$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Բերգման և Անտոնիոնի. հեռու և մոտ, օտար և հարազատ

2007թ-ի հուլիսի 30-ին կինոարվեստը կրեց մեծագույն կորուստ․ նույն օրը կյանքից հեռացան Բերգմանն ու Անտոնիոնին։


Իրենց մասշտաբային մտածողությամբ և իրենց ֆիլմերի բացառիկ նշանակալիությամբ նրանք հիշեցնում էին Վերածննդի դարաշրջանի ստեղծագործողներին, ովքեր յուրաքանչյուր գլուխգործոցով հեղաշրջում էին արվեստը՝ դառնալով դարաշրջանի շարժիչ ուժն ու մի բոլորովին նոր փիլիսոփայության սկզբնավորողը։ 

Անտոնիոնին և Ջեք Նիքոլսոնը
1985թ-ից, արդեն երկրորդ կաթվածի հետևանքով, Անտոնիոնին մասամբ անդամալույծ էր և չէր կարողանում խոսել։ Տասը տարի անց նա, գտնվելով նույն վիճակում, Վիմ Վենդերսի օգնությամբ նկարահանեց «Ամպերից այն կողմ» ֆիլմը, իսկ 2004թ-ին՝ «Էրոս» կինոալմանախի նովելներից մեկը, և այդ փաստն ինքնին հրաշքի էր նման։ Բերգմանը, փաստացի, մեծ կինոյից հեռացավ ավելի վաղ․ 1982թ-ին նկարահանելով «Ֆանի և Ալեքսանդր» հանճարեղ դրաման՝ նա իր հաջորդ ֆիլմերը ստեղծում էր արդեն հեռուստատեսության համար։ Հեռացել էր նաև թատրոնից, որտեղ այդքան երկար ու բեղմնավոր աշխատել էր․ նա միշտ ասում էր, թե թատրոնն իր «կինն» է, կինեմատոգրաֆը՝ «սիրուհին»։ Ֆորյո կղզում մեկուսացած՝ նա, ինչպես և Անտոնիոնին, իր լռությամբ ասես ազդարարում էր եվրոպական կինոմոդեռնիզմի դարաշրջանի ավարտի մասին։ Շատերը նրանց վախճանը, որ տեղի ունեցավ նույն տարվա նույն օրը, ընկալեցին որպես ոչ միայն երկու մեծ անհատների, այլև որպես մեծ կինոյի վախճան։ Կինոարվեստում նրանց դերակատարումն արդեն վաղուց դարձել էր շատ ավելին, քան սոսկ կինեմատոգրաֆի սահմաններն են․ Բերգմանի և Անտոնիոնիի՝ որպես ստեղծագործող, մտածող և ինքնուրույն փիլիսոփայություն ձևավորող անհատների, անունները նույն շարքն էին դասվում այնպիսի անունների հետ, ինչպիսիք են Սարտրը, Քամյուն, Կաֆկան։ 

Բերգմանն Ինգրիդ Թուլինի հետ
Բերգմանի և Անտոնիոնիի տարիքային տարբերությունը մեծ չէր՝ 6 տարի, և նրանք գրեթե միաժամանակ էին սկսել զբաղվել ռեժիսուրայով։ Ինգմարն իր առաջին ֆիլմը՝ «Ճգնաժամը», նկարահանել էր 1946թ-ին, Միքելանջելոն իր առաջին ֆիլմը՝ «Պո գետի մարդիկ», նկարահանել էր 1947թ-ին։ 1950-ականներին նրանք, հատկապես՝ Բերգմանը, արդեն հստակ գծագրել էին այն աշխարհայացքն ու թեմաները, որ պիտի մինչև վերջ բացահայտեին 1960-ականներին՝ կինոարվեստը հարստացնելով այնպիսի արժեքներով, ինչպիսիք են «Արկածը», «Գիշերը», «Խավարումը», «Կարմիր անապատը», «Ֆոտոխոշորացումը», «Աղջկական աղբյուրը», «Հաղորդությունը», «Լռությունը», «Պերսոնան», «Ամոթը», «Կիրքը» և այլն։ Նրանք երկուսն էլ իրենց ֆիլմերի համար նախընտրում էին հակիրճ ու բազմանշանակ անվանումները, որոնք բնորոշ էին հենց 1960-ականների կինոյին՝ վերացական զգացումների և վիճակների հոգեբանական գունապնակով այնքան հարուստ։ Նույնիսկ իրենց առաջին գունավոր ֆիլմերը նրանք նկարահանել են միաժամանակ․ Բերգմանը՝ «Այս բոլոր կանանց մասին» կատակերգությունը (1964թ), և Անտոնիոնին՝ «Կարմիր անապատ» դրաման (1964թ)։ Նրանց ընդօրինակում էին, նրանց ֆիլմերի ազդեցությամբ ձևավորվում էին ռեժիսորների սերունդներ։ 

Անտոնիոնին Մոնիկա Վիտիի և Վանեսա Ռեդգրեյվի հետ
Էքզիստենցիալիզմի գաղափարներով «վարակված» դարաշրջանում նրանք հանդես եկան որպես այդ փիլիսոփայության իդեալական կրողներ ու արտացոլողներ։ Անհերքելի է նրանց գաղափարական կապը ֆրանսիացի էքզիստենցիալիստ գրողների և փիլիսոփաների հետ, ավելին՝ այդ կապը ոչ միայն գաղափարական էր, այլև անմիջական։ Բերգմանն ու Քամյուն նամակներ էին գրում միմյանց՝ քննարկելով իրենց համագործակցության տարբերակները, իսկ Անտոնիոնին երազում էր երբևէ էկրանավորել Քամյուի «Օտարը»։ Խոշոր հաշվով՝ նրանք առաջին ռեժիսորներն էին, ում հերոսները ներքուստ այդքան ամայացած ու միայնակ էին՝ անկախ իրենց սոցիալական դիրքից ու բարեկեցությունից։ Առաջինն էին նաև այն առումով, որ նրանց ֆիլմերում արտաքին գործողությունը հասցված էր նվազագույնի, իսկ ներքին՝ հոգևոր գործողությունը՝ առավելագույնի։ Բերգմանի հերոսներն ի սկզբանե արդեն իսկ դժբախտ էին, քանզի մահկանացու էին, իսկ Աստված, նրանց կարծիքով, լուռ էր ու անհաղորդ։ Անտոնիոնիի հերոսները ևս դժբախտ էին, քանզի չէին կարողանում ընդհանուր լեզու գտնել ոչ թե Աստծո, այլ միմյանց հետ։ Երկու ռեժիսորներն էլ ունեին մռայլ հանճարի համբավ՝ թե՛ մարդկային հուսահատության ու հավատքի քննիչ Բերգմանը, թե՛ միայնության պոետ Անտոնիոնին։ Բերգմանի հերոսները ջղաձգվում էին մահացու հիվանդություններից («Շշուկներ և ճիչեր»), շախմատ էին խաղում Մահվան հետ («Յոթերորդ կնիքը»), դաժանորեն վրեժխնդիր էին լինում դեռատի դստեր սպանության համար («Աղջկական աղբյուր»), իսկ Անտոնիոնիի հերոսներն ինքնասպան էին լինում («Ճիչ»), պարզապես անհետանում էին («Արկած»), սիրո որոնումներում նետվում էին հոգեբուժարանում գտնվող նիմֆոմանուհու գիրկը («Գիշեր»)։ 

Բերգմանը «Շշուկներ և ճիչեր» ֆիլմի
դերակատարուհիների հետ
Հանուն ճշմարտության պետք է նշել, սակայն, որ ցանկացած համբավ, եթե նույնիսկ կեղծ չէ, ապա հաստատ միակողմանի է։ Նրանք իրենց չէին համարում կինեմատոգրաֆի մարգարեներ, այլ համարում էին «պարզապես» ռեժիսորներ, պատկերի ճարտարապետներ։ Կինոն, իհարկե, նրանց կյանքն էր, բայց, միաժամանակ, կինոն պարադոքսալ կերպով չէր նենգափոխում այդ կյանքը։ Երբեք չմոռանալով էթիկայի մասին՝ նրանք նախևառաջ էսթետներ էին, ազնվական հոգու տեր անհատականություններ։ Թերևս, ուրիշ ոչ ոք գույնի հետ այնպես չէր «խաղում», ինչպես Անտոնիոնին, ով «Կարմիր անապատում» ծառերն ու պատերը պատկերում էր ամենաէքստրավագանտ երանգներով։ Եվ վերստին՝ ուրիշ ոչ ոք չէր կարող քամուց օրորվող թուփը նկարահանել այնքան չարագուշակ, ինչպես Անտոնիոնին իր «Ֆոտոխոշորացում» ֆիլմում։ Դեռևս ոչ ոք խոշոր պլաններ պատկերելիս չէր հասել այնպիսի վարպետության, ինչպես Բերգմանն իր «Պերսոնա» ֆիլմում։ Նրանք սիրում էին կանանց, սիրում էին իրենց դերասանուհիներին, և այդ սերն ավելի դիպուկ էր դարձնում նրանց արտահայտչամիջոցները՝ մեծ էկրանի վրա աննկարագրելիորեն տպավորիչ մատուցելով կանացի դեմքերը։ Չմոռանանք, որ նրանք երկուսն էլ սեքսուալ հեղափոխության դարաշրջանի մարդիկ էին, և այդ փաստը շատ կարևոր է նրանց արվեստը հասկանալու համար։ 

Անտոնիոնին Ֆելինիի հետ
Բերգմանի «Ամառը Մոնիկայի հետ» ֆիլմը հանդիսատեսին նախապես ներկայացվում էր որպես էրոտիկ ֆիլմ թեթևամիտ ու ազատաբարո աղջկա արկածների մասին։ Ի դեպ, հենց այս ֆիլմի մասին է Գոդարն ասել, որ Բերգմանին հաջողվել է նկարահանել «կինոյի պատմության ընթացքում երբևէ եղած ամենատխուր կադրը», այն կադրը, որտեղ դերասանուհի Հարիեթ Անդերսոնը նայում է կինոխցիկին, իսկ դեմքին արտացոլված են բոլոր հույզերը, քանի որ դրանից առաջ նրա հերոսուհին սիրով է զբաղվել մի տղայի հետ, ում հանդեպ այլևս զգացմունք չունի։ Կինոխցիկին ուղղված հայացքը, որն այդքան հիացրել էր Գոդարին, արդեն իսկ կինոյի տարրական կանոնների խախտում էր, բայց Բերգմանն իրեն ազատ էր համարում բոլոր կաշկանդող կանոններից։ Ուշագրավ է, որ նրա ֆիլմագրությունը բաղկացած չէ միայն մռայլ ողբերգություններից, այլ ներառում է նաև հիասքանչ կատակերգություններ սիրային ինտրիգների ու վայելքների մասին։ «Լատերնա մագիկա» հուշերի գրքում ռեժիսորն ինքը սիրալիր անկեղծությամբ պատմում է իր սեքսուալ փորձառության մասին։ 

Բերգմանը Լիվ Ուլմանի հետ
Ինչ վերաբերում է Անտոնիոնիին, ապա նա նույնիսկ դատական քաշքշուկի մեջ է հայտնվել անպարկեշտության մեղադրանքով․ կաթոլիկ գրաքննությունը պոռնոգրաֆիական էր համարել այն կադրը, որտեղ համբուրում էին Մոնիկա Վիտիի հերոսուհու պարանոցը։ Իսկ «Զաբրիսկի Փոինթ» ֆիլմում մարիխուանայի ազդեցությունից իրականության զգացողությունը կորցրած գլխավոր հերոսները անապատում «տեսնում են» բոլոր հնարավոր դիրքերով զուգավորվող տասնյակ երիտասարդ մարմիններ։ Սրան հավելենք նաև նրա «Իրերի վտանգավոր կապը» նովելն «Էրոս» կինոալմանախում՝ ըստ Տոնինո Գուերայի սցենարի։ Բերգմանի հայրենի Շվեդիան և Անտոնիոնիի հայրենի Իտալիան Եվրոպայի տարբեր բևեռներն են, և մարդիկ էլ այս երկու երկրներում բոլորովին հակադիր տեմպերամենտի տեր են։ Այդուհանդերձ, Բերգմանի ֆիլմերն անհամեմատ ավելի կրքոտ են, քան Անտոնիոնիի՝ աշխարհից մեկուսացած սառնությամբ լի ֆիլմերը։ Հյուսիսաբնակ Բերգմանն իր «Մորու բացատում» երջանկության խորհրդանիշ էր դարձրել ցուրտ երկրի կարճատև ամառը, նա առհասարակ չէր սիրում սառնություն, իսկ Անտոնիոնին իր հարցազրույցներում հաճախ էր նշում, թե երազում է ապրել ֆիննական մի փոքրիկ կղզում, որը շատ վաղուց տեսել էր ինքնաթիռի պատուհանից։ Հիրավի, նրանք տարբեր կերպ էին պատկերացնում դրախտը։ 

Սակայն ամենահետաքրքիրը, իհարկե, այս երկու ռեժիսորների՝ միմյանց մասին կարծիքներն են, որոնց չենք կարող չանդրադառնալ։ Բերգմանը քննադատաբար էր վերաբերվում Անտոնիոնիին և համարում էր, որ արժե դիտել նրա ֆիլմերից ընդամենը երկուսը։ Իսկ Անտոնիոնին առհասարակ խուսափում էր անդրադառնալ Բերգմանին՝ ընդամենը 1-2 անգամ հիշատակելով նրա քիչ հայտնի ֆիլմերից մեկը։ Այնուամենայնիվ, որոշ կարծիքներ պահպանվել են՝ երկու ռեժիսորների հարցազրույցների և ինքնակենսագրական գրքերի շնորհիվ։ 

Բերգմանը Անտոնիոնիի մասին

(Playboy ամսագրում տպագրված հարցազրույցից, 1964թ)
«Դիտարկենք Փարիզը․ մի քանի տարի առաջ ես այնտեղ ամենաճանաչված ռեժիսորն էի։ Իսկ հետո հայտնվեց Անտոնիոնին։ Ո՞վ է նա։ Ո՞վ է նրան ճանաչում։ Երբ «Նոր ալիքի» այդ երիտասարդները նոր էին սկսել ֆիլմեր նկարահանել, ես նախանձում էի նրանց, նախանձում էի այն առումով, որ նրանք կարող են դիտել նախքան իրենց ի հայտ գալը նկարահանված բոլոր ֆիլմերը, և որ նրանք տիրապետում են կինեմատոգրաֆի ժամանակակից բոլոր տեխնոլոգիաներին։ Բայց հիմա ես արդեն հավատում եմ ինքս ինձ։ Ես գիտեմ, որ նրանցից ավելի լավն եմ։ Եվ նախանձ այլևս չկա»։ 

(Բերգմանի «Կախարդական լապտերը» գրքից, 1987թ)
«Ֆելինին, Կուրոսավան և Բունյուելը բնակվում են նույն հարթությունում, որտեղ և Տարկովսկին է։ Անտոնիոնին այդ նույն ճանապարհին էր, բայց զոհվեց՝ խեղդվելով սեփական տաղտուկից»։ 

(Sydsvenska Dagbladet շվեդական թերթում տպագրված հարցազրույցից, 2002թ)
«Անտոնիոնին նկարահանել է երկու գլուխգործոց, նրա մյուս ֆիլմերը կարելի է չդիտել։ Առաջինը «Ֆոտոխոշորացումն» է, որը ես բազմաթիվ անգամ դիտել եմ, երկրորդը «Գիշերն» է՝ նույնպես հրաշալի ֆիլմ, որն իր հաջողությամբ մեծապես պարտական է երիտասարդ Ժաննա Մորոյին։ Իմ հավաքածուում կա «Ճիչ» ֆիլմի կրկնօրինակը, և դա սարսափելիորեն ձանձրալի կինոնկար է։ Չափազա՛նց ձանձրալի։ Անտոնիոնին այդպես էլ չսովորեց ինչպես հարկն է նկարահանել։ Ես երբեք չեմ հասկացել, թե ինչով է բացատրվում նրա այդքան մեծ հանրաճանաչությունը։ Իսկ նրա մուսա Մոնիկա Վիտին սոսկալի դերասանուհի է»։ 

Անտոնիոնին Բերգմանի մասին 

(իր հեղինակած «Այն կեգլարանը Տիբեր գետի վրա» գրքից, 1983թ)
«Կապիտանը մեզ է նայում երջանիկ աչքերով, ասես հենց դրան էլ սպասում էր․ հիմա արդեն կսկսվի զվարճանքը։ Բայց ոչինչ չի սկսվում։ Սանդրան ճանկում է անձեռոցիկը և սկսում է ամեն ինչ սրբել։ Նա մի քանի անգամ մերկ թևը տարուբերում է Գրետայի առաջ, և վերջինս իր չափազանց բնական շարժումներից մեկը գործի դնելով՝ սկսում է շոյել նրա ձեռքը․ բնազդական ժեստ՝ նրբագեղ ու միաժամանակ զգայական, և այդ զգայականության մեջ նշմարվում է արտասովոր քնքշություն՝ այն քնքշանքի պես, որը երեք կանանց միավորում է Բերգմանի «Անիծված կանանց պարը» ապշեցուցիչ ֆիլմում։ Այդ ֆիլմը մեզ մոտ՝ Իտալիայում, ցուցադրվել է «Երախտամոռների բալետը» անվանմամբ (կարճամետրաժ հեռուստաֆիլմ՝ Կլաուդիո Մոնտեվերդիի օպերա-բալետի հիման վրա 1976թ-ին նկարահանված)։ Այնքան զուսպ մի ժեստ, որ մնում է անավարտ»։  

սկզբնաղբյուրը՝ «Коммерсантъ» 

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Բերգման և Անտոնիոնի. հեռու և մոտ, օտար և հարազատ
Բերգման և Անտոնիոնի. հեռու և մոտ, օտար և հարազատ
2007թ-ի հուլիսի 30-ին կինոարվեստը կրեց մեծագույն կորուստ․ նույն օրը կյանքից հեռացան Բերգմանն ու Անտոնիոնին։
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjIUI84eyXZUqLiuNrN1vjKLLbS0oqfYux6A-jI9mYRGH4sfKvwm4hctzgi7PF-30AJbdrr-yDPN8y1NluCaoKv9lUEYbrtpwXBK_oPA6pZVXk9Ir8ddQyfZH4hy5SFhJj8pBM-6wX1uAYI/s640/20590486_2430955367128796_510966464_o.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjIUI84eyXZUqLiuNrN1vjKLLbS0oqfYux6A-jI9mYRGH4sfKvwm4hctzgi7PF-30AJbdrr-yDPN8y1NluCaoKv9lUEYbrtpwXBK_oPA6pZVXk9Ir8ddQyfZH4hy5SFhJj8pBM-6wX1uAYI/s72-c/20590486_2430955367128796_510966464_o.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2017/07/ingmar-bergman-michelangelo-antonioni.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2017/07/ingmar-bergman-michelangelo-antonioni.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content