«Գիտե՞ք, թե որն է աշխարհում ամենասարսափելի երևույթը․ վախն է»։ «Ծիկրակողը», ռեժ․՝ Մայքլ Փաուել, 1960թ

ռեժիսոր՝ Մայքլ Փաուել
սցենարի հեղինակ՝ Լեո Մարքս
օպերատոր՝ Օտտո Հելլեր
կոմպոզիտոր՝ Բրայան Իսդեյլ
դերերում՝ Կառլհայնց Բյոմ, Մոյրա Շիրեր, Աննա Մեսսի, Մաքսին Օդլի, Մարտին Միլլեր
արտադրությունը՝ Մեծ Բրիտանիա, 1960թ
տևողությունը՝ 1ժ 41ր
«Ծիկրակողը» բրիտանական կինեմատոգրաֆի դասական Մայքլ Փաուելի լավագույն ֆիլմերից է։ Ժամանակին այն չափազանց շոկային ազդեցություն էր թողել հանդիսատեսի և կինոքննադատների վրա, ում շշմեցրել էր սեքսուալ պաթոլոգիայի և բռնության այդքան բացահայտ ցուցադրումը։ Այս կինոնկարից հետո Փաուելը, ով մինչ այդ արդեն իսկ նկարահանել էր մի շարք ֆիլմեր, որոնք ընդգրկվել էին բրիտանական կինոյի «ոսկե ֆոնդում», փաստացիորեն զրկվեց ռեժիսորական աշխատանքը շարունակելու հնարավորությունից։
Ֆիլմի գլխավոր հերոսը, ով աշխատում է որպես կինոօպերատորի օգնական, սպանում է իր զոհերին տեսանկարահանող սարքի միջոցով՝ միաժամանակ ձայնագրելով այդ գործողությունը կինոժապավենի վրա։ Մանուկ հասակում նա ինքն է դարձել բռնությունների զոհ, երբ նրա հայրը վախի բնույթի բացահայտմանն ուղղված էքսպերիմենտներ էր կատարում սեփական որդու վրա․․․
Օրիգինալ անվանումը` Peeping Tom
Ժանրը` հոգեբանական թրիլեր
Ժանրը` հոգեբանական թրիլեր
Կինովերսուսի գնահատականը` 9/10
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Բազմաթիվ կինոռեժիսորների խոստովանությամբ՝ այս ֆիլմն էական ազդեցություն է թողել իրենց ստեղծագործական հայացքների վրա: Մարտին Սկորսեզեն նշել է, որ այս ֆիլմը համարում է կինոնկարահանումների պրոցեսի բնական ագրեսիայի մասին պատմող լավագույն ֆիլմը, որտեղ «տեսախցիկը բռնաբարում է իր զոհին»:
- Ֆիլմն ընդգրկվել է Բրիտանական կինոինստիտուտի կազմած 100 լավագույն բրիտանական ֆիլմերի ցանկում:
ԴԻՏԵԼ ԱՅՍ ՖԻԼՄԸ