Երկու տեսանյութ այն մասին, թե ինչպես է գույնն օգտագործվում կինոյում՝ այն ավելի արտահայտիչ դարձնելու նպատակով։
Գույնը կինոյի անբաժանելի մասն է և աննկարագրելիորեն մեծ ազդեցություն ունի հանդիսատեսի վրա՝ ֆիլմերի և դրանց հերոսների ընկալման առումով։ Այս հիանալի վիդեոէսսեում հեղինակը հետազոտում է կինոշարադրանքում գույնի օգտագործման մեթոդները՝ Ժորժ Մելիեսից մինչև Ուես Անդերսոն, համր կինոյից մինչև ժամանակակից ֆիլմեր։
ՕՐԻԳԻՆԱԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
Հաջորդ տեսանյութի հեղինակն ուշադրությունը կենտրոնացնում է սև-սպիտակ կինեմատոգրաֆի, հատկապես նուար ժանրի ֆիլմերի վրա՝ ներկայացնելով, թե կինոյի պատմության ընթացքում ինչ մարտահրավերներ են հաղթահարել կինոգործիչները՝ իրենց ստեղծագործություններն առավել արտահայտիչ դարձնելու համար։

Նշենք նաև, որ ապրիլի 8-ին ՀԲԸՄ Հայաստանը և AFG Film Club-ը կազմակերպել էին գունաբաժանմանը նվիրված բաց դասախոսություն, որը վարում էր կինոխմբագիր և գունաբաժանող Անաստասիա Շեփերդը: Լավ գունաբաժանումը ձեր ֆիլմին կհաղորդի հսկայական արժեք ու գեղեցկություն և կստիպի, որ ձեր պատկերներն առավել ցայտուն լինեն մեծ էկրանին: