«Աշխատանքը միակ հարստությունն է, որ ես երբևէ ունեցել եմ»։ «Հրավառություն», ռեժ․՝ Տակեշի Կիտանո, 1997թ
ռեժիսոր՝ Տակեշի Կիտանո
սցենարի հեղինակ՝ Տակեշի Կիտանո
օպերատոր՝ Հիդեո Յամամոտո
կոմպոզիտոր՝ Ջո Հիսաիշի
դերերում՝ Տակեշի Կիտանո, Կայոկո Կիսիմոտո, Ռեն Օսուգի, Սուսումու Տերաձիմա, Տեցու Վատանաբե
արտադրությունը՝ Ճապոնիա, 1997թ
տևողությունը՝ 1ժ 43ր
Ճապոներենում hanabi բառը նշանակում է «հրավառություն», սակայն երբ այդ նույն բառը գրվում է գծիկով, ապա hana-ն նշանակում է «ծաղիկներ»՝ կյանքի և սիրո խորհրդանիշը, իսկ bi-ն նշանակում է «կրակ»՝ դաժանության և բռնի մահվան խորհրդանիշը։
Նախկին ոստիկան Նիշին դիմում է հանցագործության և արյունալի առճակատում է սկսում ճապոնական մաֆիայի հետ, որպեսզի կարողանա օգնել իր ամենամտերիմ մարդկանց՝ մահացու հիվանդ կնոջը, ծանր վիրավորված և հաշմանդամ դարձած ընկերոջը, սպանված գործընկերոջ այրուն։ Կնոջ հետ մեկնելով իր վերջին ճանապարհորդությանը՝ նա, գիտակցելով, որ իրենք երկուսն էլ դատապարտված են, հաշվեհարդար է տեսնում բոլոր նրանց հետ, ովքեր փորձում են խանգարել իրենց վերջին օրերի երջանկությանը․․․
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմում երևացող բոլոր գեղանկարչական կտավները, որոնք նկարում է գործող անձանցից մեկը՝ Նիշիի հաշմանդամ ընկերը, իրականում Տակեշի Կիտանոյի ձեռքի գործն են։
- Vogue ամսագիրը «Հրավառությունը» համարել է 20-րդ դարավերջի լավագույն ֆիլմերից մեկը։
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ
- «Ոսկե առյուծ» մրցանակ Վենետիկի կինոփառատոնում (1997թ)։
- Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում (1997թ)։