«Նրանք չեն հասկանում, որ իրենց պայքարի արդյունքում միայն տերերն են փոխվելու»։ «Հիմարների նավը», 1965թ

ռեժիսոր՝ Սթենլի Կրամեր
սցենարի հեղինակ՝ Էբբի Մանն
օպերատոր՝ Էռնեստ Լասլո
կոմպոզիտոր՝ Էռնեստ Գոլդ
դերերում՝ Վիվիեն Լի, Սիմոնա Սինյորե, Խոսե Ֆերեր, Լի Մարվին, Օսկար Վերներ, Էլիզաբեթ Էշլի
արտադրությունը՝ ԱՄՆ, 1965թ
տևողությունը՝ 2ժ 29ր
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում սահմանափակ տարածքում ու ժամանակում։ Հերոսները, ովքեր հանդիսանում են հսկայական լայների ուղևորներ, տարբեր ազգությունների, հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ են։ Ուղևորներից մեկը՝ գաճաճ Կառլ Գլոկենը, իրենց փոխադրամիջոցը կնքում է «Հիմարների նավը» անվանմամբ։ Նրանց բոլորին վիճակված է համատեղ ճանապարհորդություն կատարել մեքսիկական Վերակրուս քաղաքից մինչև գերմանական Բրեմերհավեն նավահանգստային քաղաք։ Մի քանի շաբաթ շարունակ նրանք ստիպված են հանդուրժել միմյանց՝ լինելով միանգամայն օտար և փաստացի հանդիսանալով մարդկային հասարակության խորհրդանիշը, հասարակություն, որն աղտոտված է արատներով ու ցածր կրքերով։ Հենց այդ կրքերն ու ճիշտ ուղուց շեղումներն էլ, «Հիմարների նավը» վեպի հեղինակ Քեթրին Էնն Փորթերի կարծիքով, հնարավոր են դարձրել Հիտլերի պես կործանիչ երևույթի իշխանության գալը։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Սթենլի Կրամերն իր ֆիլմում նկարահանել է բազմազգ դերասանական կազմ՝ ամերիկացիների, ֆրանսիացիների, ավստրիացիների, գերմանացիների, մեքսիկացիների և շվեդների։
- Ֆիլմը նկարահանվել է ամերիկուհի գրող, լրագրող և հասարակական գործիչ Քեթրին Էնն Փորթերի համանուն վեպի հիման վրա։ Վեպի անվանումը վերցված է հայտնի այլաբանությունից, որն ավելի վաղ իր արտացոլումն է ստացել միջնադարյան գերմանացի գրող Սեբաստիան Բրանտի պոեմում և միջնադարյան նիդեռլանդացի նկարիչ Հիերոնիմուս Բոսխի կտավում։ Այլաբանության հիմքում հիմարների ու խենթերի կողմից ղեկավարվող նավն է, որը խորհրդանշում է ողջ մարդկությունը։
- Երկու «Օսկար» մրցանակ՝ օպերատորի լավագույն աշխատանքի և նկարչի լավագույն աշխատանքի համար։
ՖԻԼՄՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ