$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Կառլոս Սաուրա. կինոարվեստի ընտրյալը

«Կինոն երևակայության աշխարհ է, որտեղ կարող ես խաղալ ամեն ինչի հետ՝ ժամանակի, հիշողության, պատմության, ճակատագրերի»։ Կառլոս Սաուրա


Այն կապը, որ կարող է ստեղծվել ռեժիսորի և երաժշտության միջև, շատ բազմազան է` որևէ հուզիչ դրվագին առավել արտահայտչականություն հաղորդելուց մինչև ֆիլմը երաժշտության վրա կառուցելը: Կան նաև այնպիսի ռեժիսորներ, ովքեր նախընտրում են «նկարահանել երաժշտությունը»: Իսպանական կինոյի ամենայուրօրինակ վարպետներից մեկը՝ Կառլոս Սաուրան, վերջիններիս շարքում է: Ինչպես նշում է ինքը՝ ռեժիսորը, «ոչ միայն երաժշտությունը պետք է ուժեղացնի պատկերը, այլ նաև պատկերը պետք է մեծացնի երաժշտության արտահայտչականությունը»։

Լուիս Բունյուելը, Կառլոս Սաուրան և Լուիս Գարսիա Բերլանգան
Սաուրայի պարային (և ոչ միայն պարային) ֆիլմերը այդպես էլ իրենց հստակ ժանրային դասակարգումը չգտան: Այս փաստը ևս մեկ անգամ ընդգծում է նրա ոճի ինքնատիպությունը: Սաուրան միշտ հավատացել է երաժշտության մոգական ուժին. այն կարող է իրական հույզեր առաջացնել ցանկացած մարդու սրտում՝ անկախ ազգային պատկանելությունից: Հենց սա է երաժշտության գլխավոր ուժը. այն ունիվերսալ է: Սաուրան իր ֆիլմերը հասցեագրում է թե՛ իր ֆոլկլորին անծանոթ, թե՛ իսպանական մշակույթին քաջատեղյակ հանդիսատեսին: Առաջինը զուտ հուզական կոնտակտ է ունենում հնչող երաժշտության ու կատարվող պարի հետ, մինչդեռ երկրորդը խորապես զգում է ֆիլմի հիմքում ընկած արվեստն իր բոլոր դրսևորումներով: Սաուրայի ֆիլմերի էությունը ոչ միայն պարերի սուբյեկտիվ ընկալման, այլ նաև ստեղծարար ոգու, արտասովոր էսթետիկ ներգործության մեջ է, ինչի շնորհիվ կերպարները թարգմանում են իրենց լեզուն ամբողջ աշխարհի համար՝ փոխանցելով և՛ ուրախություն ու ցնծություն, և՛ ցավ ու թշվառություն: Այնուամենայնիվ, Սաուրայի տաղանդն Իսպանիայում միանշանակ չի ընդունվել: 
«Իմ ֆիլմերը նույնքան գնահատված են արտասահմանում, որքան մերժված են հայրենիքիս սահմաններում: Ինձ բախտ է վիճակվել բարձր գնահատանքի արժանանալ Կաննի, Բեռլինի կինոփառատոներում, ԱՄՆ-ում, սակայն Իսպանիայում երբեք նույն ընդունելությանը չեմ արժանացել: Չեմ կարող տրամաբանական բացատրություն տալ այս երևույթին, այն ընդունում եմ որպես փաստ և չեմ թաքցնում, որ դա տխրեցնում է ինձ»,- մի առիթով նշել է ռեժիսորը: 
«Որս», 1966թ
Սաուրան ինքնակամ պերիֆերիայի դիմելու վարպետ է. պարի մասին ֆիլմը, կարծես, այդքան էլ ֆիլմ չէ: Այն կարող է համարվել նաև հեռուստաներկայացում կամ ֆիլմ-համերգ: Բացի այդ՝ բեմադրողը կարծես հրաժարվում է հեղինակի իր կոչումից (ռեժիսորների մեծամասնության համար կարևորագույն «պաշտոն»): Չէ՞ որ երաժիշտների ու հատկապես պարողների դերը նման ֆիլմերում պակաս մեծ չէ: Սակայն այս ամենը միայն թվում է: Ռեժիսոր Ռոբերտ Ուայզը մի առիթով նշել է, որ Սաուրան ստեղծել է մի նոր ժանր, և ինքն այդ ժանրի միակ ներկայացուցիչն է: Այն կարելի է անվանել մյուզիքլ, սակայն ամերիկյան մյուզիքլների հետ Սաուրայի աշխատանքները ոչ մի կապ չունեն: Պարերով ֆի՞լմ, թե՞ պարեր ֆիլմի մեջ: Միգուցե վավերագրակա՞ն ֆիլմ: Սաուրայի ֆոլկլորային մյուզիքլները որևէ ժանրի վերագրելը շատ բարդ է: Չնայած թվացյալ միակողմանի ուղղվածությանը՝ դրանք համադրական բնույթ ունեն: Միայն ֆլամենկոն արդեն իսկ ներառում է երաժշտություն, պար ու պոեզիա: Սաուրան այս տարրերին ավելացնում է նաև գեղանկարչությունը. «Ֆլամենկո, ֆլամենկո»-ում, օրինակ, հետին պլանում կարելի է կտավներ տեսնել: Եվ վերջապես, նա այս ամենը հանձնում է տեսախցիկին՝ վերածելով ֆիլմի։

«Անանուխի կոկտեյլ սառույցով», 1967թ
Փորձելով անդրադառնալ Սաուրայի ամենաուշագրավ գործերից մի քանիսին` սկսենք «Որս» ֆիլմից: 1966թ-ին նկարահանված այս ֆիլմը համարվում է, այսպես կոչված, «Իսպանական նոր կինոյի» հիմնարար տարրերից մեկն ու Սաուրային ճանաչում բերած առաջին գործը: «Նկարահանման համար անհրաժեշտ գրեթե ոչինչ չունեինք: Նույնիսկ պատշաճ լուսավորություն չկար»,- հիշել է ռեժիսորը:

«Որս» ֆիլմի մասին խոսելիս Սաուրան սիրում է հիշել Լուիս Բունյուելի հետ կապված զվարճալի մի դեպք: Իսպանական սյուրռեալիզմի ամենանշանավոր վարպետը, ում անունը դեռ շատ ենք շոշափելու Սաուրայի մասին խոսելիս, շատ էր հավանել «Որսը» և ցանկացել էր նաև սցենարը կարդալ: Վերցնելով թուղթը՝ ռեժիսորը զայրացել էր. «Բայց այստեղ գրեթե ոչինչ չկա գրված»։ Այո՛, ֆիլմի սյուժեն չի կարելի հարուստ անվանել, բայց միայն իրապես տաղանդավոր ռեժիսորին հատուկ վարպետությամբ Սաուրան կարողացել է ֆիլմում աննկատ կերպով շոշափել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են քաղաքացիական պատերազմը, բռնապետության ճիրաններում հայտնված հասարակության անկումը, ընկերության ողբերգական պայքարը տարիների դեմ և այլն: Սա այն ֆիլմերից է, որ, «օրենքով», չպետք է դուրս պրծներ իսպանական կառավարության բարոյապաշտական հսկողությունից: Ֆիլմի նկարահանող անձնակազմը գրեթե համոզված է եղել, որ «Որսը» երկար կյանք չի ունենա ու դատապարտված է ոչնչացման։


«Անան և գայլերը», 1973թ
Այս շրջանում իսպանական կինոն մեկուսացած էր ոչ միայն ամբողջ աշխարհից, այլև իրենց իսկ՝ իսպանացիների իրականությունից: Այնուամենայնիվ, այս մեկուսացումը չխանգարեց Սաուրային՝ «Որս» ֆիլմում ռեժիսորական լավագույն աշխատանքի համար «Արծաթե արջ» մրցանակի արժանանալու Բեռլինում: «Պազոլինին (ով ժյուրիի կազմում էր) ինձ վստահեցնում էր, որ արժանի էի այդ մրցանակին, սակայն համոզված չեմ դրանում»,- նշել է ֆիլմի հեղինակը: 

Սաուրան նկարահանման հրապարակն իր արտիստների համար վերածում է պատրանքի անսպառ տարածության: Պատի վրա նկարված երկինքն ու արևը, Խուլիո Ռոմերո դե Տորեսի կտավները, անդալուզյան պանդոկների տեսարանները ամբողջանում են հարավի այն կերպարի մեջ, որ միշտ դեպի իրեն է կանչել հյուսիսային Արագոնում ծնված Սաուրային: Կամ, միգուցե, սա հիշողությունն է այն հարավի մասին, որ նա երբեք չէր տեսել:


«Վայելքների այգին», 1970թ
Երազներն ու պատրանքներն իսպանական կինոյում առաջին հերթին ասոցացվում են Բունյուելի հետ: Սաուրան «երազների ճարտարապետի» հետ ընկերացել էր դեռևս 60-ականներին: Բունյուելը նույնիսկ էպիզոդիկ դեր է խաղացել Սաուրայի առաջին ֆիլմերից մեկում: Հենց նրան է Սաուրան նվիրում «Անանուխի կոկտեյլ սառույցով» (1967) ֆիլմը, որի շրջանակներում ռեժիսորն առաջին անգամ աշխատում է Ջերալդին Չապլինի հետ, ով առաջիկա տասը տարիների ընթացքում դառնալու էր նրա անփոխարինելի դերասանուհին, մուսան, գործընկերն ու կինը: Այս ֆիլմը նշանավոր է նաև այն առումով, որ առաջին համագործակցության առիթն է ստեղծում արդեն իսկ հայտնի սցենարիստ Ռաֆայել Ասկոնայի հետ: «Անանուխի կոկտեյլի» հակահերոսը Ասկոնայի սցենարներին շատ բնորոշ կերպար է. իրադարձությունների կենտրոնում է ճգնաժամ ապրող, միջին տարիքի ամուրի մի տղամարդ, ում սեփական իմպուլսները պայքար են մղում «սուպեր էգոյի» հետ: Խուանը պահպանողական է և հավատացյալ՝ հակված նևրոզի և հոգեկան խանգարման: Չկարողանալով գերել դպրոցական ընկերոջ հարսնացուին՝ էմանսիպացված Էլենային, նա սիրավեպ է սկսում իր օգնականուհու հետ: Այս երկու կանանց մարմնավորում է Ջերալդին Չապլինը, բայց ոչ ոք, բացի Խուանից, նրանց միջև նմանություն չի տեսնում, նույնիսկ երբ նրանք նույն կադրում են հայտնվում: Այս սցենարի մեջ անհնար է չնկատել Հիչքոկի «Գլխապտույտի» (1958) ազդեցությունը։

«Բույն», 1969թ
Սաուրայի ու Ասկոնայի մյուս համագործակցությունը տեղի է ունենում «Զարմուհի Անխելիկան» (1974) ֆիլմի շրջանակներում: Չենք կարող նորից չհիշել Բունյուելին․ Սաուրայի աշխատանքին մշտապես հետևող ռեժիսորն այնքան էր հավանել այս ֆիլմը, որ, իր իսկ խոսքերով, կցանկանար ինքը նկարահանել այն: Ֆիլմը ներկայացնում է 45-ամյա Լուիսի պատմությունը, ով, Բարսելոնայից վերադառնալով իր հարազատ գյուղ, ակամա վերապրում է զարմուհու նկատմամբ տածած պատանեկան սերը: Սերն ու քաղաքականությունը, անցյալն ու ներկան, հին ու նոր կերպարները միախառնվում են Լուիսի գլխում՝ ասես ջնջելով ժամանակների միջև եղած անտեսանելի սահմանը:

«Զարմուհի Անխելիկան», 1974թ
«Զարմուհի Անխելիկան» համարվում է մասամբ ինքնակենսագրական գործ. քաղաքացիական պատերազմի բռնկվելու ժամանակ Սաուրան չորս տարեկան էր: Միգուցե սա է այն խթաններից մեկը, որը վերջինիս թույլ է տվել ֆրանկիստական խստաբարո Իսպանիայում նկարահանել մի ֆիլմ, որն այսքան հասուն ու խոր կերպով, երկկողմանի (տղամարդ-երեխա) տեսանկյունից արտացոլում է ոչ միայն պատերազմի, այլև հիվանդ, կարծես գազով թունավորված հիշողության ամբողջ սարսափը: Հակագազերով դրվագը համարվում է ֆիլմի ամենաուժեղ այլաբանությունը. Սաուրան վառ կերպով պատկերում է «համընդհանուր զառանցանքը»: Այս ֆիլմում հիշողության թեման շատ ավելի յուրահատուկ է մատուցվում. Սաուրայի նախորդ երկու աշխատանքները, կարծես, նախապատրաստում էին «Զարմուհի Անխելիկան»: Այսպես, «Բույն» ֆիլմում (1969) Չապլինի հերոսուհու համար տատիկի կահույքը դառնում է հիվանդագին հիշողությունների կատալիզատոր: «Վայելքների այգում» (1970) միլիոնատեր հերոսը տառապում է կատատոնիայով, և բարեկամները փորձում են բուժել նրան փսիխոդրամայի միջոցով՝ վերստեղծելով մանկության տարիներին (կրկին քաղաքացիական պատերազմի շրջանում) ունեցած տրավմատիկ դրվագները։

«Կերակրի՛ր ագռավին», 1975թ
Խոսելով Սաուրայի դասական շրջանի մասին՝ չի կարելի չանդրադառնալ այս էտապի թերևս ամենահայտնի ֆիլմին՝ «Կերակրի՛ր ագռավին» (1975), որը համարվում է նրբագեղ ու սուր մի այլաբանություն՝ ուղղված Իսպանիայի ամենահայտնի բռնապետի՝ Ֆրանսիսկո Ֆրանկոյի կառավարման դեմ: Սաուրան կարծես կանխագուշակում է բռնապետության մոտալուտ անկումն ու Ֆրանկոյի մահվանից օրեր առաջ թողարկում այս ֆիլմը: Լինելով Սաուրայի ամենավառ այլաբանական դրամաներից մեկը՝ այս ֆիլմն ունի շքեղ սիմվոլիկա: Սաուրան, որպես Ֆրանկոյի խիստ ռեպրեսիվ կառավարության զավակ, «թերաճ» էր թե՛ էմոցիոնալ, թե՛ քաղաքական դաշտում: Այս սերունդն ավերիչ քաղաքացիական պատերազմ տեսնելուց հետո կորցրել էր իր անմեղությունը, և պատերազմի հետևանքները միայն ավելի հիասթափեցրին այն մարդկանց, ովքեր դեռևս հուզական կապ ունեին անցյալի հետ ու մտադրվել էին ապստամբել Ֆրանկոյի դեմ: Սա է պատճառը, որ կուտակված ողջ դառնությունն ու հուսախաբությունը բռնապետական ռեժիմի տարիներին հնարավոր էր արտահայտել միայն արվեստի, ավելի կոնկրետ՝ զգուշորեն մշակված սիմվոլների միջոցով:

«Էլիզա, իմ կյանք», 1977թ
«Կերակրի՛ր ագռավին» ֆիլմում ամենաակնհայտ սիմվոլը երեխաների զինվորական հայրն է, ով խորհրդանշում է գեներալ Ֆրանկոյին: Երեխաների տատիկն այն «լուռ իմաստնության» սերունդն է, որը գոյատևեց Ֆրանկոյի վարչակարգի օրոք: Հաշմանդամի սայլակին գամված տարեց կինը կամ երկար դիտում է ընտանեկան հին լուսանկարները, կամ պարզապես հայացքն ուղղում է դեպի դատարկություն: Նրա լռությունը խորհրդանշում է խոսքի ազատության ու քաղաքական ազատ կողմնորոշման իրավունքի բացակայությունը: Երեք քույրերը ներկայացնում են Ֆրանկոյի ռեժիմի տակ ապրող ժողովրդին, իսկ ընտանիքի մայրը՝ այն Իսպանիան, որը քայքայվեց ֆաշիստական վարչակարգի հետևանքով: «Կերակրի՛ր ագռավին» ֆիլմը շատերը համարում են հենց ֆիլմ երեխաների մասին, այն երեխաների, ովքեր անդառնալիորեն կորցրին իրենց մանկությունն ու անմեղությունը՝ ներքաշվելով «մեծերի աշխարհի» դաժան իրականության մեջ: Արդյունքում՝ այդ մանուկներին անգամ չսովորեցրին տարբերել լավի ու վատի, կյանքի ու մահվան, իրականի ու երևակայականի միջև սահմանը: Երեխաներն այնքան ապականված են, որ նույնիսկ հասարակ խաղի ժամանակ բեմադրում են ամուսնու և կնոջ միջև դրամատիկ տարաձայնություն. սա, իհարկե, բխում է այն վեճերից, որ քույրերը լսել են իրենց իսկ տանը:

«Բունյուելն ու Սողոմոն արքայի սեղանը», 2001թ
Ֆիլմի վերնագրի հիմքում «Կերակրի՛ր ագռավին, և նա կհանի քո աչքերը» իսպանական ժողովրդական ասացվածքն է՝ նկատի ունենալով երեխաների՝ վրեժի ու ինքնաոչնչացման ենթագիտակցական հակումը: Պաուլինա մորաքույրը Աննայի մեջ ինչ-որ սև, չար բան է տեսնում՝ նման այն ագռավին, որը պատրաստ է ուրանալ ամեն ինչ ու վնասել իրեն կերակրողին: Այնուամենայնիվ, Սաուրան մեկ այլ խորհրդանիշ է թաքցրել այս վերնագրի մեջ. մոր մահվան համար վրեժ լուծող Աննան կարող է ընկալվել որպես մահվան լուր բերող հրեշտակ, ով հանդես է գալիս որպես մարգարե՝ մատնանշելով իրական «չար ագռավին», որը ոչ թե մեկ մարդու, այլ մի ամբողջ ժողովրդի է կործանման դատապարտել:

Արդեն իսկ «Զարմուհի Անխելիկան» ֆիլմում Սաուրան դիմել էր մորն ու աղջկան որպես մեկ անհատի ներկայացնելու հնարքին, որն առավել արտահայտիչ դարձնելու համար ռեժիսորը նույն դերասանուհուն նկարահանում է և՛ մոր, և՛ հասուն աղջկա դերում: Նույնը կարելի է տեսնել «Կերակրի՛ր ագռավին» ֆիլմում, որտեղ Ջերալդին Չապլինը մարմնավորում է Աննայի մորն ու հասուն Աննային: Այս ֆիլմը հաճախ համեմատում են իսպանական կինոյի մեկ այլ վարպետի՝ Վիկտոր Էրիսեի «Փեթակի ոգին» ֆիլմի հետ, որտեղ գլխավոր հերոսուհուն մարմնավորում է նույն Անա Թորենթը։ «Ես չեմ հավատում, որ մանկությունը դրախտ է ու անմեղության շրջան: Մանկությունն իմ մեջ տպավորվել է որպես անսահման երկար, թախիծով ու վախով լի շրջան»,- ասում է հերոսուհին «Կերակրի՛ր ագռավին» ֆիլմում: Սաուրայի հերոսների համար մանկությունն անորոշության, անպատասխան հարցերի, լիակատար կախվածության շրջան է։

«Ֆլամենկո, ֆլամենկո», 2010թ
Ինչպես այլաբանությունների, այնպես էլ վառ ռեալիզմի տենդենցը Սաուրան ժառանգել է իսպանական բարոկկոյից: Պեդրո Կալդերոնի «Կյանքը երազ է» պիեսի վերնագիրը Սաուրան կարող էր դարձնել իր ստեղծագործական կարգախոսը։ «Էլիզա, իմ կյանք» (1977) ֆիլմում գլխավոր հերոսուհու հայրը` գյուղական ուսուցիչ Լուիսը, դպրոցական թատրոնում բեմադրում է Կալդերոնի «Աշխարհի մեծն թատրոնը»: Ֆիլմը սկսվում է Լուիսի ձայնով, ով կարդում է Էլիզայի անունից գրված մենախոսությունը: Հայրը դստերը չի տեսել 20 տարի. Էլիզան նրա համար արդեն հորինված կերպար է դարձել: Այս ֆիլմում կրկին հանդիպում ենք Սաուրայի սիրելի հնարքին․ Էլիզային և նրա մորը մարմնավորում է նույն Ջերալդին Չապլինը, իսկ մանուկ Էլիզային` Անա Թորենթը: Ֆիլմի սյուժետային լաբիրինթոսը հանգուցալուծվում է այնտեղ, որտեղ կազմավորվել էր` հիշեցնելով Բերգմանին և Բորխեսին: Պատահական չէ, որ այս ֆիլմից 15 տարի անց Սաուրան էկրանավորում է արգենտինացի մեծն գրողի «Հարավ» նովելը: Այս անգամ խոսքը վերաբերում է Արգենտինային, սակայն իրականությունը միանգամայն նույնն է: Գրքում հերոսը գնացքում «Հազար ու մի գիշերն» է կարդում, իսկ ֆիլմում` Բորխեսի ժողովածուն: «Ամեն ինչ լայնարձակ էր, բայց միևնույն ժամանակ՝ մտերիմ և ինչ-որ ձևով խորհրդավոր: Մենությունը կատարյալ էր, գուցեև՝ թշնամական, ու Դալմանի մտքով անցավ, որ ինքը ոչ միայն հարավ, այլև դեպի անցյալ է ճամփորդում»,- գրում է Բորխեսը:

«Իբերիա», 2005թ
Հարավն այն վայրն է, որտեղ լեգենդները վերակենդանանում են: «Յոթերորդ օրը» (2004) ֆիլմում Սաուրան պատմում է արյան վրեժի` այդ բարբարոսական սովորույթի մասին, որը լայն տարածում ուներ ընդհուպ մինչև 20-րդ դարի վերջը: Ռեժիսորի ժամանակային հերթական պարադոքսն այն է, որ միջնադարյան պատմությունը կատարվում է մերօրյա աշխարհում (1992թ-ին, Իսպանիայի հարավ-արևմուտքում գտնվող Բադախոս շրջանում): Սաուրան մանրամասնորեն պատկերում է գյուղի առօրյան ու բարքերը, որոնք մի հին վեպի սյուժե են հիշեցնում:

«Յոթերորդ օրը», 2004թ
21-րդ դարում Սաուրան այլ մեկնաբանություն է տալիս բունյուելյան թեմաներին՝ կարծես պակաս լրջությամբ մոտենալով դրանց: Նոր դարաշրջանը ռեժիսորը բացում է մի ֆիլմով, որտեղ նրա ընկերն ու ուսուցիչը դառնում է գործող կերպար: «Բունյուելն ու Սողոմոն արքայի սեղանը» (2001) ներկայացնում է բավականին տարօրինակ մի պատմություն. Բունյուելն իր երկու անբաժան ընկերների՝ Դալիի ու Լորկայի հետ ուղևորվում է Տոլեդո՝ գտնելու հնագույն գանձերն ու համոզվելու վաղեմի լեգենդի ճշմարտացիության մեջ: Այս ֆիլմի՝ արկածային ժանրին պատկանելու և այդ ժանրը երգիծանքի ենթարկելու միջև անորոշ սահմանը, միգուցե, դարձավ դրա ձախողման գլխավոր պատճառը: Թեև գործը հաջողված համարել չի կարելի, բայց Սաուրան բազմիցս նշել է, որ այս ֆիլմն իր «սիրելի զավակն» է։

2010թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆլամենկոն հռչակում է համաշխարհային ոչ նյութական ժառանգության արժեք: Նույն թվականին թողարկվում է Սաուրայի «Ֆլամենկո, ֆլամենկո» ֆիլմը՝ անդալուզյան պարային համարների խառնուրդ և 1995թ-ին նկարահանած «Ֆլամենկոյի» յուրօրինակ սիկվել։

«Խոտա», 2016թ
2016թ-ին Սաուրան նկարահանում է «Խոտա» ֆիլմը՝ նվիրված իսպանական նույնանուն ազգային պարին ու երաժշտությանը: «Եթե չնկարահանեի խոտային նվիրված ֆիլմ, իմ հայրենիքում ինձ մի օր կսպանեին»,- հարցազրույցներից մեկի ընթացքում կատակել է ռեժիսորը: «Երբ ավարտեցի «Ֆլամենկոն», բոլորը շատ գոհ էին, բայց անմիջապես սկսեցին հարցնել, թե երբ եմ անդրադառնալու մեր սիրելի խոտային: Այն բոլորիս արյան մեջ է, բայց, բացի ազգային պար լինելուց, խոտան պրոֆեսիոնալ պարողների կատարմամբ վերածվում է եզակի, ապշեցուցիչ, գեղեցկագույն ու դիտարժան մի երևույթի»: Խոսելով «Խոտայի» մասին՝ Սաուրան հույս է հայտնել, որ իր ֆիլմի շնորհիվ այս պարը ճանաչում ձեռք կբերի Իսպանիայի սահմաններից դուրս, ինչպես տեղի ունեցավ «Ֆլամենկոյի» դեպքում։ 
«Կինոն ինձ համար արկած է. երբեք չես կարող իմանալ, թե ինչ է քեզ սպասվում, և հատկապես այս ժանրում: Պարային համարները, բնականաբար, նախապես բեմադրվում են, սակայն միշտ փորձում եմ պարողներին ազատություն տալ ու թողնել, որ ինքնաբուխ շարժումները բնազդաբար ձուլվեն սցենարին: Եթե կինոն արկած չէ, այն չի կարող կինո կոչվել»: 
Կառլոս Սաուրան և դերասան Խոսե Լուիս Լոպես Վասկեսը 
Ուշագրավ է, որ Սաուրայի անունն ավելի հայտնի է պարարվեստով հետաքրքրվողների, քան կինոսերների շրջանակներում: Ոչ բոլորին է հայտնի, որ արագոնցի ռեժիսորը նաև «սովորական» պատմողական ֆիլմեր է նկարահանել և 70-ականներին դասվել է ինտելեկտուալ կինո ստեղծող ռեժիսորների շարքը՝ մշտապես մասնակցելով միջազգային տարբեր կինոփառատոների։

Որպես ամփոփում նշենք, որ Կառլոս Սաուրան, անկասկած, իսպանական կինոյի ամենաինքնատիպ դեմքերից է: Միայն իրեն բնորոշ ձեռագրով վարպետը կարողանում է մեկ ֆիլմի միջոցով ներկայացնել պատմական մի ամբողջ շրջան` պատկերը համեմելով հարուստ այլաբանություններով ու սիմվոլներով, իսկ գրեթե բոլոր ֆիլմերում առկա մելամաղձոտ ու հուզական երաժշտությունը մեզ ուղեկցում է դեպի հիշողությունների, մանկության ու թախիծի մի աշխարհ: 

Արմինե Նազարյան 

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Աշուղ Ղարիբ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,3,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Սուրամի ամրոցի լեգենդը»,1,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,3,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,105,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,16,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Կառլոս Սաուրա. կինոարվեստի ընտրյալը
Կառլոս Սաուրա. կինոարվեստի ընտրյալը
«Կինոն երևակայության աշխարհ է, որտեղ կարող ես խաղալ ամեն ինչի հետ՝ ժամանակի, հիշողության, պատմության, ճակատագրերի»։ Կառլոս Սաուրա
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhvxYOARjEp5oxefuJZzzIcU6WCusC8PnNxMcDSJLjyKRaXQw6jITEsE6lN7RBY_zPP1-qMt3FmJ7zGJDQTjOGihzbRVCGciDhm5Ytc0WZbhROlRN7xGeBKYJCMcTrrngMJlcHmMIolJF2_/s640/carlossaura.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhvxYOARjEp5oxefuJZzzIcU6WCusC8PnNxMcDSJLjyKRaXQw6jITEsE6lN7RBY_zPP1-qMt3FmJ7zGJDQTjOGihzbRVCGciDhm5Ytc0WZbhROlRN7xGeBKYJCMcTrrngMJlcHmMIolJF2_/s72-c/carlossaura.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2017/06/carlos-saura.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2017/06/carlos-saura.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content