$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Սյուզան Զոնթագ․ «Կինոյի անկումը»

«Յուրաքանչյուրին պետք էր ապոկալիպսիսի իր չափաբաժինը»։ Սյուզան Զոնթագ


1996թ-ին The New York Times թերթը հրապարակեց ամերիկացի նշանավոր գրող, քննադատ և ռեժիսոր Սյուզան Զոնթագի հոդվածը՝ կինոյի ստեղծման 100-ամյակին նվիրված։ Այդ հոդվածը ոչ միայն կինեմատոգրաֆին ուղղված ձոն էր, այլև մի փորձ էր՝ հասկանալու, թե ով և ինչու է սպանում «արվեստներից կարևորագույնը», և ինչպես կարելի է այն փրկել։ Թեպետ հոդվածի հրապարակումից հետո տարիներ են անցել, սակայն կինոարդյունաբերությունը քիչ է փոխվել, և Զոնթագի դիտարկումները նույնքան արդիական են, որքան անցյալում։


Ումբերտո Էկոյի հետ
Կինեմատոգրաֆը հարյուր տարեկան է, և, ըստ ամենայնի, այդ ժամանակահատվածում հասցրել է ապրել լիարժեք կյանք․ անխուսափելիորեն ծնվելով մեկ դար առաջ՝ կինոն իր վերելքի փուլում նվաճում էր բարձունք բարձունքի ետևից, իսկ վերջին տասնամյակում այն անկման վիճակում է՝ անփառունակ ու անդառնալի վերջաբան։ Ոչ, հիացմունքի արժանի նոր ֆիլմերին նախկինի պես կարելի է և պետք է սպասել։ Եվ այն, որ այդօրինակ կինոնկարները բացառություն են կանոնից, դժբախտության դեռևս կեսն է։ Արվեստներից յուրաքանչյուրի մեծ ստեղծագործությունները միշտ էլ բացառություններ են։ Իրական դժբախտությունն այն է, որ մեծ ֆիլմերը մեր օրերում ստեղծվում են շրջանցելով նորմերը և պրակտիկան, որոնցով կինեմատոգրաֆը ապրում է հաղթած կամ ծնունդ առնող կապիտալիզմի երկրներում, այլ կերպ ասած՝ ամենուր։ Իսկ սովորական, զվարճանքի համար նկարահանվող ֆիլմերը (կարդա՝ շահույթ ապահովող) ապշելիորեն անմիտ են, և դրանց մեծ մասը չի կարող, ի զորու չէ հուզել հանդիսատեսին, ում դրանք հասցեագրված են առանց խղճի խայթի։ Եվ եթե մեծ ֆիլմի նպատակն ու իմաստը այսօր, ավելի քան երբևէ, մարդկային մտքի՝ իր տեսակի մեջ միակ ձեռքբերումը դառնալն է, ապա կոմերցիոն կինոն բավարարվում է շատ ավելի քչով․ դրա մեծածավալ արտադրությունը վերածվել է արդեն գոյություն ունեցող ձեռքբերումների կրկնօրինակման և վերաձևման՝ երբեմնի հաջողությունները կրկնելու հույսով։ 
Նախկինում կինոն մեծարանքով անվանում էին 20-րդ հարյուրամյակի գլխավոր արվեստ, բայց նոր հարյուրամյակի գալստյամբ այն ավելի ու ավելի շատ է նմանվում անկումային արվեստի։ 
Հնարավոր է, որ ավարտվել է ոչ թե կինեմատոգրաֆը, այլ կինոմանությունը՝ բացառիկ տեսակի մի սեր, որով մարդկանց համակում էր կինոն։ Յուրաքանչյուր արվեստ ունի իր ֆանատները։ Եվ, այդուհանդերձ, կինոյի հանդեպ սերն այլ բնույթի էր։ Այն ծնված էր համոզմունքից, թե կինոն մի արվեստ է, որը մյուսներին ոչնչով նման չէ․ ծայրաստիճան ժամանակակից է, բառացիորեն յուրաքանչյուրին հասանելի է, ռոմանտիկ է ու հանելուկային, ինտիմ է ու բարոյական՝ այնտեղ կար ամեն ինչ և միանգամից։ Կինեմատոգրաֆն ուներ իր առաքյալները։ (Այն նման էր կրոնին)։ Կինեմատոգրաֆը խաչակրաց արշավանք էր։ Կինոմանների համար ֆիլմերը ծառայում էին որպես բոլոր իրերի պահեստարան։ Կինոն և՛ արվեստի գիրք էր, և՛ կյանքի գիրք։ Մեկ անգամ չէ, որ նշվել է․ ի սկզբանե կինոն ընթացել է երկակի զարգացման շահեկան ուղիով։ Մոտավորապես 1895թ-ին լույս աշխարհ եկան երկու տեսակ ֆիլմեր, կինեմատոգրաֆի երկու մոդելներ․ կինոն որպես կյանքի բուն էության արտացոլում (Լյումիեր եղբայրներ) և կինոն որպես հորինվածք, խաբեություն, պատրանք, ֆանտազիա (Ժորժ Մելիես)։ Չնայած՝ մեկը ամենևին չի բացառում մյուսը։ Կարևոր է հասկանալ, որ առաջին հանդիսականների համար նույնիսկ ամենաշարքային իրադարձությունը մեծ էկրան բարձրացած տեսնելը, ինչպիսին Լյումիեր եղբայրների արձանագրած «Գնացքի ժամանումը Լա Սիոտա կայարանն» էր, արդեն իսկ աննախադեպ զգացում էր։ 
Կինեմատոգրաֆը սկսվել էր հրաշքից, չէ՞ որ նախքան կինոյի ի հայտ գալը որևէ մեկին չէր հաջողվել այդքան համապարփակ ընդգրկել կյանքը։ Եվ կինոյի հետագա զարգացումը մի փորձ է՝ հրաշքի այդ զգացումը երկարացնելու ու վերածնելու։ 
Ահա այդպես էլ 100 տարի առաջ գնացքի ժամանումը ելակետային դարձավ կինեմատոգրաֆի համար։ Գոռալով հիացմունքից, վեր թռչելով իրենց տեղերից, որպեսզի չճզմվեն, առաջին հանդիսականները կինոն ներս թողեցին իրենց սրտեր ու հոգիներ։ Եվ քանի դեռ չէր սկսվել հեռուստատեսության դարաշրջանը, որն ամայացրեց կինոթատրոնների դահլիճները, հենց այնտեղ, դեպի կինո ամենշաբաթյա արշավի ժամանակ, նրանք սովորում էին (համենայնդեպս՝ փորձում էին սովորել) քայլել, ծխել, համբուրվել, կռվել, սգալ։ Ֆիլմերը գրավչության դասեր էին տալիս։ Կինոյից, օրինակ, իմանում էին, որ անձրևանոցը մարդուն զարդարում է նույնիսկ չոր եղանակին։ Չնայած՝ վերոնշյալ ամեն ինչը լոկ մի մասն էր ավելի բարդ գործընթացի։ Այն ժամանակ հանդիսատեսը գլխակորույս ընկղմվում էր այլոց կյանքերում։ Հանդիսատեսը ծարավի էր ձուլվել մյուս մարդկանց կյանքին․․․ և նրանց դեմքերին։ Այդ համընդհանուր ցանկությունն էլ իր մարմնավորումը գտավ ֆիլմերի դիտումներում, ապրումներում։ Կինոյից օգուտ քաղելու հնարավորությունից ավելի կարևոր էր էկրանային գործողության կամքին տրվելը, դրա ալիքներով բնազդաբար լողալը։ Ֆիլմերից ակնկալում էին, որ դրանք գերեն, ապշեցնեն հենց միայն կերպարների՝ մեծ էկրան տեղափոխման փաստով։ Կինո հաճախելու սովորույթը մեծ ակնկալիքների մասն էր կազմում։ Հեռուստատեսությամբ մեծ ֆիլմ դիտելը նույնն էր, ինչ այն միտումնավոր անլրջացնելը։ Եվ հարցն այստեղ ամենևին էլ չափը չէ, թեպետ հսկայական, ազդեցիկ պատկերը կինոթատրոնում և հեռուստատեսային համեստ պատկերը անհամեմատելի են։ Տանը ֆիլմ դիտելով՝ դուք կինոյի հանդեպ անհարգալից վերաբերմունք եք դրսևորում արդեն իսկ այն առումով, որ ֆիլմը ամբողջությամբ չի գրավում ձեր ուշադրությունը։ 
Այսօր ֆիլմերը կարող են ունենալ ցանկացած ձևաչափ, ձեր հեռուստացույցի էկրանը կարող է լինել նույնիսկ պատի ամբողջ երկարությամբ։ Բայց նույնիսկ այդ դեպքում դուք կինո եք դիտում ձեր ննջասենյակում կամ հյուրասենյակում։ Իսկ բաղձալի գերության մեջ հայտնվելը հնարավոր է միայն կինոթատրոնում՝ բոլորովին անծանոթ մարդկանց շրջապատում, մթության մեջ նստած։ 
Սալման Ռուշդիի և Թոնի Մորիսոնի հետ
Կարող ենք որքան հնարավոր է ողբալ խոհուն, ինտիմ սրբազնագործության համար, որը տեղի է ունենում նախևառաջ կինոդահլիճի մթության մեջ, բայց արցունքներով գործին չես օգնի։ Կինոն հափշտակված է ագրեսիվ կերպարներով և դրանց անամոթ շարվածքով (հետզհետե արագացող մոնտաժի շնորհիվ)՝ մեն-միակ նպատակ ունենալով գրավելու հանդիսատեսի ուշադրությունը․ ահա և ստացվում է, որ կինոն դարձել է ցնորական, թեթևամիտ և այլևս չի պահանջում լիակատար կենտրոնացածություն դիտման ժամանակ։ Ցանկացած չափի պատկերը այժմ ամենուր հետապնդում է մեզ․ կինոթատրոնի էկրանին, գիշերային ակումբի պատին, մարզադաշտի ցուցատախտակին։ Շարժվող պատկերների այդ ամենահասությունն ինքնին հետզհետե նվազեցրել է հանդիսատեսի պահանջները կինոյի՝ որպես արվեստի և որպես ժամանցի տարածված ձևի նկատմամբ։ Կինեմատոգրաֆի արևածագին արվեստն ու ժամանցը հակասության մեջ չէին։ Համր շրջանի բոլոր ֆիլմերը՝ սկսած Լուի Ֆեյադից, Դևիդ Գրիֆիթից, Ձիգա Վերտովից, Պաբստից, Մուրնաուից ու Քինգ Վիդորից և ավարտած լիովին շաբլոն մելոդրամներով ու կատակերգություններով, կյանքի էին կոչված շատ բարձր գեղարվեստական մակարդակով, եթե համեմատենք այն ամենի հետ, ինչ եղավ հետո։

Իոսիֆ Բրոդսկու հետ
Հնչյունի ի հայտ գալու հետ մեկտեղ կինոլեզուն կորցրեց կերպարայնության, արտահայտչականության, պոեզիայի առյուծի բաժինը, փոխարենը՝ ֆիլմերի ստեղծման հանդեպ գործնական մոտեցումը սկսեց թափ հավաքել։ Այդպիսի՝ հոլիվուդյան մոդելը գրեթե քառորդ դար գերակշռում էր կինոարտադրությունում (1930-1955թթ-ին)։ Յուրօրինակ ռեժիսորները, ինչպիսիք էին Էրիխ ֆոն Շտրոհեյմը կամ Օրսոն Ուելսը, կոտրվեցին համակարգի ճնշման տակ և արդյունքում հայտնվեցին ստեղծագործական աքսորում Եվրոպայում։ Բայց այնտեղ ևս արդեն հասցրել էր իշխանության գալ փոքրիշատե նման սխեմա՝ շահույթի առաջնայնությունը որակի հանդեպ հռչակող․ թերևս, Հին աշխարհում միայն բյուջեներն էին ավելի համեստ։ Այդ փուլում առաջնակարգ ֆիլմերը հատավաճառով ապրանք չէին միայն Ֆրանսիայում։ Հետո, 1950-ականների կեսին, կինեմատոգրաֆիական առաջադեմ գաղափարները վերստին դուրս եկան նախաբեմ։ Հետպատերազմական իտալական կինոն առաջադրեց վարպետության նոր չափորոշիչներ, և էկրաններ բարձրացան մինչ այդ չտեսնված քանակությամբ ինքնատիպ, խորիմաստ, սիրով ստեղծված ֆիլմեր։ Կինոյի հարյուրամյա պատմության ընթացքում դեռևս երբեք ուսանողությունը և երիտասարդության մյուս շերտերը այդպիսի եռանդով չէին դիտել, քննարկել, վերլուծել ֆիլմեր։ Այն ժամանակ սիրահարվում էին ոչ միայն դերասաններին, այլև հենց իրեն՝ կինոյին։

Կինոմանության առաջին բռնկումը նկատվեց 1950-ականներին Ֆրանսիայում, իսկ այդ նոր համատարած հրապուրանքի համար ամբիոն դարձավ Cahiers du Cinema ամսագիրը (և այդ ամսագրի՝ իրենց կուռքին ոչ պակաս նվիրված հետևորդները Գերմանիայում, Իտալիայում, Անգլիայում, Շվեդիայում, Մ․ Նահանգներում և Կանադայում)։ Կինոմանությունը քայլում էր Եվրոպայով և երկու Ամերիկաներով, ամենուրեք բարձրացվում էին դրա տաճարները՝ փոքրիկ կինոթատրոններ և կինոակումբներ, որտեղ ներկայացնում էին հին ֆիլմեր և ռեժիսորների ֆիլմագրության հետահայաց ցուցադրություններ։ 1960-ականներին և 1970-ականների սկզբին կինո հաճախում էին այնպես, ինչպես երբևէ չէին հաճախել դրանից ո՛չ առաջ, ո՛չ հետո․ պրոֆեսիոնալ կինոմանները էկրանին հնարավորինս մոտ տեղեր էին խնդրում, երրորդ շարքի միջին հատվածը երազանքների գագաթնակետն էր։ «Առանց Ռոսելինիի անհնար է ապրել»,- հայտարարում է Բերտոլուչիի հերոսներից մեկը 1964թ-ին նկարահանված «Հեղափոխությունից առաջ» ֆիլմում, և նա ամենևին չի կեղծում։

որդու՝ Դեյվիդի հետ
Գրեթե 15 տարի առանց ընդմիջման համաշխարհային կինեմատոգրաֆը ամսվա ընթացքում մատուցում էր մեկ, իսկ երբեմն նաև մի քանի գլուխգործոց։ Այսօր դա նույնիսկ անհնար է պատկերացնել։ Միայն թե սխալ մի հասկացեք․ արտադրության և արվեստի, առօրեականի և փորձարարության միջև դիմակայությունը կինոյում միշտ էլ գոյություն է ունեցել։ Սակայն այդ պայքարը որևէ կերպ չէր խանգարում գերազանց կինոնկարների արարմանը՝ զանգվածային կինոյի շրջանակներում կամ այդ շրջանակներից դուրս։ Մինչդեռ այսօր կշեռքի նժարն ուժգնորեն թեքված է արդյունաբերական մոտեցման կողմը։ 1960-70-ականների ձեռքբերումները ոչ ոքի պետք չեկան։ Արդեն 1970-ականներին Հոլիվուդը ամբողջովին մակաբուծում էր եվրոպական և ամերիկյան անկախ, պերիֆերիկ կինոյի նոր, հաջողակ գյուտերի հաշվին՝ դրանով իսկ էժանացնելով այն, ինչն ընդամենը վերջերս թվում էր թարմ հնարք շարադրանքում և մոնտաժում։ Իսկ 1980-ականներին առհասարակ սկսվեց բյուջեների սպառնալից աճը, ինչի պատճառով արդյունաբերության օրենքները ձեռք բերեցին իսկական համաշխարհային իշխանություն ֆիլմերի արտադրության և վարձույթի ասպարեզում։ Աստղաբաշխական չափերի հասած նկարահանումների ծախսերը պահանջում էին ներդրումների անհապաղ վերադարձ մեծ գումարների տեսքով, վարձույթի առաջին իսկ ամսվա ընթացքում, այլապես շահույթի մասին կարելի էր մոռանալ։

Այդօրինակ քաղաքականության պայմաններում նախապատվությունը միշտ տրվում էր բլոքբասթերներին, նույնիսկ եթե դրանց մեծ մասը չէր արդարացրել սպասելիքները, այնինչ այդ նույն ժամանակ մերթ մեկ, մերթ մյուս փոքրաբյուջե ֆիլմը հանդիսատեսին անպայման հաճելիորեն զարմացնում էր։ Վարձույթի ժամկետները անընդհատ կրճատվում էին (նույն կերպ, ինչպես կրճատվում էր գրախանութի դարակներում դրված գրքերին հատկացված ժամանակը), շատ ֆիլմեր միանգամից թողարկվում էին վիդեո տարբերակով՝ շրջանցելով մեծ էկրանը։ Կինոթատրոնները հաջորդաբար փակվում էին․ ոչ մեծ քաղաքներում դրանք առհասարակ վերացան, իսկ կինոն առավելապես դարձավ տանը ժամանակ անցկացնելու սովորույթներից մեկը։ Քանի որ մեզ մոտ՝ Մ․ Նահանգներում նոր ֆիլմերից արդեն գրեթե ոչ ոք չի սպասում գոնե փոքր-ինչ տանելի որակ՝ միայն թե դրանք գերշահույթ ապահովեն, ռեժիսոր-արվեստագետների համար, ինչպիսիք են, օրինակ, նույն բախտին արժանացած Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան և Փոլ Շրյոդերը, իրենց արժանի մակարդակով աշխատելը փաստացի անհնար է դարձել։ Վերջին տասնամյակներում ոչ պակաս տխուր է նույնիսկ օվկիանոսի այն կողմում ապրող մեծ բեմադրիչների ճակատագիրը։ Ասացեք, ո՞ւր խցկվի այնպիսի ազատամիտ գործիչը, ինչպիսին Հանս-Յուրգեն Զիբերբերգն է։ Նա էլ թողել հեռացել է գործերից։ Իսկ մեծն Գոդարն այժմ կինոյի պատմության մասին ֆիլմեր է նկարահանում վիդեոյով։ Եվ սրանք եզակի օրինակներ չեն։ Միջազգային ֆինանսավորումը և, ի հետևանս, վերջին երկու ֆիլմերի դերասանական ինտերնացիոնալ կազմը կործանարար եղան Անդրեյ Տարկովսկու նշանավոր (և ողբերգականորեն ընդհատված) կարիերայի համար։ Իսկ կկարողանա՞ Ալեքսանդր Սոկուրովը գումար գտնել ռուսաստանյան կապիտալիզմի դաժան իրականության պայմաններում նոր փայլուն ֆիլմեր նկարահանելու համար։ 

Արժե՞, արդյոք, զարմանալ, որ կինոյի հանդեպ սերը մարում է։ Շատերը նախկինի պես հաճույքով հաճախում են կինո, իսկ ոմանք էլ մինչ այժմ ամբողջ հոգով անհանգստանում են կինեմատոգրաֆի համար և ֆիլմերից անփոփոխ սպասում են ինչ-որ առանձնահատուկ բան։ Հիասքանչ կինոնկարներ այժմ էլ լույս աշխարհ են գալիս․ Մայք Լիի «Մերկը», Ջաննի Ամելիոյի «Լամերիկան», Ֆրեդ Քելեմենի «Ճակատագիրը»։ Սակայն, հատկապես՝ երիտասարդ սերնդի շրջանում, ավելի ու ավելի հազվադեպ ես գտնում կինոմաններին բնորոշ այն կիրքը կինոյի հանդեպ, որը ոչ միայն սեր է, այլև ճաշակ (իսկ դրա առկայությունը անհնար է առանց անհագ ցանկության՝ դիտել ու վերադիտել որքան հնարավոր է ավելի մեծ քանակությամբ հանճարեղ ֆիլմեր անցյալից)։ 

Կինոմանությունը մեկ անգամ չէ, որ հարձակումների է ենթարկվել որպես ճոռոմ, հնաոճ, սնոբիստական հրապուրանք։ Իսկ պատճառն այն է, որ կինոմանությունը յուրաքանչյուր ֆիլմից սպասում է բացառիկ, անկրկնելի, կախարդական ապրումներ։ 
Կինոմանությունը հստակ հասկացնում է, որ Գոդարի «Վերջին շնչում» ֆիլմի հոլիվուդյան ռիմեյքը երբեք չի կարող համեմատվել բնօրինակի հետ։ Կինոմանությունը պարզապես տեղ չունի կինեմատոգրաֆի հիպերինդուստրացման դարաշրջանում։ Չէ՞ որ կինոմանությունը, հենց միայն բազմազանության և հետաքրքրությունների ցրվածության պատճառով, չի կարող ֆիլմերից պահանջել, որ դրանք ձգտեն լինել նախևառաջ բանաստեղծական ստեղծագործություններ։ Ինչպես և չի կարող նկարիչներին, գրողներին և այլ ստեղծագործող անհատներին, ովքեր ուղղակիորեն կապված չեն կինոյի հետ, ոգեշնչել, որ նրանք նկարահանեն իրենց ֆիլմերը։ Բայց հենց դա էլ արդյունաբերությանը պետք չէ։ Եթե կինոմանությունը մեռած է, ապա կինոն մահացել է դրա հետ միասին․․․ որքան էլ որ հիմա նկարահանեն ֆիլմեր, նույնիսկ՝ շատ լավերը։ Եվ եթե կինոյին վիճակված է վերածնվել, ապա՝ միայն կինոյի հանդեպ սիրո նոր տեսակի ծնունդ առնելու շնորհիվ։ 

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Աշուղ Ղարիբ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,3,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Սուրամի ամրոցի լեգենդը»,1,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,3,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,105,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,16,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Սյուզան Զոնթագ․ «Կինոյի անկումը»
Սյուզան Զոնթագ․ «Կինոյի անկումը»
«Յուրաքանչյուրին պետք էր ապոկալիպսիսի իր չափաբաժինը»։ Սյուզան Զոնթագ
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEi2Bfn5wSaFbO8qyV_79PkM8-eOJZAmZH8PmU7DzEHB8NsbzKIGbdZLwXPZaKCC4tJRfT-WSEzCdffARNXA811PgNy2QtAcorF3bnui5HsOweCvRZLh0jkJ6Xeou7HTpV8l9PRydgFgCGog/s640/2.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEi2Bfn5wSaFbO8qyV_79PkM8-eOJZAmZH8PmU7DzEHB8NsbzKIGbdZLwXPZaKCC4tJRfT-WSEzCdffARNXA811PgNy2QtAcorF3bnui5HsOweCvRZLh0jkJ6Xeou7HTpV8l9PRydgFgCGog/s72-c/2.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2018/01/susan-sontag.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2018/01/susan-sontag.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content