Մայիսի 28-ին ազդարարվեց Կաննի 70-րդ կինոփառատոնի փակումը։ 11 օր շարունակ ողջ աշխարհի կինոսեր հանրությունը լարված հետաքրքրությամբ հետևում էր փառատոնի ընթացքին։
Կաննի 70-րդ հոբելյանական կինոփառատոնն ավարտվեց շվեդ ռեժիսոր Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» ֆիլմի հաղթանակով։ Հիմնական մրցույթում ընդգրկված էր 19 ֆիլմ։ Ժյուրիի նախագահն էր Պեդրո Ալմոդովարը, ժյուրիի կազմում էին ռեժիսորներ Մարեն Ադեն, Պակ Չհան-Ուկը, Պաոլո Սորենտինոն, դերասանուհիներ Ջեսիկա Չեսթեյնը, Անյես Ժաուին, Ֆան Բինբինը, կոմպոզիտոր Գաբրիել Յարեդը, դերասան և երաժիշտ Ուիլ Սմիթը։
Ռուբեն Էստլունդը՝ Ժուլյետ Բինոշի և Պեդրո Ալմոդովարի հետ
Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» ֆիլմը պատմում է ժամանակակից արվեստի մտացածին թանգարանի գլխավոր վերակացուի կյանքում միմյանց հաջորդող անհաջողությունների և զավեշտալի իրադարձությունների մասին։ «Քառակուսին» մի յուրատեսակ առակ է՝ «սև կատակերգության» ժանրում նկարահանված։ Ռեժիսորն այս ֆիլմում ծաղրի է ենթարկում արտ-հաստատությունները, իսկ դրանց միջոցով՝ նաև արդի շվեդ հասարակությունը։ Ֆիլմի գլխավոր հերոսը ցուցադրության է նախապատրաստում «Քառակուսի» ինստալյացիան, որը քառակուսու շրջանակներում գտնվող մարդկանց կոչ է անելու ավելի ուշադիր լինել մերձավորների հանդեպ և օգնել նրանց։ Մինչդեռ առօրյա կյանքում հերոսի վարքագիծը խիստ տարբերվում է նրա իդեալիստական հայացքներից։
Հոակին Ֆենիքսը և Ջեսիկա Չեսթեյնը
Կաննի «Գրան-պրին» այս տարի հանձնվեց Ռոբին Կամպիլոյի «Րոպեում 120 զարկ» ֆիլմին։ Իրադարձությունները տեղի են ունենում 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին։ Act Up-Paris-ի մի խումբ ակտիվիստներ փորձում են ՁԻԱՀ-ի համաճարակի ուղղությամբ գրավել հասարակության և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանի ուշադրությունը։ Ֆիլմում ռեժիսորի հայացքը կենտրոնացած է այդ ակցիաներին՝ խմբի հավաքական դիմանկարից հետզհետե անցնելով առանձին անդամների մասնավոր պատմություններին։ Ռոբին Կամպիլոն ինքն էլ ժամանակին եղել է այդ խմբի անդամ։ «Րոպեում 120 զարկը» FIPRESCI-ի կողմից ճանաչվեց հիմնական մրցույթի լավագույն ֆիլմ։
Անդրեյ Զվյագինցևը
Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակի արժանացավ Սոֆյա Կոպոլան։ Նրա «Ճակատագրական գայթակղություն» ֆիլմը պատմում է Հյուսիսի և Հարավի միջև ընթացող քաղաքացիական պատերազմի ժամանակ վիրավորված զինվորի մասին, ով հայտնվում է կանանց ինտերնատում։ Սյուժեի հիմքում գրող Թոմաս Քուլինանի վեպն է։ Հատուկ մրցանակ հանձնվեց Նիքոլ Քիդմանին, ով դերակատարումներով էր հանդես եկել կինոփառատոնում ներկայացված միանգամից չորս ֆիլմում՝ «Ճակատագրական գայթակղություն», «Սրբազան եղջերուի սպանությունը», «Ինչպես աղջիկներին խոսեցնել երեկույթների ժամանակ» և «Լճի գագաթը»։ Ժյուրին իր մրցանակը շնորհեց Անդրեյ Զվյագինցևին՝ «Անսեր» ֆիլմի համար։
կադր Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» ֆիլմից
Լավագույն սցենարի համար մրցանակի արժանացան Եվրիպիդեսի «Իփիգենիան Ավլիդում» ողբերգության սյուժեով ոգեշնչված հույն ռեժիսոր և սցենարիստ Յորգոս Լանտիմոսը՝ «Սրբազան եղջերուի սպանությունը» սյուրռեալիստական թրիլերի համար, և շոտլանդացի ռեժիսոր ու սցենարիստ Լին Ռեմսին՝ «Դու այստեղ երբեք չես եղել» քրեական մարտաֆիլմի համար։ Ռեմսիի ֆիլմում փայլուն կատարած գլխավոր դերի համար Հոակին Ֆենիքսը արժանացավ «Լավագույն դերասան» մրցանակին։ Լավագույն դերասանուհի ճանաչվեց Դայան Կրյուգերը, ով հանդես էր եկել Ֆաթիհ Աքինի՝ ահաբեկիչ-նեոնացիստների մասին պատմող «Ոչ մի տեղից» դրամայում։
Նիքոլ Քիդմանը, Սոֆյա Կոպոլան, Կիրստեն Դանստը և Էլ Ֆանինգը
Կինոփառատոնի մյուս՝ «Հատուկ հայացք» մրցույթին մասնակցում էր 18 ֆիլմ, որոնցից 7-ը դեբյուտային էին։ Ժյուրին նախագահում էր Ումա Թուրմանը։ «Հատուկ հայացքի» գլխավոր մրցանակը շնորհվեց իրանցի ռեժիսոր Մոհամադ Ռասուլոֆի «Անկաշառը» ֆիլմին։ Այս ֆիլմը թեմատիկ առումով հիշեցնում է Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթանը»․ «Անկաշառի» գլխավոր հերոսը նույնպես չի ցանկանում ապրել կեղծիքի ու անօրինականության կանոններով՝ չնայած համատարած կոռուպցիային և հասարակության ապականվածությանը։ «Հատուկ հայացքի» լավագույն ռեժիսոր ճանաչվեց բրիտանացի Թեյլոր Շերիդանն՝ իր «Քամոտ գետը» ֆիլմով։ Մաթյո Ամալրիկի «Բարբարա» ֆիլմն արժանացավ «Կինոյում պոեզիայի համար» հատուկ մրցանակին։ Սերջիո Կաստելիտոյի «Հաջողակը» ֆիլմում կատարած գլխավոր դերի համար «Հատուկ հայացքի» լավագույն դերասանուհի ճանաչվեց Ժասմին Տրինկան։ Ժյուրիի մրցանակը հանձնվեց Միշել Ֆրանկոյին՝ «Ապրիլի դուստրերը» ֆիլմի համար։ FIPRESCI-ն «Հատուկ հայացքի» լավագույն ֆիլմ ճանաչեց Ալեքսանդր Սոկուրովի աշակերտի՝ 26-ամյա ռեժիսոր Կանտեմիր Բալագովի դեբյուտային ֆիլմը՝ «Նեղությունը»։
Մայիսի 28-ին ազդարարվեց Կաննի 70-րդ կինոփառատոնի փակումը։ 11 օր շարունակ ողջ աշխարհի կինոսեր հանրությունը լարված հետաքրքրությամբ հետևում էր փառատոնի ընթացքին։
Ոչինչ չի գտնվելԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸԿարդալ ավելինՊատասխանելՉեղարկելՋնջելՀեղինակԳլխավորԷՋԵՐՆՅՈՒԹԵՐԴիտել ամբողջըԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎԹԵՄԱԱՐԽԻՎSEARCHԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸՈչինչ չի գտնվելBack HomeSundayMondayTuesdayWednesdayThursdayFridaySaturdaySunMonTueWedThuFriSatJanuaryFebruaryMarchAprilMayJuneJulyAugustSeptemberOctoberNovemberDecemberJanFebMarAprMayJunJulAugSepOctNovDecհենց նոր1 minute ago$$1$$ minutes ago1 hour ago$$1$$ hours agoYesterday$$1$$ days ago$$1$$ weeks agomore than 5 weeks agoՀետևում ենՀետևելՍԱ ՊՐԵՄԻՈՒՄ ՆՅՈՒԹ ԷՏարածիր նյութը բացելու համարCopy All CodeSelect All CodeAll codes were copied to your clipboardCan not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy