Իր այս ֆիլմի սցենարը Կոպոլան գրել էր դեռևս 1966թ-ին, և «Կնքահոր» հաջողությունը ռեժիսորին թույլ տվեց կյանքի կոչել այն։

ռեժիսոր՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա
սցենարի հեղինակ՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա
օպերատորներ՝ Բիլ Բաթլեր, Հասքել Ուեքսլեր
կոմպոզիտոր՝ Դևիդ Շայր
դերերում՝ Ջին Հեքմեն, Սինդի Ուիլյամս, Ֆրեդերիկ Ֆորեսթ, Ջոն Կազալե, Հարիսոն Ֆորդ, Ալեն Գարֆիլդ, Ռոբերտ Դյուվալ
արտադրությունը՝ ԱՄՆ, 1974թ
տևողությունը՝ 1ժ 53ր
Հարի Քոուլը գաղտնալսող սարքերի լավագույն փորձագետներից է։ Նրան վստահվում են ամենաբարդ պատվերները, նա գրեթե արվեստի մակարդակի է հասցրել իր լրտեսական աշխատանքը, նրանով հիանում են նույնիսկ մրցակիցներն ու թշնամիները։ Հերթական բարդ պատվերը, սակայն, ճակատագրական է դառնում Քոուլի համար։ Մի խոշոր գործարարի առաջարկած շռայլ վարձատրությանն ի փոխհատուցումն՝ Քոուլը ձայնագրում է բազմամարդ հրապարակում զբոսնող երիտասարդ զույգի խոսակցությունը։ Մինչ բոլորին հիացնում է նրա բարձր վարպետությունը, որը ցուցաբերել է առաջադրանքը կատարելիս, նա մտատանջվում է, թե արդյո՞ք իր տրամադրած ձայնագրությունը չի վնասի զույգին։ Հենց այդ կասկածն էլ դառնում է Քոուլի ամենամեծ սխալը, որովհետև նա խախտում է իր թիվ 1 սկզբունքը՝ երբեք չխառնվել պատվիրատուի գործերին և մինչև վերջ մնալ անտարբեր։ Փորձելով ուշացումով ուղղել սխալը և կանխել հնարավոր սպանությունը՝ Քոուլը ավելի է խճճվում մի դիվային ինտրիգի սարդոստայնում․․․
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ըստ Կոպոլայի՝ այս ֆիլմը ստեղծելիս ինքը ոգեշնչվել է Միքելանջելո Անտոնիոնիի «Ֆոտոխոշորացում» կինոնկարով։
- 1995 թվականին «Զրույցն» ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեգիստրում։
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ
- «Ոսկե արմավենի» և էկումենիկ ժյուրիի մրցանակ՝ Կաննի միջազգային կինոփառատոնում:
- Բրիտանական կինոակադեմիայի մրցանակ՝ լավագույն երաժշտության և լավագույն մոնտաժի համար։
- Ֆիլմը նոմինացված էր նաև «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, սակայն Կոպոլան պարտվեց ինքն իրեն․ գլխավոր «Օսկարը» բաժին հասավ նրա «Կնքահայրը-2» ֆիլմին։