1994-1995թթ-ին Բրիտանական կինոինստիտուտը կյանքի կոչեց մի ուշագրավ և ծավալուն նախագիծ, որի շրջանակներում հինգ հանրաճանաչ կինոգործիչներ մեկական վավերագրական ֆիլմի միջոցով ներկայացրին իրենց երկրներում կինոյի պատմության զարգացման ողջ ընթացքը։
Այս ֆիլմը հանդիսանում է իսկական հանրագիտարան, որը հնարավորություն է տալիս ոչ միայն իմանալ, այլև, ամենակարևորը, սեփական աչքերով տեսնել, թե ինչպես է ծնունդ առել ամերիկյան կինոն։ Ֆիլմը դիտելիս միաժամանակ բացահայտում ես, թե որն է հոլիվուդյան ստուդիաների աշխատանքի առանձնահատկությունը, որոնք են դրանց ընդհանրություններն ու տարբերությունները, ովքեր են նկարահանել լավագույն վեսթեռնները, մյուզիքլներն ու գանգստերական ֆիլմերը, ինչ հնարքների են դիմել անցյալի կինոիլյուզիոնիստները, ինչպիսի անսահման հնարավորություններ ունի մեծ էկրանը, որը ձայնի, գույնի, մոնտաժի օգնությամբ մեզ ներշնչում է վախ, հրճվանք, կիրք և այլ զգացումներ։
2․ Ֆրանսիական կինոյի պատմությունն ըստ Ժան-Լյուկ Գոդարի
2․ Ֆրանսիական կինոյի պատմությունն ըստ Ժան-Լյուկ Գոդարի
Լեգենդար Ժան-Լյուկ Գոդարն այս ֆիլմում հերթական անգամ շեշտում է իր ոչ պաշտոնական և խիստ անհատական մոտեցումը կինոյի հանդեպ։ Ամենանորարար ռեժիսորներից մեկն իր պատմությունը սկսում է կասկածի տակ առնելով կինեմատոգրաֆի իրական տարիքը և արվեստի այդ տեսակին վերագրելով վաղեմության այլ ժամկետ։ Պատմությունը սկսվում է այն պահից, երբ Շվեյցարիայում հանգիստն անցկացնող Գոդարին այցելում է նրա հին ընկերը՝ հայտնի դերասան Միշել Պիկոլին, իսկ ինտրիգային իրավիճակը սկիզբ է առնում այն պահից, երբ պարզվում է, որ Պիկոլին ընդգրկված է կինեմատոգրաֆի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպչական հանձնաժողովում և ամենևին պատրաստ չէ իր ռեժիսոր ընկերոջ քննադատական հարցուփորձին։
3․ Ճապոնական կինոյի պատմությունն ըստ Նագիսա Օսիմայի
3․ Ճապոնական կինոյի պատմությունն ըստ Նագիսա Օսիմայի
4․ Անգլիական կինոյի պատմությունն ըստ Սթիվեն Ֆրիրզի
Օրինակներ ներկայացնելով բազմաթիվ ֆիլմերից՝ սկսած Հիչքոկի «Շանտաժով» և ավարտած Մայք Նյուելի «Չորս հարսանիք և մեկ հուղարկավորությամբ»՝ բրիտանացի ռեժիսոր Սթիվեն Ֆրիրզն իր նուրբ ու սրամիտ պատասխանն է հղում Ֆրանսուա Տրյուֆոյին, ով ժամանակին հայտարարել էր, թե «անգլիական» և «կինեմատոգրաֆ» բառերն անհամատեղելի են։ Իհարկե, համատեղելի են։ Գևին Լամբերտի և Ալեքսանդր ՄըքՔենդրիկի հետ միասին Ֆրիրզը պատմում է 1920-1950-ական թթ-ի անգլիական կինեմատոգրաֆի մասին, իսկ իր ժամանակակիցներ Մայքլ Ափթեդի և Ալան Փարքերի հետ քննարկում է 1960-ականների կինոյի և հեռուստատեսության բարդ փոխհարաբերությունները, որոնց արտահայտություններից մեկն էլ բրիտանացի կինոգործիչների սիրախառն ատելության դրսևորումներն էին Հոլիվուդի հանդեպ։
5․ Ռուսական կինոյի պատմությունն ըստ Սերգեյ Սելյանովի