«Կինոն առանց երաժշտության՝ ինչպես ինքնաթիռն առանց վառելիքի»։ Օդրի Հեփբերն
Ռեժիսորների հիմնական խնդիրը՝ սեփական ֆիլմի համար սաունդթրեք ընտրելիս, առաջին հերթին հանդիսանում է այս կամ այն ընկերությունից օրինական ճանապարհով երաժշտություն ձեռք բերելը։ Հեղինակային իրավունքների հարցն առնչվում է կինոարտադրության իրավական կողմին, օրենքների պահպանությանը և այն վստահությանը, որ կինոնախագծին հետագայում չեն ներկայացվի հայցեր։ Անշուշտ, բոլորս էլ արձանագրել ենք YouTube-ում տեսանյութերի արգելափակման օրինակներ՝ աուդիոձայնագրությունների անօրինական օգտագործման պատճառով։ Google կորպորացիան, որը հանդիսանում է այդ վիդեոպորտալի սեփականատերը, իր որոնողական համակարգն օգտագործում է երաժշտության ոչ օրինական գործածման դեպքերի հայտնաբերման համար։ Փակվում են կայքեր, խախտվում են հեղինակային իրավունքներ, ի հայտ են գալիս նոր օրենքներ, և այս ամենը մեզ ստիպում է ավելի ուշադիր վերաբերվել ֆիլմի երաժշտական ուղեկցությանը։ Հեղինակային իրավունքների գործողության ժամկետը
«Վեսթսայդյան պատմություն», 1961թ
Ցանկացած երաժշտություն ունի հեղինակ, ով իրավասու է որոշել, թե երբ և որտեղ պիտի օգտագործվի իր ստեղծագործությունը։ Ընդ որում՝ ամենաճանաչված կատարողները պահանջում են առասպելական հոնորարներ, որոնք ի վիճակի են վճարելու միայն առավել խոշոր կինոընկերությունները։ Ոչ վաղ անցյալում Եվրամիությունը փոխեց երաժշտական ստեղծագործությունները հանրային սեփականության վերածելու կանոնները։ Ըստ այդմ՝ Եվրամիությունը համաձայնել է փոխել հեղինակային իրավունքների գործողության ժամկետը՝ 50 տարին փոխարինելով 70-ով։ Այդ նորամուծության նախաձեռնողները The Beatles-ի և 60-ականների այլ ռոք-խմբերի պաշտոնական ներկայացուցիչներն էին, ովքեր հիմնավորում էին, թե տվյալ խմբերի հեղինակ-կատարողները դեռևս կյանքի օրոք կարող են կորցնել իրենց սեփական երաժշտության հեղինակային իրավունքը։ ԱՄՆ-ում երաժշտական ստեղծագործությունների հեղինակներն իրավունք ունեն իրենց ողջ կյանքի ընթացքում ստանալու ֆինանսական հատկացումներ, իսկ նրանց ժառանգներն իրավունք ունեն այդ գումարը ստանալու հեղինակի մահվանից հետո 70 տարվա ընթացքում։ Ձայնագրման ընկերությունների պարագայում հեղինակային իրավունքի գործողության ժամկետը կազմում է 125 տարի՝ ստեղծագործության գրվելու պահից սկսած, կամ 95 տարի՝ այդ ստեղծագործության հրապարակումից հետո՝ պայմանավորված այն հանգամանքով, թե ո՛ր ժամկետն է լրանում ավելի վաղ։
Ավելին՝ եթե նույնիսկ ցանկանաք օգտագործել Բախի, Մոցարտի կամ Չայկովսկու դասական երաժշտությունը, որը ստեղծվել է հարյուր և ավելի տարի առաջ՝ ենթակա չլինելով copyright-ի օրենքներին, ապա, միևնույն է, բախվելու եք մեկ այլ բարդության, այն է՝ տվյալ ստեղծագործությունները կատարում են երաժիշտներ, ում հետ պետք է պարզել իրավական հարցեր։ Այսինքն՝ ձեզ անհրաժեշտ է ինչ-որ մեկը, ով կկատարի դասական երաժշտություն և կհրաժարվի ձայնագրության իր բացառիկ իրավունքներից։ Այդուհանդերձ, գոյություն ունի Musopen կայքը, որը մասնակիցների նվիրատվությունների շնորհիվ աշխատում էր այդ ուղղությամբ և այժմ բոլոր ցանկացողներին տրամադրում է որակյալ դասական երաժշտություն։ Creative Commons
«Երաժշտության հնչյունները», 1965թ
Creative Commons-ը լիցենզավորման կազմակերպություն է, որի շնորհիվ հեղինակներն ու իրավատերերը հնարավորություն ունեն ավելի ազատ և ընդարձակ հիմունքներով տարածել իրենց ստեղծագործությունները, իսկ քոնթենթի սպառողները հնարավորություն ունեն ավելի պարզորեն ու թեթևությամբ օգտվել այդ ստեղծագործություններից։ Քանի որ, հեղինակային իրավունքների օրենքի համաձայն, աշխարհի երկրների գերակշիռ մասում բոլոր իրավունքներն ինքնաբերաբար պատկանում են հեղինակներին, Creative Commons-ը հնարավոր է դարձնում որոշ իրավունքների փոխանցումը հանրությանը՝ ընտանեկան պատրաստի լիցենզիաների միջոցով, որոնք ճանաչված են բազմաթիվ երկրների իրավական օրենսդրությամբ։ Ի դեպ, Google-ի ընդարձակ որոնողական գործառույթն աշխատում է հենց այս լիցենզավորված քոնթենթի շնորհիվ։ Գոյություն ունի Creative Commons-ի մի քանի լիցենզիա, բայց ամենաճանաչվածներն են CC Attribution-ShareAlike-ը և CC Attribution Non-commercial Share Alike-ը։ Creative Commons-ի շնորհիվ սկսնակ կինեմատոգրաֆիստներին լայն հնարավորություն է ընձեռվել օգտագործելու բազմազան երաժշտություն՝ ուսումնական և ոչ կոմերցիոն նպատակներով։ Բավականին ճանաչված է Jamendo (jamendo.com) մասնագիտացված կայքը, որտեղ բոլոր ցանկացողները կարող են տեղադրել սեփական արտադրության կոմպոզիցիաներ և նշել լիցենզիայի անհրաժեշտ տեսակը, իսկ մյուս բոլորն իրավունք ունեն օգտագործել այդ երաժշտությունը՝ լիցենզիային համապատասխան և ըստ իրենց կարիքների։ Կայքում կա Pro բաժինը, որտեղ առաջարկվում է շոշափելի գումար վճարել, եթե ձեզ անհրաժեշտ է կոմերցիոն նպատակներով կամ այլ պատճառներով օգտագործվելիք թրեք։
Անվճար երաժշտության կայքերից մեկն էլ Freesound-ն է։ Այստեղ առկա է հնչյունային էֆեկտների և սեմփլների հավաքածու։ Ի տարբերություն Jamendo-ի՝ Freesound-ը չի առաջարկում վճարովի լիցենզիա։ Որոշ հանրահայտ երաժիշտներ ընդառաջ են գնում կինոգործիչներին։ Օրինակ՝ Moby-ն իր mobygratis.com կայքում անկախ ֆիլմարտադրողներին և կինոսերներին առաջարկում է ոչ կոմերցիոն և ոչ պրոֆեսիոնալ ֆիլմերում անվճար օգտագործել իր երաժշտության որոշակի մասը։ Կոմերցիոն նպատակով օգտագործման համար առկա է «թեթև» լիցենզիա, իսկ շահույթը հատկացվում է բարեգործությանը։ Փրոդաքշն-գրադարանները
«Օլիվեր», 1968թ
Ֆիլմի երաժշտությունը կարող է լինել օրիգինալ (հատուկ հրավիրված կոմպոզիտոր, պատկերի հետ հստակ համադրության առումով առավել հարմար տարբերակ), կոմպիլյատիվ (տարբեր կատարողների կողմից ավելի վաղ ձայնագրված տարատեսակ սեմփլների հիման վրա) կամ փրոդաքշն-գրադարաններից ընտրված։ Փրոդաքշն-գրադարանները երաժշտական ստեղծագործությունների ռեսուրսներ են, որոնք ստեղծվում են հատուկ կինոարտադրանքի և մեդիաարտադրանքի համար։ Օրիգինալ երաժշտական հնչողություն ստանալու համար ստիպված չես լինում ամեն անգամ ներգրավել անհրաժեշտ մասնագետների, քանի որ փրոդաքշն-երաժշտությունը արդեն իսկ հորինված և ձայնագրված է իրենց բնույթով նման ստեղծագործություններում օգտագործվելու համար։ Որպես կանոն՝ գրադարանային ստեղծագործությունների հնչողությունը միասնականացված է, այսինքն՝ ունի կոմերցիոն մատուցման առումով ստուգված ձև ու ոճ՝ որոշակի արտադրությունում օգտագործվելու նպատակով (օրինակ՝ լարված պահերը թրիլերում, ռոմանտիկ մեղեդին մելոդրամում, ագրեսիվ թրեքը մարտաֆիլմում, պաթոսային թեմաները էպիկական ժանրերում)։ Բացի այդ՝ փրոդաքշն-գրադարաններ արտադրող ընկերությանն ի սկզբանե պատկանում են ստեղծագործության հեղինակային և կից իրավունքները, ինչը զգալիորեն դյուրացնում է փրոդաքշն-գրադարանում ընդգրկված ստեղծագործությունների՝ վերջնական արտադրանքում օրինական օգտագործման գործընթացը։
Այդ երաժշտության որակը չի զիջում, հաճախ նույնիսկ գերազանցում է մեծաբյուջե նախագծերի երաժշտությանը, քանի որ փրոդաքշն-գրադարանների արտադրողները սահմանափակված չեն ժամանակային կաղապարներով և ինչ-որ առումով նաև ֆինանսական կաղապարներով, բացի այդ՝ կարող են ներգրավել, առանց բացառության, ցանկացած միջոց (կոմպոզիտորներ, կատարողներ, նվագախմբեր և այլն)՝ ճշգրիտ երաժշտական կերպարի կառուցման համար։ Ավելին՝ այն ռեժիսորը, ով ի սկզբանե ունի փրոդաքշն-երաժշտության բնորոշ օրինակներ, նկարահանման պրոցեսը և դրան հաջորդող մոնտաժային պրոցեսը կառուցում է նախապես որոշված տեմպի և ռիթմի սահմաններում, ինչը թույլ է տալիս հասնել վիդեոյի և ձայնի բաղադրիչների ներդաշնակ համադրության։ Փրոդաքշն-գրադարանները ներառում են երաժշտություն, որն ունի օգտագործման ընդհանուր թեմատիկա, ոճ, կատարում, ինչպես նաև գործիքավորման, կատարման, համադրման, «կոմերցիոն» քրոնոմետրաժի վարիացիաներ (60, 30, 15 վայրկյան)։ Գոյություն ունի փրոդաքշն-գրադարանների հսկայական քանակություն՝ ցանկացած ճաշակի տեր անձանց երաժշտական ստեղծագործություններ առաջարկող։ Գործում է նույնիսկ Երաժշտական գրադարանների ասոցիացիա։ Մեկ թրեքի գինը տատանվում է 10-ից մինչև մի քանի հազար դոլարի սահմաններում՝ պայմանավորված այն հանգամանքով, թե որտեղ և ինչպես է տվյալ թրեքն օօգտագործվելու։ Օրինակները՝ sounddogs, gettyimages, audionetwork, freeplaymusic, ռուսաստանյան BMRU։ Հոլիվուդյան ստուդիաները նույնիսկ ունեն իրենց սեփական փրոդաքշն-գրադարանները(Universal)։ Պրոֆեսիոնալ երաժիշտները
«Անձրևի տակ երգողները», 1952թ
Եթե ձեզ անհրաժեշտ է սաունդթրեքի ստեղծման ուղղությամբ տարվող ավելի նուրբ ու լուրջ աշխատանք, ապա հարկ է դիմել անմիջականորեն պրոֆեսիոնալներին։ Անշուշտ, բոլոր քիչ թե շատ խոշոր քաղաքներում էլ կան ձայնագրման պրոֆեսիոնալ ստուդիաներ, որոնք կարող են օգնել այդ հարցում։ Բայց պետք է նկատի ունենալ, որ ստուդիաների աշխատանքի արժեքն ուղղակիորեն կախված է աշխատաժամերի քանակությունից և արդյունքում կարող է վերածվել կլորիկ գումարի։ Այդ առումով կարող են օգնության հասնել մասնագիտացված կայքերը և սոցիալական ցանցերը, որտեղ կարելի է գտնել ֆրիլանսերների, ովքեր պատրաստ են պատվերով գրել երաժշտություն, սակայն ում հետ ստիպված եք շփվել միայն համացանցի օգնությամբ։ Քիչ չեն նաև այնպիսիք, ովքեր ցանկություն ունեն հետաքրքիր նախագծի շուրջ աշխատելու միայն հանուն սեփական պորտֆոլիոյի կամ խորհրդանշական գումարով։
Շատերը նման դեպքերում դիմում են իրենց երաժիշտ ընկերների օգնությանը՝ ակնկալելով, որ վերջիններս անշահախնդիր կմասնակցեն ֆիլմի երաժշտության ստեղծման, ընդհանուր մտահղացման քննարկման ու կատարելագործման աշխատանքներին։ Երբեմն այսօրինակ գործընկերության արդյունքը գոհացուցիչ է, երբեմն՝ ոչ, սակայն, անկասկած, սա մի տարբերակ է, որից չպետք է խուսափել։ Գրիր ինքդ
«Իմ սքանչելի լեդի», 1964թ
Եթե ունեք բավականաչափ ներուժ և ստեղծագործելու ցանկություն, ապա փորձեք ֆիլմի երաժշտությունը գրել ինքներդ։ Գոյություն ունեն շատ ծրագրեր (FruityLoops, MixCraft, Acid Music Studio), որոնց օգնությամբ կարելի է ընտրել համապատասխան սեմփլներ և կազմել անհրաժեշտ մեղեդին, առավել ևս՝ եթե խոսքը մատչելի, չպարտադրող ֆոնային երաժշտության մասին է։ Այստեղ ձեր գլխավոր առավելությունն այն է, որ դուք սահմանափակված չեք ժամանակային կաղապարներով և ձեզնից ոչ ոք գումար չի պահանջում։ Միաժամանակ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, թե վստա՞հ եք, արդյոք, ձեր սեփական ուժերին, պատրա՞ստ եք այդքան ժամանակ տրամադրել անորոշ արդյունքով մի զբաղմունքի, թե՞ ավելի նպատակահարմար է այդ գործը վստահել պրոֆեսիոնալի՝ այն սկզբունքով, որ ամեն մեկը պիտի զբաղվի իր մասնագիտական աշխատանքով։ Բարեբախտաբար, այս հարցի լուծման տարբերակները մեծաթիվ են, հնարավորությունները՝ նույնպես։ Կարևորն այն է, որ կարողանաք գտնել հենց ձեզ համապատասխան ճիշտ տարբերակը։
Ոչինչ չի գտնվելԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸԿարդալ ավելինՊատասխանելՉեղարկելՋնջելՀեղինակԳլխավորԷՋԵՐՆՅՈՒԹԵՐԴիտել ամբողջըԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎԹԵՄԱԱՐԽԻՎSEARCHԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸՈչինչ չի գտնվելBack HomeSundayMondayTuesdayWednesdayThursdayFridaySaturdaySunMonTueWedThuFriSatJanuaryFebruaryMarchAprilMayJuneJulyAugustSeptemberOctoberNovemberDecemberJanFebMarAprMayJunJulAugSepOctNovDecհենց նոր1 minute ago$$1$$ minutes ago1 hour ago$$1$$ hours agoYesterday$$1$$ days ago$$1$$ weeks agomore than 5 weeks agoՀետևում ենՀետևելՍԱ ՊՐԵՄԻՈՒՄ ՆՅՈՒԹ ԷՏարածիր նյութը բացելու համարCopy All CodeSelect All CodeAll codes were copied to your clipboardCan not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy