝ Անդրեյ Կոնչալովսկի
սցենարի հեղինակներ՝ Ժերար Բրաշ, Անդրեյ Կոնչալովսկի, Փոլ Զինդել, Մարջորի Դեյվիդ
օպերատոր՝ Խուան Ռուիս Անչիա
կոմպոզիտոր` Գարի Մալկին
դերերում՝ Նաստասյա Կինսկի, Ջոն Սևիջ, Ռոբերտ Միթչեմ, Քիտ Քերադայն, Անիտա Մորիս
արտադրությունը՝ ԱՄՆ, 1984թ
տևողությունը՝ 1ժ 40ր
Իրադարձությունները կատարվում են ԱՄՆ-ում։ Ճապոնացիների մոտ գերությունն անցկացրած Իվան Բիբիչը պատերազմից հետո վերադառնում է Փենսիլվանիայում գտնվող իր բնակավայրը, որտեղ ժամանակին հանգրվանել էին սերբ վտարանդիները։ Իվանը և նրա սիրեցյալ Մարիան պսակադրվում են եկեղեցում։ Սակայն ամուսնական կյանքի սկզբում ևեթ պարզվում է, որ Իվանը դարձել է իմպոտենտ, ինչի պատճառով նրա երիտասարդ կինը մնում է կույս։ Շուտով սերբական բնակավայրում հայտնվում է Կլարենս անունով մի կիթառահար և սկսում է սիրահետել Մարիային․․․
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմը նկարահանված է ըստ Անդրեյ Պլատոնովի «Պոտուդան գետը» («Река Потудань», 1936թ) պատմվածքի։
- Ֆիլմը սկսվում է Ջոն Հյուսթոնի՝ ճապոնական համակենտրոնացման ճամբարների ռազմագերիների մասին պատմող «Եղիցի լույս» (1946թ) վավերագրական ֆիլմի տեսարաններով։
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ
- Իտալիայի կինոլրագրողների ազգային միավորման «Արծաթե ժապավեն» մրցանակ՝ լավագույն օտարերկրացի դերասանուհուն, 1985թ