$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Կյանքի իմաստը Ակիրա Կուրոսավայի ֆիլմերում

Տադաո Սատոյի «Ճապոնական կինոն» գրքից, 1982թ


«Ապրել», 1952թ
Երկրորդ աշխարհամարտում կրած պարտությունից հետո շատ ճապոնացիներ՝ սեփական ճակատագիրը երկրի ճակատագրից չտարանջատող, ցնցվեցին բացահայտված ճշմարտությունից․ կառավարությունը ստում էր նրանց, այն ո՛չ արդար էր, ո՛չ էլ վստահելի։ Այդ տագնապալի ժամանակաշրջանում Ակիրա Կուրոսավան իր հրաշալի ֆիլմերում անփոփոխ կրկնում էր այն միտքը, որ կյանքի իմաստը չի սահմանափակվում «ազգային շահերով», այլ հանդիսանում է մի երևույթ, որ յուրաքանչյուր անհատ պարտավոր է բացահայտել ինքն իր համար՝ տառապանքի միջոցով։ «Ապրել» ֆիլմում առավելագույնս պարզ արտահայտված է ոչ միայն այս միտքը, այլ նաև Կուրոսավա-արվեստագետի ողջ յուրատեսակությունը, քանզի այս ֆիլմում նա օգտագործել է կինոյի ողջ զինանոցն ու շոշափել իր համար կարևոր բոլոր թեմաները։

Բացի տառապանքի բաղադրիչից, որին մենք ավելի ուշ կանդրադառնանք, ֆիլմում դիտարկվում են չորս թեմաներ․ 1․ ինչպես պետք է ապրեն մարդիկ, որպեսզի մահանան կատարված պարտքի զգացումով, 2․ բյուրոկրատիան՝ իր անկատարությամբ և անպատասխանատվությամբ, բյուրոկրատների ստորաքարշությունը վերադասների առաջ և անտարբերությունը հասարակ քաղաքացիների հանդեպ, 3․ ծնողների և երեխաների սերունդների տարբերության թեման, 4․ հետպատերազմյան գեդոնիզմը։ Ֆիլմը կառուցվում է գլխավոր՝ կյանքի իմաստի թեմայի շուրջ, իսկ երեք երկրորդական թեմաները պահպանում են թեմայի ներքին լարվածությունը, սրում են այն՝ ընդգծելով իրական կյանքի տարբերությունը դրա մասին առկա վերերկրյա պատկերացումներից։ Կուրոսավան, սակայն, ոչ պակաս ուշադրություն է հատկացնում երկրորդական թեմաներին, որոնց ընձեռում է սուր և արտահայտիչ ուրվագծեր։


Վերցնենք, օրինակ, բյուրոկրատիայի թեման։ Մենք տեսնում ենք մի քանի տնային տնտեսուհիների, ովքեր եկել են համայնքապետարանի ընդունարան՝ խնդրանքով, որ իրենց թաղամասի ջրատար համակարգը ծածկվի հողով և դրա վրա կառուցվի մանկական խաղահրապարակ։ Քաղաքացիների գործերով դեպարտամենտից նրանց ուղարկում են Քաղաքաշինական դեպարտամենտ, այնտեղից՝ Զբոսայգիների դեպարտամենտ, հետո՝ Համաճարակների դեմ պայքարի դեպարտամենտ, և այսպես շարունակ, քանի որ պաշտոնյաներից ոչ մեկը չի ցանկանում պատասխանատվություն վերցնել։ Հավանաբար, պաշտոնատար անձանց մասին ոչ մի այլ երգիծանք չի համեմատվի այս անվերջ թափառումների հետ, և բյուրոկրատիային ուղղված ոչ մի մեղադրանք չի կարող այն ցույց տալ ավելի լավ, քան գլխավոր հերոսի գիտակցության արթնացման տեսարանները։ Խղճուկ մանր չինովնիկների ողջ էությունն արտահայտվում է նրանց ինքնահաստատման, դեպարտամենտների ղեկավարների առջև նրանց շողոքորթության մեջ։ Սակայն Կուրոսավայի հիմնական նպատակը ո՛չ պետական պաշտոնյաների անվանարկումն է, ո՛չ էլ նրանց ծաղրելը։ Նրա թեման կյանքի իմաստն է, և նա համոզիչ կերպով ցույց է տալիս, թե որքան սոսկալիորեն դատարկ է դառնում կյանքը, երբ աշխատանքը կատարվում է լոկ ըստ սովորության։


«Որքան ավելի վատն է մարդը,
այնքան ավելի լավ է նա քնում», 1960թ
Ֆիլմում նույնքան խորն է բացահայտված նաև ծնողների և երեխաների պառակտման թեման։ Ծերացող հայրը, իմանալով, որ հիվանդ է քաղցկեղով, և որ իրեն շատ կարճ կյանք է մնացել, ցանկանում է այդ մասին պատմել որդուն, ում սիրում է աշխարհում ամեն ինչից առավել, նրա հետ կիսվել սեփական վշտով։ Որդին, սակայն, մտածում է միայն հոր թոշակով ժամանակակից տուն կառուցելու մասին, և երբ գլխավոր հերոսը պատահմամբ լսում է, թե ինչպես է որդին ասում կնոջը, որ եթե հայրն իրենց փող չտա, իրենք կապրեն առանձին, նա հասկանում է, որ որդու կարեկցանքի վրա հույս դնել չի կարող։ Ոչ մի բառ չասելով  հիվանդության մասին՝ հայրը մտնում է իր սենյակ և սկսում է հիշել որդու մանկությունն ու պատանեկությունը․ օրեր, երբ նրանց միջև գոյություն ուներ անձայն, բայց խոր վստահություն։ Անցյալի պատկերների այդ կարճ հերթագայումը, կորսված մարդկային փոխըմբռնման հանդեպ թախիծն ընդգծում են հետպատերազմյան տարիներին հայրական հեղինակության անսպասելի անկումը, երբ երեխաների կողմից սկսեց գնահատվել առաջին հերթին սեփական, տարանջատված ընտանիքը։ Այնուամենայնիվ, այստեղ Կուրոսավան ոչ միայն ծնողների ու երեխաների միջև նախկին սերը վերակենդանացնելու զգացական կոչ է հղում՝ կշտամբելով երիտասարդ սերնդի եսասիրությունը, այլև առաջին հերթին ցանկանում է, որ իր գլխավոր հերոսը դադարի պատրանքներ ստեղծել և, որևէ մեկի օգնությանը չդիմելով, ինքն իր մեջ ուժ գտնի։

Ֆիլմում ոչ պակաս տպավորիչ է պատկերված նաև համատարած գեդոնիզմը: Այն վարպետորեն լուսաբանվում է մանրամասն պատմության միջոցով այն մասին, թե ինչպես գլխավոր հերոսը (նրա կերպարը մարմնավորում է Տակասի Սիմուրան) և նրան ուղեկցող գրողը, ում հետ նա բոլորովին պատահաբար է ծանոթացել, շրջում են գիշերային հաստատություններով՝ հույս ունենալով ցրել թախիծը: Նրանց շինծու «շվայտությունը» պատկերող այդ կադրերում Կուրոսավան որսացել է այն տենդագին, հուսահատ մղումը դեպի հաճույքները, ինչն այնքան բնորոշ էր էներգիայի պարպման համար ելք փնտրող ճապոնացիներին, ովքեր դեռևս ուշքի չէին եկել պարտությունից հետո: Այդ սերնդի ներկայացուցիչները կարծում էին, որ իրենք պետք է զվարճանան որտեղ ցանկանան և ինչպես ցանկանան՝ ընդունելով դա որպես պատերազմի տարիներին ապրածի համար փոխհատուցում․ նրանք այն «տնտեսական կենդանիների» ռահվիրաներն էին, ովքեր քսան տարի անց մարտահրավեր նետեցին համաշխարային շուկային:


«Ապուշը», 1951թ
«Ապրել» ֆիլմում գեդոնիստական տեսարանները տևում են մոտ տասը րոպե, բայց դրանք նույնքան տպավորիչ են, որքան նմանատիպ կադրերը Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանք» ֆիլմում: Չնայած Կուրոսավան բավականին մեծ գումարներ ստացավ վերածնված կինոարդյունաբերության ֆոնդից՝ այնուամենայնիվ, զանգվածային տեսարանների համար նա ավելի փոքր քանակությամբ դերասաններ ուներ, քան թատերական բեմադրություններում: Արտասովոր հմտությամբ նա վերստեղծեց լեփլեցուն պարահրապարակների և կաբարեների միջավայրն ու տրամադրությունները, որոնք հիշողության մեջ արթնացնում են հաճույքների ետևից վազքի տենդագին մթնոլորտը: Հատուկ հիշատակման է արժանի տեսարանը կաբարեում, որտեղ Տոսիյուկի Իտիմուրան դաշնամուր է նվագում, իսկ Տակասի Սիմուրան երգում է: Պատկերային շարքի ռիթմը, որ, կարծես, երկրորդում է երաժշտությանը, այնքան լավ է ընտրված, որ մնում է միայն ափսոսալ, որ Կուրոսավան երբեք երաժշտական ֆիլմերով չի զբաղվել:

Սակայն միմյանց փոխարինող այդ կադրերում Կուրոսավան չի փորձում ցույց տալ միայն այն տարիների բարքերը: Գլխավոր հերոսի (և ռեժիսորի)՝ կյանքի տենդագին ծարավի պատկերումը, բուռն տեսարաններն անմիջականորեն կապ ունեն ֆիլմի գլխավոր թեմայի՝ կյանքի իմաստի որոնումների հետ: Այս տեսանկյունից յուրաքանչյուր երկրորդական թեմայի զարգացումն իրենից ներկայացնում է գրեթե ավարտուն, ինքնուրույն մի ֆիլմ: Եվ քանի որ դրանք բոլորը ենթարկվում են կյանքի ու մահվան կենտրոնական թեմային, «Ապրել» ֆիլմն ընկալվում է որպես մեծ սիմֆոնիա՝ կազմված մի քանի մասերից: Ամենասկզբում մեզ ցուցադրում են գլխավոր հերոսի՝ քաղցկեղից խոցված ստամոքսի ռենտգենյան նկարը, և կյանքի ողջ ողբերգականությունը հանդես է գալիս առանց որևէ գունազարդումների: Իր նշանակությամբ այս տեսարանը կարելի է համադրել Բեթհովենի Հինգերորդ սիմֆոնիայի առաջին տակտերի հետ:


Միքելանջելո Անտոնիոնին, Ակիրա Կուրոսավան և Սաթյաջիտ Ռայը` Թաջ Մահալում, 1977թ

Ի հակադրումն այն կատարյալ արտիստիզմի, որով Կուրոսավան զարգացնում է ֆիլմի երկրորդական թեմաները՝ գլխավոր թեմայի շարադրանքի ոճը կարելի է անվանել պարադիգմական, բարոյագիտական, նույնիսկ դիդակտիկական: Նա հանգում է պարզ հետևության, որ անձնազոհ մարդիկ, ովքեր լիովին նվիրվում են ուրիշներին, ողջ հասարակությանը ծառայելուն, մեռնում են հանգիստ խղճով, որքան էլ որ ծանր լինի նրանց մահը: Այս մտքի ողջ իրավացիությամբ հանդերձ՝ հանդիսատեսի մոտ հարց կարող է առաջանալ. մի՞թե կյանքի բախումներն այդքան հեշտությամբ են լուծվում: Կուրոսավան զգուշացնում է այդպիսի արձագանքի մասին՝ հանդիսատեսին առանց ձանձրացնելու բերելով անհրաժեշտ հետևության: Պարզ, ուրախ աղջնակի խոսքերում գլխավոր հերոսը նկատում է ակնարկ առ այն, որ յուրաքանչյուր մարդ պետք է կյանքի իմաստը փնտրի աշխատանքի մեջ: Դա նրան ուժ է տալիս, նրա ներսում կարծես երկրորդ շնչառություն է բացվում, և նա նվիրվում է ուրիշներին ծառայելուն, նրանց, ովքեր ցանկանում են իրենց թաղամասում ջրատար համակարգի փոխարեն խաղահրապարակ կառուցել: Մինչև իր կյանքի վերջին օրերը նա ապրում է անբիծ և մահանում է կատարված պարտքի զգացումով: Գլխավոր հերոսի կերպարանափոխությունը ցույց է տրված բավականաչափ նուրբ, այն մարդկանց հիշողությունների միջոցով, ովքեր ականատես են եղել այդ «արժեքների վերարժևորմանը»:

«Ապրել», 1952թ
Եթե գլխավոր հերոսի կերպարի կատարելագործումն ընթանար ուղղագծորեն, հանդիսատեսին կմնար միայն խորին պատկառանք տածել այդպիսի վեհանձնության հանդեպ: Սակայն քանի որ այդ պրոցեսը ցույց է տրված մանր պաշտոնյաների գիտակցության միջոցով, ովքեր հետամուտ են լինում հերոսի «արթնացմանը», մեզ մնում է միայն համակրել նրանց, ովքեր ընդունել են սեփական անկարևորությունը՝ ցանկություն հայտնելով, որ իրենց վրա էլ ընկնի գլխավոր հերոսի վեհանձնության լույսը: Այն փաստը, որ մյուս ծառայողներն անընդհատ փոքր-ինչ զվարճալի և ուրախ տեսք ունեն, օգնում է նրանց մեջ ճանաչելու ինքներս մեզ, և մեզ մնում է միայն հուսալ, որ մենք կնմանվենք գլխավոր հերոսի օգնականին, ով խոստանում է ի կատար ածել իր ղեկավարի վերջին ցանկությունները: Ֆիլմում հնչում է կրքոտ կոչ՝ ընդօրինակել հերոսի արժանավայել կյանքը․ մեզ առանց պնդելու խնդրում են առնվազն պահպանել հարգանքի զգացումը նրա կենսաձևի հանդեպ: Այդ հետևությունների ընդարձակության մեջ տեսանելի է Կուրոսավայի ձեռագիրը: Նա ոչ մի դեպքում չի դիմում մեզ բարոյախրատական քարոզով․ ռեժիսորն ինքը, կարծես, չի կարողանում ընտրել՝ նմա՞ն է նա, արդյոք, գլխավոր հերոսին, թե՞ նրա օգնական Կիմուրային, հարցի այդպիսի ձևակերպումը հանդիսատեսի մեծ մասի, այդ թվում՝ նաև իմ, սրտով է:

«Ապրել» ֆիլմի և՛ թեմաները, և՛ պատմողական ոճը կրկնվում են Կուրոսավայի հետագա ֆիլմերում: Կյանքի իմաստն, օրինակ, դարձավ «Չեմ ափսոսում երիտասարդությանս համար», «Խաղաղ մենամարտ», «Ապուշը», «Յոթ սամուրայներ» և «Կարմիր Մորուքը» կինոնկարների կենտրոնական թեման: Ըստ իս՝ այդ թեման առավել պարզորոշ հնչում է «Չեմ ափսոսում երիտասարդությանս համար» և «Ապուշը» ֆիլմերում՝ չնայած առաջինի պարզությանը և երկրորդի արտասովորությանը:


«Կարմիր Մորուքը», 1965թ
Բյուրոկրատիզմի պրոբլեմն արծարծվում է նաև «Կարմիր Մորուքը» ֆիլմում, որի գլխավոր հերոսը՝ «Կարմիր Մորուք» կեղծանունով, հիվանդանոցի ղեկավար է, իսկ իրադարձությունները տեղի են ունենում 19-րդ դարի ավարտին։ Հավանաբար, երբ Կուրոսավան կարդացել է Սյուգորո Յամամոտոյի պատմվածքը, որի վրա հիման վրա ստեղծվել է սցենարը, նրա գլխում ծագել է այն միտքը, որ եթե «Ապրել» ֆիլմի գլխավոր հերոսը ամենասկզբից զբաղեցներ այդպիսի ակտիվ դիրքորոշում և արժանանար շրջապատի հարգանքին, ապա մեծապես կնմանվեր այս վեհանձն բժշկին։ «Դրախտ և դժոխք» (1963թ) ֆիլմում ցուցադրվում է ոչ թե պետական, այլ մասնավոր ձեռնարկատիրության բյուրոկրատիան։ Գլխավոր հերոսը՝ կառավարիչը, միայնակ դիմակայում է իր գործընկերներին, ովքեր պլանավորում են էժանագին արտադրանքի թողարկումը՝ առաջ քաշելով բարձրորակ ապրանքների արտադրության սեփական քաղաքականությունը։ Սա կերպարի հենց այն տեսակն է, որ Կուրոսավան այդքան սիրում է․ նրա հերոսը ժխտում է փոխզիջումների հնարավորությունը և չի ցանկանում կորցնել սեփական անհատականությունը։ Մարդկային մեկ այլ տեսակ այս ֆիլմում ներկայացված է ի դեմս ոստիկանական տեսուչի։ Ղեկավարվելով լոկ ժամանակակից ոստիկանության հրահանգներով՝ նա վերածվել է մի սոսկալի, գրեթե գրոտեսկային բյուրոկրատի։ Սակայն բյուրոկրատիայի առավելագույնս սուր քննադատություն տրվում է «Որքան ավելի վատն է մարդը, այնքան ավելի լավ է նա քնում» (1960թ) ֆիլմում, որտեղ Կուրոսավան խարազանում է կոռուպցիան, կառավարության կապերը ղեկավար ապարատի վերին էշելոնի հետ։

Ծնողների և երեխաների պառակտման թեման արտահայտված է Կուրոսավայի «Ես ապրում եմ վախի մեջ» (1955թ) հիանալի ֆիլմում։ Չնայած այս թեման երկրորդական է սյուժեի գլխավոր գծի՝ միջուկային սպանդում համատարած բնաջնջման դեմ բողոքի նկատմամբ, բայց այն ակնհայտորեն դուրս է գալիս առաջին պլան՝ հետ մղելով ատոմային պատերազմի թեման, ինչը շատերին առիթ է տվել ֆիլմը համարել չստացված։ Սակայն կինոյի պատմության մեջ քիչ են այն ստեղծագործությունները, որոնցում նույնքան հրաշալի է պատկերված մարդկային հարաբերությունների ճգնաժամը, որքան «Ես ապրում եմ վախի մեջ» ֆիլմում։ Ուստի այժմյան գնահատականը պետք է վերանայել և արժանին մատուցել այս ֆիլմին։


«Որքան ավելի վատն է մարդը,
այնքան ավելի լավ է նա քնում», 1960թ
Հետպատերազմյան շրջանի ամենավառ պատկերը Կուրոսավայի մոտ տրվում է «Հարբած հրեշտակը» (1948թ) и «Անտուն շունը» (1949թ) ֆիլմերում։ Առաջինում ցույց է տրվում այն վարչական շրջանի խելահեղ իրարանցումը, որում տեղակայված է սև շուկան, իսկ երկրորդում՝ օկուպացված Տոկիոյի ամայի թաղամասերը։ Երկու կինոնկարներում էլ Կուրոսավան ոչ միայն որսացել է հետպատերազմյան Ճապոնիայի լքվածությունը, այլ նաև ուշադրություն բևեռել պատերազմական շրջանի կեղեքումներից ու զրկանքներից ազատագրման նորահայտ զգացողության վրա՝ իր ժամանակակիցներին թողնելով, այսպիսով, հեռու-հեռվում։ Ճապոնիայի տնտեսական վերածննդին զուգահեռ՝ Կուրոսավան սկսեց հեռանալ կյանքի անկանոն և խելահեղ տեմպի պատկերումից, այժմեականությունից, նա ավելի ու ավելի հաճախ սկսեց անդրադառնալ պատմական դրամային, հատկապես այն ժամանակաշրջաններին, երբ մարդկային հարաբերություններն ավելի դաժան էին։

«Ապրել» ֆիլմի դրամատիկ պատմողական ոճի վրա հսկայական ազդեցություն է թողել Կուրոսավայի մեկ այլ գլուխգործոցը՝ «Ռասյոմոնը»։ Գլխավոր հերոսի մահվանը զուգահեռ՝ փոխվում են արագությունները, և թեման շարունակում է զարգանալ արդեն հերոսին շրջապատող մարդկանց տեսանկյունից։ Նույնիսկ հիվանդության մոտիվը հայտնվում է մի քանի կինոնկարներում․ «Հարբած հրեշտակում» խուլիգանը հիվանդ է տուբերկուլյոզով, «Խաղաղ մենամարտում» երիտասարդ բժիշկը պատահաբար վարակվում է սիֆիլիսով, երբ ռազմի դաշտում վիրահատում է զինվորին, «Սկանդալում» (1950թ) անփորձ իրավաբանը գրեթե ալկոհոլիկ է՝ չնայած տուբերկուլյոզով հիվանդ դստեր մահից հետո նա թողնում է խմելը, «Ապուշի» գլխավոր հերոսը հոգեկան հիվանդ է, «Ես ապրում եմ վախի մեջ» ֆիլմում գլխավոր հերոսը նյարդային խանգարումներ ունի, «Դրախտ և դժոխք» ֆիլմում հայտնվում է թմրամոլների մի ամբողջ խումբ, բժիշկներն ու հիվանդները գերակշռում են նույնիսկ հին ժամանակների մասին պատմող «Կարմիր Մորուքը» ֆիլմում։


«Խաղաղ մենամարտ»,  1949թ
Հիվանդության մոտիվը Կուրոսավայի մոտ հավանաբար առաջացել է հետպատերազմյան փորձից, քանզի պատերազմական շրջանի նրա երկու ֆիլմերն էլ՝ «Ձյուդոյի հանճարը» և «Ամենագեղեցիկները», ցույց են տալիս զվարթ, կենսուրախ երեխաների, ովքեր կարող էին ծառայել որպես առողջության օրինակ։ Այնուհետև պարզ դարձավ, որ այդ մոտիվը սերտորեն կապված է կյանքի իմաստի թեմայի հետ, ինչպես նաև կապ ունի Ճապոնիայի՝ պարտությունից հետո վերածննդի հետ։

Երկրորդ աշխարհամարտից հետո ճապոնական մտավորականության ներկայացուցիչները, այդ թվում՝ Կուրոսավան, հաճախ էին մտորում միլիտարիզմի վերականգնման պատճառների մասին, և բանավեճի կենտրոնական հարցերից մեկը հետևյալն էր՝ արդյո՞ք միլիտարիզմը ճապոնացիների թուլության հետևանքն էր, և չնայած ավանդույթներին՝ իրենց «ես»-ը ամրապնդելու նրանց նկրտումները կձուլվեն ամբողջի հետ։ Համաձայնության եկան այն կետում, որ անհատները պետք է ամրապնդեն սեփական անհատականությունը և ինքնահաստատվեն, ինչի հետ համաձայն էր նաև Կուրոսավան՝ ելնելով նրա՝ 1946թ-ին «Չեմ ափսոսում երիտասարդությանս համար» ֆիլմի վերաբերյալ արած նշումներից վերցված այս մեջբերումից․ «Ինձ թվում է, որ նոր Ճապոնիայի կայացման համար անհրաժեշտ է նաև կնոջ ուժեղ անհատականությունը, ահա թե ինչու ես գլխավոր հերոսուհի եմ դարձրել մի կնոջ, ով հասնում է ինքն իր առջև դրած նպատակներին»։ Սակայն, կարծես թե, այս ֆիլմը բեմադրելիս Կուրոսավայի՝ ինքնարտահայտվելու փորձն այնքան էլ հաջող չեղավ։


«Դերսու Ուզալա» ֆիլմի նկարահանումների ժամանակ

«Տոհո» ստուդիայում, որտեղ նա աշխատում էր, մեծ ազդեցություն էր ձեռք բերել արհմիությունը, որը ղեկավարվում էր կոմունիստների կողմից, և ոչ մի ֆիլմ չէր կարող նկարահանվել առանց նրանց թույլտվության։ Կուրոսավան համագործակցում էր նրանց հետ, և քանի որ նա, ինչպես 30-ականների շատ այլ ինտելեկտուալներ, մասնակցում էր կոմունիստական շարժմանը, զարմանալի ոչինչ չկար, որ «Չեմ ափսոսում երիտասարդությանս համար» ֆիլմում արծարծվում է կոմունիստական հակապատերազմական շարժման թեման, որն ավարտվեց 1945թ-ին։ 1946թ-ին արհմիության ակտիվիստներից մեկը ցանկացավ նույն նյութերի հիման վրա մեկ այլ ֆիլմ ստեղծել, և արհմիության առաջնորդները սկսեցին Կուրոսավայի վրա ճնշում գործադրել, որպեսզի նա դադարեցնի աշխատանքը «Չեմ ափսոսում երիտասարդությանս համար» ֆիլմի վրա։ Չնայած Կուրոսավան ընդդիմացավ և չդադարեցրեց նկարահանումները, սակայն նա ստիպված էր փոխզիջման դիմել և փոփոխել ֆիլմի երկրորդ մասը։

«Դրախտ և դժոխք», 1963թ
Այս փորձը Կուրոսավային ցույց տվեց, որ իշխանություն ձեռք բերած կոմունիստներն էլ կարող են խոչընդոտել անհատի ինքնարտահայտվելու ազատությանը, և դա նրան երկընտրանքի առաջ կանգնեցրեց։ Ճապոնական հասարակության մեջ մինչև 60-ականները կոմունիստները կազմում էին ընդդիմության միջուկը։ Սոցիալական չարիքը քննադատող ֆիլմերի մեծամասնությունը ստեղծվել էր կոմունիստների կողմից կամ, առնվազն, նրանց դիրքորոշումներով․ դրանցում պնդվում էր, որ տիրող անարդարությունը կարող է վերացվել մարդկանց համերաշխության միջոցով։ Կուրոսավան, սակայն, հասկացավ, որ այդ պրոցեսում կարելի է կորցնել նաև ինքնարտահայտվելու ազատությունը, և նա սկսեց արարել ֆիլմեր, որոնք դատապարտում էին հասարակության թերությունները և ժխտում «մարդկության համերաշխությունը»։

Քանի որ Կուրոսավան համարում էր, որ հասարակության քննադատությունը անհատի պարտականությունն է, նա հեռու էր կոմունիստական համոզմունքներից։ Բայց նա երբեք չէր դադարում խոսել այնպիսի սոցիալական թեմաների մասին, ինչպիսիք են գանգստերական հրոսակախմբերի տեռորը, բյուրոկրատիան, միջուկային զենքը, կոռուպցիան գործարար աշխարհում ու կառավարության շրջանակներում, և այլն։ Նա ընտրեց դժվար ճանապարհը, ինչը մենք տեսնում ենք «Որքան ավելի վատն է մարդը, այնքան ավելի լավ է նա քնում» ֆիլմի օրինակով, երբ գլխավոր հերոսը փորձում է միայնակ պայքարել բյուրոկրատական ապարատի դեմ և վերածվում է մանր ահաբեկչի։ Նմանատիպ իրավիճակ է ծավալվում նաև «Դրախտ և դժոխք» ֆիլմում, որտեղ ոստիկանության տեսուչը փորձում է պատժել առևանգչին՝ ելնելով ավելի շուտ անձնական, քան պաշտոնական հասկացությունից արդարության և օրինականության մասին։ «Ես ապրում եմ վախի մեջ» ֆիլմում Կուրոսավան ցույց է տալիս միջուկային զենքի խնդիրը միայնակ լուծել փորձող մարդու դժվարին կացությունը․ ապացուցելով այդօրինակ փորձերի անհնարինությունը՝ նա կինոնկարն ավարտում է լուրջ և հզոր վերջաբանով՝ նրա հերոսը խելագարվում է։


«Չեմ ափսոսում երիտասարդությանս համար», 1946թ
Երբ անհատը փորձում է միայնակ զբաղվել սոցիալական հարցերի լուծմամբ, նա անխուսափելիորեն հասնում է ինքնաոչնչացման՝ չնայած դա յուրովի սքանչելի է լինում։ Կուրոսավայի ֆիլմերում հաճախակի կրկնվող այս մոտիվը, կարծես, հանգեցնում է այն մտքին, որ նրանք, ովքեր ուզում են ինքնահաստատվել, չպետք է վախենան կործանումից։ Մահվան վախի բացակայությունը և հերոսի կողմից ոչնչացված լինելու հավանականության պարզ գիտակցումը արդարության պաշտպանության նրա գործողություններն ավելի արդյունավետ են դարձնում։ Կուրոսավայի հերոսների այս կարևորագույն յուրահատկությունը լավագույնս արտահայտված է «Ապրել» և «Խաղաղ մենամարտ» ֆիլմերում, որտեղ նրանք, ովքեր ուզում են ապրել ազնիվ, ախտահարված են լրջագույն հիվանդություններով։ Նրա մյուս աշխատանքներում հայտնվող հիվանդ հերոսները այս կերպարների վարիացիաներն են միայն։

Կուրոսավայի պատկերացմամբ՝ անհատի ուժն ընդհանրապես նման է ծանր հիվանդության հետ պայքար մղող մարդու հոգևոր ուժին։ Այս միտքը կարող է էքսցենտրիկ և սենտիմենտալ թվալ, սակայն սա արտահայտում է այն պրոցեսը, որն օգնեց ճապոնացիներին՝ ապաքինվել պարտության շոկից և կրկին ձեռք բերել անկախության գիտակցումը։


Կուրոսավայի հերոսները հաճախ հասկացված չեն հասարակ մարդկանց կողմից․ սա մենք տեսնում ենք «Չեմ ափսոսում երիտասարդությանս համար», «Ապրել», «Կարմիր Մորուքը», «Դերսու Ուզալա» ֆիլմերում։ Այստեղ գլխավոր հերոսները չեն փորձում «ամրապնդել համերաշխությունը» որևէ մեկի հետ։ Նրանք ինքնուրույն են որոշում, թե ինչպես պետք է ապրել և տառապել սեփական մոլուցքներից։ Նրանք մարդ արարածներ են՝ իրենց համար կյանքի իմաստը սեփական ուժերով բացահայտող, և, հետևաբար, նրանք ուրիշներին անխուսափելիորեն թվում են կամ ոչ նորմալ կամ հիվանդ։ Հենց սրանում է Կուրոսավայի կողմից բոլորին մի հարթ տողանում շարք կանգնեցնելու ճապոնական միտման քննադատությունը, սրանում է արտահայտվում նրա ձգտումը՝ ապացուցել, որ Ճապոնիայի վերածնունդը պարտությունից հետո պետք է անցնի ոչ միայն տնտեսական առումով։


«Դրախտ և դժոխք», 1963թ

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Աշուղ Ղարիբ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,3,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Սուրամի ամրոցի լեգենդը»,1,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,3,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,105,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,16,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Կյանքի իմաստը Ակիրա Կուրոսավայի ֆիլմերում
Կյանքի իմաստը Ակիրա Կուրոսավայի ֆիլմերում
Տադաո Սատոյի «Ճապոնական կինոն» գրքից, 1982թ
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgzyY-KQtjtSWKa26hAVeiBzVRQcJWPA8so557wG8_pw3Emjt2HOHK6Yh15P9BubM-rUNrIzSQXyCrpdRq5oLzybw_w45LueBJwzg8hmyrzRINt-TGC6DRMA8KR8cViXn-zdO5pJfRfTAen/s640/kyanqi-imasty-kurosavayi-filmerum.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgzyY-KQtjtSWKa26hAVeiBzVRQcJWPA8so557wG8_pw3Emjt2HOHK6Yh15P9BubM-rUNrIzSQXyCrpdRq5oLzybw_w45LueBJwzg8hmyrzRINt-TGC6DRMA8KR8cViXn-zdO5pJfRfTAen/s72-c/kyanqi-imasty-kurosavayi-filmerum.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2018/03/kyanqi-imasty-kurosavayi-filmerum.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2018/03/kyanqi-imasty-kurosavayi-filmerum.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content