«Ես ակնհայտորեն թույլ մարդ եմ։ Ես փորձեցի դիմել Աստվածաշնչին, փիլիսոփայությանը, բանաստեղծներին, բայց, ըստ իս, նրանք, չգիտես ինչու, բաց են թողել ամենախորքայինը։ Այդ պատճառով ես գրեթե դադարել եմ կարդալ։ Մի փոքր հանգստություն գտա խմիչքի, ազարտային խաղերի ու սեքսի մեջ և այդ իմաստով ես ոչնչով չէի տարբերվում ցանկացած մարդուց՝ թաղում, քաղաքում, երկրում։ Միակ տարբերությունն այն էր, որ ես չէի երազում «հաջողակ լինելու» մասին, չէի ուզում ընտանիք ունենալ, տուն, հեղինակավոր աշխատանք և այլն։ Հենց սա էլ, երևի, հոգեկան հիվանդության սկիզբն է»։ Չառլզ Բուկովսկի, «Սովորական խելագարության պատմություններ»

ռեժիսոր՝ Մարկո Ֆեռերի
սցենարի հեղինակներ՝ Մարկո Ֆեռերի, Սերջիո Ամիդեի, Էնթոնի Ֆուց
օպերատոր՝ Տոնինո Դելի Կոլի
կոմպոզիտոր` Ֆիլիպ Սարդ
դերերում՝ Բեն Գազարա, Օրնելա Մուտի, Սյուզեն Թիրել, Տանյա Լոպեր, Ռոյ Բրոքսմիթ, Կատյա Բերգեր
արտադրությունը՝ Իտալիա, Ֆրանսիա, 1981թ
տևողությունը՝ 1ժ 48ր
Ընկճախտով հիվանդ բանաստեղծ Չառլզ Սյորքինգը ոգեշնչում է գտնում ալկոհոլի և կանանց հետ շփումների մեջ։ Նա բնակվում է Լոս Անջելեսի ամենաանառակ թաղամասում և ունի բազմաթիվ պատահական սիրային կապեր։ Նրանցից միայն մեկը՝ մարմնավաճառ Քեսն է նրա մեջ խոր զգացմունքներ առաջացնում։ Սյորքինգի գրքերը հանրահայտ են դառնում, և բանաստեղծին առաջարկում են տեղափոխվել Նյու Յորք՝ բարեկեցիկ պայմաններում աշխատելու։ Չառլզը լքում է Քեսին, բայց շատ ժամանակ չանցած՝ չի դիմանում և վերադառնում է Լոս Անջելես՝ պարզելով, որ հիասթափված Քեսն ինքնասպանություն է գործել․․․
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմը նկարահանված է ըստ Չառլզ Բուկովսկու «Էրեկցիաներ, սերմնաժայթքումներ, էքսհիբիցիաներ և առհասարակ սովորական խելագարության պատմություններ» ժողովածուի պատմվածքների (1972թ)։
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
ՀԱՏՎԱԾ ՖԻԼՄԻՑ
- Կինոքննադատների միջազգային միության մրցանակ՝ Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնում։
- Չորս «Դավիթ դի Դոնաթելո» մրցանակ՝ լավագույն ռեժիսուրայի, լավագույն սցենարի, լավագույն օպերատորական աշխատանքի և լավագույն մոնտաժի համար։