«Նա, ով չի ակնկալում ունենալ միլիոնավոր ընթերցողներ, չպետք է գրի ո՛չ մի տող»: Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե
Երևի ճիշտ են այն հետազոտողները, ովքեր համարում են, որ ստեղծագործության անխափան կենսունակության առաջնահերթ պայմանը «կաղապարի մեջ դրված բազմիմաստությունն է»: Գեղագիտության մեջ ոչ մեկ անգամ է արտահայտվել այն միտքը, որ արվեստի պատմության ընթացքում գեղարվեստական բովանդակությունը գրեթե չի թարմացվում. չէ՞ որ մարդկային կյանքն, ի վերջո, այնքան էլ հարուստ չէ բազմազան բախումներով:
Հայտնի է Կառլո Գոցիի այն գաղափարն, ըստ որի՝ համաշխարհային արվեստի ողջ պատմությունը կարելի է նկարագրել 36 կրկնվող սյուժեների միջոցով (Գոցիի հետ համաձայն են եղել նաև Շիլլերը և Գյոթեն): Այս դրույթը հաստատում է ֆրանսիացի գրող, թատերագետ և գրականագետ Ժորժ Պոլտին իր «36 դրամատիկ իրավիճակներ» գրքում:
Տարրեր. 1) հետապնդող, 2) հետապնդվող և պաշտպանության, օգնության, ապաստարանի, ներման և այլնի մասին աղերսող, 3) ուժ, որից սպասվում է օգնություն, ընդ որում՝ այդ ուժը միանգամից չի համաձայնում ակնկալվող ծառայությունը մատուցել, այն տատանվող է, անինքնավստահ, ուստիև անհրաժեշտություն է առաջանում աղերսել իրեն (այդպիսով ուժեղացնելով իրավիճակի զգայական ազդեցությունը), և որքան ավելի ուժեղ է աղերսը, այնքան ավելի շատ է նշված ուժը տատանվում:
Օրինակներ. 1) փախստականն աղերսում է ինչ-որ մեկին, ով կարող է փրկել իրեն թշնամիներից, 2) ապաստան է խնդրում, որպեսզի այնտեղ իր մահկանացուն կնքի, 3) իշխանություն ունեցողից օգնություն է խնդրում իր հարազատների համար, 4) մի բարեկամին խնդրում է, որ վերջինս օգնի մեկ այլ բարեկամի, 5) նավաբեկվածը ապաստան է խնդրում և այլն:
Կադրը՝ «Փակուղի» ֆիլմից (1966թ, ռեժ․՝ Ռոման Պոլանսկի):
Կադրը՝ «Փակուղի» ֆիլմից (1966թ, ռեժ․՝ Ռոման Պոլանսկի):
Տարրեր. 1) զոհ, 2) սպառնացող, հետապնդող, 3) փրկիչ (այս իրավիճակը նախորդից տարբերվում է այն առումով, որ այստեղ փրկիչը հայտնվում է անակնկալ կերպով և դժբախտին փրկում է առանց տատանվելու):
Օրինակներ. 1) Կապույտ Մորուքի մասին հայտնի հեքիաթի հանգուցալուծումը, 2) մահվան դատապարտվածի կամ ընդհանրապես մահացու վտանգի մեջ գտնվողի փրկությունը:
Կադրը՝ «Ազատում» ֆիլմից (1972թ, ռեժ․՝ Ջոն Բուրմեն):
Կադրը՝ «Ազատում» ֆիլմից (1972թ, ռեժ․՝ Ջոն Բուրմեն):
Տարրեր. 1) վրիժառու, 2) մեղավոր, 3) հանցանք:
Օրինակներ. 1) արյունոտ վրեժ, 2) վրեժ մրցակցից կամ մրցակցուհուց, սիրեկանից (սիրուհուց)՝ խանդի հողի վրա:
Կադրը՝ «Հին զենքը» ֆիլմից (1975թ, ռեժ․՝ Ռոբեր Էնրիկո):
Կադրը՝ «Հին զենքը» ֆիլմից (1975թ, ռեժ․՝ Ռոբեր Էնրիկո):
Տարրեր. 1) հարազատին հասցված վիրավորանքի, վնասի, մտերիմների համար նրա արած զոհողութունների մասին կենդանի հիշողությունը, 2) վրիժառու բարեկամ, 3) այդ վիրավորանքների համար պատասխանատու հարազատ կամ բարեկամ:
Օրինակներ. 1) հորից լուծած վրեժ՝ մոր համար, կամ հակառակը, 2) եղբայրներից լուծած վրեժ՝ սեփական որդու համար, 3) հորից՝ ամուսնու համար, 4) ամուսնուց՝ հոր համար և այլն: Դասական օրինակ է Համլետի վրեժը մորից և խորթ հորից՝ իր հոր սպանության համար:
Կադրը՝ «Տրիստանա» ֆիլմից (1970թ, ռեժ․՝ Լուիս Բունյուել):
Կադրը՝ «Տրիստանա» ֆիլմից (1970թ, ռեժ․՝ Լուիս Բունյուել):
Տարրեր. 1) կատարված հանցանք կամ ճակատագրական սխալ և սպասվող պատիժ, պատասխանատվություն, 2) պատժից կամ պատասխանատվությունից խուսափող:
Օրինակներ. 1) իշխանության կողմից քաղաքական հետապնդման ենթարկվող (օրինակ՝ Շիլլերի «Ավազակները» պիեսը), հեղափոխական պայքարի, գաղտնի կազմակերպությունների մասին պատմություններ, 2) կողոպուտի համար հետապնդման ենթարկվող (դետեկտիվ պատմություններ), 4) ուժով իրեն գերազանցողի կողմից հետապնդվող (Էսքիլեսի «Պրոմեթևսը շղթայված» ողբերգությունը) և այլն:
Կադրը՝ «Խոստովանություն» ֆիլմից (1970թ, ռեժ․՝ Կոստա-Գավրաս):
Կադրը՝ «Խոստովանություն» ֆիլմից (1970թ, ռեժ․՝ Կոստա-Գավրաս):
Տարրեր. 1) հաղթող-թշնամի, որն անձամբ է ներկայանում, կամ պարտության, անկման սարսափելի լուրը բերող սուրհանդակ, 2) պարտված կամ վատ նորությունից ցնցված ղեկավար՝ հզոր բանկիր, արդյունաբերության արքա և այլն:
Օրինակներ. 1) Նապոլեոնի անկումը, 2) Էմիլ Զոլայի «Փող» վեպը, 3) Ալֆոնս Դոդեի «Տարասկոնցի Տարտարենը» վիպակը և այլն:
Կադրը՝ «Փարավոն» ֆիլմից (1965թ, ռեժ․՝ Եժի Կավալերովիչ):
Կադրը՝ «Փարավոն» ֆիլմից (1965թ, ռեժ․՝ Եժի Կավալերովիչ):
(ինչ-որ մարդու կամ մարդկանց, ինչ-որ հանգամանքների, դժբախտ դեպքերի զոհ)
Տարրեր. 1) նա, ով կարող է ազդել ուրիշի ճակատագրի վրա, նրա դժբախտության պատճառ հանդիսանալ, 2) թույլ մարդ, վերոհիշյալ անձի զոհ:
Օրինակներ. 1) մարդ, ով սնանկացած կամ շահագործված է այն մարդկանց կողմից, ովքեր պետք է պաշտպանեին և հոգ տանեին իր մասին, 2) նախկինում սիրված կամ մտերիմ մարդ, ով վստահ է, որ իրեն մոռացել են, 3) դժբախտ և հուսալքված մարդիկ:
Կադրը՝ «Զվարճալի խաղեր» ֆիլմից (1997թ, ռեժ․՝ Միխայել Հանեկե):
Կադրը՝ «Զվարճալի խաղեր» ֆիլմից (1997թ, ռեժ․՝ Միխայել Հանեկե):
8. ՎՐԴՈՎՄՈՒՆՔ, ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ, ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ
Տարրեր. 1) բռնակալ, 2) դավադիր:
Օրինակներ. 1) մեկ անձի դավադրություն (Շիլլերի «Ֆիեսկոյի դավադրությունը Ջենովայում» դրաման), 2) մի քանիսի դավադրություն, 3) մեկ անձի վրդովմունք (Գյոթեի «Էգմոնտ» դրաման), 4) մի քանիսի վրդովմունք (Շիլլերի «Վիլհելմ Տելլ» դրաման, Զոլայի «Ժերմինալ» վեպը):
Կադրը՝ «Էլեկտրա, սեր իմ» ֆիլմից (1974թ, ռեժ․՝ Միկլոշ Յանչո):
Տարրեր. 1) համարձակվող, 2) օբյեկտ, որին հերոսը համարձակություն է ունենում ձգտելու, 3) հակառակորդ, որը դիմադրում է:
Օրինակներ. 1) օբյեկտի առևանգում (Էսքիլեսի «Պրոմեթևսը շղթայված» ողբերգությունը), վտանգներով ու արկածներով լի ձեռնարկներ (Ժյուլ Վեռնի վեպերն ու բոլոր արկածային սյուժեները), 3) սիրելի կնոջը հասնելուն ուղղված վտանգավոր ձեռնարկներ և այլն:
Կադրը՝ «Հաղթական քայլերգ» ֆիլմից (1976թ, ռեժ․՝ Մարկո Բելոկիո):
Կադրը՝ «Հաղթական քայլերգ» ֆիլմից (1976թ, ռեժ․՝ Մարկո Բելոկիո):
Տարրեր. 1) առևանգող, 2) առևանգվող, 3) առևանգվողին հսկող, ով հանդիսանում է արգելք առևանգման համար կամ էլ ուղղակիորեն խոչընդոտում է դրան:
Օրինակներ. 1) փախցնել կնոջն առանց նրա համաձայնության, կամ էլ՝ 2) նրա համաձայնությամբ, 3) ընկերոջ առևանգում գերությունից, բանտից և այլն, 4) երեխայի առևանգում:
Կադրը՝ «Միզերի» ֆիլմից (1990թ, ռեժ․՝ Ռոբ Ռայներ):
Կադրը՝ «Միզերի» ֆիլմից (1990թ, ռեժ․՝ Ռոբ Ռայներ):
(մի կողմից հանելուկի հորինում, մյուս կողմից՝ հանելուկը լուծելու փորձ)
Տարրեր. 1) հանելուկը հորինողը, ով ինչ-որ բան է թաքցնում, 2) նա, ով ձգտում է լուծել հանելուկը, ինչ-որ բան իմանալ, 3) հանելուկի կամ էլ անտեղյակության առարկան (առեղծվածայինը):
Օրինակներ. 1) մահվան վտանգի ներքո փորձել գտնել որոշակի մարդուն կամ առարկան, 2) գտնել մոլորվածներին, անհետ կորածներին, 3) մահվան վտանգի ներքո լուծել հանելուկը (Էդիպուս և Սֆինքս), 4) խորամանկություններով ստիպել մարդուն՝ խոստովանել այն, ինչը թաքցնում է (անունը, սեռը, հոգեվիճակը և այլն):
Կադրը՝ «Պարան» ֆիլմից (1948թ, ռեժ․՝ Ալֆրեդ Հիչքոկ):
Կադրը՝ «Պարան» ֆիլմից (1948թ, ռեժ․՝ Ալֆրեդ Հիչքոկ):
12. ՁԵՌՔԲԵՐՈՒՄ
Տարրեր. 1) ձեռքբերման ձգտող, 2) նա, ում համաձայնությունից կամ օգնությունից է կախված ձեռքբերումը, բայց նա հրաժարվում է կամ, ընդհակառակը, փորձում է օգնել, միջնորդել, 3) կարող է լինել նաև երրորդ՝ հակադարձող կողմը:
Օրինակներ. 1) փորձել տիրոջից խորամանկությամբ կամ ուժով խլել նրան պատկանող իրը (կամ որևէ այլ կենսական արժեք, ամուսնական համաձայնություն, պաշտոն, փող և այլն), 2) փորձել ստանալ կամ ինչ-որ բանի հասնել ճարտասանության միջոցով (որն ուղղված է ցանկալի առարկայի տիրոջը կամ դատավոր-միջնորդին):
Կադրը՝ «Կրկնակի ապահովագրություն» ֆիլմից (1944թ, ռեժ․՝ Բիլլի Ուայլդեր):
Կադրը՝ «Կրկնակի ապահովագրություն» ֆիլմից (1944թ, ռեժ․՝ Բիլլի Ուայլդեր):
13. ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ
Տարրեր. 1) ատող, 2) ատելության թիրախ, 3) ատելության պատճառ (այս տարրի մասին Պոլտին չի խոսում, բայց դրա առկայությունը պարտադիր է):
Օրինակներ. 1) ատելություն հարազատների միջև (օրինակ, եղբայրների)՝ նախանձից ելնելով, 2) ատելություն հարազատների միջև (օրինակ, հորն ատող որդի)՝ նյութական շահից ելնելով, 3) սկեսրոջ ատելությունն ապագա հարսի հանդեպ, 4) զոքանչինը՝ փեսայի, 5) խորթ մորը՝ խորթ դստեր:
Կադրը՝ «Գարշելիները, կեղտոտները, չարերը» ֆիլմից (1976թ, ռեժ․՝ Էտորե Սկոլա):
Օրինակներ. 1) ատելություն հարազատների միջև (օրինակ, եղբայրների)՝ նախանձից ելնելով, 2) ատելություն հարազատների միջև (օրինակ, հորն ատող որդի)՝ նյութական շահից ելնելով, 3) սկեսրոջ ատելությունն ապագա հարսի հանդեպ, 4) զոքանչինը՝ փեսայի, 5) խորթ մորը՝ խորթ դստեր:
Կադրը՝ «Գարշելիները, կեղտոտները, չարերը» ֆիլմից (1976թ, ռեժ․՝ Էտորե Սկոլա):
Տարրեր. 1) հարազատներից մեկը մյուսից նախընտրելի է, 2) մյուսն անտեսված է կամ լքված, 3) մրցակցության առարկան (ընդ որում, ենթադրաբար, հնարավոր է այսպիսի զարգացում՝ նախընտրելին դառնում է անտեսված, և հակառակը):
Օրինակներ. 1) եղբայրների մրցակցություն (Մոպասանի «Պիեռ և Ժան» վեպը), 2) քույրերի մրցակցություն, 3) հոր և որդու մրցակցություն՝ կնոջ պատճառով, 4) մոր և դստեր մրցակցություն, 5) ընկերների մրցակցություն (Շեքսպիրի «Երկու վերոնացի ազնվական» կատակերգությունը):
Կադրը՝ «Աշնանային սոնատ» ֆիլմից (1978թ, ռեժ․՝ Ինգմար Բերգման):
Կադրը՝ «Աշնանային սոնատ» ֆիլմից (1978թ, ռեժ․՝ Ինգմար Բերգման):
(շնացում, ամուսնական դավաճանություն, որը հանգեցնում է սպանության)
Տարրեր. 1) ամուսիններից մեկը խախտում է ամուսնական հավատարմությունը, 2) խաբված կողմ, 3) երրորդ անձ՝ սիրեկան կամ սիրուհի:
Օրինակներ. 1) սպանել կամ սիրեկանին թույլ տալ սպանել իր ամուսնուն (Լեսկովի «Մցենսկի գավառի լեդի Մակբեթը» վիպակը, Զոլայի «Թերեզ Ռաքեն» վեպը, Տոլստոյի «Խավարի իշխանությունը» դրաման), 2) սպանել իրեն կարևոր գաղտնիք վստահած սիրեկանին («Սամսոն և Դալիլա» և այլն):
Կադրը՝ «Փոստատարը միշտ զանգում է երկու անգամ» ֆիլմից (1981թ, ռեժ․՝ Էկտոր Բաբենկո):
Կադրը՝ «Փոստատարը միշտ զանգում է երկու անգամ» ֆիլմից (1981թ, ռեժ․՝ Էկտոր Բաբենկո):
Տարրեր. 1) խելագար, 2) խելագարի զոհ, 3) խելագարության իրական կամ երևակայական առիթ կամ այն, ինչի համար խելագարությունը առիթ է հանդիսանում (այս տարրի մասին Պոլտին ոչինչ չի ասում, սակայն առանց դրա պատմությունը կմնա կիսատ):
Օրինակներ. 1) խելագարության նոպայի մեջ սպանել սիրեկանին (Գոնկուր եղբայրների «Թեթևաբարո Էլիզան» վեպը), երեխային, 2) խելագարության նոպայի մեջ այրել, ոչնչացնել սեփական կամ ուրիշի աշխատանքը, ստեղծագործությունը, 3) հարբած վիճակում ուրիշի գաղտնիքը մատնել կամ հանցանք գործել և այլն:
Կադրը՝ «Փայլատակում» ֆիլմից (1980թ, ռեժ․՝ Սթենլի Կուբրիկ):
Կադրը՝ «Փայլատակում» ֆիլմից (1980թ, ռեժ․՝ Սթենլի Կուբրիկ):
Տարրեր. 1) անզգուշություն գործող, 2) անզգուշության զոհ կամ կորուսյալ իր, ինչին երբեմն միանում է՝ 3) բարի խորհրդատու, որը կանխագուշակում է անզգուշությունը, կամ 4) անզգուշության դրդողը (երբեմն՝ երկուսը միասին):
Օրինակներ. 1) անզգուշության պատճառով սեփական դժբախտության պատճառ հանդիսանալ (Էմիլ Զոլայի «Փող» վեպը), 2) անզգուշության կամ դյուրահավատության պատճառով այլ մարդու կամ հարազատի դժբախտության կամ մահվան պատճառ դառնալ (բիբլիական Եվան):
Կադրը՝ «Գրպանահատը» ֆիլմից (1959թ, ռեժ․՝ Ռոբեր Բրեսոն):
Կադրը՝ «Գրպանահատը» ֆիլմից (1959թ, ռեժ․՝ Ռոբեր Բրեսոն):
Տարրեր. 1) սիրեկան (ամուսին), 2) սիրուհի (կին), 3) գիտակցում (արյունապղծության դեպքում՝ գիտակցում, որ ամուսնու և կնոջ միջև կա արյունակցական կապ, ինչը թույլ չի տալիս սիրային հարաբերություն ունենալ՝ համաձայն գոյություն ունեցող օրենքների և բարոյական նորմերի):
Օրինակներ. 1) հերոսի գիտակցումը, որ ամուսնացել է սեփական մոր հետ («Էդիպուս արքան» Էսքիլեսի, Սոֆոկլեսի, Սենեկայի, Կոռնեյլի, Վոլտերի գործերում), 2) հայտնաբերել, որ սիրուհին իր քույրն է (Շիլլերի «Հարսնացուն Մեսինայից» դրաման), 3) ամենից պարզունակ դեպքը՝ պարզել, որ սիրուհին ամուսնացած է և այլն:
Կադրը՝ «Էդիպուս արքա» ֆիլմից (1967թ, ռեժ․՝ Պիեռ Պաոլո Պազոլինի):
Կադրը՝ «Էդիպուս արքա» ֆիլմից (1967թ, ռեժ․՝ Պիեռ Պաոլո Պազոլինի):
Տարրեր. 1) մարդասպան, 2) չճանաչված զոհ, 3) բացահայտում, գիտակցում (Պոլտին այս մասին չի խոսում, սակայն այն ինքնին ենթադրվում է):
Օրինակներ. 1) ակամա նպաստել դստեր սպանությանը՝ նրա սիրեկանի հանդեպ տածած ատելության պատճառով (Հյուգոյի «Արքան զվարճանում է» պիեսը, որի հիման վրա գրվել է Վերդիի «Ռիգոլետո» օպերայի լիբրետոն), 2) չճանաչելով հորը՝ սպանել նրան (Տուրգենևի «Ձրիակերը» կատակերգությունը, որտեղ սպանությունը փոխարինված է վիրավորանքով), և այլն:
Կադրը՝ «Վերադարձ» ֆիլմից (2003թ, ռեժ․՝ Անդրեյ Զվյագինցև):
Կադրը՝ «Վերադարձ» ֆիլմից (2003թ, ռեժ․՝ Անդրեյ Զվյագինցև):
20. ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԻԴԵԱԼԻ
Տարրեր. 1) ինքն իր անձը զոհող հերոս, 2) իդեալ (խոսք, պարտք, հավատ, համոզվածություն և այլն), 3) զոհաբերության առարկան:
Օրինակներ. 1) հանուն պարտքի զոհել սեփական բարեկեցությունը (Տոլստոյի «Հարություն» վեպը), 2) հանուն հավատի սեփական կյանքը զոհել:
Կադրը՝ «Սիմեոն Անապատականը» ֆիլմից (1965թ, ռեժ․՝ Լուիս Բունյուել):
Կադրը՝ «Սիմեոն Անապատականը» ֆիլմից (1965թ, ռեժ․՝ Լուիս Բունյուել):
Տարրեր. 1) ինքն իր անձը զոհող հերոս, 2) հարազատ, հանուն որի հերոսը զոհաբերում է իրեն, 3) այն, ինչը հերոսը զոհաբերում է:
Օրինակներ. 1) զոհաբերել սեփական հավակնություններն ու ձեռքբերումները հանուն հարազատ մարդու (Գոնկուրների «Զեմգանո եղբայրները» վեպը), 2) զոհաբերել սեփական սերը հանուն երեխայի, հանուն հարազատ մարդու կյանքի, 3) զոհաբերել սեփական ազնվաբարոյությունը հանուն հարազատ կամ սիրելի մարդու կյանքի (Սարդուի «Տոսկա» դրաման, որի հիման վրա է գրվել Պուչինիի համանուն օպերան), 4) զոհաբերել կյանքը՝ հանուն հարազատ կամ սիրելի մարդու և այլն:
Կադրը՝ «Հոգնած մահը» ֆիլմից (1921թ, ռեժ․՝ Ֆրից Լանգ):
Կադրը՝ «Հոգնած մահը» ֆիլմից (1921թ, ռեժ․՝ Ֆրից Լանգ):
Տարրեր. 1) սիրահար, 2) ճակատագրական կրքի առարկան, 3) այն, ինչը զոհաբերվում է։
Օրինակներ. 1) անհատի կրոնական ազնվաբարոյությունը քանդող կիրք (Զոլայի «Աբբա Մուրեի զանցանքը» վեպը), 2) հզորությունը, իշխանությունը ոչնչացնող կիրք (Ուիլյամ Շեքսպիրի «Անտոնիոս և Կլեոպատրա» ողբերգությունը), 3) կյանքի գնով բավարարված կիրք (Պուշկինի «Եգիպտական գիշերներ» վիպակը): Բայց ոչ միայն կիրք կնոջ կամ տղամարդու հանդեպ, այլև փախուստի, թղթախաղի, գինու և այլնի:
Կադրը՝ «Վտանգավոր կապեր» ֆիլմից (1988թ, ռեժ․՝ Սթիվեն Ֆրիրզ):
Կադրը՝ «Վտանգավոր կապեր» ֆիլմից (1988թ, ռեժ․՝ Սթիվեն Ֆրիրզ):
23. ՀԱՐԱԶԱՏԻ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ, ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԴՎԱԾ
Տարրեր. 1) հարազատին զոհաբերող հերոս, 2) հարազատ, ով ենթարկվում է զոհաբերության, 3) զոհաբերության մոտիվացիան (դրա անհրաժեշտությունը, անխուսափելիությունը):
Օրինակներ. 1) հանուն հասարակական շահի սեփական դստեր զոհաբերության անհրաժեշտությունը (Սոֆոկլեսի և Էսքիլեսի «Իփիգենիա» ողբերգությունները), 2) հարազատների կամ կողմնակիցների զոհաբերում՝ հանուն սեփական համոզմունքների և հավատի (Հյուգոյի «Իննսուներեքը» վեպը) և այլն:
Կադրը՝ «Ռան» ֆիլմից (1985թ, ռեժ․՝ Ակիրա Կուրոսավա):
Տարրեր. 1) առաջին մրցակից (անհավասար մրցակցության դեպքում՝ ստորադաս, ավելի թույլ), 2) երկրորդ մրցակից (վերադաս, ավելի ուժեղ), 3) մրցակցության առարկան:
Օրինակներ. 1) մրցակցությունը հաղթողի և իր գերու միջև (Շիլլերի «Մարի Ստյուարտ» պիեսը), 2) մրցակցությունը հարուստի և աղքատի միջև, 3) նրա, ում սիրում են, մրցակցությունը նրա հետ, ով իրավունք չունի սիրելու (Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպը) և այլն:
Կադրը՝ «Սարսափի հրվանդան» ֆիլմից (1991թ, ռեժ․՝ Մարտին Սկորսեզե):
Կադրը՝ «Սարսափի հրվանդան» ֆիլմից (1991թ, ռեժ․՝ Մարտին Սկորսեզե):
(շնացում, ամուսնական հավատարմության խախտում)
Տարրեր. իրավիճակները նույնն են, ինչ սպանության հանգեցնող ամուսնական անհավատարմության դեպքում: Հաշվի չառնելով, որ անհավատարմությունն ինքնին ունակ է որոշակի իրավիճակ ստեղծելու, Պոլտին այն դիտարկում է որպես կողոպուտի մասնավոր դեպք՝ դավաճանությամբ է՛լ ավելի խորացված: Ընդ որում՝ նա նկարագրում է 3 հնարավոր դեպք. 1) սիրեկանը (սիրուհին) ավելի հաճելի, նրբագեղ, հաստատակամ է, քան խաբված զուգընկերը, 2) սիրեկանը (սիրուհին) զուգընկերոջից պակաս գրավիչ է, 3) խաբված զուգընկերը վրեժ է լուծում:
Օրինակներ. Ֆլոբերի «Տիկին Բովարի» վեպը, Տոլստոյի «Կրեյցերյան սոնատ» նովելը և այլն:
Կադրը՝ «Մետաղագործ Միմին, ով դարձավ սեփական պատվի զոհը» ֆիլմից (1972թ, ռեժ․՝ Լինա Վերտմյուլլեր):
Կադրը՝ «Մետաղագործ Միմին, ով դարձավ սեփական պատվի զոհը» ֆիլմից (1972թ, ռեժ․՝ Լինա Վերտմյուլլեր):
26. ՍԻՐԱՅԻՆ ՀԱՆՑԱՆՔ
Տարրեր. 1) սիրահար տղամարդ, 2) սիրահար կին։
Օրինակներ. 1) դստեր ամուսնուն սիրահարված կին (Սոֆոկլեսի և Ժան Ռասինի «Ֆեդրա», Եվրիպիդեսի և Սենեկայի «Հիպպոլիտոս» ողբերգությունները), 2) բժիշկ Պասկալի արյունապիղծ կիրքը Զոլայի համանուն վեպում:
Կադրը՝ «Վնաս» ֆիլմից (1992թ, ռեժ․՝ Լուի Մալ):
Կադրը՝ «Վնաս» ֆիլմից (1992թ, ռեժ․՝ Լուի Մալ):
(երբեմն կապված է այն իրավիճակի հետ, երբ գիտակցողը ստիպված է իրականացնել սիրելիի կամ հարազատի դատավճիռը, պատժել նրան)
Տարրեր. 1) գիտակցող, 2) մեղավոր։
Օրինակներ. 1) իմանալ մոր, դստեր, կնոջ պատվազրկման մասին, 2) բացահայտել, որ եղբայրը կամ որդին մարդասպան է, կամ՝ հայրենիքի դավաճան, և ստիպված լինել նրան պատժել, 3) ստիպված լինել սպանել սեփական հորը՝ անցյալում բռնակալին սպանելու երդում տված լինելու պատճառով:
Կադրը՝ «Եղբայր» ֆիլմից (1997թ, ռեժ․՝ Ալեքսեյ Բալաբանով):
Կադրը՝ «Եղբայր» ֆիլմից (1997թ, ռեժ․՝ Ալեքսեյ Բալաբանով):
Տարրեր. 1) կին, 2) տղամարդ, 3) արգելք:
Օրինակներ. 1) ամուսնություն (սեր), որը խարխլվում է սոցիալական կամ նյութական անհավասարության պատճառով, 2) ամուսնություն (սեր), որը խարխլվում է ամուսինների, ինչպես նաև սիրահարների հարազատների միջև եղած թշնամության պատճառով, 3) ամուսնություն (սեր), որը խարխլվում է կողմերի անհամապատասխան բնավորությունների պատճառով և այլն:
Կադրը՝ «Լոլա» ֆիլմից (1981թ, ռեժ․՝ Ռայներ Վերներ Ֆասբինդեր):
Կադրը՝ «Լոլա» ֆիլմից (1981թ, ռեժ․՝ Ռայներ Վերներ Ֆասբինդեր):
Տարրեր. 1) սիրային զգացում բռնկող թշնամի, 2) սիրող թշնամի, 3) սկզբնական պատճառ, ըստ որի՝ սիրելի անձը համարվում է թշնամի:
Օրինակներ. 1) սիրելին հակառակորդն է այն խմբի, որին պատկանում է սիրահարը, 2) սիրելին իրեն սիրողի հորը, ամուսնուն, հարազատին սպանողն է (Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունը) և այլն:
Կադրը՝ «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմից (1968թ, ռեժ․՝ Ֆրանկո Ձեֆիրելի):
Կադրը՝ «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմից (1968թ, ռեժ․՝ Ֆրանկո Ձեֆիրելի):
30. ՀԱՎԱԿՆՈՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓԱՌԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
Տարրեր. 1) հավակնոտ հերոս, 2) այն, ինչին նա ձգտում է, 3) հակառակորդ կամ մրցակից, այսինքն՝ դիմադրող կողմ:
Օրինակներ. 1) հանցանքի հանգեցնող փառասիրություն, ագահություն (Շեքսպիրի «Մակբեթ» և «Ռիչարդ Երրորդ» ողբերգությունները, Զոլայի «Ռուգոնների կարիերան» և «Հողը» վեպերը), 2) ապստամբության դրդող փառասիրություն, 3) փառասիրություն, որին ընդդիմանում են ընկերը, բարեկամը, զինակիցը և այլն:
Կադրը՝ «Բարրի Լինդոն» ֆիլմից (1975թ, ռեժ․՝ Սթենլի Կուբրիկ):
Կադրը՝ «Բարրի Լինդոն» ֆիլմից (1975թ, ռեժ․՝ Սթենլի Կուբրիկ):
Տարրեր. 1) մահացած հարազատ, 2) հարազատին կորցրած, 3) հարազատի մահվան մեջ մեղավոր:
Օրինակներ. 1) որևէ բան ձեռնարկելուն, իր հարազատներին փրկելուն ոչ ունակ հերոս, ով դառնում է հարազատների վախճանի վկան, 2) հարազատի մահը կանխազգող, 3) զինակցի մահվան մասին իմացող, 4) սիրելիի մահից հետո հուսալքված, կյանքի հանդեպ որևէ հետաքրքրություն կորցրած:
Կադրը՝ «Իսկ հիմա մի նայիր» ֆիլմից (1973թ, ռեժ․՝ Նիկոլաս Ռոուգ):
Կադրը՝ «Իսկ հիմա մի նայիր» ֆիլմից (1973թ, ռեժ․՝ Նիկոլաս Ռոուգ):
Տարրեր. 1) մարդ, 2) Աստված, 3) պայքարի առիթ կամ առարկա (երրորդ տարրը Պոլտիի մոտ առկա չէ, սակայն առանց դրա իրավիճակը գոյություն ունենալ չի կարող):
Օրինակներ. 1) պայքար Աստծո դեմ, վեճ Աստծո հետ, 2) պայքար հավատացյալների դեմ (Հուլիանոս Ուրացող) և այլն:
Կադրը՝ «Հաղորդություն» ֆիլմից (1962թ, ռեժ․՝ Ինգմար Բերգման):
33. ԱՆՀԻՄՆ ԽԱՆԴ, ՆԱԽԱՆՁ
Կադրը՝ «Հաղորդություն» ֆիլմից (1962թ, ռեժ․՝ Ինգմար Բերգման):
33. ԱՆՀԻՄՆ ԽԱՆԴ, ՆԱԽԱՆՁ
Տարրեր. 1) խանդող, նախանձող, 2) նրա խանդի կամ նախանձի առարկա, 3) հավանական մրցակից, թեկնածու, 4) մոլորության կամ խանդի առիթ (Շիլլերի «Սեր և խարդավանք» դրաման):
Օրինակներ. 1) խանդ է հարուցում ատելությամբ լցված դավաճանը (Շեքսպիրի «Օթելլո» ողբերգությունը), 2) դավաճանը գործում է շահից կամ խանդից դրդված:
Կադրը՝ «Ճակատագրական գայթակղություն» ֆիլմից (1987թ, ռեժ․՝ Էդրիան Լայն):
Կադրը՝ «Ճակատագրական գայթակղություն» ֆիլմից (1987թ, ռեժ․՝ Էդրիան Լայն):
Տարրեր. 1) նա, ով սխալվում է, 2) սխալի զոհը, 3) սխալի առարկան, 4) իրական հանցագործը:
Օրինակներ. 1) դատական սխալը դրդված է հարազատ մարդու՝ զոհի եղբոր կողմից (Շիլլերի «Ավազակները» պիեսը):
Կադրը` «Ցասում» ֆիլմից (1936թ, ռեժ․՝ Ֆրից Լանգ):
Կադրը` «Ցասում» ֆիլմից (1936թ, ռեժ․՝ Ֆրից Լանգ):
Տարրեր. 1) մեղավոր, 2) զոհ (դիտավորյալ կամ սխալմամբ), 3) մեղավորին փնտրողը, նրան բացահայտել փորձողը:
Օրինակներ. 1) մարդասպանի խղճի խայթ (Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպը), 2) խղճի խայթ սիրային սխալի պատճառով (Զոլայի «Մադլեն Ֆերա» նովելը) և այլն:
Կադրը՝ «Տատասկափուշ» ֆիլմից (1987թ, ռեժ․՝ Էկտոր Բաբենկո):
Կադրը՝ «Տատասկափուշ» ֆիլմից (1987թ, ռեժ․՝ Էկտոր Բաբենկո):
Տարրեր. 1) կորած, հայտնաբերվող, 2) հայտնաբերող:
Օրինակներ. Ժյուլ Վեռնի «Նավապետ Գրանտի որդիները» վեպը և այլն:
Կադրը՝ «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմից (1998թ, ռեժ․՝ Սթիվեն Սփիլբերգ):
Օրինակներ. Ժյուլ Վեռնի «Նավապետ Գրանտի որդիները» վեպը և այլն:
Կադրը՝ «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմից (1998թ, ռեժ․՝ Սթիվեն Սփիլբերգ):
COMMENTS