Կինեմատոգրաֆիստների միության դահլիճում Երիտասարդական կինոալիքը կներկայացնի «Ո՞վ կա» նախագիծը։
Մարտի 18-ին, ժ․ 19․30-ից 23․30-ը Կինեմատոգրաֆիստների միության դահլիճում Երիտասարդական կինոալիքը կներկայացնի «Ո՞վ կա» նախագիծը, որի շրջանակներում կցուցադրվեն հայկական ֆիլմեր, կհնչի կենդանի երաժշտություն և, առհասարակ, կտիրի խենթ մթնոլորտ, որը կմիավորի միջոցառմանը ներկա բոլոր կինոսերներին։ Կցուցադրվեն երիտասարդ և ավագ սերնդի հայ կինեմատոգրաֆիստների ֆիլմեր։ Մուտքն ազատ է։
Երիտասարդական կինոալիքը նոր սերնդի կինեմատոգրաֆիստների կողմից ստեղծված մի նախաձեռնություն է, որը նպատակ ունի բացահայտել նոր տաղանդներ, նրանց համախմբել մեկ հարթակում, հնարավորություն տալ նախագծեր զարգացնելու և ֆիլմեր նկարահանելու։ Կինոալիքն արդեն իսկ ծավալել է բազմակողմանի գործունեություն հայաստանյան կինոդաշտում և նախատեսում է շարունակաբար կազմակերպել ամենատարբեր միջոցառումներ՝ վարպետության դասերից մինչև կինոցուցադրություններ, քննարկումներ և այլն։
[ԳՐԱՆՑՎԵԼ]