«Դեռևս մանուկ հասակից երաժշտությունն ինձ համար եղել է ոգեշնչման անսպառ աղբյուր»։ Ինգմար Բերգման
«Երբ մենք ֆիլմ ենք դիտում, մեր գիտակցությունն ինքն իրեն նախապատրաստում է տեսիլքի։ Մի կողմ դնելով կամքը և ինտելեկտը՝ մենք արձակում ենք երևակայության կապանքները։ Պատկերների հաջորդականությունը խաղում է անմիջապես մեր զգացմունքների հետ։ Երաժշտությունն աշխատում է նույն սկզբունքով․ ես կասեի՝ չկա կինոյին ավելի մոտ արվեստ, քան երաժշտությունն է։ Երկուսն էլ ազդում են մեր զգացմունքների և ոչ թե ինտելեկտի վրա։ Եվ կինոն գլխավորապես ռիթմ է․ այն շնչումների և արտաշնչումների հաջորդականություն է։ Դեռևս մանուկ հասակից երաժշտությունն ինձ համար եղել է հանգստի և ոգեշնչման անսպառ աղբյուր, և ես հաճախ ֆիլմը կամ ներկայացումը դիտում եմ երաժշտականորեն»։ Ինգմար Բերգման
Ռեժիսոր և հնչյունային օպերատոր Անգելիկա Կրյուգերի այս հեղինակային տեսանյութը նվիրված է շվեդ ռեժիսորի ֆիլմերում երաժշտության օգտագործման առանձնահատկություններին։
Հատընտիր երաժշտական ստեղծագործություններ, որոնք հնչել են Ինգմար Բերգմանի լավագույն ֆիլմերում․