«Վատագույնը, ինչ դու կարող ես անել, ձևացնելն է։ Փորձել ներկայանալ ոչ այնպիսին, ինչպիսին կաս իրականում։ Քեզ ստիպում են, որ ամաչես ինքդ քեզնից։ Ստիպում են անընդհատ թաքնվել․․․»։ «Անսովոր օր», ռեժ․՝ Էտորե Սկոլա, 1977թ
ռեժիսոր՝ Էտորե Սկոլա
սցենարի հեղինակներ՝ Մաուրիցիո Կոստանցո, Ռուջերո Մակկարի, Էտորե Սկոլա
օպերատոր՝ Պասկուալինո դե Սանտիս
կոմպոզիտոր՝ Արմանդո Տրովայոլի
դերերում՝ Սոֆի Լորեն, Մարչելո Մաստրոյանի, Ջոն Վերնոն, Ալեսանդրա Մուսոլինի, Ֆրանսուազ Բերդ, Վիտորիո Գուերիերի
արտադրությունը՝ Իտալիա, Կանադա, 1977թ
տևողությունը՝ 1ժ 46ր
1938թ-ի մայիսի 8-ին, երբ Հիտլերն այցելում է Հռոմ, որպեսզի հանդիպի Մուսոլինիի հետ, տնային տնտեսուհի Անտոնիետայի բազմանդամ ընտանիքի անդամները՝ վեց երեխաները և ամուսինը, ով ծառայում էր ֆաշիստների մոտ, գնում են մասնակցելու տոնական շքերթին՝ նվիրված այդ այցելությանը։ Անտոնիետան, ով խրված էր տնային հոգսերի մեջ, մնում է տանը, թեպետ նա ևս Մուսոլինիի կրքոտ երկրպագուն էր։ Հանկարծ նրա խոսող սարյակը դուրս է թռչում վանդակից և նստում է հարևան Գաբրիելի պատուհանագոգին։ Վերջինս նույնպես տանն էր մնացել այդ օրը։ Ինչպես հետո պարզվում է, նա հակաֆաշիստ էր՝ ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշմամբ։ Այդպես էլ սկսվում է նրանց ծանոթությունը։ Երկու հերոսները հետզհետե մտերմանում են, քանզի երկուսն էլ հոգեպես միայնակ էին և իրենց օտար էին զգում այդ ժամանակաշրջանի հասարակությանը։ Բռնկված կարճատև զգացմունքը միավորում է նրանց, որպեսզի նույնպիսի արագությամբ էլ բաժանի։ Անտոնիետան վերադառնում է իր միապաղաղ առօրյային, իսկ Գաբրիելին կալանավորում և աքսորում են՝ իր քաղաքական հայացքների և համասեռամոլության համար։ Տարբեր ճակատագրեր, որոնց հետևելիս դժվար է ասել, թե երկուսից ո՛րն է ավելի ողբերգական․․․
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմի գործողությունները կատարվում են քսանչորս ժամվա ընթացքում։ Այն գրեթե ամբողջությամբ նկարահանված է սովորական հռոմեական բնակարանում։ Կադրում, փաստացի, համարյա ամբողջ ընթացքում միայն երկու գործող անձինք են երևում՝ Լորենն ու Մաստրոյանին։
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ
- «Սեզար» և «Ոսկե գլոբուս» մրցանակներ՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
- 2 «Դավիթ դի Դոնաթելո» մրցանակ՝ լավագույն ռեժիսուրայի և կանացի լավագույն դերակատարման համար (Սոֆի Լորեն)։