$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Թենեսի Ուիլյամսը կինոյում

«Աղոթում եմ վանդակներում փակված վայրի սրտերի համար»։ Թենեսի Ուիլյամս

                                               
Մոլորված կանայք, ցինիկ տղամարդիկ, քողարկված համասեռամոլներ, կյանքից ուժասպառ հարբեցողներ, ովքեր հուսախաբ էին լինում հյուսիսամերիկյան բարքերի պատճառով: Այսպիսին են Թենեսի Ուիլյամսի հերոսները, ովքեր բազմիցս արժանացել են Հոլիվուդի ուշադրությանը: Հաճախ Ուիլյամսն անձամբ էր զբաղվում իր պիեսները սցենարի վերածելու գործով։ Ընդհանուր առմամբ՝ նրա գրական ստեղծագործությունների հիշարժան էկրանավորումների թիվը գերազանցում է երկու տասնյակը, իսկ դերասանական կազմում ընդգրկված են այնպիսի լեգենդար աստղեր, ինչպիսիք են Վիվիեն Լին, Մառլոն Բրանդոն, Էլիզաբեթ Թեյլորը, Փոլ Նյումանը և այլք:

1. «Ապակե գազանանոցը», 1950թ

Մասնակիորեն ինքնակենսագրական այս պիեսը, որը հեղինակն անվանել է պիես-հուշ, էկրանավորվել է երկու անգամ, սակայն դրանցից ոչ մեկին վիճակված չէր գերազանցել 1951թ-ին մեծ էկրան բարձրացած «Ցանկություն տրամվայը» ֆիլմի հաջողությունը: «Ապակե գազանանոցը» 1950թ-ին էկրանավորեց Իրվինգ Ռափերը, իսկ սցենարը Փիթեր Բերնայսի հետ համատեղ գրել էր անձամբ Ուիլյամսը։ Գլխավոր հերոսի՝ Թոմի (հեղինակի) կերպարը մարմնավորեց Արթուր Քենեդին, նրա մորը՝ հասակ առնող, հարավին բնորոշ արտաքինով, գեղեցկուհի Ամանդային՝ Գերթրուդ Լոուրենսը, Թոմի քրոջը՝ ամաչկոտ Լաուրային՝ Ջեյն Ուայմենը, ում կենդանիների սիրելի հավաքածուն էլ պիեսի վերնագրի ընտրության պատճառն է հանդիսացել, Ջիմին՝ Քըրք Դուգլասը, ով, ըստ Ամանդայի ցանկության, պետք է հետաքրքրվեր Լաուրայով: 1987թ-ին Փոլ Նյումանը ևս էկրանավորեց «Ապակե գազանանոցը»՝ Ջոն Մալկովիչի և Ջոան Վուդվորդի մասնակցությամբ: 

2. «Ցանկություն տրամվայը», 1951թ

Ուիլյամսը սցենարի վերածեց իր՝ Պուլիցերյան մրցանակի արժանացած «Ցանկություն տրամվայը» պիեսը, որն էլ էկրանավորեց Էլիա Կազանը: Բլանշ Դյուբուան՝ Վիվիեն Լին, կորցնելով աշխատանքը և բնակարանը, տեղափոխվում է Նյու Օռլեան քրոջ՝ Ստելլայի մոտ, ով ամուսնացած է Սթենլիի հետ: Սթենլին՝ Մառլոն Բրանդոն, դաժան և կոպիտ տղամարդ է, նրբագեղ ու փխրուն Բլանշի հակապատկերը։ Բլանշը չէր ցանկանում հրաժարվել իր նախկին ապրելակերպին բնորոշ բարձրաշխարհիկությունից և ազնվականությունից, թեպետ իր նախկին բնակավայրում նրա անձնական կյանքը լի էր եղել սիրային արկածներով։ Էլիա Կազանի ֆիլմն «Օսկարի» է ներկայացվել 12 անվանակարգում և արդյունքում ստացել է 4 «Օսկար», որից երեքը՝ դերասաններին (Վիվիեն Լի, Քիմ Հանթեր, Կառլ Մոլդեն)։ Գլխավոր դերակատարներից ձեռնունայն է մնացել միայն Մառլոն Բրանդոն, թեպետ նա հրաշալի է կերտել Սթենլիի կերպարը։ 

3. «Դաջված վարդը», 1955թ

1955թ-ին Դենիել Մաննը մեծ էկրան տեղափոխեց «Դաջված վարդը» պիեսը, որի սցենարը մշակել էին Թենեսի Ուիլյամսը և Հել Քանթերը: Աննա Մանիանին, ով գլխավոր դերակատարն էր, արժանացավ «Օսկարի»՝ Սերաֆինայի կերպարը մարմնավորելու համար: Սերաֆինան ամերիկաբնակ իտալուհի այրի է, ով ամուսնու մահից հետո սգավորի կյանքով ապրում է մինչև այն պահը, երբ հանդիպում է Ալվարոյին՝ Բերթ Լանկաստերին և բացահայտում, որ ամուսինը կյանքի օրոք դավաճանել է իրեն։ Ուիլյամսն ի սկզբանե պիեսը գրել էր Մանիանիի համար, բայց երբ 1951թ-ին պիեսն առաջին անգամ ներկայացվեց Բրոդվեյում, Մանիանին հայտարարեց, որ բավականաչափ լավ չի տիրապետում անգլերենին, որպեսզի կարողանա ամեն օր կատարել Սերաֆինայի դերը: 4 տարի անց դերասանուհին այնքան կատարելագործեց անգլերենի իր իմացությունը և այնպիսի վարպետությամբ կատարեց գլխավոր հերոսուհու դերը, որ արժանացավ «Օսկարի»։ 

4. «Տիկնիկ», 1956թ

Էլիա Կազանի «Տիկնիկ» ֆիլմը, որի սցենարը վերամշակվել էր ռեժիսորի և Թենեսի Ուիլյամսի կողմից՝ «Բամբակով լի 27 վագոն» և «Անպետք ընթրիք» պիեսների հիման վրա, ենթարկվեց «Պարկեշտության լեգեոնի» գրաքննությանը, մերժվեց և արգելվեց մի շարք երկրներում: Քերոլ Բեյքերը խաղում է «Տիկնիկ» մականունով դեռատի աղջկա դերը, ում ամուսինը՝ Արչին (Կառլ Մոլդենը) միջին տարիքի հարբեցող տղամարդ է, ով փորձում է կատարել իր ամուսնական պարտականությունները: Իլայ Ուոլաքը մարմնավորում է Արչիի մրցակից գործարարի կերպարը, ով տանջում է Արչիին՝ Տիկնիկի հետ բացահայտ սիրախաղ սկսելով, որպեսզի բիզնեսում Արչիից փոխզիջում ստանա: 

5. «Կատուն շիկացած տանիքին», 1958թ

Պուլիցերյան մրցանակի արժանացած «Կատուն շիկացած տանիքին» պիեսի՝ Ռիչարդ Բրուքսի էկրանավորումը հարուցեց Թենեսի Ուիլյամսի դժգոհությունը, քանի որ ֆիլմում բաց էին թողնվել պիեսում առկա բացահայտ հոմոսեքսուալ հղումները: Մինչդեռ ֆիլմի աստղերը՝ Էլիզաբեթ Թեյլորը և Փոլ Նյումանը, այն տարիներին լինելով փառքի գագաթնակետին, իրենց դերակատարման համար ներկայացվեցին «Օսկարի»։ Բրիք Փոլիթը (Նյուման) հարբեցող դարձած նախկին հաջողակ ֆուտբոլիստ է, ով անտեսում է կնոջը՝ Մեգիին (Թեյլոր): Զույգի միջև առկա կոնֆլիկտն իր բարձրակետին է հասնում այն ժամանակ, երբ Բրիքն ու Մեգին Միսիսիպիում նշում են Բրիքի մահամերձ հոր ծննդյան տարեդարձը, որի ժամանակ քննարկման են դրվում հոր ժառանգության, Բրիքի հարբեցողության և Մեգիի անպտղության հարցերը:

6. «Հանկարծակի, անցած ամռանը», 1960թ

«Կատուն շիկացած տանիքին» ֆիլմում իր փառքն ու հաջողությունը վաստակած Էլիզաբեթ Թեյլորը կարճ ժամանակ անց հայտնվեց Ջոզեֆ Լեո Մանկևիչի «Հանկարծակի, անցած ամռանը» ֆիլմում: Ուիլյամսի համանուն պիեսի սցենարը մշակել էր Գոր Վիդալը։ Թեյլորի հերոսուհին՝ Քեթրին Հոլլին, աղավաղված հուզական ներաշխարհով կին է, ով ականատես է եղել իր զարմիկի՝ Սեբաստիանի մահվանը: Սեբաստիանի մայրը (Քեթրին Հեփբերն) հերոսուհուն դրդում է լոբոտոմիայի ենթարկվել, սակայն բժիշկը, վերլուծելով Քեթրինի առողջական վիճակը, բացահայտում է Սեբաստիանի հետ կատարվածը: Ե՛վ Թեյլորը, և՛ Հեփբերնը առաջադրվեցին «Օսկարի»՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:

7. «Փախչողների տեսակից», 1960թ

Թենեսի Ուիլյամսն ու սցենարիստ Միդ Ռոբերթսը միավորվեցին՝ սցենարի վերածելով «Օրփեոսն իջնում է դժոխք» պիեսը, որը պետք էկրանավորեր ռեժիսոր Սիդնի Լյումետը: Ի վերջո, մեծ էկրան վերադարձան Մառլոն Բրանդոն («Ցանկություն տրամվայը») և Աննա Մանիանին («Դաջված վարդը») ֆիլմերից: Վալենթայն Քսավիերը (Բրանդո) հանելուկային երիտասարդ է, ով գալիս է Հարավի փոքրիկ քաղաքներից մեկը և վաճառողի աշխատանք գտնում Ջեյբ Թորենսի խանութում: Վալենթայնն անտարբեր չէ մահամերձ Ջեյբ Թորենսի կնոջ՝ լեդի Թորենսի (Մանիանի) նկատմամբ, ում պատճառով մերժում է երիտասարդ և էքսցենտրիկ Քերոլ Քաթրիրի (Ջոան Վուդվորդ) սերը: Սակայն մահամերձ ամուսինը զույգին հանգիստ չի թողնում։ 

8. «Ամառը և ծուխը», 1961թ

«Փախչողների տեսակից» և «Կատուն շիկացած տանիքին» ֆիլմերի համասցենարիստներ Միդ Ռոբերթսը և Ջեյմս Փոն համատեղ ուժերով սցենարի վերածեցին Թենեսի Ուիլյամսի «Ամառը և ծուխը» պիեսը՝ ռեժիսոր Փիթեր Գլենվիլի համար: Համեստ և ամոթխած Ալմա Ուայնմիլլերը սիրահարված է իր հարևան բժշկին, ում կերպարը մարմնավորել է Լոուրենս Հարվին: Հերոսուհու սիրային անհաջողությունն ի սկզբանե կանխորոշված էր բժշկի թեթևամիտ պահվածքի պատճառով: Ալմայի կերպարը մարմնավորելու համար դերասանուհի Ջերալդին Փեյջը ներկայացվեց «Օսկարի»։ 

9. «Միսիս Սթոունի հռոմեական գարունը», 1961թ

«Ցանկություն տրամվայից» մեկ տասնամյակ անց Վիվիեն Լին փայլեց Խոսե Քուինթերոյի «Միսիս Սթոունի հռոմեական գարունը» ֆիլմում՝ Թենեսի Ուիլյամսի առաջին վեպի հիման վրա նկարահանված։ Քարեն Սթոունը (Վիվիեն Լի) տարիքն առած դերասանուհի է, ով դեպի Իտալիա ճանապարհորդության ընթացքում կորցնում է ամուսնուն: Ժամանելով Հռոմ՝ Քարենն իր ընկերուհու՝ Մեգի (Քորել Բրաուն) օգնությամբ ծանոթանում է Պաոլո դի Լեոյի հետ (Ուորեն Բիթի): Այրին հրապուրվում է իտալացի երիտասարդի հմայքով և անթաքույց սիրավեպ սկսում նրա հետ, ինչը հանգեցնում է ցավալի հետևանքների: 

10. «Պատանեկության քաղցրաձայն թռչունը», 1962թ

«Կատուն շիկացած տանիքին» ֆիլմի նկարահանումներից մի քանի տարի անց Փոլ Նյումանը և Ռիչարդ Բրուքսը միավորվեցին Ուիլյամսի մեկ այլ՝ «Պատանեկության քաղցրաձայն թռչունը» պիեսի էկրանավորման գաղափարի շուրջ։ Չենս Ուեյնը (Փոլ Նյուման) սկսնակ դերասան է, ով վերադառնում է իր հարազատ Ֆլորիդան՝ Հոլիվուդում հաստատվելու անհաջող փորձերից հետո: Չենսին ուղեկցում է մարող աստղ Ալեքսանդրա դել Լագոն (Ջերալդին Փեյջ), ում երիտասարդ սիրեկանն ամեն կերպ օգտագործում է՝ կինոաշխարհ մուտք գործելու հույսով: Ֆլորիդայում Չենսը հանդիպում է իր վաղեմի սիրեցյալին՝ Հևենլիին (Շիրլի Նայթ), ում հայրը ժամանակին ոչինչ չէր խնայել՝ սիրահար զույգին միմյանցից բաժանելու համար:

11. «Վարժվելու փուլը», 1962թ
Ջորջ Ռոյ Հիլլի կողմից նկարահանված «Վարժվելու փուլը» ֆիլմը մարդկային կատակերգություն է, որը պատմում է մի նորաստեղծ ընտանիքի մասին: Թենեսի Ուիլյամսի ստեղծած գլխավոր հերոսը կորեական պատերազմի վետերան Ջորջ Հևերսթիքն է (Ջիմ Հաթոն), ով իր կնոջ՝ Իզաբելի (Ջեյն Ֆոնդա) հետ մեկնում է մեղրամիսն անցկացնելու: Մշտապես վիճաբանող նորապսակները այցելում են Ջորջի մարտական ընկերոջը՝ Ռալֆին (Էնթոնի Ֆրանչոզա) և վերջինիս կնոջը՝ Դորոթեային (Լուիս Նեթլթոն), որոնց փոխհարաբերությունները, սակայն, նույնպես լարված են: Զույգերի հանդիպումը յուրաքանչյուրին ստիպում է նոր կյանք սկսել:

12. «Իգուանի գիշերը», 1964թ

Ջոն Հյուսթոնի վերոնշյալ ֆիլմը հայտնի դարձավ դեռևս մինչև մեծ էկրան բարձրանալը։ Խնդիրն այն էր, որ Էլիզաբեթ Թեյլորը բացահայտ կերպով այցելել էր Պուերտո-Վալյարտա՝ ֆիլմի նկարահանման հրապարակ: Թեյլորն այնտեղ էր իր սիրեկանի՝ Ռիչարդ Բարթոնի պատճառով, ով այդ ժամանակ դեռևս ամուսնացած էր իր առաջին կնոջ հետ: Բարթոնի հերոսը՝ Լոուրենս Շենոնը, նախկին քահանա է, ով աշխատում է որպես զբոսավար: Զբոսաշրջիկների խմբի անդամներին, այդ թվում նաև՝ իրեն սիրահարված դեռատի Շառլոթին (Սյու Լայոն), Լոուրենսն ուղեկցում է իր մահացած ընկերոջ այրի Մեքսինի (Ավա Գարդներ) հյուրանոց: Մեքսինը նույնպես զգացմունքներ է տածում Լոուրենսի հանդեպ: Բայց հյուրանոցի բնակիչներից մեկը՝ նկարչուհի Հաննան (Դեբորա Քերր) մեծ դեր պետք է խաղա Լոուրենսի աշխարհայացքի փոփոխման հարցում:

13. «Ապամոնտաժե՛լ», 1966թ

Թենեսի Ուիլյամսի մեկ գործողությամբ պիեսն ամբողջական կինոսցենար դարձնելու ուղղությամբ աշխատել են Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան, Ֆրեդ Քոուն և Էդիթ Սոմերը: Ռեժիսոր Սիդնի Փոլաքի հերոսներին կերտել են Ռոբերտ Ռեդֆորդը և Նատալի Վուդը: Երիտասարդ Օուենը դատական կատարածու է, ով եկել է Միսիսիպիի փոքրիկ քաղաքներից մեկը՝ ապամոնտաժելու երկաթգծի մեծ մասը, որն ապահովում էր տեղաբնակների եկամուտի զգալի տոկոսը: Դատական կատարածուի և տեղացի գեղեցկուհի Ալվայի միջև սիրավեպ է սկսվում: Սակայն Ալվայի մայրը և ըմբոստացած տեղաբնակները բազմաթիվ խոչընդոտներ են ստեղծում սիրահար զույգի համար: Հարկ է նշել, որ անձամբ Ուիլյամսն առանձնապես գոհ չէր իր պիեսի հիման վրա գրված սցենարից: 

14. «Բում», 1968թ

«Բում» ֆիլմի սցենարի ադապտացիայով զբաղվել է հենց Թենեսի Ուիլյամսը՝ հիմնվելով իր «Կաթ տեղափոխող բեռնատարն այստեղ այլևս չի կանգնում» (բառացի թարգմանությամբ) պիեսի վրա: Ռեժիսորը՝ Ջոզեֆ Լոուզին, գլխավոր հերոսների դերերը վստահեց Էլիզաբեթ Թեյլորին և Ռիչարդ Բարթոնին, ովքեր, ի դեպ, այդ ժամանակ դեռևս ամուսնացած էին: Ֆլորա «Սիսի» Գոֆորթը (Էլիզաբեթ Թեյլոր) անբուժելի հիվանդ է և պատրաստվում է իր վախճանին: Անբացատրելիորեն Ֆլորայի կյանքում հայտնվում է պոետ Քրիս Ֆլանդերսը, ով կրում է «Մահվան հրեշտակ» մականունը: Քրիսը սովորություն ունի ընկերանալու հարուստ, բայց մահամերձ կանանց հետ: Ցավոք, Թեյլորին չհաջողվեց կրկնել «Կատուն շիկացած տանիքին» ֆիլմում գրանցած իր հաջողությունը, ինչի պատճառով դերասանուհին չկարողացավ խուսափել քննադատների բացասական մեկնաբանություններից:

15. «Մոբիլի վերջին թեժ տիպը», 1970թ

«Փախչողների տեսակից» ֆիլմի հաջողությամբ ոգեշնչված՝ Սիդնի Լյումետն էկրանավորեց Ուիլյամսի «Միրթլի 7 անկումները» պիեսը: Սցենարը մշակեց Գոր Վիդալը։ Միրթլը կասկածելի բարոյականության տեր կին է, ով ամուսնանում է հիվանդ Ջեբի հետ: Ջեբն ամեն կերպ ցանկանում է ժառանգ թողնել՝ ծնողներից մնացած ունեցվածքն իր եղբորից պաշտպանելու համար: Միրթլը սիրային կապի մեջ է մտնում ամուսնու եղբոր հետ՝ իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում շահեկան դիրքում հայտնվելու համար: Ուիլյամսի՝ 1950-1970թթ-ի պիեսների էկրանավորումներն ավարտվեցին այս ֆիլմով, որը, սակայն, լավագույններից չի կարելի համարել։ 

16. «Ժասմին», 2013թ

Թեպետ ռեժիսոր Վուդի Ալենն այդպես էլ չխոստովանեց, որ ոգեշնչվել է «Ցանկություն տրամվայը» պիեսից, սակայն երկու ֆիլմերի սյուժետային պատմությունների միջև ընդհանրությունն ակնհայտ է: Ժասմինը՝ Քեյթ Բլանշի դերակատարմամբ, ապահարզան ստանալով հարուստ գործարար ամուսնուց՝ լքում է Նյու Յորքը: Նա տեղափոխվում է Սան Ֆրանցիսկո՝ շարքային կյանքով ապրող քրոջ և վերջինիս ամուսնու հետ նույն տանը բնակվելու: Ինչպես Վիվիեն Լին, այնպես էլ Քեյթ Բլանշեթն իր փայլուն դերակատարման համար արժանացավ «Օսկարի»: 

թարգմանությունը՝ Էլեն Հակոբյանի  

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Աշուղ Ղարիբ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,3,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Սուրամի ամրոցի լեգենդը»,1,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,3,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,105,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,16,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Թենեսի Ուիլյամսը կինոյում
Թենեսի Ուիլյամսը կինոյում
«Աղոթում եմ վանդակներում փակված վայրի սրտերի համար»։ Թենեսի Ուիլյամս
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjlXxkZubzNI7aVkPa3eTZywVwekArRmPZ-DAORLTufO21DOhMU1J2o2-I5fSwWJ33r1yNjoMGtmbqDzHRIP1pjXgBv3fHaecABpIeVuQKSZNGVfpiFd8VAsMth0WIt-ea3iOiwcc0fdZTD/s640/26996883_2578259502398381_1387680518_n.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjlXxkZubzNI7aVkPa3eTZywVwekArRmPZ-DAORLTufO21DOhMU1J2o2-I5fSwWJ33r1yNjoMGtmbqDzHRIP1pjXgBv3fHaecABpIeVuQKSZNGVfpiFd8VAsMth0WIt-ea3iOiwcc0fdZTD/s72-c/26996883_2578259502398381_1387680518_n.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2018/01/tennessee-williams.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2018/01/tennessee-williams.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content