«Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես բուժում եմ հիվանդներին․․․»։
ռեժիսոր՝ Ռոբեր Էնրիկո
սցենարի հեղինակներ՝ Ռոբեր Էնրիկո, Պասկալ Ժարդեն, Կլոդ Վեյո
օպերատոր՝ Էթիեն Բեքեր
կոմպոզիտորներ՝ Ֆրանսուա դը Ռուբե
դերերում՝ Ֆիլիպ Նուարե, Ռոմի Շնայդեր, Ժան Բուիզ, Յոախիմ Հանսեն, Ռոբերտ Հոֆման, Կարոլինա Բոնոմ, Դանիել Բրետոն
արտադրությունը՝ Ֆրանսիա, Գերմանիա, 1975թ
տևողությունը՝ 1ժ 43ր
Իրադարձությունները տեղի են ունենում ֆրանսիական Մոնտոբան քաղաքում, 1944թ-ին։ Գլխավոր հերոսը տեղի հիվանդանոցի վիրաբույժ Ժյուլիեն Դանդյոն է՝ բժիշկ-մարդասեր, ով բուժում է և՛ Դիմադրության շարժման անդամներին, և՛ ոստիկան-կոլաբորացիոնիստներին։ Նա հասկանում է, որ շուտով քաղաքը կազատագրվի դաշնակից զորքերի կողմից, որոնք արդեն ափ են իջել Նորմանդիայում։ Դանդյոն կնոջն ու աղջկան ուղարկում է Բարբերի՝ իր տոհմական դղյակ, բայց երբ մեկնում է նրանց հետ տեսակցելու, ճանապարհին սարսափով հայտնաբերում է հենց եկեղեցում սպանված բազմաթիվ տեղացիների։ Նա շարժվում է դղյակի ուղղությամբ, որտեղ կինն ու դուստրն են․․․
Օրիգինալ անվանումը՝ Le vieux fusil
Ժանրը՝ պատերազմական դրամա
Ժանրը՝ պատերազմական դրամա
Կինովերսուսի գնահատականը՝ 9/10
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմի հիմքում գերմանական ՍՍ զորքերի կողմից Ֆրանսիայի Օրադուր-սյուր-Գլան գյուղի բնակչության զանգվածային բնաջնջման իրադարձություններն են, երբ սպանվեց 642 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։
- 3 «Սեզար» մրցանակ՝ լավագույն ֆիլմի, տղամարդու լավագույն դերակատարման (Ֆիլիպ Նուարեն դարձավ այս մրցանակի առաջին դափնեկիրը) և լավագույն երաժշտության համար:
- «Դավիթ դի Դոնաթելո» մրցանակ Ֆիլիպ Նուարեին՝ տղամարդու լավագույն դերակատարման համար
ԴԻՏԵՔ ԱՅՍ ՖԻԼՄԸ