Երբ «Թութսի» ֆիլմը ներկայացվեց «Օսկարի», կինոակադեմիան մտորում էր՝ Դասթին Հոֆմանին մրցանակ հանձնի որպես լավագույն դերասանի՞, թե՞ որպես լավագույն դերասանուհու․․․
Պրոֆեսիոնալ դերասանի համար չկան անհաղթահարելի դերեր։ Ինչպես ասում է Դասթին Հոֆմանի կինոհերոսը «Թութսի» ֆիլմում՝ «Ես չեմ հավատում դժոխքին, բայց գիտեմ, թե ինչ է գործազրկությունը»։ Փորձենք վերհիշել այն ֆիլմերը, որտեղ կանայք մարմնավորել են տղամարդկանց, իսկ տղամարդիկ՝ կանանց։
Ֆիլիպ Նոյսի մարտաֆիլմում Անջելինա Ջոլին մարմնավորել է գաղտնի գործակալ Սոլթի կերպարը։ Այս դերի համար Ջոլին ժամեր է անցկացրել գրիմավորման սենյակում։ Եվ իսկապես, պետք է փաստել, որ տրանսֆորմացիան հաջողվել է։
Պեդրո Ալմոդովարի ֆիլմում Գաել Գարսիա Բերնալը մարմնավորել է Սահարա անունով տրանսվեստիտի կերպարը։ Այս կերպարը մի նոր ու համարձակ փորձ էր Բերնալի դերասանական կարիերայում։
Թոմ Հուփերի ֆիլմում Էդդի Ռեդմեյնը գերազանց մարմնավորել է կնոջ կերպար։ Ֆիլմի հերոս Էյնար Վեգեներն իրական անձ է։ Նա առաջին մարդն է, ով ենթարկվել է սեռափոխության վիրահատության՝ պատմության էջերում մնալով Լիլի Էլբե անունով։
Նիլ Ջորդանի կատակերգական ֆիլմում Քիլիան Մերֆին մարմնավորել է տրանսվեստիտ Պատրիկի կերպարը։ Մերֆիի կարիերայում այս դերը կարելի է համարել բեկումնային ու բարդ։ Ֆիլմում Պատրիկը դեռահասից վերածվում է շիկահեր, գլամուրային աղջկա։
5․ «Ջեք և Ջիլլ» (Jack and Jill, 2011թ)
Դենիս Դուգանի կատակերգական ֆիլմի գլխավոր դերակատարը Ադամ Սենդլերն է, ով միաժամանակ մարմնավորում է և՛ Ջեքի կերպարը, և՛ նրա երկվորյակ քրոջ՝ Ջիլլի։ Քրոջ՝ Ջեքի տանը հայտնվելուն պես վերջինիս կյանքը գլխիվայր շրջվում է։ Ցավոք, այս երկու դերերի համար էլ Սենդլերը ստացել է «Ոսկե մորի» մրցանակ՝ «Վատագույն դերակատար» անվանակարգում։
Գեբի Դիլելի ֆիլմի հերոսը թինեյջեր Ռայմոնդան է, ով որոշում է փոխել սեռը և դառնալ տղա՝ Ռեյ անունով։ Գլխավոր դերում նկարահանվել է Էլ Ֆանինգը։
Քիմբերլի Փիրսի ֆիլմը նկարահանվել է իրական փաստերի հիման վրա։ Հանուն այս դերի՝ Հիլարի Սվոնքը ոչ միայն հրաժարվել է իր երկար վարսերից, այլև ամիսներ շարունակ ապրել է տղամարդու կյանքով։ Իր դերակատարման համար նա արժանացել է «Օսկարի»։
Քրիս Քոլամբուսի այս ֆիլմը բոլորին է հայտնի, իսկ գլխավոր դերակատար Ռոբին Ուիլյամսը, ինչպես միշտ, անգերազանցելի է։ Ֆիլմը նկարահանվել է Էնն Ֆայնի համանուն բեսթսելերի հիման վրա։
Ադամ Շենկմանի երաժշտական ֆիլմում Ջոն Տրավոլտան, որքան էլ անհավատալի է, կատարել է կնոջ դեր։ Նրա հերոսուհի Էդնան լվացարարուհի է և իր գիրության պատճառով արդեն 10 տարի խուսափում է դուրս գալ տնից։ Առնական Տրավոլտան իսկապես զարճալի է դիտվում այս դերում։
Էնդի Ֆիկմենի կինոկատակերգության հերոսը 17-ամյա Վիոլան է, ում դերը կատարել է Ամանդա Բայնսը։ Վիոլան կերպարանափոխվում է տղայի, որպեսզի կարողանա ֆուտբոլ խաղալ։ Եվ, իհարկե, հայտնվում է նաև սիրային արկածների կիզակետում։
11․ «Վոնգ Ֆուին՝ ամեն ինչի համար երախտագիտությամբ․ Ջուլի Նյումար» (To Wong Foo Thanks for Everything, Julie Newmar, 1995թ)
Բիբան Կիդրոնի այս կատակերգական ֆիլմը, որտեղ գլխավոր դերերից մեկը խաղացել է Պատրիկ Սուեյզին, գուցեև, շատերը չհիշեն։ Սուեյզին միսս Վիդա Բոուհեմի դերի համար ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։
Իհարկե, անկարելի է մոռանալ դասականներին։ Բիլլի Ուայլդերի լեգենդար ֆիլմում երկու անհաջողակ երաժիշտները հրաշալի են դիտվում կանացի հագուստով և դիմահարդարմամբ։ Թոնի Կերտիսի և Ջեք Լեմոնի դուետն անմոռանալի է։ Լեմոնն այս դերի համար ներկայացվել է «Օսկարի»։
Սիդնի Փոլաքի հանրահայտ ֆիլմում Դասթին Հոֆմանն անկրկնելի է։ Գործազուրկ դերասանը կերպարանափոխվում է կնոջ, որպեսզի դեր ստանա հեռուստասերիալում և ձեռք բերված ճանաչման ու գումարի շնորհիվ կարողանա բեմադրել իր երազած պիեսը։ Հոֆմանն այս դերի համար արժանացել է «Ոսկե գլոբուսի» և այլ մրցանակների։
Ժան-Մարկ Վալեի աղմկահարույց ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա։ Տրանսվեստիտ Ռեյոնի դերում հանդես եկած Ջարեդ Լեթոն իր փայլուն, տպավորիչ և համոզիչ աշխատանքի համար ստացել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» և այլ մրցանակներ։
Ռաջա Գոսնելի այս կատակերգական ֆիլմը չափազանց ճանաչված էր 2000-ականներին։ Գաղտնի գործակալ Մալքոլմ Թերների դերակատար Մարտին Լոուրենսը այս ֆիլմում հանդես է եկել նաև անհավատալիորեն գեր տատիկի դերում՝ «Մեծ մայրիկ» մականունով։
Թիմ Բարթոնի կենսագրական ֆիլմում Ջոնի Դեփը նկարահանվել է տրանսվեստիտ ռեժիսոր Էդ Վուդի դերում։ Վերջինս կինոյի պատմության մեջ հայտնի է որպես «բոլոր ժամանակների վատագույն ռեժիսոր»։ Դեփն այս ֆիլմում նորովի է բացահայտել իր դերասանական տաղանդը։
Պաոլո Սորենտինոյի հայտնի տրագիկոմեդիան, որը Կաննի կինոփառատոնում արժանացել է մրցանակի, ներկայացնում է ծերացող ռոք-երգիչ Շայենի պատմությունը։ Չնայած պատկառելի տարիքին՝ Շոն Փենի հերոսը շարունակում է շրջել դիմահարդարմամբ և ռոքերի հագուստով։ Փենի փայլուն դերասանական խաղը դժվար է գերագնահատել։
Դևիդ Մարկոնիի ֆիլմում անակնկալ դերով է հանդես եկել Ջորջ Քլունին։ Դերը երկրորդական է, բայց նրա մարմնավորած տրանսվեստիտի կերպարը՝ բավականին տպավորիչ։
Եվ որպես բոնուս․․․
Թոմ Հենքսը
Շոն Բինը
Կուրտ Ռասելը
Վուդի Հարելսոնը
Գայանե Թադևոսյան