«Օսկարի» հավակնորդ կինոռեժիսոր Ջո Բեռլինգերը ամիսներ շարունակ հետևել է Թերի Ջորջի «Խոստումը» ֆիլմի նկարահանումներին։
Հայաստանի նախաձեռնությամբ՝ 2015թ-ից ի վեր ՄԱԿ-ը դեկտեմբերի 9-ը նշում է որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:
Այդ առիթով ՀԲԸՄ Հայաստանը դեկտեմբերի 13-ին բոլորին հրավիրում է դիտելու «Բնաջնջման մտադրություն» վավերագրական ֆիլմը (2017թ): «Օսկարի» հավակնորդ կինոռեժիսոր Ջո Բեռլինգերը ամիսներ շարունակ հետևել է Թերի Ջորջի «Խոստումը» ֆիլմի նկարահանումներին, պատմաբանների, գիտնականների, ականատեսների ու դերասանական կազմի հետ հանդիպումներին: Արդյունքում՝ այսօր մենք ունենք «Բնաջնջման մտադրություն» վավերագրական ֆիլմը, որը լույս է սփռում Հայոց ցեղասպանության իրականացման փաստերի վրա, ցեղասպանություն, որի ականատեսներն ու հետնորդներն առայսօր պայքարում են այդ ողբերգական իրողության միջազգային ճանաչման համար:
ԲՆԱՋՆՋՄԱՆ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Տևողությունը՝ 115ր
Լեզուն՝ անգլերեն
Ենթագրեր՝ հայերեն
Պրոդյուսերներ՝ Ջո Բեռլինգեր, Էրիկ Էսրայիլյան, Չիփ Ռոզենբլում
Ռեժիսոր՝ Ջո Բեռլինգեր
Երաժշտություն՝ Սերժ Թանկյան
Չորեքշաբթի, դեկտեմբերի 13-ին, ժամը 19:00-ին,
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)։
Տեղերը սահմանափակ են: Շտապեք գրանցվել հետևյալ հղումով՝
https://www.eventbrite.com/e/intent-to-destroy-death-denial-and-depiction-tickets-41107688202
Մուտքն ազատ է։