$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Լյուկ Դարդեն և Ժան-Պիեռ Դարդեն. եղբայրական կինո

«Արվեստում ինչ-որ բան հայտնագործելու համար երբեմն պիտի անես ճիշտ հակառակը այն ամենի, ինչ անում է մեծամասնությունը»։ Դարդեն եղբայրներ


Նրանք կինեմատոգրաֆ մուտք գործեցին 1970-ականների վերջին, սակայն ըստ արժանվույն գնահատվեցին և միջազգային ճանաչում ձեռք բերեցին միայն 1990-ականների վերջին։ Նրանք ստեղծագործում են բացառապես միասին՝ հանդիսանալով իրենց ֆիլմերի ոչ միայն ռեժիսորը, այլև սցենարիստն ու պրոդյուսերը։ Երկու բելգիացի, երկու եղբայր, երկու իրոք տաղանդավոր անհատականություն։ Իհարկե, խոսքը Դարդեն եղբայրների՝ Ժան-Պիեռի և Լյուկի մասին է․․․

Կինոդիմանկար իրական կյանքից


Նրանք երկվորյակներ չեն, ինչպես սխալմամբ թվում է շատերին։ Ժան-Պիեռը ծնվել է 1951թ-ին, Լյուկը՝ կրտսեր եղբայրը, 1954թ-ին։ Փոքրիկ Բելգիայի կինեմատոգրաֆն աչքի չի ընկնում հռչակավոր ռեժիսորների մեծաքանակությամբ, և Դարդեն եղբայրներին հայրենիքում արդարացիորեն համարում են իրենց ազգային հպարտությունը։ Նրանք հարցազրույցներում հաճախ են կրկնում, թե պատահաբար են մուտք գործել կինեմատոգրաֆ, թեպետ Ժան-Պիեռը մասնագիտությամբ դերասան էր, Լյուկը՝ թատրոնի ռեժիսոր։ Օրերից մի օր նրանք որոշեցին միացյալ ուժերով բեմադրել պիես, իսկ երբ պիեսը դիտեցին նկարահանված տարբերակով, որոշեցին ինքնուրույն նկարահանել ֆիլմեր։ Նրանք վստահ էին, որ կհասնեն հաջողության, քանի որ արդեն ունեին թատրոնում և հեռուստատեսությունում աշխատելու զգալի փորձ։ Այդպիսով, եղբայրները հիմնեցին սեփական ստուդիան և նվիրվեցին կինոյին։


Իրենց առաջին կինոփորձերի մասին նրանք չեն սիրում խոսել՝ դրանք համարելով անկարևոր։ Սակայն կարևոր էր այն, որ նրանք արդեն գիտեին, թե ինչի մասին են նկարահանելու և ինչպես։ Նրանց նկարահանումների սիրելի ու մշտական վայրը դարձավ իրենց հայրենի քաղաք Լիեժը, իսկ հերոսները՝ սովորական մարդիկ՝ իրենց սոցիալական խնդիրներով, առօրյա հոգսերով, լուսավոր կամ մռայլ հույզերով։ Նրանք կինոյում արագ գտան իրենց յուրօրինակ ոճը՝ հստակ դրամատուրգիա, լակոնիկ խոսք, ոչ մի արհեստականություն։ Դերասանների հետ աշխատելիս Դարդենները նրանց ստիպում են ամբողջովին ապրել իրենց հերոսների կյանքով, յուրացնել նրանց մասնագիտությունը՝ ավտոբուս վարելուց մինչև հրուշակեղենի պատրաստում, հյուսնությունից մինչև զոդում։ Հաճախ նրանց հարցնում են՝ կկարողանայի՞ն, արդյոք, ֆիլմեր նկարահանել միմյանցից առանձին։ Թեպետ, հանուն արդարության, հարկ է նշել, որ այդ հարցն արդեն վաղուց դարձել է հռետորական։ Ի՞նչ առանձին ստեղծագործելու մասին է խոսքը, եթե եղբայրները նույնիսկ լուսանկարվելիս միշտ միասին են։

Այսօր եղբայրները եվրոպական կինոյի ամենասիրված ռեժիսորների շարքում են։ Ի դեպ, նրանք նաև խստապահանջ ու հավակնոտ Կաննի կինոփառատոնի սիրելիներից են։ Կաննում նրանք մրցանակի են արժանացել յոթ անգամ, դրանցից երկուսը՝ «Ոսկե արմավենի» և մեկը՝ ժյուրիի Գրան-պրի։ Հավելենք նաև Եվրոպական կինոակադեմիայի մրցանակները։ Հավատարիմ մնալով հեղինակային կինոյի գաղափարախոսությանն ու սկզբունքներին՝ նրանք չեն նկարահանում մեծաբյուջե ֆիլմեր, իսկ արտաքուստ պարզ սցենարների ենթատեքստում թաքցնում են խոր հոգեբանական շերտեր։ Հանդիսատեսն ու կինոքննադատները սիրում են նրանց․ սիրում են ոչ միայն տաղանդի ու անկեղծության, այլև համեստության համար, որը զուրկ է աստղային փառասիրության թեկուզ ամենափոքր նշույլից։ Հետաքրքրական մի փաստ․ եղբայրներն արդեն ավելի քան քսան տարի ունեն օրագիր, որը լրացնում է Լյուկը։ Լրացնում է բարեխղճորեն, ամեն օր՝ արձանագրելով իրենց աշխատանքը նկարահանման հրապարակում։ Սակայն սա ավելին է, քան սոսկ աշխատանքային օրագիր։ Այստեղ ամփոփված են նաև եղբայրների արժեքավոր մտորումները ժամանակակից կինոյի մասին, նրանց փիլիսոփայական էսսեները արվեստի թեմաներով։ Կարճ ասած՝ սա մի յուրատեսակ ձեռնարկ է՝ «Կերպարների հակառակ կողմը» անվանմամբ։ Երբ եղբայրները քսան տարի անց գրքի տեսքով հրատարակեցին այն՝ կինոսերները նորովի բացահայտեցին նրանց։ Գիրքն անմիջապես տարածվեց և մեծ հաջողություն ունեցավ։

Սակայն վերադառնանք 1999թ՝ Դարդենների միջազգային ճանաչման հաստատման տարին։ Այդ տարի Կաննի կինոփառատոնի ժյուրին գլխավորում էր հանրահայտ ռեժիսոր Դևիդ Քրոնենբերգը։ Ողջ աշխարհի կինոհանրությունն անհամբերությամբ սպասում էր, թե ո՞ւմ է հանձնվելու բաղձալի «Ոսկե արմավենին»։ Սակայն ոչ ոք չէր ակնկալում, թե հեղինակավոր պարգևը կշնորհվի Դարդեններին։ Առավել ևս, որ Քրոնենբերգը բոլորովին այլ կինոլեզվի կողմնակից ու հետևորդ էր։ Այդուհանդերձ, նա ի լուր աշխարհի հայտարարեց, որ «Ոսկե արմավենին» ստանում են Դարդեն եղբայրները՝ «Ռոզետա» փայլուն ֆիլմի համար։ Նրանք, ովքեր դիտել են Ռոզետա անունով աղջկա ծանր կյանքի մասին պատմող այս դրաման, իսկույն կփաստեն, որ ֆիլմն արժանի էր մրցանակին։ Իսկ ովքեր դեռևս չեն դիտել, ապա արժե անպայման դիտել։ Քրոնենբերգի ընտրության պատճառը հայտնի դարձավ փոքր-ինչ ուշ, երբ նա խոստովանեց, որ 1990-ականների կինոն հեռացել է էսթետիզմից՝ փորձարարությունը հաճախ դարձնելով ինքնանպատակ։ Նրան գերել էր Դարդենների պարզ ու անպաճույճ մարդասիրությունը, և նա քվեարկեց հօգուտ այդ գերող մարդասիրության։ Շատերը Դարդեններին մեղադրում են կյանքի անողոքությունը չափից դուրս խիստ գույներով արտացոլելու համար։ Մեղադրում են, թե նրանք իրականում չեն սիրում իրենց հերոսներին։ Սակայն եղբայրների մոտեցումն այլ է։ Էլ ի՞նչ սեր, եթե չկա ճշմարտություն։ Ճշմարտությունը, ավելի ճիշտ՝ ճշմարտացիությունը կինոյում նրանց համար ամեն ինչից վեր է։ Իսկ ինչ վերաբերում է հերոսներին սիրել-չսիրելուն, ապա ուշադիր հանդիսատեսը կնկատի, որ նրանք իրենց ֆիլմերում միշտ թողնում են հույսի ու լավատեսության շող։ Նույնիսկ ամենածանր իրավիճակում։

Դարդեններին պետք չէ անտարբեր հանդիսատես, պարզապես ժամանցի համար կինոթատրոնում նստած հանդիսատես։ Նրանց պետք էր, որ հանդիսատեսն իրենց ֆիլմերը դիտելիս զգա մերթ հիացմունք, մերթ ատելություն, մերթ սեր, մերթ թշնամանք։ Իսկ երբեմն նաև՝ այդ բոլոր հույզերը միաժամանակ։ Կինոն չպիտի լինի արհեստական, կինոն հենց կյանքն է։ Կինոն պիտի ջնջի կյանքի իրականության և էկրանային իրականության միջև եղած սահմանները։ Դարդենների լավագույն ֆիլմերից մեկը՝ 2005թ-ին նկարահանված «Մանուկը» դրա վառ ապացույցն է։ Նրանք միշտ աշխատում են նույն օպերատորի՝ Ալեն Մարկոենի հետ։ Եվ ամենևին ուշադրություն չեն դարձնում այն փաստին, որ Մարկոենը հաճախ է քննադատության թիրախ դառնում իր ստեղծագործական ոճի համար։ Հենց Մարկոենն է կարողանում ճիշտ գուշակել նրանց ցանկություններն ու նպատակը։ Օպերատորն ամենուր հետևում է Դարդենների հերոսներին, նրա աչքից ոչինչ չի վրիպում։ Այնպիսի տպավորություն է, ասես տեսախցիկը դրված է հենց կինոհերոսի ուսին։ Օպերատորի բծախնդրությունն ու բծախնդիր գրված սցենարը լրացնում են միմյանց, իսկ ռեժիսորական բծախնդրությունը դառնում է այս երկուսի երրորդ անբաժանելի բաղկացուցիչը։

«Արվեստում ինչ-որ բան հայտնագործելու համար երբեմն պիտի անես ճիշտ հակառակը այն ամենի, ինչ անում է մեծամասնությունը»,- ասում են եղբայրները։ Նրանց ռեալիստական կինոն ռեալիզմ ուղղության մի նոր բացահայտում է։ Ի դեպ, սոցիալական թեմատիկան, նրանց շնորհիվ, իր դիրքերը նորովի ամրապնդեց կինոյում և մինչ օրս պահպանում է այդ շահեկան դիրքը։ Դարդեններն ունեն բազմաթիվ հետևորդներ ու ընդօրինակողներ։ Իհարկե, ունեն նաև քննադատողներ ու հակառակորդներ։ Սակայն թե՛ առաջինները, թե՛ երկրորդները հավասարապես ընդունում են, որ նրանց կարևոր դերակատարումը արդի եվրոպական կինոյում անուրանալի է։

Երկուսը՝ մեկ ֆիլմագրությամբ


Իրենց կինոգործունեության ընթացքում Դարդեն եղբայրները նկարահանել են 8 վավերագրական և 11 խաղարկային ֆիլմ։ Անդրադառնանք նրանց լիամետրաժ խաղարկային ֆիլմերին, որոնք նկարահանվել են 1996-2016թթ-ի ժամանակահատվածում։


1․«ԽՈՍՏՈՒՄ»


1996թ-ին նկարահանված «Խոստում» դրաման դարձավ Դարդենների առաջին ակնառու հաջողությունը։ Ֆիլմը ներկայացվեց մի շարք կինոփառատոներում և արժանացավ մրցանակների, սակայն առավել հատկանշական է Ամերիկյան կինոքննադատների ազգային միության մրցանակը «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում։


Ֆիլմի հերոսը՝ 15-ամյա Իգորը աշխատում է արհեստանոցում։ Նրա հայրը՝ Ռոժեն, զբաղվում է արգելված գործունեությամբ՝ ներգաղթյալներին ապօրինի կերպով ապաստան տրամադրելով և որպես էժան աշխատուժ շահագործելով։ Իգորը սիրում է հորը և օգնում։ Սակայն օրերից մի օր տեղի է ունենում դժբախտ պատահար․ սևամորթ Ամիդուն աշխատելու պահին ընկնում է բարձունքից և մահանում։ Սակայն վերջին շնչում սևամորթն Իգորին խնդրում է անօգնական չթողնել իր կնոջն ու նորածին երեխային։ Իգորը խոստանում է։ Հետո հոր հետ միասին թաքուն հողին է հանձնում սևամորթի մարմինը։ Հայրը որդուն արգելում է մահացածի կնոջը հայտնել ճշմարտությունը, բայց որդին խոստացել է։ Այսպիսով, Իգորը կանգնում է դժվարին ընտրության առաջ՝ հոր հանդեպ կույր սե՞րը, թե՞ ճշմարտությունը․․․

2․«ՌՈԶԵՏԱ»


1999թ-ին Դարդեն եղբայրները նկարահանում են իրենց ամենանշանակալից ֆիլմերից մեկը՝ «Ռոզետան»։ Ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացել է երեք մրցանակի, այդ թվում՝ «Ոսկե արմավենու»։ Բելգիացի դերասանուհի Էմիլի Դեկենը, ով մարմնավորել է Ռոզետայի կերպարը, առաջին անգամ էր հանդես գալիս կինոյում։ Կաննում բարձր գնահատեցին նրա դեբյուտը և կանացի լավագույն դերակատարման համար արծաթե մրցանակը շնորհվեց 18-ամյա Էմիլիին։


Երիտասարդ և տաքարյուն Ռոզետան փորձում է հաղթահարել կյանքի դժվարությունները։ Նա խնամում է հարբեցող մորը, աշխատանք է փնտրում, կարճ ասած՝ ապրելու փոխարեն գոյատևում է։ Ֆիլմի ամբողջ ընթացքում Ռոզետան հուսահատ պայքարի մեջ է ինքն իր հետ, մարդկային անտարբերության հետ, սոցիալական խնդիրների հետ։ Առաջին իսկ տեսարանում նրան վռնդում են գործարանից, որտեղ ժամանակավոր աշխատանք էր գտել, և սկսվում է նրա գործազրկության «ոդիսականը»։ Հանուն օրվա ապրուստ հայթայթելու՝ Ռոզետան անցնում է և՛ իր սիրո, և՛ իր խղճի վրայով։ Սակայն նա ի բնե ազնիվ է, հետևաբար՝ դեռևս ուշ չէ արժանապատվությանը վերադառնալը․․․

3․«ՈՐԴԻՆ»


2002թ-ին նկարահանված «Որդին» ֆիլմը նույնպես կարևոր տեղ է գրավում Դարդենների ֆիլմագրության էջերում։ Ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացել է երկու մրցանակի։ Տղամարդու լավագույն դերակատարման համար Կաննում արծաթե մրցանակ է շնորհվել բելգիացի դերասան Օլիվիե Գուրմեին։ Ի դեպ, Գուրմեն խաղացել է Դարդենների նաև «Խոստում» ֆիլմում։


Ատաղձագործ Օլիվիեն ուսումնական կենտրոններից մեկում դեռահասներին սովորեցնում է իր արհեստը։ Նա ապրում է միայնակ, ամուսնալուծված է, իսկ մանկահասակ որդուն սպանել են մի քանի տարի առաջ։ Բոլորովին պատահաբար Օլիվիեի արհեստանոցում է հայտնվում Ֆրանսիս անունով մի տղա։ Հանդիսատեսը սկզբում չի հասկանում, թե Օլիվիեն ինչու է խուճապի մատնվում՝ չցանկանալով ընդունել նրան։ Սակայն շուտով պարզ է դառնում, որ գաղութում իր պատիժը կրած Ֆրանսիսը հենց այն մարդասպանն է, ով կյանքից զրկել է Օլիվիեի զավակին։ Ներքին մեծ պայքարից հետո Օլիվիեն, այնուամենայնիվ, ընդունում է նրան։ Հետո նրանք հետզհետե մտերմանում են։ Տղան, չիմանալով, թե ով է Օլիվիեն, նրան խնդրում է դառնալ իր խնամակալը։ Ի՞նչ կանի նա, երբ իմանա ճշմարտությունը․․․

4․«ԼՈՐՆԱՅԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ»


2008թ-ին Դարդենները նկարահանում են «Լորնայի լռությունը» դրաման։ Ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանանում է մրցանակի՝ «Լավագույն սցենար» անվանակարգում։ Գլխավոր հերոսներից մեկին մարմնավորել է Դարդենների գրեթե բոլոր ֆիլմերի հավատարիմ դերակատար Ժերեմի Ռենիեն։


Ալբանուհի Լորնան բելգիական քաղաքացիություն ստանալու համար ֆիկտիվ ամուսնություն է կնքում թմրամոլ Կլոդիի հետ։ Այդ հարցում նրան օգնում է ֆիկտիվ ամուսնությունների բիզնեսով զբաղվող Ֆաբիոն։ Վերջինս արդեն ծրագրել է, որ Կլոդին պիտի մահանա թմրանյութի գերդոզավորումից, իսկ Լորնան նույն սցենարով պիտի ամուսնանա ոմն ռուսի հետ։ Սակայն ծրագրի ընթացքը բարդանում է, որովհետև Կլոդին ցանկանում է բուժվել և Լորնայի հետ ապրել իրական ամուսնական կյանքով։ Ֆաբիոն որոշում է սպանել թմրամոլին, և նրան հաջողվում է։ Հուսահատության մատնված Լորնան այլևս չի ցանկանում լինել խամաճիկի դերում և դիմում է անկանխատեսելի արարքի․․․

5․«ՀԵԾԱՆԻՎՈՎ ՏՂԱՆ»


2011թ-ին նկարահանված «Հեծանիվով տղան» ֆիլմի սցենարը Դարդենները գրել են մի ամբողջ տարի։ Նրանց աշխատանքը, արդյունքում, գնահատվել է ըստ արժանվույն․ ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացել է ժյուրիի Գրան-պրի մրցանակի, ինչպես նաև Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին՝ լավագույն սցենարի համար։


12-ամյա Սիրիլին լքում է հայրը, և նա հայտնվում է մանկատանը։ Հեռանալուց առաջ հայրը վաճառում է տղայի սիրելի հեծանիվը։ Սիրիլը սկսում է որոնել հորը, բայց՝ ապարդյուն։ Նա պատահաբար ծանոթանում է Սամանթա անունով երիտասարդ կնոջ հետ, ով խղճում է տղային, մանկատնից տեղափոխում է իր տուն և նոր հեծանիվ գնում նրա համար։ Նրանք միասին գտնում են տղայի հորը, սակայն վերջինս մտադրություն չունի խնամել որդուն։ Սամանթան ինքն է ստանձնում երեխայի խնամակալությունը՝ բախվելով բազմաթիվ դժվարությունների հետ։ Ինչպիսի՞ ավարտ կունենան նրանց հարաբերությունները․ այս հոգեբանական դրաման որոնում է հարցականներով լի իրավիճակի անկեղծ պատասխանը․․․

6․«ԵՐԿՈՒ ՕՐ, ՄԵԿ ԳԻՇԵՐ»


2014թ-ին Դարդենները նկարահանում են «Երկու օր, մեկ գիշեր» ֆիլմը։ Ֆիլմի սյուժեն Լյուկ Դարդենը մտահղացել էր դեռևս 2000թ-ին։ Սա եղբայրների առաջին ֆիլմն է, որտեղ նկարահանվել է հոլիվուդյան աստղ․ գլխավոր դերակատարուհին ֆրանսուհի Մարիոն Կոտիյարն է։ Այս դերակատարման համար նա արժանացել է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին։


Շատերն այս ֆիլմը համեմատում են Սիդնի Լյումետի «12 զայրացած տղամարդ» հանրահայտ ֆիլմի հետ։ Երկու երեխայի մայր Սանդրան ընկճախտից տևական ժամանակ բուժվելուց հետո վերադառնում է աշխատավայր և տեղեկանում, որ իր աշխատանքային հաստիքն ուզում են կրճատել, իսկ տնտեսված գումարով պարգևատրել իր մյուս գործընկերներին։ Սանդրայի գործընկերուհիներից մեկը կազմակերպության ղեկավարին համոզում է, որ անցկացվի ևս մեկ քվեարկություն։ Այսպիսով, Սանդրային մնում է միակ հնարավորությունը՝ երկու օրվա և մեկ գիշերվա ընթացքում այցելել իր բոլոր գործընկերներին և հորդորել, որ քվեարկեն իր օգտին․․․

7․«ԱՆԾԱՆՈԹՈՒՀԻՆ»


Դարդենների վերջին ֆիլմը «Անծանոթուհին» է, որը նրանք նկարահանել են 2016թ-ին։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Կաննի կինոփառատոնի շրջանակներում։ Գլխավոր դերում նկարահանվել է ֆրանսիացի խոստումնալից դերասանուհի, «Սեզար» մրցանակի կրկնակի դափնեկիր Ադել Անելը։


Ֆիլմի հերոսուհին երիտասարդ, բայց արդեն իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած բժշկուհի Ժեննին է։ Նրա առօրյան բաղկացած է մեծաթիվ հիվանդներին ընդունել-ճանապարհելուց։ Հերթական աշխատանքային օրվա ավարտին ընդունարանի զանգը հնչեցնում է մի ուշացած այցելու, բայց հոգնած Ժեննին չի բացում դուռը։ Իսկ հաջորդ օրը ոստիկանությունը նրան տեղեկացնում է, որ այդ այցելուի՝ անծանոթ երիտասարդ կնոջ դիակը գտել են քիչ հեռվում։ Ժեննին չի կարողանում իրեն ներել անտարբերության համար և որոշում է ամեն գնով պարզել, թե ով էր այդ խորհրդավոր կինը․․․

Եվս մեկ անդրադարձ․ Դարդենների «Մանուկը»


Դարդեն եղբայրների ամենահայտնի ֆիլմերից մեկը «Մանուկն է»։ Ֆիլմը նկարահանվել է 2005թ-ին և արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու»։


20-ամյա Բրունոն և 18-ամյա Սոնյան, չնայած չափազանց երիտասարդ տարիքին, ծնողներ են դարձել։ Սակայն նրանք չեն կարողանում գումար հայթայթել իրենց նորածին որդի Ջիմիի խնամքը հոգալու համար։ Բրունոն կայուն աշխատանք չունի և ստիպված զբաղվում է մանր գողությամբ, իսկ Սոնյան ստանում է չնչին նպաստ։ Բրունոյի համար երեխան նախևառաջ բեռ է, իսկ Սոնյայի համար՝ նախևառաջ պատասխանատվություն։ Մի օր հեշտ եղանակով մեծ գումար հայթայթելու մոլուցքից Բրունոյի ուղեղն այնքան է մթագնվում, որ նա դիմում է հրեշավոր քայլի։ Նա երեխա որդեգրողների «սև շուկայում» վաճառում է Ջիմիին․․․

Դարդեններին բնորոշ սոցիալական սուր թեմատիկայով այս ֆիլմը հանդիսատեսին անմիջապես գերում է իր անկեղծությամբ։ Գլխավոր դերակատարներ Ժերեմի Ռենիեի և Դեբորա Ֆրանսուայի մարմնավորած կերպարներն այնքան բնական են, ասես խոսքը խաղարկային ֆիլմի մասին չէ։ Դարդենները վերստին արտացոլել են շարքային մարդկանց կյանքի ու մոլորությունների ճշմարտացի պատկերը։ Եվ հասել են իրենց նպատակին, որովհետև նույնիսկ ոչ խորաթափանց հանդիսատեսը անմիջապես մի շարք հարցեր է ուղղում ինքն իրեն։ Արդյոք կարո՞ղ է յուրաքանչյուր ոք դառնալ և կոչվել ծնող։ Արժե՞ ընտանիք կազմել այդքան վաղ տարիքում՝ դեռևս չլինելով կայացած անհատականություն։ Սոցիալապես անապահով խավը չպիտի՞ լինի այնքան պաշտպանված, որ չդիմի նման հուսահատ ու ծայրահեղ քայլերի։ Չէ՞ որ անպատասխանատվությունը հաճախ ծնունդ է առնում հենց հուսահատության ու անզորության պատճառով։ Եվ արկածախնդրությունն էլ հաճախ հենց թուլության հետևանք է։

Դարդեններն իրենց ստեղծած հերոսներին միշտ կանգնեցնում են բարոյական ընտրության առաջ։ Նրանք ասես մանրադիտակով հետևում են իրենց հերոսների քայլերին։ Հաճախ թվում է, թե հետևում են կողմնակի, անտարբեր դիտորդի պես, բայց իրականում այդպես չէ։ Նրանց թվացյալ զսպվածությունը գործնականում ավելի ազդեցիկ է, քան այլ ռեժիսորների արտահայտած աղմկոտ հույզերը։ Պատահական չէ, որ Դարդենների ֆիլմերի գերակշիռ մասն ունի այսպես կոչված «բաց ֆինալ»։ Նրանք իրենց կինոհերոսներին, ինչպես և իրենց հանդիսատեսին, կանգնեցնում են բարոյական ընտրության առաջ, բայց չեն խառնվում այդ ընտրության արդյունքին։ Չեն ուղղորդում, այլապես ամեն ինչ կդառնար արհեստական։ Նրանք ուզում են, որ հերոսն ինքը հասկանա, թե ինչն է ճիշտ, և ինչն է սխալ։ Ուզում են, որ հանդիսատեսն ինքնուրույն պատասխանի բոլոր հարցերին։

«Մանուկը», անշուշտ, 2000-ականների հեղինակային կինոյի ուշագրավ նմուշներից է։ Ինչպես խոստովանել են իրենք՝ Դարդեն եղբայրները, «այս սյուժեն մեր երևակայության արդյունքն է, բայց դա չի նշանակում, թե այսպիսի պատմություններ իրականում տեղի չեն ունենում»։ Ի պատասխան նրանց, ովքեր պնդում էին, թե սա ֆիլմ է նախևառաջ երեխաների վաճառքի մասին, եղբայրներն ասել են․ «Այս ֆիլմը տղայի և աղջկա մասին է, ովքեր իրենք էլ դեռևս երեխա են, բայց արդեն սեփական երեխան ունեն։ Սա պատմություն է սիրո մասին»։ Սերը, Դարդենների ընկալմամբ, առաջին հերթին պատասխանատվություն է։ Այս գաղափարը լեյտմոտիվի պես անցնում է նրանց բոլոր ֆիլմերով։ «Մանուկը» ֆիլմը նրանք մտահղացել են դեռևս 2002թ-ին՝ «Որդին» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Եթե ֆիլմի հիմքում որևէ երեխայի ճակատագիր է, ապա դա չի կարող չհուզել։ Իսկ եթե ֆիլմի ռեժիսորը Դարդեն եղբայրներն են, ապա արդյունքը ոչ միայն հուզիչ է, այլև պրոֆեսիոնալ առումով ազդեցիկ ու արժեքավոր։

Անուշ Բաբայան

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Լյուկ Դարդեն և Ժան-Պիեռ Դարդեն. եղբայրական կինո
Լյուկ Դարդեն և Ժան-Պիեռ Դարդեն. եղբայրական կինո
«Արվեստում ինչ-որ բան հայտնագործելու համար երբեմն պիտի անես ճիշտ հակառակը այն ամենի, ինչ անում է մեծամասնությունը»։ Դարդեն եղբայրներ
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj-onSC-YHdD2eXiLJDExWWwQV8dQEEbUFl4rSZw_S7SH3JbNsFE7D0q3_XfbyuiPwyayAe_JHCrbEa9IL2ak9HLowAPflHIq0FKS8FyKJZBvEQHRJbFekaNTolBZNNByMOAtGCULW6CuiE/s640/dardenner.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj-onSC-YHdD2eXiLJDExWWwQV8dQEEbUFl4rSZw_S7SH3JbNsFE7D0q3_XfbyuiPwyayAe_JHCrbEa9IL2ak9HLowAPflHIq0FKS8FyKJZBvEQHRJbFekaNTolBZNNByMOAtGCULW6CuiE/s72-c/dardenner.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2018/03/luc-dardenne-jean-pierre-dardenne.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2018/03/luc-dardenne-jean-pierre-dardenne.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content