«Սերը կախարդական ուժ է, այդպես չէ՞։ Եթե ես մեռնեմ, ապա լոկ այն պատճառով, որ այլևս չեմ կարող սիրել քեզ»։ «Ճեղքելով ալիքները», ռեժ․՝ Լարս ֆոն Թրիեր, 1996թ

ռեժիսոր՝ Լարս ֆոն Թրիեր
սցենարի հեղինակներ՝ Լարս ֆոն Թրիեր, Պետեր Ասմուսեն, Դևիդ Պիրի
օպերատոր՝ Ռոբի Մյուլեր
դերերում` Էմիլի Ուոթսոն, Ստելան Սկարսգարդ, Քեթրին Քարթլիջ, Ժան-Մարկ Բարր, Էդրիան Ռոուլինզ, Ուդո Կիր
արտադրությունը՝ Դանիա, Շվեդիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Իսլանդիա, 1996թ
տևողությունը՝ 2ժ 33ր
Շոտլանդիայի հյուսիս-արևմուտքի մեկուսացած և կրոնական խիստ կանոններով առաջնորդվող համայնքներից մեկում բնակվող երիտասարդ Բեսսը սիրահարվում է տարիքով իրենից զգալիորեն մեծ և փորձառու Յանին, ում հետ շուտով ամուսնանում է։ Սակայն նրանց համատեղ երջանիկ կյանքը կարճ է տևում, որովհետև հորատման նավթաշտարակում աշխատող Յանը տեղի ունեցած պայթյունի հետևանքով դառնում է հաշմանդամ։ Բեսսի սերը մաքուր է, համբերատար ու անսահման, ինչպես և նրա հոգին, սակայն Յանը, կնոջը ֆիզիկական սիրո բացակայությունից փրկելու և ինքն իրեն այդ սիրո պատասխանատվությունից ազատելու նպատակով, նրան սկսում է մղել սիրային պատահական կապերին ընդառաջ։ Բեսսին թվում է, թե նրա ցանկությանը հնազանդվելով և առաջին իսկ պատահած տղամարդկանց տրվելով՝ ինքը զոհաբերություն է կատարում, և Աստված, տեսնելով ու ընդունելով այդ զոհողությունը, փոխարենը կփրկի Յանին։ Կյանք՝ կյանքի փոխարեն, ինքնազոհաբերություն, որը վեր է կեղծ բարեպաշտների տրամաբանությունից, մինչև ո՞ւր կարող է հասնել այդ սերը, որպեսզի հրաշքով ոտքի կանգնեցնի կործանման եզրին գտնվող տղամարդուն․․․
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմն ընդգրկվել է Մարտին Սկորսեզեի և կինոքննադատ Ռոջեր Էբերտի կողմից կազմված՝ 1990-ականների 10 լավագույն ֆիլմերի վարկանիշային ցանկում:
- Ֆիլմում, ի թիվս այլ մեղեդիների, հնչում է նաև Յոհան Սեբաստիան Բախի «Սիցիլիանա» ստեղծագործությունը:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ
- «Գրան-պրի» մրցանակ՝ Կաննի միջազգային կինոփառատոնում:
- Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ՝ լավագույն ֆիլմի, կանացի լավագույն դերակատարման (Էմիլի Ուոթսոն) համար, ինչպես նաև Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի մրցանակ:
- «Սեզար» մրցանակ՝ լավագույն օտարալեզու ֆիլմի համար:
ԴԻՏԵՔ ԱՅՍ ՖԻԼՄԸ