Նոյեմբերի 14-18-ը Երևանում արդեն 14-րդ անգամ կանցկացվի «Կին» միջազգային կինոփառատոնը։
Հյուրերի ծրագրում կցուցադրվեն բազմաթիվ միջազգային մրցանակներ ստացած ֆիլմեր՝ «Ներխուժում Բերգմանի տարածք» (ռեժ.՝ Ջեյն Մագնուսոն և Հայնեկ Պալաս, Շվեդիա), «Ձյուն կար» (ռեժ.՝ Թամարա Ստեփանյան, Ֆրանսիա-Հայաստան), «Քամին փչում է» (ռեժ.՝ Արմինե Անդա, Հայաստան), «Բարի լույս» (ռեժ.՝ Աննա Արևշատյան, Հայաստան), «Մեղեդի ստեղծողները» (ռեժ.՝ Լեսլի-Անն Կոլս, Կանադա), «Քամու հպումը» (ռեժ.՝ Ելենա Վերեմեևա, Ռուսաստան): Փառատոնի բացումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին, ժամը 19:00-ին, «ՀԲԸՄ Հայաստանի» դահլիճում (հասցեն՝ Մելիք-Ադամյան 2/2)։
Նոյեմբերի 15-ին, ժամը 11:00-ին, «Սինե-Պրոմո» դիստրիբյուտորական կազմակերպության տնօրեն Ելենա Կորժաևան կվարի վարպետության դաս Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Նոյեմբերի 17-ին, ժամը 12:00-ին, «Թուֆենկյան Ավանդական Երևան» հյուրանոցում (Հանրապետության փող. 48) տեղի կունենա կլոր սեղան «Կինը և կինեմատոգաֆը» թեմայով: Կլոր սեղանին առցանց կմասնակցի ռեժիսոր և Raising Films-ի համահիմնադիր Հոփ Դիքսոն Լիչը (Միացյալ Թագավորություն)։ Փառատոնի ժյուրիի անդամներն են Սիլկե Ռաբիգերը (Գերմանիա), Լեսլի-Անն Կոլսը (Կանադա), Ելենա Կորժաևան (Ռուսաստան), Արմինե Անդան (Հայաստան)։ Փառատոնն անցկացվում է Կանադայի դեսպանատան, Գյոթեի անվան ինստիտուտի, Շվեդիայի դեսպանատան, Բրիտանական խորհրդի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության, Ռուսաստանի գիտության և մշակույթի երևանյան կենտրոնի, «Օրիֆլեյմի» հովանավորությամբ և աջակցությամբ։
[Կինոփառատոնի ծրագիրը ##film##]