«Ես միշտ ցանկացել եմ, որ իմ ֆիլմերը դիտող միլիոնավոր մարդիկ դիտեն նաև միլիոնավոր այլ ֆիլմեր»: Քվենտին Տարանտինո

2. Որոշ տեղեկությունների համաձայն՝ Տարանտինոյի ինտելեկտի գործակիցը հավասար է 160-ի, ինչը չափազանց բարձր ցուցանիշ է, հատկապես եթե հաշվի առնենք, որ նա դպրոցը լքել է 16 տարեկան հասակում։ Այդ նույն ցուցանիշն ունի, ի դեպ, Microsoft-ի հիմնադիր Բիլլ Գեյթսը։ Ինտելեկտի գործակցի առավելագույն մակարդակը հավասար է 180 միավորի։

4. Իր կինոգործունեության ավելի քան քառասուն տարիների ընթացքում Տարանտինոն հանդես է եկել որպես 30 ֆիլմի սցենարիստ, 20 ֆիլմի պրոդյուսեր, 19 ֆիլմի ռեժիսոր։ Նա նաև դերասան է, օպերատոր, մոնտաժոր։
5. Տարանտինոն «Օսկարի» կրկնակի մրցանակակիր է՝ «Քրեական ընթերցվածք» (1994թ) և «Ազատագրված Ջանգոն» (2012թ) ֆիլմերի համար՝ «Լավագույն սցենար» անվանակարգում։

7. Տարանտինոն ֆիլմերում հաճախ է երևում կամեո դերերում։ Նրան, օրինակ, կարելի է տեսնել իր ընկերոջ՝ ռեժիսոր Ռոբերտ Ռոդրիգեսի «Խիզախը» և «Վախի մոլորակը» ֆիլմերի էպիզոդիկ դերերում, «Լրտեսուհին» ամերիկյան սերիալում, «Նիքին՝ կրտսեր Դևը» ֆիլմում և այլն։ Տարանտինոն սիրում է նկարահանվել նաև սեփական ֆիլմերում։ Նրան, այդպիսով, կարելի է տեսնել իր հեղինակած ֆիլմերից առնվազն 8-ում՝ «Իմ լավագույն ընկերոջ ծննդյան օրը» (1987թ), «Կատաղի շները» (1991թ), «Քրեական ընթերցվածք» (1994թ), «Չորս սենյակ» (1995թ), «Գրայնդհաուս» (2007թ), «Մահվան ապացույց» (2007թ), «Անփառունակ տականքները» (2009թ), «Ազատագրված Ջանգոն» (2012թ)։

9. Տարանտինոյի ֆիլմերում հաճախ են պատահում կանացի մերկ ոտնաթաթերով կադրեր («Սպանել Բիլլին», «Ջեքի Բրաուն», «Անփառունակ տականքները» և այլն) կամ երկխոսություններ, որոնց ընթացքում քննարկվում են ոտքերը («Մահվան ապացույց», «Քրեական ընթերցվածք» և այլն)։ Բացի այդ՝ նրա ֆիլմերից յուրաքանչյուրում կա ռեստորանային մեկ կամ մի քանի տեսարան։
10. Տարանտինոյի պսակակիր ֆիլմը «Քրեական ընթերցվածքն» է, որն արժանացել է «Օսկարի», Բրիտանական կինոակադեմիայի երկու մրցանակի, Կաննի կինոփառատոնում՝ «Ոսկե արմավենու», «Ոսկե գլոբուս» մրցանակի, «Սատուռն» մրցանակի, ամերիկյան կինոքննադատների մրցանակին և մի շարք այլ պարգևների, որոնց ընդհանուր թիվը գերազանցում է 14-ը։