ՀԲԸՄ Հայաստանը և Հայկական Ալիանս Ֆրանսեզը սիրով հրավիրում են Ժան-Լյուկ Գոդարի «Արհամարհանք» ֆիլմի ցուցադրությանը՝ նվիրված ռեժիսորի ծննդյան 87-ամյակին և ֆիլմի՝ ֆրանսիական էկրան բարձրանալու 54-րդ տարեդարձին:
Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 19:00-ին, AFG Film Club-ը կինոսերներին կներկայացնի ֆրանսիական կինոյի լեգենդ Ժան-Լյուկ Գոդարի լավագույն աշխատանքներից մեկը՝ «Արհամարհանք» ֆիլմը (գլխավոր դերերում` Բրիջիտ Բարդո, Միշել Պիկոլի, Ֆրից Լանգ, Ջեք Փելընս):
ՏԱՐԵԴԱՐՁ և ՄԵԾԱՐՈՒՄ. Ժան-Լյուկ Գոդարը տոնում է իր ծննդյան 87-րդ տարեդարձը։ «Արհամարհանք» ֆիլմն իր հերթին կտոնի իր՝ ֆրանսիական էկրան բարձրանալու 54-րդ տարեդարձը․․․
Սինոփսիս. Կապրի կղզում եվրոպացիներից կազմված նկարահանող խումբը պատրաստվում է ամերիկյան գումարներով էկրանավորել Հոմերոսի «Ոդիսականը»: Ֆրից Լանգը՝ ապագա ֆիլմի ռեժիսորը, ակնհայտորեն պատրաստվում է ստեղծել իսկական արտ-հաուս և նորովի մեկնաբանել հունական անմահ էպոսը: Պրոդյուսեր Ջերեմի Պրոկոշը, իր հերթին, ռեժիսորական ծրագրերը համարում է չափազանց խելահեղ: Նա ցանկանում է նկարահանել գործառնական ֆիլմ` ձեռնամարտերով ու մերկ օրիորդներով, և ֆրանսիացի Ժավալին հանձնարարում է վերամշակել սցենարը...
Ֆիլմը կցուցադրվի օրիգինալ լեզվով (ֆրանսերեն)՝ անգլերեն ենթագրերով:
Մուտքն ազատ է:
ՀԲԸՄ Հայաստան, Մելիք-Ադամյան փող., 2/2 շենք [Գրանցվել]