«Իսկ ես թափառում էի այդ մարդկանց կողքին՝ հազիվ կյանք մտած և արդեն մոռացած, թե ինչ է երջանկությունը․․․»։ Կնուտ Համսուն, «Քաղց»
ՔԱՂՑ
ռեժիսոր՝ Հենինգ Կառլսեն
սցենարի հեղինակներ՝ Հենինգ Կառլսեն, Պիտեր Սիբերգ
օպերատոր՝ Հենինգ Քրիստիանսեն
կոմպոզիտոր՝ Կշիշտոֆ Կոմեդա
դերերում՝ Պեր Օսկարսոն, Գուննել Լինդբլում, Բիրգիտե Ֆեդերսպիլ, Կնուդ Ռեքս, Ռոյ Բյորնստադ
արտադրությունը՝ Դանիա, Նորվեգիա, Շվեդիա, 1966թ
տևողությունը՝ 1ժ 52ր
Իրադարձությունները տեղի են ունենում 1890թ-ին Քրիստիանիայում, այժմյան Օսլոյում։ Միայնակ և չքավոր գրող Պոնտուսը գյուղից տեղափոխվում է մայրաքաղաք՝ մարդկային գթասրտություն, սեր և իր ձեռագրերը հրատարակելու հնարավորություն գտնելու հույսով։ Սակայն մեծ քաղաքում, որտեղ թագավորում է անտարբերությունը, ամենևին էլ հեշտ չէ այդ ամենը գտնելը։ Քաղցը տանջում է Պոնտուսին, սակայն դա ավելին է, քան սովորական քաղցը․ ֆիզիկական քաղցից ոչ պակաս զորեղ ու հյուծող է նաև հոգևոր արժեքների քաղցը, արժեքներ, որոնք, թվում է, այլևս ոչ ոքի պետք չեն և անդառնալիորեն կորսված են։ Պոնտուսը վաճառում է իր անձնական իրերը, թափառում է փողոցներով, իր ունեցած վերջին գրոշները տալիս է մուրացիկին, այցելում է խմբագրատուն, սակայն հրաժարվում է խմբագրի պահանջով փոփոխել իր գրած տողերը, նորից թափառում է՝ կորցնելով աշխատանք ունենալու հնարավորությունը, ի վերջո՝ քաղցը նրան հասցնում է հալյուցինացիաների․․․ Քրիստիանիայում անցկացրած յուրաքանչյուր ժամը նրան ասես ապացուցում է, որ հպարտությունն ու չքավորությունն անհամատեղելի են, սակայն նա մինչև վերջ դիմադրում է՝ չընդունելով այդ հրեշավոր փաստը։
«Քաղցն» այն հազվագյուտ ֆիլմերից է, որ, նկարահանված լինելով հանճարեղ գրողի ոչ պակաս հանճարեղ և էկրանավորման առումով բարդ վեպի հիման վրա, իր գեղարվեստական բարձր արժանիքներով չի զիջում սկզբնաղբյուրին։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

- Ֆիլմը նկարահանված է ըստ նորվեգացի մեծ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Կնուտ Համսունի համանուն վեպի (1890թ):
- «Քաղցը» մինչ օրս համարվում է կինոյում սոցիալական ռեալիզմի փայլուն օրինակ, իսկ Դանիայում 2000-ականների կեսերին այն ընդգրկվել է դանիական մշակութային կանոնի (Kulturkanonen) 108 արվեստի գործերի ցանկում։
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
ՖԻԼՄՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ
- «Արծաթե մրցանակ» տղամարդու լավագույն դերակատարման համար՝ Կաննի միջազգային կինոփառատոնում, 1966թ։
- Դանիական «Բոդիլ» մրցանակ՝ լավագույն ֆիլմի և տղամարդու լավագույն դերակատարման համար։
- Շվեդական «Ոսկե բզեզ» մրցանակ՝ տղամարդու լավագույն դերակատարման համար։